բանաստեղծությունների և երգերի հեղինակ է։ ժամանակին տարածված է եղել նրա «Հառաչանք Ագրիպասյանին» երգը։ 1901-ին Բոստոնում տպագրվել է Վ–ի երգերի ժողովածուն՝ «Վազգեն երգարան» վերնագրով։
ՎԱԶԳԵՆ Ա (Լևոն–Կարապետ Աբրահամի Պալճյան) [ծն․ 20․9(3․10)․1908, Բուխարեստ], Ամենայն հայոց կաթողիկոս 1955-ից։ Սկզբնական կրթությունն ստացել է Բուխարեստի Միսաքյան–Քեսիմյան ազգային վարժարանում, սովորել է Բուխարեստի առևտր․ բարձրագույն վարժարանում (1925–26), ավարտել Բուխարեստի պետ համալսարանի գրականության և Փիլ–յան ֆակուլտետը (1936), գործնական մանկավարժության բաժինը (1937)։ Խմբագրել և հրատարակել է «Հերկ» (1936–37, Բուխարեստ) գիտահասարակական ամսագիրը։ 1929–43-ին դասավանդել է Բուխարեստի հայկ․ դպրոցներում։ 1943-ին Աթենքում ձեռնադրվել է վարդապետ և նշանակվել Ռումինիայի
հայոց թեմի առաջնորդական տեղապահ (1947–55-ին՝ առաջնորդ)։ Եպիսկոպոս՝ 1951-ից։ Սատարել է շինարար, և մշակութային աշխատանքներին, հայկ․ սփյուռքի ազգ․ միասնության և հայրենիքի հետ նրա կապերի ամրապնդմանը։ Զգալի ավանդ ունի էկումենյան շարժման և միջեկեղեց․ հարաբերությունների ընդլայնման ասպարեզներում։ Հեղինակ է հայագիտ․ մի շարք ուսումնասիրությունների։ Մասնակցել է կրոն. գործիչների Հանուն խաղաղության, զինաթափման և ժողովուրդների միջև արդար հարաբերությունների հաստատման համաշխարհային համաժողովներին (Մոսկվա, Բեռլին, Հելսինկի)։ Խաղաղության պաշտպանությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Խաղաղության համաշխարհային խորհրդի Ժոլիո–Կյուրիի անվ․ (1962) և Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտեի (1968) ոսկե մեդալներով, «Պատվո նշան» (1968), ժողովուրդների բարեկամության (1978) և ռումին․ «Հանրապետության աստղ» (1952) շքանշաններով։
Երկ․ Մուսա լերան հայերը Ֆրանց Վերֆելի վեպին մեջ, Բուխարեստ, 1940։ Խրիմյան Հայրիկ որպես դաստիարակ, Բուխարեստ, 1943։ Խոսք Հայրենիքի մասին, Բուխարեստ, 1945։ Հայրենի արևին տակ, Բուխարեստ, 1954։ Կենսագրություն։ Կոնդակներ, քարոզներ, ճառեր, ելույթներ, գիրք 1–4, էջմիածին, 1958–83։
ՎԱԶԵԼԻՆ [ֆրանս․ vaseline,<գերմ․ Was(ser) – ջուր և հուն․ ἔλαιον – ձիթայուղ], քսուքակերպ զանգված, նավթայուղի և պինդ ածխաջրածինների (պարաֆին, ցերեզին, պետրոլատում) խառնուրդը։ Ստանում են պինդ ածխաջրածինները (15 – 20%) նավթայուղի հետ միահալելով, այնուհետև մաքրում են ծծմբական թթվով և գունազրկում՝ կավով։ Տարբերում են բժշկ․, դեղին, կոնդենսատորային և տեխ․ Վ–ներ։
ՎԱԶԵՀ [Միրզա Շաֆի, 1796, Գյանջա (Գանձակ)–1852, Թիֆլիս], ադրբեջանցի բանաստեղծ, լուսավորիչ, մանկավարժ։
Եղել է ադրբ–ի և պարսկ–ի ուսուցիչ Թիֆլիսում (1840-ից), որտեղ մոտիկից առնչվել է Խ․ Աբովյանի, Ա․ Բաքիխանովի,
Մ․ Ախունդովի և ուրիշների հետ։ Գրել է ինտիմ–քնարական և երգիծական բանաստեղծություններ, գլխավորել բանաստեղծների «Իմաստության խմբակ»-ը։ Զարգացրել է ադրբ․ և պարսկ․ դասական պոեզիայի ավանդույթները։ Գերմ․ բանաստեղծ Ֆ․ Բոդենշտեդտը Վ–ի բանաստեղծությունների թարգմանությունները զետեղել է իր գրառումներում («Հազար ու մեկ օր Արևելքում», 1850), ապա հրապարակել «Միրզա Շաֆիի երգերը» (1881), որոնք բազմիցս թարգմանվել են եվրոպ․ լեզուներով։
Վ․ կազմել է ադրբ․ պոեզիայի առաջին քրեստոմատիան և «Թաթարերեն–ռուսերեն բառարան» (ռուս․ մանկավարժ Ի․ Գրիգորևի հետ)։
Գրկ․ Сеид-Заде А․ А․, Мирза Шафи Садык оглы Вазех, Баку, 1969․
ՎԱԶԻԱՆԻ (մինչև 1945-ը՝ Դամպալո), գյուղ Վրաց․ ՍՍՀ Մցխեթի շրջանում, Քսանի գետի ձախ ափին, շրջկենտրոնից 29 կմ հեռավորությամբ։ Վ–ից հս–արլ․ պահպանվել է ուշ միջնադարյան գյուղատեղի՝ գմբեթավոր եկեղեցով և հայերեն ու վրացերեն տապանագրերով շիրմաքարերով գերեզմանատեղիով։ Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (ժող․ հորջորջումը՝ Զումբիանի) կառուցվել է 1691-ին, ներսից խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն,
գմբեթավոր կառույց Է, արլ–ում՝ կիսաշրջանաձև խորանով։ Շինված է աղյուսից, սակայն պատերի շարվածքում կան նաև գետաքարից շարքեր։ Մուտքերը երկուսն են՝ արմ–ից և հս–ից։ Գլանաձև հիմքի վրա բարձրացող գմբեթի ութանիստ թմբուկի նիստը մշակված է կամարաշարով։ Թմբուկի յուրաքանչյուր նիստում նեղ և բավական բարձր լուսամուտներ են։ Արլ․ ճակատը և հվ․ պատի արլ․ հատվածը զարդարված են սեղանաձև կտրվածքով «հայկական» խորշերով։ Արտաքին հարդարանքի ուշագրավ տարրերից են արմ․ ճակատին ագուցված հայերեն արձանագրություններով խաչքարերը։
ՎԱԶԻՐԵ ՆԱԴՐ [Վեզիր Ջաբբարի Նադիրով, 1911, գ․ Քուրդ Օմար (Երևանի նահանգում)–1946], քուրդ սովետական գրող։ Ծնվել է հովվի ընտանիքում։ «Կնոջ առևանգումը» (1935) պիեսով հանդես է եկել հանուն քուրդ կանանց ազատագրության։ Նույն թվականին Երևանում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ու պատմվածքների «Նուբար» ժողովածուն։
Վ․ Ն․ «Նադո և Գյուլիզար» պոեմում ցույց է տվել սովետական ռազմիկների արիությունը Հայրենական մեծ պատերազմում։
Դասախոսել է Երևանի համալսարանում։
Երկ․ Нвисарк’аред корgайэ советие, Е․, 1957․
ՎԱԶԿԱՆՆԵՐ, ճզմումով և քերամաշումով նյութերը մանրելու և խառնելու մեքենա։
Բաղկացած է թուջե ափսեից, որի հատակին գլորվում են զանգվածեղ թուջե գլդոնները։ Վերջինները պտտվում են սեփական (հորիզոնական) առանցքի շուրջը, իսկ խաչարդի հետ (որի վրա ամրացված հն)՝ խաչարդի ուղղաձիգ առանցքի շուրջը։
Կիրառվում է լեռնահանքային ու շինանյութերի արդյունաբերության մեջ, մետալուրգիայում և այլուր։
ՎԱԶՈՂ ԱԼԻՔԻ ԱՆՏԵՆԱ, ուղղորդված անտենա, որի երկրաչափական առանցքի երկայնքով տարածվում է էլեկտրամագնիսական տատանումների վազող աչիքը։
Վ․ ա․ ա–ները բաղկացած են լինում կամ միմյանցից որոշակի հեռավորությամբ հաջորդականորեն դասավորված ընդհատ ալեկազմիչներից (ճառագայթիչներից), կամ էլ ձգված հոծ ճառագայթիչից, որը կարելի է դիտել որպես մեկը մյուսին կպած ընդհատ ճառագայթիչների համախումբ։ Առաջին տեսակին են պատկանում