վալյուտաների ճգնաժամն է, որն առաջա– նում է կապված ընդհանուր տնտ․ ճգնա– ժամերի, պատերազմների, ինֆչյացիայի և այլ գործոնների հետ և կրում ժամանա– կավոր բնույթ (չնայած կարող է լինել նաե շատ տևական)։ Մասնակի Վ․ ճ–ի հիմքում ինֆլյացիոն պրոցեսներն են, ներքին շու– կայում վալյուտայի արժեզրկումը, վճա– րային հաշվեկշիռների ճեղքվածքի աճը։ Մոցիալիզմի համաշխարհային տնտե– սության պայմաններում սոցիալիստ, եր– կըրների դրամավարկային համակարգե– րի կայունության ու մշտական կատարե– լագործման հիմքն էկոնոմիկայի պլանա– յին զարգացումն է։ Մոցիալիստ․ երկրնե– րի արտաքին դրամական պարտավորու– թյունների ժամանակին կատարումն ապա– հովվում է վճարային հաշվեկշիռների ճեղքվածքի բացակայությամբ և վալյու– տայի բավարար ռեզերվների առկայու– թյամբ։
ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ, վալյուտա– յին արժեքներով (օտարերկրյա վալյու– տայով, ոսկով, թանկարժեք այլ մետաղնե– րով) գործառնություններ կատարելու սո– ցիալիստ․ պետության բացառիկ իրա– վունքը։ ՍՍՀՄ–ում ու սոցիալիստ, մյուս երկրներում Վ․ մ․ ինչպես և արտաքին առևտրի մենաշնորհը, նպաստում է վալ– յուտային արժեքները պետության ձեռ– քում կենտրոնացնելուն և պլանային էկո– նոմիկան ապահովում կապիտ․ շուկայի տարերքից։ Այն սոցիալիստ, պետությանը հնարավորություն է ընձեռում պլանաչա– վւորեն իրականացնելու միջազգային հաշ– վարկները, վալյուտային ռեսուրսները կենտրոնացնելու վարկային հիմնարկնե– րում, ամրապնդելու երկրի դրամական համակարգը։ Վ․ մ․ ՍՍՀՄ–ում փաստորեն գոյություն ունի արտաքին առևտրի ազգայնացման օրից (1918-ի ապրիլի 22), չնայած այն օրենսդրական ձևակերպում է ստացել ՍԱՀՄ ԿԳԿ–ի և ԺԿ1ս–ի 1937-ի հունվ․ 7-ի «Վալյուտային արժեքներով գործարքների և օտարերկրյա վալյուտայով վճարումնե– րի մասին» որոշմամբ։ Ըստ այդ որոշման ՍՍՀՄ պետբանկին երկրի տարածքում ոսկով, օտարերկրյա վալյուտայով ու ֆոն– դերով գործարքներ կատարելու բացառիկ իրավունք տրվեց։ ՍՍՀՄ պետբանկի հանձնարարությամբ ու վերահսկողու– թյամբ վալյուտային գործառնություններ է իրականացնում նաև ՍՍՀՄ արտաքին առևտրի բանկը։ ՍՍՀՄ–ում արդյունահան– վող ոսկու, պլատինի և պլատինի խմբի մետաղների գնման իրավունքը վերա– պահված է ՍՍՀՄ ֆինանսների մինիստրու– թյանը։ Վ․ մ․ ՍՍՀՄ–ում տարածվում է օտարերկրյա վալյուտայով և վճարային փաստաթղթերով (մուրհակներով, չեկե– րով, ակրեդիտիվներով ևն), մետաղա– դրամների, ձուլակտորների, հումքի ձևով թանկարժեք մետաղներով (ոսկով, ար– ծաթով, պլատինով ու պլատինի խմբի մետաղներով), օտարերկրյա ֆոնդային արժեքներով (բաժնետոմսերով, պարտա– տոմսերով ևն) կատարվող գործարքների նկատմամբ։ Աոցիալիստական մյուս եր– կըրներում Վ․ մ․ իրականացնում են պե– տության կողմից լիազորված հիմնարկ– ները (որպես կարգ, էմիսիոն բանկերը)։
ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ, կապիտալ, պետություններում նորմատի– վային կանոնների ամբողջություն, որոնց նպատակն է սահմանափակել ազգ․ ու օտարերկրյա վալյուտայով, ոսկով ու վալ– յուտային այլ արժեքներով կատարվող գործառնությունները (գործարքները)։ Այդ կանոնները սահմանում են իրավասու մարմինների կողմից վալյուտային վերա– հսկողության կազմակերպման ու իրա– գործման միջոցառումների համակարգը և ծառայում վալյուտային մուտքերի ու մի– ջազգային հաշվարկների գծով վճարում– ների հավասարակշռվածության ապահով– մանը։ Վ․ ս–ի կիրառումը կապված է վալ– յուտայի ու ոսկու ռեզերվների կրճատ– ման, վճարման հաշվեկշիռների պասսի– վության հետ և կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի պայմաններում բուրժ, երկըր– ների վալյուտային քաղաքականության դրսևորումներից է։ Վ․ ս–ի պայմաններում արտահանողները, մյուս կազմակերպու– թյուններն ու անձինք պարտավոր են ար– տահանումից ու այլ գործառնություններից ստացված օտարերկրյա վալյուտան հանձ– նել բանկերին ու լիազորված այլ մարմին– ների, ներմուծողները՝ վալյուտային մար– միններին դեկլարացիա ներկայացնել վա– ճառված ապրանքների մասին, սահմա– նափակվում են օտարերկրյա վալյուտայի ու ոսկու առուծախը, արժեթղթերի ար– տահանումը, ինչպես նաև կապիտալի արտահանման–ներմուծման հետ կապված գործառնությունները։
ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, վալյուտային հարաբերությունները կար– գավորող իրավական ակտերի ամբողջու– թյուն, որով որոշվում է վալյուտային ար– ժեքների գործառնությունների կարգը երկրի ներսում, մեկ երկրի կազմակերպու– թյունների ու քաղաքացիների վալյուտա– յին փոխհարաբերություններն այլ երկրի քաղաքացիների ու կազմակերպություն– ների հետ, ինչպես նաև վալյուտային ար– ժեքների ներմուծման ու արտահանման, փոխադրման և առաքման կարգը։ ՄԱՀՄ–ում գործող Վ․ օ–յան հիմնական ակտերն են՝ ՍՍՀՄ Կենտգործկոմի և ՍԱՀՄ Ժողկոմխորհի 1937-ի հունվ․ 7-ի «Վալյուտային արժեքներով կատարվող գործարքների և օտարերկրյա վալյուտա– յով վճարումների մասին» որոշումը, ՄՍՀՄ մինիստրների խորհրդի 1948-ի հունվ․ 25-ի «Վալյուտային արժեքներն արտա– սահմանից բերեյու, փոխանցելու և ար– տասահման տանելու ու փոխադրելու կարգի մասին» որոշումը (հետագա լրա– ցումներով), ՄՍՀՄ Մինիստրների խոր– հըրղի «Օտարերկրյա վալյուտայի համե– մատությամբ ռուբլու կուրսը և ոսկու բո– վանդակությունը 1961-ի հունվ․ 1-ից բարձ– րացնելու մասին» որոշումը, ՄՍՀՄ պետ․ բանկի և ՄՍՀՄ արտաքին առևտրի բանկի կանոնադրությունները։ ՍՍՀՄ վաչյոաային մենաշնորհի հա– մաձայն, օտարերկրյա վալյուտան ՍՍՀՄ–ում շրջանառության մեջ դնել չի թույլատրվում։ Այն վճարման միջոց է միայն արտաքին առևտր․ գործարքների ժամանակ և օրենսդրությամբ նախատես– ված այլ հատուկ դեպքերում։ Վալյուտա– յին գործարքների կանոնների խախտումն ու վալյուտային սպեկուլյացիան պատըժ– վում են օրենքով (տես Վաւյոաային հան– ցագործություններ)։ Գ, Սուքիւսսրսն
ՎԱԼՈՆ (Wallon) Անրի (1879-1962), ֆրանս․ հոգեբան, հասարակական գոր– ծիչ։ Բժշկ․ և բանասիրական գիտ․ դ–ր (1908, 1925)։ Ֆրանս, կոմունիստական կուսակցության անդամ 1942-ից։ Մասնակ– ցել է առաջին համաշխարհային պատե– րազմին (1914–18) որպես զինվորական գլխավոր բժիշկ։ Դասավանդել է Մորբոնի համալսարանում (1920–37) և Կոլեժ դը Ֆրանս–ում (1937–49)։ 1922-ին Փարիզում հիմնել է բժշկա–մանկավարժական կոն– սուլտացիա (կլինիկա), 1927-ին՝ երեխայի հոգեբանության ԳՀ լաբորնւտորիա (առա– ջինը Ֆրանսիայում)։ Փարիզի հոգեբա– նության (1929) և մասնագիտական կողմ– նորոշման ազգային (1929) ինստ–ների հիմնադիրներից։ «Նոր Ռուսիա» (Փարիզ) ընկերության անդամ (1932-ից, ՄՍՀՄ կատարած գիտ․ ճանապարհորդությունից հետո)։ Երկրորդ համաշխարհային պատե– րազմի ժամանակ Դիմադրության շարժ– ման մասնակից։ Գենետիկական (երե– խայի) հոգեբանության հիմնադիրը Ֆրանսիայում։ Հոգեկանի առաջացումն ու ձևավորումը մեկնաբանել է դիալեկտի– կական, մատերիալիստական տեսան– կյունով և ստեղծել իր անունը կրող հոգե– բանական դպրոց։ Մշակել է գենետիկա– կան հիմնավոր մեթոդիկա՝ բացահայտե– լու հատկապես վաղ հասակի երեխայի հոգեկան օրինաչափությունները։ Նա գտնում է, որ երեխայի զարգացման ըն– թացքում կենսաբանականը, հասարակա– կանը և հոգեբանականը միմյանց լրաց– նող, ամբողջացնող և իմաստավորող գոր– ծոններ են, սակայն որոշիչ դերը պատկա– նում է հասարակականին։ Ըստ նրա, երե– խայի զարգացումն անցում է գործողու– թյունից դեպի միտք՝ զգայական ըմբըռ– նումների,՜ պատկերների, , մտապատկեր– ների, հասկացությունների և գիտելիքնե– րի միջոցով, որոնք դրսևորվում և մշակ– վում են նախախոսքային և խոսքային ռեակցիաներով։ Մարքսիստական դիրքերից Վ․ պայքա– րել է հոգեբանության մեջ իդեալիստա– կան, ներհայեցողական, պոզիտիվիստա– կան և վուլգար մատերիալիստական դըր– սևորումների դեմ։ Երկ, Psychologiue pathologiue, P․, 1926; Principes de psychologie appliquee, 5 ёd․> P․, 1950; Psychologie et education de l’enfance, P․, 1959; Buts et methodes de la psychologie․ P․, 1963; От действия к мысли, М․, 1956; Психическое развитие ребёнка, М․, 1967․ ^^․Тутунджян О․ М․, Психологи– ческая концепция Анри Валлона, Е․, 1966; Т г a n-Т hong, La репзёе pedagogique de Henri Wallon, P․, 1969; Zazzo R․, Psycholo– gie et marxisme, La vie et l’oeuvre de Henri Wallon, P․, 1975․ Հ․ Թութունջրսն
ՎԱԼՊԱՐԱԻՍՈ (Valparaiso), քաղաք Չի– լիի խաղաղօվկիանոսյան ափին, համա– նուն նահանգի վարչական կենտրոնը։ 248 հզ․ բն․ (1978)։ Բնակչության թվով և արդ․ նշանակությամբ երկրի 2-րդ քաղաքն է Մանտյագոյից հետո։ XIX դ․ վերջին եղել է Չիլիի բանվորական շարժման խո– շորագույն կենտրոն։ Կարևորագույն նա– վահանգիստ է, ավտոճանապարհների