Այստեղից էլ Վահաբզադեի մուվահհիդուն (միաստվածյաններ) ինքնանվանումը։ Իր սոցիալ․ էությամբ Վահաբզադեի ուսմունքը պաշտպանում էր ունեոր խավերի շահերը, թեև սոցիալ․ արդարության և ներդաշնակության («եղբայրության») քարոզ էր անում։ Վահաբզադեին բնորոշ էին ծայրահեղության հասնող մաքրակրոնությունը և շիհադի ջատագովումը, թեպետ վերջինս ավելի հրահրվում էր նոր ուսմունքը չընդունող մահմեդականների, քան հեթանոսների և այլահավատների դեմ։ Վահաբզադեի ուսմունքը միաժամանակ ուղղված էր միջցեղային և մանրիշխանական երկպառակությունները վերացնելուն։ Այն բացահայտորեն ուղղված էր օսմանյան «թուրքականացված» իսլամի դեմ, որը Վահաբզադեի շարժմանը տալիս էր ավելի թուրք, տիրապետության դեմ ռազմաքաղ․ պայքարի, քան կրոն, դոգմաների համար պայքարի բնույթ։ Վահհաբականությունը օսմանյան տիրապետության դեմ արաբ․ ազգ․ շարժման առաջին դրսեվորումներից էր։ XIX դ․ 2-րդ կեսին Սաոլդ տոհմը Վահաբզադեի ուսմունքի դրոշի ներքո Կենտր․ Արաբիայում ստեղծեց քաղ․ իշխանություն, որը հետզհետե Արաբ, թերակղզին միավորեց ֆեոդ, մեկ պետականության (այժմ՝ Աաուդյան Արաբիա) մեջ։ Վահհաբականությունը Աաուդյան Արաբիայում հռչակված է պետ․, պաշտոն, գաղափարախոսություն։ Ներկայումս վահհաբականության մեծաթիվ հետնորդներ կան նաե Ասիայի և Աֆրիկայի մի շարք երկրներում։ Գրկ․ В а с и л ь е в А․ М․, Пуритане ислама?, М․, 1967․ Ա․ Փոչադքան
Վահաբզադե Բախտիար Մահմուդօղլի (ծն․ 1925), ադրբ․ սովետական գրող, գրականագետ։ Բան․ գիտ․ դ–ր (1964), պրոֆ․ (1965)։ ԱՄԿԿ անդամ 1953-ից։ Հեղինակ է բանաստեղծությունների և պոեմների մի շարք ժողովածուների («Իմ բարեկամները», 1949, «Գարուն», 1950, «Բարեկամության երգ», 1953 են)։ Պոեմներից հատկանշելի են «Բաժանման գիշերը» (1959), «Զրույց Լենինի հետ» (1975, Ադրբ․ ՍԱՀ պետ․ մրցանակ՝ 1976), «Մուղտն» (1975, Ադրբ․ ՍՍՀ պետ․ մրցանակ՝ 1976)։ Գրել է պիեսներ («Խիղճ», 1959, բեմ․ 1960, «Երկրորդ ձայն», 1969, բեմ․ 1970, «Անձրեից հետո», 1971, բեմ․ 1972), ինչպես նաև «Սամեդ Վուրղուն» (1968) մենագրությունը։ Գրականագիտական հոդվածներն ամփոփված են «Բանաստեղծը և ժամանակը» (1975) ժողովածուում։ Ադրբեջաներեն է թարգմանել Ջ․ Բայրոնի, Ա․ Պուշկինի, Մ․ Լերմոնտովի, Ա․ Իսահակյանի, Ա․ Գրաշու և այլոց ստեղծագործություններից ։Երկ․ Կռունկներ, Ե․, 1972։ Մի սրտի մեջ՝ չորս եղանակ, Ե․, 1978։
Վահագն, պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստվածը հին հայկ․ դիցաբանության մեջ։ Որոշ աղբյուրներում ու առասպելազրույցներում նաե վկայվում է որպես արեգակնային աստված։ Արարչության մասին հին ձեռագրերից մեկում ուղղակի հավաստվում է, որ հնում հայերը «զԱրեգակն պաշտեցին և Վահագն կոչեցին»։ Ըստ Անանիա Շի– րակացու, ավանդաբար Վահագի անվանը կապվող Հւսրդագողի ճանապարհը կամ Ծիր կաթինը հայերն անվանել են նաև «Արեգական հին ճանապարհ»։ Վահագին ձոնված դիցաբանական երգում նա պատկերվում է սրբագործված չորս տարրերի՝ երկնքի (օդ), երկրի (հող), ծիրանի ծովի (ջուր) և շիկակարմիր եղեգնի (հուր) երկունքից ծնված խարտյաշ պատանի՝ հրացայտ վարսերով, բոցակեզ մորուսով և արեգակնային աչքերով։ Ըստ առասպելաբանության, կենսատու լույսն անձնավորող Վահագն, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշապների դեմ։ Այդ պատճառով էլ նրան տրվել է Վիշապաքաղ մականունը։ Հայոց բարձր լեռները (Արագած, Արեգունի, Մասիս, Վարագ, Քարքե են) դիտվել են իբրե, Վահագի երկրային սրբազան կայաններ։ Ըստ Վասպուրականի հայոց մեջ տարածված ավանդազրույցի, Արեգակը (Վահագն) գիշերը ծովում լողանալուց հետո, առավոտյան երկինք է բարձրանում Վարագի (մակաբերվում է Վահագի անունից) գագաթից, իսկ նրան հարատե ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ (խորհրդանշում են 12 կենդանակերպ համաստեղությունները)։
Վահագն եղել է հայոց ամենասիրված և ընդհանրական աստվածը։ Մովսես Խորենացին վկայում է, որ տակավին իր ժամանակներում (Y դ․) ժողովրդի մեջ պահպանվում էր Վ՜Ի դյուցազներգությունը, փանդիռների նվագակցությամբ գուսանները ե գում էին նրա դիցաբանական ձոնը, պատմում նրա բազում սխրագործությունների մասին։ Վահագի ձոներգը (տես․ «Վահագնի երգը»), որը հայ հին բանաստեղծական արվեստի հանճարեղ նմուշներից է, ժող․ գուսաններից գրի է առել Մովսես Խորենացին։ Սովետական լեզվաբան Վյաչ․ Իվանովի եզրակացությամբ՝ նրանում անխաթար պահպանվել են ընդհանուր հնդ-եվրոպ․ (հնդ–իրանա–հունա–հայկ․) հնագույն դիցաբանական քերթությանը բնորոշ գծերն ու սկզբունքները։ Թերես այդ ընդհանուր հնդեվրոպ․ բնույթի ազդեցու– թյամբ՝ որոշ բանասերներ ենթադրել են, որ «Վահագն» անունն առաջացել է սանսկրիտ, «վահ» (իբր՝ բերող) կամ «վհա» (բոց, աստղ) և «ագնի» (կրակ) բառերից կամ հնդիրան․ Վերեթրագնա, Վայու, Վահագի վեհ աստվածությունների անուններից են։ Հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ «Վահագն» անունն առաջացել է հին հնդ-եվրոպ․ «Բահագին» (աստված) գաղափարանունից՝ «բ» հնչյունը «վ»-ի փոխվելու սովորական օրինաչափությամբ։ Քանի որ Վահագն անձնավորել է դիցաբանական հար և նույն գաղափարը, փառաբանվել նույն մակդիրներով, ինչ Հայկ բահագինը, հետնաբար վերջինիս հեթանոս հայերն անվանել են Բահագին կամ Վահագ[ի]ն՝ նրա գադափարանունը վերածելով հատուկ անվան։ Պատահական չէ, որ Անանիա Շիրակացու գրի առած մի հինավուրց ավանդազրույցում Հայկի փոխարեն հայոց նախնի և սեմական Բե աստծու հակառակորդ է հիշատակվում Վահագն։
Վահագն գլխ․ տաճարը կամ մեհյանը եղել է Տարոն գավառի Վիշապ քաղաքավանին (պահլ․ Աժդահ–ի շատ, որից էլ՝ Աշտիշատ) մերձակա Քարքե լեռան լանջին։ Վահագն տաճարն Ագաթանգեղռսն անվանում է «մեծագանձ՝ լի ոսկով ու արծաթով»։ Տաճարում դրվել է Վահանի մեծ անդրին, կից սրահներում՝ Աստղիկ դիցուհու և Անահիտ դիցամոր անդրիները։ Վահանի հարսնացուն համարվել է Աստղիկը, որի սրահը կոչվել է «սենյակ Վահագնի»։ Վահագի տաճարը հաճախ կոչվել է նաև Վահեանյան, որովհետև այն ժառանգաբար սպասարկել են Վահնունի կամ Վահեունի տոհմի քրմերը և իրենց համարել Վահագի սերունդ։ Քրսիտնեական դարձի ժամանակ (301) Գրիգոր Լուսավորչին ուղեկցող զորքերը համառ կռիվներից հետո կործանել են Վահանի գլխ․ տաճարը, որի տեղում հիմնվել է հայոց առաջին և մայր եկեղեցին։ Թովմա Արծրունին Վահագին նվիրված տաճարներից մեկը հիշատակում է Փոքր Աղբակ գավառում, մյուսը՝ Տոսպում (Ահեական գյուղի մոտ)։
Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Իբրե ռազմի աստված՝ Վ․ նույնացվել է այդ գաղափարը խորհրդանշող Հրահատ (Մարս) մոլորակին, որին հին հայերը տվել են Ատրահեր (Հուր–հեր) մականունը։
Գրկ․ Զենոբ Գլակ, Պատմութիւն Տարօնոյ, Վնա․, 1832։ Ագաթանգեղոս, Տայոց պատմություն, Ե․, 1983։ Փ ա վ ս տ ո ս Բ ու զ ա ն դ, Պատմություն Տայոց, Ե․, 1968։ Մովսես Ւյորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Անանիա Շիրակացի, Մնացորդք բանից, ՍՊՐ, 1877։ Սարգիսյան Բ․, Ագաթանգեղոս և յուր բազմադարյան գաղտնիքն, Վնտ․, 1890, էջ 139–144։ Ալիշան Ղ․, Տին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վնտ․, 1895։ Գելցեր Հ․, հետազոտություն հայ դիցաբանության, Վնտ․, 1897։ Марр Н․ Я․, Книжные легенды об основании Куара в Армении и Киева на Руси, «Избр․ работы», т․ 5, М․–JI-, 1935; Иванов В я ч․ Вс․, Выделение разных хронологических слоев в древнеармянском и проблема первоначаль– ной структуры текста гимна Ва(х)агну, «ՊԲՏ», 1983, >£> 4․tIT․
Վագան, հայկ․ հեթանոսական տոմարի ամիսների 27-րդ օրվա անունը, կապվում է Վահագն աստծո անվան հետ։
Վահագնաձոր, ավան ՀՍՍՀ Գուգարքի շրջանում, Փամբակ գետի ափին, շրջկենտրոնից 14 կմ հս–արլ․։ Ավանում գործում է Զորագետի կարի ֆաբրիկայի մասնաճյուղը։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, Վահագնաձոր գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ, բուժկայան։ Վահագնաձորով է անցնում Երեան–Մոսկվա երկաթուղին։ Վահագնաձորի մերձակայքում են «Լոռի» հանգստյան տուէը և պիոներական 2 ճամբար։
ՎԱՀԱԳՆԻ, գյուղ ՀՍՍՀ Գուգարքի շրջանում, Վահագնի գետի ափին, շրջկենտրոնից 14 կմ հս–արլ․։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է