Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/244

Այս էջը սրբագրված չէ

ներսի կողմից ուէեն մեկ մեծ և երկու փոքր բռնակներ (մեծը՝ բռնելու, փոքրերը՝ կաշեփոկերով բազկին ամրացնելու հա– մար)։ Հին հուն․, հռոմ․ և հայկ․ զորա– բանակներում ծանրազեն հետևակային– ները կրել են երկար (մարդահասակ) Վ–ներ, որոնք զորաճակատը հմտորեն պատնեշել են թշնամուց (վահանափակ շղթաներ ստեղծելու մարտավարման եղա– նակով) և յուրայինների համար հարձակ– վելու կամ պաշտպանվելու հնարավորու– թյուն ստեղծել։ Միջնադարյան զորաբա– նակներում տարբեր չափերի ու ձևերի Վ–ներ կրել են թե՝ հետևակային, թե՝ հե– ծելակ մարտիկները։ Զենք ու զրահի կա– տարելագործման հետ Վ–ները փոքրաց– վել են։ Գործածությունից աստիճանաբար դուրս են մղվել հրազենի զարգացման ըն– թացքում։ Այժմ որոշ երկրներում Վ․ գոր– ծադրվում է ոստիկան, գումարտակնե– րում։ վ․ հայմարվել է զինվ․ պատվի և հաղթա– նակի խորհրդանիշ։ Հնում Վ–ի վրա երդվել են ռազմիկները։ վիրավոր կամ զոհված մարտիկներին մարտադաշտից տարել են Վ–ի վրա։ Մարտի ժամանակ Վ–ի կորուս– տը դիտվել է մեծագույն անպատվություն։ Ասպետի Վ–ին դիպչելը նշանակել է մե– նամարտի հրավեր։ Մարտում զոհված ասպետի դին ծածկել են վ–ով։ Գրկ․ Աբրահամյան Վ․, Միջնադար– յան Հայաստանի զենքերի տեսակները, «Աշ– խատություններ Հայաստանի պետական պատմական թանգարանի», հ․ 2,1 Ե․, 1950։ Е с а я н С․ А․, Оружие и военное дело древней Армении, Е․, 1966․ Մ․ Մեղքոնրսն

ՎԱՀԱՆ ԳՈՂԹՆԱ5Ի (մոտ 700-737), հայ իշխան։ Նախճավանի 1ւ խրամի կոտորած 705-ին, հոր՝ խոսրով Գողթնացու, զոհվե– լուց հետո, մանուկ Վ․ Գ․ բռնի տարվել է Ասորիք, դաստիարակվել մահմեդական ոգով, վերանվանվել վահապ, դարձել ար– քունի դպրապետ։ Գողթնի իր հայրենի կալվածներին տիրելու, այնտեղ գործա– կալներ կարգելու նպատակով 717-ին եկել է Հայաստան և այլևս չի վերադարձել Արաբ, խալիֆայություն։ Օմար II խալի– ֆայի մահից (720) հետո դարձել է քրիս– տոնյա, վերստին կոչվել Վահան, ամուս– նացել Սյունյաց իշխանի դստեր հետ։ Սա– կայն արաբները հետապնդել են նրան, կանչել Ռուսաֆա, որտեղ Հիշամ խալի– ֆան պահանջել է հրաժարվել քրիստո– նեությունից և վերադառնալ արքունիք։ Վ․ Գ․ հավատարիմ է մնացել իր հայրենի– քին և նահատակվել։ 744-ին Վ․ Գ–ու վար– քը գրի է առել Երաշխավոր վանքի վանա– հայր Արտավազդ վարդապետը։ վ․ Դ–ուն նվիրվել է շարական։ Ըստ «Հայսմավուր– քի» մարտի 28-ին նշվել է նրա տոնը։ Գրկ․ Սոփերք հայկականք, հ․ 13, Վնտ․, 1853։ Ա վ գ և ր յ ա ն Մ․, Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց․․․», հ․ 1, Վնտ․, 1810։ Ա․ Տեր–Ղևոնդյան

ՎԱՀԱՆ ՄԱԱԻԿՈՆՅԱՆ (440-ական թթ․- մահ․ թ․ անհտ․), Հայոց սպարապետ, մարզպան (մոտ 487–505)։ Մամիկոնյան– ների սպարապետական տոհմից։ Ավա– րայրի ճակատամարտ 451-ում զոհված Հմայակ Մամիկոնյանի (Վարդան Մամի– կոնյանի եղբայրը) և Ձվիկ իշխանուհու (Արծրունյաց տոհմից) ավագ որդին։ Ավա– րայրի ճակատամարտից հետո Վ․ Մ․ եղ– բայրների՝ Վասակի ու Արտաշեսի հետ, պատանդ է տարվել Պարսից արքունիք։ 455-ին Գուգարքի բդեշխ Աշուշան նրանց ազատել է պատանդությունից, խնամել և դաստիարակել իր տանը (Աշուշայի որ– դին՝ Վազգենը, ամուսնացած էր Վար ղան Մամիկոնյանի դուստր Վարդանույշ–Շու– շանիկի հետ)։ Հասունանալով, վ․ Մ․ հաստատվել է իր տոհմական ոստանում, դարձել տոհմի նահապետը։ Հայրենասեր նախարարները խմբվել են Վ․ Մ–ի շուրջը և նրա գլխավորությամբ ապստամբել Պարսից տիրապետության դեմ (տես Վա– հանանց պատերազմ 481–484)։ Պատե– րազմական գործողությունները փոփոխա– կի հաջողություններով շարունակվել են մի քանի տարի (տես Ակոոիի ճակատա– մարտ 481, Ներսեհապատի ճակատամարտ 482, ճարմանայնի ճակատամարտ 482)։ Հեվւթաղների դեմ կռվում պարսկ․ բա– նակի պարտությունից և մարտում Պերոզ արքայի զոհվելուց (484) հետո Պարսից նոր արքա Վաղարշը հարկադրված է եղել Վ․ Մ–ի հետ կնքել հաշտության պայմա– նագիր (տես Նվարսակի պայմանագիր 484), որով վերահաստատվել է Հայաս– տանի հոգևոր–մշակութային անկախու– թյունը և վարչաքաղ․ ներքին ինքնուրույ– նությունը։ Վ․ Մ․ շուտով ճանաչվել է Հա– յոց մարզպան, ձեռնամուխ եղել երկրի բարեկարգմանը։ Վերանորոգել է էջմիած– նի Մայր տաճարը, աքսորից վերադարձ– րել Ղազար Փարպեցուն, որը նրա պատ– վերով և հովանավորությամբ գրել է իր նշանավոր «Հայոց պատմություն» երկը։ Վ․ Մ–ին է հղված Ղազար Փարպեցոլ «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ինքնա– պաշտպանական նամակը։ Գրկ․ Ղազար Փարպեցի, Պատմու– թյուն ^այոց, Ե․, 1982։ Բ․ Ուչուբաբյան

ՎԱՀԱՆԱԳԵՂՁ (glandula thyreoidea), ող– նաշարավոր կենդանիների և մարդու մաս– նագիտացված ներզատիչ օրգան, արտա– դրում և կուտակում է յոդ պարունակող հորմոններ, որոնք մասնակցում են օրգա– նիզմում նյութերի և էներգիայի փոխա– նակության կարգավորմանը։ Վ․ ձևավոր– վում է սաղմի խռիկապարկերի էպիթելից։ Բոլորաբերանների կենտ վ․ տեղավոր– ված է աղիքների խռիկային մասի ստորին պատի տակ, ձկներինը՝ խռիկային զար– կերակների առջնի մասում։ Երկկենցաղ– Վահանագեղձ․ /• վահանաճառ, 2․ աշ Բիլթ» 3* ձախ բիլթ, 4․ վահանագեղձի պարա– նոց, 5․ շնչափող ների զույգ Վ–երը գտնվում են ենթաւեզ– վային ապարատի շրջանում։ Մողունների Վ․ հաճախ բաժանված է երկու մասի և տեղավորված է տրախեայի տակ։ Թռչուն– ների զույգ Վ՜երը գտնվում են բրոնխների հիմքի մոտ։ Կաթնասունների Վ․ բաղկա– ցած է պարանոցով իրար միացած երկու բլթից, որոշ տեսակներինը բաժանված է 2 առանձին մասերի։ Մարդու Վ․ լրիվ ձևավորվում է պտղի զարգացման 8–9-րդ ամսում։ Կազմված է 2 կողմնային բլթերից և դրանց ստորին ծայրերը միացնող պարանոցից։ Տեղա– դրված է պարանոցի վրա՝ շնչափողի առջևում և կոկորդի կողմնային պատերին, հպվում է վահանաճառին (այստեղից՝ Վ․ անվանումը)։ Կողմնային բլթերը ետևից կպած են ըմպանի և կերակրափողի պա– տերին։ Արտաքին մակերևույթն ուռու– ցիկ է, ներքինը՝ գոգավոր և դարձած է դեպի շնչափողն ու կոկորդը։ Զանգվածը , 15–30 գ է։ Շատ հարուստ է Վ–ի արյունա– մատակարարումը, օրգանիզմի ամբողջ արյունը գեղձով անցնում է մոտավորա– պես ժամը 1 անգամ։ Վ–ի հիմնական կա– ռուցվածքային միավորը գեղձային բըշ– տիկն է (ֆոլիկուլը), որի խոռոչը լցված է յոդ պարունակող սպիտակուցից (թիրեո– գլոբուլին) կազմված կոլոիդով։ Գեղձա– յին բշտիկները կիպ կպած են իրար, պա– տերը պատված են միաշերտ գեղձային էպիթելով։ Ֆոլիկուլային էպիթելի բջիջ– ների ձևը, ծավալը և բարձրությունը կախ– ված են Վ–ի ֆունկցիոնալ վիճակից։ Վ–ի ֆիզիոլոգիան․ Վ–ի բնականոն ֆունկցիայով են պայմանավոր– ված հյուսվածքների աճման, զարգացման, տարբերակման, ինչպես նաև նյարդային գրգռականության կարգավորման պրո– ցեսները։ Վ․ արտադրում է թիրոքսին, եռյոդթիրոնին և թիրեոկալցիտոնին հորմոնները։ Մեծ չափաքանակներով հոր– մոններն ուժեղացնում են նյութափոխա– նակության պրոցեսները։ Թիրեոիղ հոր– մոնների ազդեցության մեխանիզմը պայ– մանավորված է բջջի կողմից ազդանշան– ների «ճանաչման» ու ընկալման և պա– տասխան ռեակցիայի բնույթը որոշող մո– լեկուլային պրոցեսների առաջացման փու– լերով։ Տարբեր հյուսվածքների բջիջնե– րում հայտնաբերված են առանձնահա– տուկ սպիտակուց–ընդունիչներ, որոնք «ճանաչում են» հորմոնը և այն ընդգրկում կենսաքիմ․ ռեակցիայի մեջ։ Վ–ի ֆունկ– ցիան, որը փոխհամաձայնեցված է ներ– զատիչ մյուս գեղձերի հետ, կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը։ Առավել կարևոր է հիպոֆիզի դերը, որն արտադրում է Վ–ի ֆունկցիան ու զարգա– ցումը խթանող թիրեոտրոպ հորմոն։ Հի– վանդություններից առավել հաճախ հան– դիպում են բորբոքումները, ուռուցքները, վնասվածքները, բնածին արատները, որոնք կարող են ուղեկցվել Վ–ի մեծաց– մամբ (տես խպիպ) և ֆունկցիայի խանգա– րումներով՝ հորմոնային նյութերի առա– ջացման նվազմամբ (հիպոթիրեոզ, Լոր– ձայտուց) կամ ավելացմամբ (տես Բա– զեդովյան հիվանդություն)։

ՎԱՀԱՆԱԳԵՂՁԻ РПГРПЯПМГ, թ ի– ր և ո ի դ ի տ, վահանագեղձի բորբոքա– յին հիվանդություն։ Պատճառներն են ոչ առանձնահատուկ (վիրուսային, ստրեպ– տոստաֆիլակոկային) կամ առանձնահա– տուկ (տուբերկուլոզ, սիֆիլիս ևն) վարա– կիչ հիվանդությունները, թունավորում–