Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/252

Այս էջը սրբագրված չէ

դավանաբան, և քաղ․ կարևոր խնդիրների քննարկման համար (կայացել է հինգ ժողով)։ Ըստ Մովսես Խորենացու, առաջին ժողովը 325-ին հրավիրել է Գրիգոր Ա Լու– սավորիչը, որդու՝ Արիստակեսի, Նիկիա– յի տիեզերական ժողովից (տես Նիկիայի տիեզերական ժողով 325) վերադառնա– լուց հետո։ ժողովն ընդունել է Նիկիայի սահմանած Հավաաո հանգանակը, կա– նոնները՝ Գրիգոր Ա Լուսավորչի հավե– լումներով։ Երկրորդ ժողովը, որի մասին վկայում է միայն Հովհաննես Դրասխա– նակերտցին (X դ․), գումարվել է 366-ին՝ Հայոց թագավոր Արշակ P-ի նախաձեռ– նությամբ և Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախագահությամբ, Հայոց կաթողիկոսու– թյունն անկախ է ճանաչել Կեսարիայի եպիսկոպոսապետությունից (այդուհետև Հայոց կաթողիկոսը պետք է ձեռնադրվեր տեղում)։ Երրորդ ժողովը, որը գումարվել է 402 կամ 403-ին՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի նախաձեռնությամբ, վճռել է Հայաստանում օգտագործվող հուն․, ասոր․, պարսկ․ դպրությունները փոխարինել հայկ–ով, և այդ ծրագրի իրա– կանացման նպատակով՝ արքունի դիվա– նապետ Վահրիճ Ւոսդունուն ուղարկել Եդեսիա՝ բերելու դանիեչյան նշանագրե– րը։ Չորրորդ ժողովը (426) նույնպես հրավիրել են Մեսրոպ Մաշտոցն ու Սա– հակ Ա Պարթևը՝ քննելու և հաստատելու Հայոց եկեղեցու հայ․ նոր գրով կազմ– ված կանոնները, որոնք հիմնականում մշակվել էին առաջին ժողովում։ Հաս– տատվել է Սահակ Ա Պարթևի կազմած «Թուղթ ընդհանրականը», որտեղ սահ– մանված էին եպիսկոպոսների, քահանա– ների և վանականների պարտականու– թյունները։ Հինգերորդ ժողովը (491), որին մասնակցել են նաև Աղվանից և Վրաց ե– կեղեցիների եպիսկոպոսներ, Հայոց կա– թողիկոս Բաբկեն Ա Օթմսեցու գլխավո– րությամբ քննել է բյուզ․․ Զենոն կայսեր <Հենուոիկոն»-ը (երկաբնակ և միաբնակ եկեղեցիները հաշտեցնելու, միավորելու փորձ), դատապարտել ինչպես նեստորա– կանությունը, այնպես էլ քաղկեդոնակա– նությունը։ Վ․ ժ․ հիմք են դրել Հայոց եկեղեցու ինքնուրույնությանը, որն ամրապնդվել է Դվինի ժողովներում։ Գրկ․ Կանոնագիրք Հայոց, աշխատասիր․ Վ․ ՝՝Հակոբյանի, հ․ 1, Ե․, 1964։ Մխիթար– յ ա ն ց Ա․, Պատմություն ժողովոց Հայաս, տանեայց եկեղեցվո, Վաղ–պատ, 1874։ Վ․ Գրիգորյան

ՎԱՂԱՐՇԱՎԱՆ, Բասենո բերդ, £ասենո քաղաք, Բա ս և ն, քա– ղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Բասեն գավառում, Երասխ և Մուրց գետե– րի միախառնման մոտ։ Ըստ Մովսես Ւա– րենացու, հիմնել է Հայոց թագավոր Վաղարշ Բ (II դ․), իր ծննդյան տեղում, որտեղ մայրը նրան ծննդաբերել էր իր ձմեռոցը գնալու ժամանակ։ Գտնվելով Երասխի աւիով ձգվող տարանցիկ ճանա– պարհին՝ Վ․ դարձել է բազմամարդ ավան, պարսպապատվել։ Արիստակես Լաստի– վերցու վկայությամբ, զարգացման բարձր աստիճանի է հասել XI դ․ 1-ին կեսին։ Սակայն 1048–49-ին ավերվել է սելջուկ– յան թուրքերի արշավանքների ժամա– նակ։ Հետագա գաբերում վերածվել է ան– շուք բնակավայրի։ Նոր ժամանակներում այլևս չի հիշատակվում։ Ավերակները նշմարվում են ներկայիս Քյոփրիքյոյ գյու– ղի մոտ։ Հաճախ շփոթվել է Վաղարշա– կերտի (Ալաշկերտ), Հասանկալայի, Բող– բերդի հետ։ Գրկ․ Ինճիճյան Ղ–, Ստորագրութիւն հին Հտյաստանեայց, Վնտ․, 1822։ Ալի– շ ա ն Ղ–․ Այրարատ, Վնտ․„ 1890։ Թ․ "Հակոբյան

ՎԱՂԱՐՇՏԱՆ Լաերա Վաղարշի (ծն․ 6․6․ 1922, Կրասնոդար), հայ սովետական կի– նոռեժիսոր, սցենարիստ։ ՀՍՍՀ ժող․ ար– տիստ (1976)։ ՍՄԿԿ անդամ 1974-ից։ Վ․ Վաղարշյանի որդին։ 1946–48-ին սո– վորել է Ե․ Վախթանգովի անվ․ թատրոնին կից ռեժիսորական դասընթացներում, Կադր «Քաոս» կինոնկարից (1975), ռեժ․ Լ․ Վաղարշյան 1951-ին՝ ավարտել Համամիութենական կինոինստ–ի ռեժիսորական ֆակուլտետը։ 1941-ից աշխատում է «Հայֆիլմ» կինո– ստուդիայում (1967–69-ին՝ դիրեկտորը)։ 1969–76-ին եղել է ՀՍՍՀ կինեմատո– գրաֆիստների միության վարչության առաջին քարտուղարը։ Ստեղծել է «Փեսա– տես» (1956), «Առաջին սիրո երգը» (1958, 6ու․ Երզնկյանի հետ), «Կոչված են ապ– րելու» (1961), «Քաոս» [1975, համամիու– թենական կինոփառատոնի (Բաքու) մըր– ցանակ՝ լավագույն էկրանավորման հա– մար], «Աքսորյալ 001» (1979) գեղարվես– տական և «Սարտիրոս Սարյան» [1965, համամիութենական կինոփառատոնի (Կին) մրցանակ], «Այսօր արևոտ օր է» (1979), «Արամ Խաչատրյան։ Արվեստագե– տը, քաղաքացին» (1981–83, չորսմասա– նոց) վավերագրական ֆիլմերը։ Իր մի քանի կինոնկարներում հանդես է եկել իբրև սցենարի համահեղինակ։ 1970-ից Երևանի հայկ․ մանկավարժ, ինստ–ի կուլ– տուրայի ֆակ–ում դասավանդում է ռե– ժիսուրա և դերասանի վարպետություն (1982-ից՝ պրոֆեսոր)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշա– նով։ Մ․ Սէոամբոչցյան

ՎԱՂԱՐՇՏԱՆ Վաղարշ Բոգդանի (Տ և ր– ՊետրոսյանՎաղարշակԲախ– շ ի ի) [2( 14)․2․1894, Շուշի -6․5․1959, Մոսկվա, թաղված է Երևանում], հայ սո– վետական դերասան, դրամատուրգ, ռե– ժիսոր, թատերական–հասարակական գոր– ծիչ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1954)։ ՍՍԿԿ անդամ 1944-ից։ Նախնական կրթությունն ստացել է Շուշիի թեմական դպրոցում, ապա 1913-ին ավարտել Թիֆլիսի առևտր․ ուսումնարանը։ Երկու տարի ծառայել է Վ․ Բ․ Վաղարշյան Բաքվի նավթահանքերի գրասենյակում որպես գծագրող։ 1915-ից եղել է Բաքվի դրամատիկ–օպերետային շրջիկ թատերա– խմբում, խաղացել տարբեր դերեր (Սեյ– րան, Շիրվանզադեի «Նամուս», Ֆերդի– նանդ, Շիլլերի «Խարդավանք և սեր», Կրե– չինսկի, Սուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» ևն)։ Նույն շրջանում կատա– րել է դրամատուրգիական առաջին փոր– ձերը։ «Բարեգործությունից հետո», «Փող և տաղանդ» (բեմ․՝ 1912) դրամաներում Վ․ ձգտել է պատկերել սեփականատիրա– կան աշխարհի հոռի բարքերը, դրամի ավերիչ ուժը մարդկանց կյանքում։ Հե– տագայում գրել է նաև «Ղողանջ» (1918), «Գագիկ 2-րդ» (1919) «Սուլթան Աբդուլ Համիդ» (1920) պիեսները, որոնցում ակ– նառու է սոցիալ․ հարցեր բարձրացնելու, տիրող կարգերի արատները մերկացնե– լու Վ–ի բուռն ցանկությունը։ 1921-ին Վ․ աշխատել է Կրասնոդարում որպես ՌԿ(բ)Կ Կուբան–Սևծովյան շրջանային կոմիտեին կից ազգ․ փոքրամասնություն– ների ենթաբաժնի կառավարիչ։ Ակտիվո– րեն մասնակցել է քաղաքի հասարակա– կան–կուսակցական կյանքին, տեղի հայ Վ․ Վաղարշ– յ ա ն ը Վ․ Ի․ Լենինի դերում (Պոգոդինի «Հրա– ցանավոր մարդը») ազգաբնակչության և գաղթականների համար կազմակերպել դպրոցներ, ման– կատներ, ժող․ համալսարան, հայկ․ թա– տերախմբեր։ 1922-ին տեղափոխվել է Դո– նի Ռոստով, որտեղ հիմնադրել է Պ․ Ադամ– յանի անվ․ հայկ․ թատրոնը և նորաստեղծ խմբի հետ շրջել Հս․ Կովկասի հայաբնակ վայրերը։ 1923-ից Վ․ տեղափոխվել է Երևան և մտել Առաջին պետթատրոնի (այժմ Սուն– դուկյանի անվ․) կազմի մեջ։ Այս շրջանի լավագույն դերակատարումները (Պավել I, Մերեժկովսկու «Պավել I», Д925, Բելո– գուբով, Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», 1929, Ասլան ամի, Վ–ի «Օղա– կում», 1930) ապացուցում էին, որ բեմաս– պարեզ է մտել շնորհաշատ արտիստ։ 1930-ական թթ․ Վ–ի դերասանական վար– պետության և ռեալիստ, խաղարվեստի