Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/256

Այս էջը սրբագրված չէ

Ռուսաստանին միանալը, Արլ․ Հայաս– տանի Վ․ բաժանվում էր չորս խմբի՝ սով– դաքյարներ (դրամ, խոշոր կապիտալի տեր և մեծածախ սանտրով զբաղվողներ), բինահդարներ (մեծածախ և մանրածախ առետրով զբաղվող խանութատերեր), բազազներ (փոքրիկ խանութներ ունեցող մանր առևտրականներ) և չարչիներ կամ փերեզակներ (շրջիկ մանր առևտրական– ներ)։ Ռուսաստանում կապիտ․ հարաբե– րությունների ձևավորմանը զուգընթաց արագացել է նաև տեղի հայ Վ–յան մի մասի քայքայումը, մյուսի վերաճումը առևտր․ բուրժուազիայի։ Հայ Վ․, որպես խավ, Ռուսաստանում վերացել է Հոկտեմ– բերյան սոցիալիստ, հեղափոխությունից հետո։ Գրկ,Մ ա ր ք ս Կ․, Կապիտալ, հ․ 3, գլ․ 20, Ե․, 1947։ Ինճիճյան Ղ–․ Աշխարհագրու– թիւն չորից մասանց աշխարհի, Վնտ․, 1806։ Ն ու յ ն ի, Հնախօսութիւն աշխարհագրա– կան Հայաստանեայց աշխարհի, հ․ 1, Վնտ․, 1835, էշ 210–241։ Մ ր մ ր J ա ն Հ․, Թուր– քահայոց հին վաճառականությունն և վաճա– ռականք, ԿՊ, 1908։ Նույնի, Մասնական պատմություն հայ մեծատուններու։ 1400– 1900, ԿՊ, 1909։ Լ և ո, 1սոշայական կապի– տալ, Ե․, 1935։ Դիլոյան Վ․ Ա․, էշեր Ռուսաստանի հայ վաճառական ական կապի– տալի պատմությունից, «ՊԲՀ», 1962, Իծ 4։ Ն ու յ ն ի, Լազարյանների հասարակական– քաղաքական գործունեության պատմությու– նից, է?․, 1966։ Ղազարյան Հ․ Մ"․, Արև– մտահայերի սոցիալ–տնտեսական և քաղա– քական կացությունը 1800–1870 թթ․, Ե․, 1967։ Զուլալյան Մ․ Կ․, Արևմտյան Հա– յաստանը XVI–XYII1 դդ․, Ե․, 1980, էշ 235 – 252։ Ключевский В О․, История сос– ловий в России, Соч․, т․ 6, М․, 1959․ <․ Կարագյան, Ս․ Սիմոևյահ

ՎԱՃԱՌԱՀԱՆՄԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ, տես Կոոպերացիա։

ՎԱՄՊԻՐ (ֆրանս․ vampire, գերմ․ Vam- pir), արյունախում և մղձավանջ հարուցող ննշեցյալ ոգի եվրոպ․ մի շարք ժողովուրդ– ների հավատալիքներում։ Իբր գիշերները ելնում է գերեզմանից և չղջիկի կերպա– րանքով ծծում քնած մարդկանց ար– յունը։ Վ–ներ են համարվել «անսուրբ* ննջեցյալները (հանցագործներ, ինքնա– սպաններ, վաղահասակ մահացածներ, թունավոր խայթից զոհվածներ), որոնց մարմինները տապանում իբր չեն քայքայ– վում։ Արաբանորեն Վ․ են անվանում դա– ժան, արյունախում, շահագործող մարդ– կանց։

ՎԱՅԱՆ (Vailland) Ռոժե (1907-1965), ֆրանսիացի գրող, հասարակական գոր– ծիչ։ Ֆրանսիայի կոմկուսի անդամ 1952-ից։ Դիմադրության շարժման մասնակից և տարեգիր («Տարօրինակ խաղ», 1945, վեպ)։ Վ․, հիսաթափվելով մոդեռնիզմից («Սյուրռեալիզմն ընդդեմ հեղափոխու– թյան», 1948, էսսե), ռեալիզմի մեջ հնա– րավորություններ է գտել նուրբ հոգեբա– նական վերլուծության («Հարվածներ թի– կունքին», 1948, վեպ), XX դ․ զավակի գա– ղափարների և արարքների պատմ․ հիմ– նավորման («Միայնակ երիտասարդը», 1951, վեպ), ռազմամոլների նկատմամբ դատավճիռ կայացնելու («Գնդապետ Ֆոս– տերը իրեն հանցագործ է ճանաչում», 1951, պիես) և միլիոնավոր ընչազուրկ գյուղացիներին (ֆելլահ) իր համակրանքն արտահայտելու համար («Ինչ * տեսա Եգիպտոսում», 1952, հայ․ հրտ․ 1954, ակ– նարկներ)։ 1953-ին Վ․ այցելել է ՍՍՀՄ։ «Բոմասկ» (1954) վեպում խորաթափան– ցորեն քննության է առել ֆրանս․ հասա– րակության բոլոր դասակարգերը՝ առա– ջին պլանի‘վրա դնելով պրոլետարական համերաշխությունն ու հերոսների մարդ– կային վեհությունը։ Հոգեկան ճգնաժամ ապրելով, պատմ․ լավատեսությունը կորց– նելով՝ Վ․ հետագա գործերում սահմանա– փակվել է անհատապաշտական կրքերի («Օրենք», 1957, «Տոն», I960) և հոգեբա– նական կազուսների («Կարմրախայտ», 1964) նատուրալիստական անատոմիա– յով։

ՎԱՅԱՆ–ԿՈՒՏՅՈՒՐԻԵ (Vaillant-Coutu- rier) Պոլ (1892–1937), ֆրանսիացի գրող, կոմունիստական շարժման գործիչ։ Ավար– տել է Փարիզի համալսարանի իրավաբ․ Պ․ Վայան–Կուտյուրիե ֆակ–ը։ Մասնակցել է առաջին համաշխար– հային պատերազմին (1914–18), հարել է սոցիալիստական կուսակցության ձախ4 ինտերնացիոնալիստական թևին։ Վ–Կ․ իր «Արձակուրդում» վիպակում (1919), «Զին– վորական պատերազմ» (Ռ․ Լեֆեվրի հետ) (1919) պատմվածքների ժողուլածուում, «Նամակներ իմ ընկերներին» (1920) ինք– նակենսագրական երկում, «Մահվան XIII պար» (1920) և «Կարմիր գնացքներ» (1923) բանաստեղծությունների ժողովա– ծուներում արձագանքել է պատերազմա– կան տարիների իրադարձություններին։ Վ–Կ․ ջերմորեն ողջունել է Հոկտեմբեր– յան սոցիալիստ, մեծ հեղափոխությունը, եղել Ֆրանսիայի կոմկուսի (ՖԿԿ, 1920) հիմնադիրներից։ 1921-ին ընտրվել է ՖԿԿ ԿԿ–ի, հետագայում ԿԿ քաղբյուրոյի ան– դամ, ՖԿԿ պատվիրակ Կոմինտերնի III կոնգրեսում (Մոսկվա, 1921)։ 1926–37-ին եղել է <3ուման/ա&»-ի գլխ․ խմբագիրը։ «Կույրերի պարահանդեսը» (1927) պատմվածքների ժողովածուում Վ–Կ․ եր– գիծական, գրոտեսկային ոճով քննադատել է բուրժ․ հասարակության բարքերը։ Նա եղել է պատերազմի և ֆաշիզմի դեմ պայ– քարի ակնառու մարտիկ, մասնակցել է միջազգային հակապատերազմական կոնգ– րեսին (Ամստերդամ, 1932) և Հանուն կուլտուրայի պաշտպանության գրողների միջազգային կոնգրեսներին (1935–1937)։ Հանդես է եկել ընդդեմ ֆաշիստ, ինտեր– վենցիայի հանրապետական Իսպանիա– յում։ Եղել է ՍՍՀՄ–ի հավատարիմ բարե– կամը։ Հրատարակել է «Մեկ ամիս Կար– միր Մոսկվայում» (1925) և «Նոր կյանքի կառուցողները» (1932) գրքերը։ Նրա լա– վագույն ստեղծագործությունները ներ– շնչված են սոցիալիստ, ռեալիզմի ոգով։ Գրկ․ Торез М․, Сын народа, М․, 1960; История французской литературы, т․ 4, М-, 1963․

ՎԱՅԳԱՁ, կղզի Հս․ սառուցյալ օվկիանո– սում, Բարենցի և Կարայի ծովերի սահմա– նում։ Ցուգորսկի շար նեղուցով բաժան– վում է մայր ցամաքից, Կարայի դարպաս– ներով՝ Նոր երկրից։ Մտնում է ՌՍՖՍՀ Արխանգելսկի մարզի Նենեցական ԻՕ կազմի մեջ։ Տարածությունը մոտ 3,4 հզ․ կմ2 է։ Մակերևույթը հարթավայրային է, բարձրությունը4 մինչև 170 մ։ Կազմված է գլխավորապես ստորին պալեոզոյի և պերմի կավային թերթաքարերից, ավա– զաքարերից և կրաքարերից։ Կլիման ցուրտ է։ Կան շատ ճահիճներ։ Ծածկված է տունդ– րային բուսականությամբ։

ՎԱՅԴԱ (Wajda) Անջեյ (ծն․ 1926), լեհ ռեժիսոր, սցենարիստ։ Սովորել է Կեր– պարվեստի ակադեմիայում (Կրակով)։ 1954-ին ավարտել է Կինեմատոգրաֆիայի և թատերարվեստի պետ․ բարձրագույն դպրոցի (Լոձ) ռեժիսորական բաժինը։ 1951-ից աշխատում է կինոյում։ Վ․ ճանա– չում է գտել «Ջրանցք» (1957, րստ Ե․ Ստա– վինսկու պատմվածքի) ու «Մոխիր և ալ– մաստ» (1958) ֆիլմերով։ Երկրորդ հա– մաշխարհային պատերազմի թեմաներով այդ կինոնկարներում ռեժիսորը գեղար– վեստական մեծ ուժով է պատկերել իր սերնդի ճակատագիրն ազգ․ պատմու– թյան ամենասուր պահերին։ Վ–ի լավա– գույն կինոնկարներն աչքի են ընկնում ռեալիզմով, ռեժիսուրայի և դերասանա– կան արվեստի բարձր վարպետությամբ։ Դրանք միջազգային փառատոներում ար– ժանացել են մրցանակների։ Բեմադրել է նաև՝ «Սամսոն» (1961, ըստ Կ․ Բրան– դիսի), «Մոխիր» (1965, ըստ Ս․ ժերոմս– կու), «Բնապատկեր՝ ճակատամարտից հետո» (1970), «Կեչուտ» (1971), «Հար– սանիք» (1972, ըստ Ս․ Վիսպյանսկու), Կադր «Մոխիր և աւմաստ» կինոնկարից (1958), ռեժ․ Ա․ Վ ա յ դ ա «Ավետյաց երկիր» (1974, ըստ Վ․ Ռեյ– մոնտի) ֆիլմերը։ Դասավանդում է կինեմատոգրաֆիայի և թատերարվեստի պետ․ բարձրագույն դպրոցում։

ՎԱՅԴԵՄԱՅԵՐ (Weydemeyer) Իոսիֆ (1818–66), գերմ․ և ամեր․ բանվ․ շարժ– ման գործիչ, Կ․ Մարքսի և Ֆ․ էնգելսի մտերիմ բարեկամը։ Կոմունիստների միության հիմնադրման պահից (1847) եղել է նրա ակտիվ գործիչներից։ Մասնակ–