Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/260

Այս էջը հաստատված է

Հայերենի ուսման մեջ աշակերտել է Ժ․-Գարիտին և Պ․ Յունգմանին։ 1978-ից՝ Լեյդենի համալսարանի դասախոս։ Վայտենբերգը քննարկել է համեմատական հնդեվրոպական լեզվաբանության, հիթիթաբանության և հայերենագիտության, հայոց լեզվի պատմության և այլ խնդիրներ («Հայերենի «ընդոծինը», 1980, «Ակնարկներ դասական հայերենի դերանվանական տրականի շուրջը», 1983, «Եղիա Չելեպին Սեբաստահայ խոսվածքի մասին», 1984)։ Մեծ արժեք է ներկայացնում Վայտենբերգի «Հիթիթեոենի Ս–արմատը» (1984) մենագրությունը։ 1979–82-ին 3 անգամ այցելել է Սովետական Հայաստան, կատարել ուսումնասիրություններ։

Ի․ Կարադելյան

ՎԱՅՏԼԻՆԳ (Weitling) Վիլհելմ (1808–71), գերմանական բանվորական շարժման գործիչ, «հավասարարական կոմունիզմի» տեսաբան։ Մասնագիտությամբ՝ դերձակ։ 1836-ին Փարիզում հարել է «Արդարների միությանը», գրել նրա ծրագրային փաստաթուղթը՝ «Մարդկությունը, ինչպիսին որ կա և ինչպիսին պետք է լինի» (1838)։ 1841–43-ին Շվեյցարիայում քարոզել է «հավասարարական կոմունիզմի» գաղափարներ։ Նրա «Ներդաշնակության և ազատության երաշխիքները» (1842) գիրքը գերմանական սոցիալիստական գրականության աոաջին խոշոր ստեղծագործությունն է։ 1843-ին Վայտլինգը բանտարկվել է, 1844-ին ազատվել և վտարվել երկրից։ 1846-ին մտել է Բրյուսելի կոմունիստական թղթակցական կոմիտեի կազմի մեջ, որտեղ բացահայտվել են Մարքսի և էնգելսի հետ նրա խորը տարաձայնությունները։ 1846-ի վերջին տարագրվել է ԱՄՆ, պրոպագանդիստական գործունեություն ծավալել Նյու Յորքի գերմանացի վտարանդիների շրջանում։ 1848–49-ի հեղափոխության ժամանակ վերադարձել է Գերմանիա, 1849-ի վերջին՝ նորից Նյու Յորք։ Վայտլինգը ընդունել է կոմունիստական հասարակարգը հեղափոխական ճանապարհով հաստատելու անհրաժեշտությունը, սակայն հեղափոխությունը դիտել մի տարերային պրոցես, որը գլխավորում են ապադասակարգայնացված տարրերը։ Մարքսը և էնգելսը բարձր գնահատելով Վայտլինգին որպես գերմանական պրոլետարիատի առաջին տեսաբանի, միաժամանակ քննադատել են վայտլինգականությունը, քանի որ գիտական կոմունիզմի ստեղծումից հետո այն արգելակում էր բանվորական շարժման՝ զարգացումը։

ՎԱՅՐԱԴՅԱՆ Հակոբ Սիմոնի (ծնվել է 16․5․1930, Ախալցխա), հայ սովետական կիբեռնետիկ։ Տեխնիկական գիտական դոկտոր (1973), պրոֆեսոր (1975)։ ՍՄԿԿ անդամ 1957-ից։ Ավարտել է Մոսկվայի ինժեներա–ֆիզիկական ինստիտուտը (1955) և դասախոսում է նույն ինստիտուտում։ Աշխատությունները վերաբերում են ավտոմատացված կառավարող համակարգերի հուսալիության, բազմապրոցեսորային հաշվողական համակարգերի, բժշկական կիբեռնետիկայի, պատկերների (կերպարների) ճանաչման հարցերին։ Վայրադյանը տեսական և գործնական ներդրում ունի բարդ հաշվողական սարքերի ու համակարգերի մշակման և ստեղծման գործում։ ՍՍՀՄ պետական մրցանակ (1976)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։ Երկ․ Надёжность электронных вычислительных машин, М․, 1966; Применение теории и методов распознавания образов в АСУ, М․, 1978 (соавтор)․ Ս․Դայան

ՎԱՅՐԵՆՈՒԹՅՈՒՆ, մարդկության պատմության վաղ փուլի (նախորդել է բարբարոսությանն ու քաղաքակրթությանը) անվանումը XVIII դ․ եվրոպական գիտության մեջ։ Այս իմաստով «Վայրենություն» առաջինը գործածել է անգլիացի փիլիսոփա Ա․ Ֆերգյուսոնը (1767)։ Լ․ Հ․ Մորգանը Վայրենույթյուն է անվանել նախնադարյան հասարակության պատմության իր առաջարկած պարբերացման առաջին ժամանակաշրջանը, որն սկսվում է մարդու ծագմամբ և ավարտվում է բրուտության առաջացմամբ։ Մորգանի պարբերացումն օգտագործել է Ֆ․ էնգելսը՝ իր «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» աշխատության մեջ։ Սակայն, ինչպես կանխատեսել է Ֆ․ էնգելսը, հնագիտական և ազգագրական նոր տվյալների կուտակման հետ Մորգանի պարբերացումը մասամբ հնացել է։ Արդի ազգագրության մեջ ընդունված պարբերացմամբ Վայրենությունը համընկնում է մարդու ու վաղ տոհմական կարգերի առաջացման ժամանակաշրջանին (հնագիտական բաժանմամբ՝ պալեոլիթին ու մեզոլիթին)։ Սովորական խոսակցության մեջ՝ ծայրահեղ անկուլտուրականություն։ Գրկ․ Տես Բարբարոսություն հոդվածի գրականությունը։

ՎԱՅՐԷՋՔ (իջեցում) տիեզերագնացության մեջ, երկնային մարմնի մակերևույթի վրա նստեցումից առաջ մթնոլորտի խիտ շերտերում կամ անմթնոլորտ միջավայրում տիեզերական թռչող ապարատի (ՏԹԱ) կամ իջեցվող ապարատի իջեցումը (ցածրանալը)։ Մթնոլորտ ունեցող մոլորակի վրա վայրէջք կատարելիս ճակատային դիմադրության (տես Աերոդինամիկ դիմադրություն) ազդեցությամբ ՏԹԱ–ի արագությունը փոքրանում է։ Մթնոլորտով արգելակմամբ վայրէջքը առավել նպատակահարմար է, երբ նստեցումը կատարվում է բավականաչափ խիտ մթնոլորտ ունեցող մոլորակի մակերևույթի վրա։ Այդ դեպքում իրականացվում է ոչ թե ամբողջ ՏԹԱ–ի, այլ նրա մի մասի՝ իջեցվող ապարատի (ԻԱ) նստեցում։ Աերոդինամիկ արգելակումն ԻԱ–ի շարժման արագությունը նվազեցնում է մինչև 150–250 մ/վրկ։ Իջեցվող ապարատի հետագա արգելակումն ու նստեցումը սովորաբար իրականացվում է պարաշյուտային կամ այլ համակարգերի օգնությամբ։ Մթնոլորտով արգելակմամբ վայրէջքը կարող է լինել բալիստիկ (զրոյական աերոդինամիկ որակով ՏԹԱ–ի վայրէջք) կամ ճախրական (ԻԱ–ի վրա, բացի ճակատային դիմադրությունից և մոլորակի ձգողության ուժից, ազդում է նաև վերամբարձ ուժը)։ Վերջին դեպքում գերբեռնվածքն ավելի փոքր է, և մանևրելու հնարավորություն կա։ Եթե վայրէջքին մթնոլորտում չի նախորդել հրթիռային արգելակում (հրթիռային շարժիչի օգնությամբ, որն ստեղծում է քարշուժ և ուղղված է ՏԹԱ–ի շարժման ուղղությանը հակառակ), ապա ՏԹԱ մթնոլորտ է մտնում մեծ արագությամբ (մոլորակին մոտ գտնվող արհեստական արբանյակի համար առաջին տիեզերական կամ մեծ հեռավորությունից մոլորակին մոտեցող ՏԹԱ–ի համար երկրորդ տիեզերական և ավելի մեծ արագությամբ)։ Այդ դեպքում արագության մարումն ուղեկցվում է մեծ գերբեռնվածքներով և տաքացմամբ։ Անմթնոլորտ երկնային մարմնի վրա ՏԹԱ–ի իջեցումը կատարվում է հրթիռային արգելակման միջոցով։

ՎԱՅՐԿԵՆԱՉԱՓ, վայրկյանի տասնորդական մասերի ճշտությամբ ժամանակը չափելու սարք։ Տարբերում են գըրպանի, ձեռքի, սեղանի և վահանային վայրկենաչափներ։ Ինչպես և ժամացույցներում, վայրկենաչափներ կա ժամանակը հաշվելու հիմնական մեխանիկական, էլեկտրական կամ էլեկտրոնային հարմարանք, իսկ բացի այդ՝ գործարկելու, կանգնեցնելու և սլաքները (կամ թվանշանները) զրոյի բերելու հատուկ հարմարանք։ Առավել ճշգրիտները (սխալանքը 1 մկվրկ է) էլեկտրոնային վայրկենաչափներն են, որոնք հանդերձված են քվարցային գեներատորով։ Վայրկենաչափները կիրառվում են արդյունաբերության մեջ, սպորտում և այլուր։

ՎԱՅՐԿՅԱՆ, 1․ ժամանակի միավոր․ Միավորների միջազգային համակարգի յոթ հիմնական միավորներից մեկը։ Նշանակվում է վրկ (միջազգային նշանակումը՝ s)։ Չափերին ու կշիռներին նվիրված XIII գլխավոր կոնֆերանսի (1967) որոշումով՝ վայրկյանը այն ժամանակն է, որ հավասար է 133CS ատոմի հիմնական վիճակի երկու գերնուրբ մակարդակների միջև անցմանը համապատասխանող ճառագայթման 9 192 631 770 պարբերության։ Այսպես սահմանվող վայրկյանը կոչվում է ատոմային։ Այն վերարտադրվում է հաճախականության և ժամանակի ցեզիումային էտալոններով (տես Հաճախականության քվանտային ստանդարտներ)։ Ատոմային վայրկյանի հետ մեկտեղ, աստղագիտության մեջ, գեոդեզիայում և այլ բնագավառներում կիրառվում է աստղագիտական վայրկյան, որի չափը պայմանավորված է Արեգակի շուրջը Երկրի պտույտի պարբերությամբ և որոշվում է աստղագտական դիտումների հիման վրա։ Այսպիսի վայրկյանը կոչվում է էփիմերտեական (էֆեմերիդական)։ Այն հավասար է