Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/274

Այս էջը հաստատված է

էին հայկ․ թաղերի հեռահար ռմբակոծությամբ (ընդհանուր առմամբ քաղաքի վրա նետվել էր 16 հզ. արկ)։ Սակայն այդպես էլ թշնամուն չհաջողվեց ընկճել պաշտպաններին։ Թուրք. հրետանին վարող գերմ․ սպաները հարկադրված էին խոստովանել․ «Ի՜նչ կենսունակ մարդիկ են սա հայերը, մենք քանդելով, անոնք շինելով, չկրցանք իրենց հասնիլ» (Հուշեր Արմենակ Եկարյանի, Կահիրե, 1947, էջ 205)։ Իսկ երբ թուրքերն իմացան, որ ռուս. առաջապահ զորամասերը և հայ կամավորական գնդերը մոտենում են Վանին, խուճապահար դիմեցին փախուստի։ Մայիսի 3(16)-ին ազատագրվեց քաղաքը, և հայ մարտիկները հրդեհեցին թուրք. բռնատիրության վերջին հենակետը՝ Հաջի–Բեյփրի զորանոցը։ Վանի բերդի վրա բարձրացվեց հայկ․ հաղթական դրոշը։ Անհուն ցնծություն էր, երբ 1915-ի մայիսի 6(19)-ին ռուս, զորքերը և հայ կամավորները մտան Վան։ Ինքնապաշտպանության զինվ․ մարմինը «Հայ ժողովրդին» դիմումի մեջ ազդարարում էր․ «Ամսօրյա պայքարը, զոր տարանք փառքով ու պատվով, այսօր իր կատարելության մեջ կվայելենք․․․ Այսօր ահա հայկական դրոշակն է, որ հազարավոր տարիներու ընթացքին, առաջին անգամն է կ ծածանի, որ բռնությունը, հայ զինվորի գնդակեն հալածական, կփախչի․․․ Եվ այսօր, երբ փառավոր պայքարն է մեր ետին, լիակատար հաղթանակն է, որ կապրինք և վերջնական ազատությունն է մեր առջե․․ ․» (Կեորկիզյան Ա․, վասպուրականի հերոսամարտը, 1965, էջ 198)։

Վ․ հ․ հայ ժողովրդի ազգային–ազատագր․ շարժման խոշոր դրվագներից է։ Այդ հերոսական գոյամարտը բորբոքվեց, երբ թուրքերն արդեն սկսել էին ջարդերը և նախապատրաստվում էին կոտորել Վանի ամբողջ հայությանը։ Ուստի բոլորովին անհիմն են թուրք, պատմաբանների մտացածին պնդումները, թե հայերը Վանում իբր ապստամբել են․ հասկանալի է, որ նրանք դիտավորյալ կերպով պատճառը «շփոթում են» հետևանքի հետ։ Իրականում Վանում տեղի ունեցածը ոչ թե ապստամբություն էր, այլ ինքնապաշտպանական հերոսամարտ, թեև բոլոր ձևերով էլ (այդ թվում ապստամբության՝ ընդդեմ թուրք, բռնակալության ու կոտորածի) այն լիովին արդարացի էր և միայն պատիվ է բերում հայ ժողովրդին։ Վ․ հ․ ոգեշնչեց արևմտահայության անձնվեր գոյամարտերի կազմակերպմանն այլ վայրերում։

Գրկ․ Ա–Դո, Մեծ դեպքերը Վասպուրականում 1914–1915 թվականներին, Ե․, 1917։ Վասպուրական, Վնտ․, 1930։ Մխիթարյան Օ․, Վանի հերոսամարտը, Սոֆիա, 1930։ Տուշեր Արմենակ Եկարյանի, Կահիրե, 1947։ Կեորկիզյան Ա․, Վասպուրականի հերոսամարտը, Բեյրութ, 1965։ Արզումանյան Մ․, Հայաստան 1914–1917, Ե․, 1969։ Մ․ Արզումանյան

ՎԱՆԻ ՎԻԼԱՅԵԹ, Վանի էյալեթ, վանի փաշայություն, հայկ․ աղբյուրներում՝ Վանի կուսակալություն, Վանի նահանգ, օսմանյան սուլթանության վարչատերիտորիալ միավոր Արմ․ Հայաստանում, Վան կենտրոնով։ Ստեղծվել է Թուրքիայի և Իրանի միջև կնքված Ամասիայի հաշտության պայմանագրից (1555) հետո։ Հիմնականում ընդգրկել է հին Վասպուրական նահանգի տարածքը։ Մինչև XVII դ․ էյալեթի մեջ էին մտնում նաև Բայա գետի, Դիադինի և Ալաշկերտի գավառները, որոնք հետագայում միացվեցին Էրզրումի վիլայեթին, իսկ XVIII դ․ վերջին կազմեցին առանձին փաշայություն։ Էյալեթը բաժանված էր լիվաների կամ սանջակների (գավառների), որոնցից մի քանիսն էլ՝ կազաների (գավառակների)։ XVII դ․– XIX դ․ 1-ին կեսը էյալեթի կազմում էին Վան, Ադիլջևազ (Արծկե), Արճեշ, Բերկրի, Խլաթ (Ախլաթ), Մուշ, Կարկառ, Աղաքիս, Կեցան (Քեսանի), Խիզան, Սպարկերտ (Իսփայիրա), Շիրվան (Շերվի), Զռըկան (Զրըգան կամ Զրիկի), Էքրատի–բին–Կոթուր սանջակները, մի քանի քրդ․ կիսաանկախ հյուքյումեթություններ (իշխանություններ)՝ Բիթլիսի (Բաղեշ) խանությունը, որին էին ենթարկվում Վանա լճից արմ․ և հվ–արմ. ընկած շրջանները (Մոտկան, Ռահվա կամ Գավառ, Կարճկան, Վերին Չուխուր, Մուսան, Բայգան, երբեմն՝ Մուշ, Խիզան,Շիրվան ևն), Հաքյարին (Հեքյարի) կամ Ջուլամերկը, Մահմուդիեն կամ Խոշաբը, Փինյանիշը (XVIII դ․ մտնում էր Հաքյարիի մեջ), ինչպես նաև մի քանի հայկ․ լեռնային ինքնավար շրջաններ (Շատախ, Մոկս, Սասուն)։ 1834-ին էյալեթի զգալի մասը միացվեց Էրզրումի, իսկ Մոկսն ու Հաքյարին՝ Դիարբեքիրի վիլայեթներին։ 1840-ական թթ․ վերջին, քրդ․ հյուքյումեթությունների վերացումից հետո, հվ–արմ, որոշ շրջաններ մտցվեցին նորաստեղծ Բիթլիսի վիլայեթի մեջ։ Վանը, Հաքյարին, Զեզիրեն, Մարդինը կազմեցին առանձին վիլայեթ։ 1867–76-ին Վ․ վ–ի տարածքը մտել է էրզրումի կամ «էրմանիստան» վիլայեթի մեջ։ 1876-ի նոր վարչ․ բաժանմամբ ստեղծվեց Վ․ վ․, որից դարձյալ առանձնացվեց Բիթլիսը։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմից հետո վիլայեթին միացվեց Հաքյարին, իսկ 1880-ին անջատվեց։ 1880-ական թթ․ սկզբին Բիթլիսի վիլայեթին տրվեցին Մուշ–Բուլանըխը, Խլաթը, Մանազկերտն ու Վարդոն։ 1888-ին Հաքյարին, Կարճկանն ու Կեցանը դարձյալ միացվեցին Վ․ վ–ին։ Վարչ․ նոր փոփոխություններ կատարվեցին նաև 1897-ին և 1902-ին։ XX դ․ սկզբին Վ․ վ․ բաղկացած էր 2 սանջակից՝ Վանի և Հաքյարիի, որոնք բաժանված էին 6-ական կազաների, վերջիններս՝ նահիեների (գյուղախմբեր)։ Վանի սանջակը զբաղեցնում էր վիլայեթի հս․ և արլ․, ինչպես նաև Արլ, Տիգրիսի (Զերմ) վերին հոսանքի շրջանները։ Կազաներն էին՝ Վանը (քաղաքից և Վան–Տոսպ գավառից բացի, նրա կազմում էին Թիմարը, Արճակը, Բերկրի–Աբաղան և Հայոց ձորը), Արճեշը, Ալջավազը (Արծկե), Գյավաշ–Կարճկանը, Շատախը (Մոկսի և Նորդուզի հետ), Մահմուդիե–Մարայը։ Հաքյարիի սանջակը, որի կենտրոնը XX դ․ սկզբին Զուլամերկից փոխադրվեց Բաշկալե (հին Ադամակերտ), ընդգրկում էր վ․ վ–ի հվ․ մասը։ Կազաներն էին՝ Աղբակը, Խոշաբը (Մամուրեթ–ուլ Համիդ), Ջուլամերկը, Բեյթ–ուլ–Շաբաբը, Գյավառը և Շամդինանը։ Վ․ վ–ի հիշյալ տարածքը 39 հզ․ 300 քառ․ կմ էր, որն ընդգրկում էր Հին Վասպուրական, Մոկք և Կորճայք նահանգների մեծ մասը, Տուրոլբերանի հս–արլ․ որոշ շրջաններ։ Սահմանակից էր հս–ից՝ Էրզրումի, արմ–ից՝ Բիթլիսի (Բաղեշի) և Դիարբեքիրի, հվ–ից՝ Մոսուլի վիլայեթներին, արլ–ից՝ Պարսկաստանին։ Վ․ վ․ հս–ից եզերվում է Ծաղկանց լեռներով, արլ–ից՝ Կոտուր–Զագրոսյան լեռնաշղթայով, հվ–ից ձգվում են Հայկ․ Տավրոսի Ռշտունյաց (Կապարհատաց), Կանգվար, Ագարակի, Զողա, Աղբակի լեռնաբազուկները։ Վանա լիճը հս–արլ–ից եզերում են կաղնու անտառներով պատած Ս․ Սահակ կամ Էրերնա լեռները։ Խոշաբի հս․ մասով տարածվում է Կուխ լեռնաշղթան։ Վ․ վ–ի աչքի ընկնող լեռնագագաթներն են՝ Նեխ Մասիքը կամ Սիփանը (4434 մ), Զողան (4168 մ), Առնոսը (3550 մ), Թոնդրակը (3542 մ), Արտոսը (3475 մ), Վարագը (3250 մ)։ Վ․ վ․, հատկապես Վանա լճի ավազանը, ջրառատ է։ Հս–ում հոսում են Աղի, Առեստ (Բանդիմահի), Մարմետ (Կարասու), Հայոց ձոր (Խոշաբ) գետերը։ Վերջինիս ակունքներից սկիզբ է առնում նշանավոր Մենուայի ջրանցքը։ Վ․ վ–ի տարածքից են սկիզբ առնում Զերմ (Արլ․ Տիգրիս) և Մեծ Զավ գետերը։ Վանա լճից բացի, կան մի քանի փոքր լճակներ, որոնցից ամենամեծն է Արճակը (Արճիշակ), որի մեջ է թափվում համանուն գետը (այժմ՝ Մահմուդիկ)։

Վանա լճի գոգավորությունը հացահատիկի արտադրության հնագույն կենտրոններից է։ Արգավանդ Տոսպյան հովտի, Հայոց ձորի, Կարճկանի և Փեսան դաշտի հայ բնակիչներն զբաղվում էին գերազանցապես երկրագործությամբ և այգեգործությամբ։ Ընտիր ցորենով հռչակված էր Արծկե–Ալջավազի շրջանը՝ Վանի հացի շտեմարանը։ Այգեգործ. կենտրոններ էին Այգեստանը (Վանի թաղամասը), Տոսպը, Ոստանի հովիտը։ Հռչակված էին Արտամետի խնձորը, Վանի դեղձն ու ծիրանը, Մոկսի և Շատախի ընկույզը, Կարկառի տանձը, Շահբաղիի խաղողն ու գինին։ Հվ–ում՝ Հաքյարիի սանջակում, Վանի սանջակի հվ–արմ․ լեռնային ու անտառապատ գավառներում ևս կային երկրագործ․ շրջաններ (օրինակ, Աղբակը, Ջուլամերկի և Նեհրիի կամ Գյավառի գետահովիտները)։ Սակայն վիլայեթի հվ․ շրջանների բնակչությունը հիմնականում զբաղվում էր անասնապահությամբ։ Լայն կիրառում ունեին «չուռ» կամ «ֆիլիկ» այծի մազից պատրաստված գործվածքները։ Շամդինանում (գավառակ Հաքյարիում) զարգացած էր ծխախոտագործությունը։ Վիլայեթի առևտրի և արհեստագործության գլխ․ կենտրոնը Վանն էր։ Արհեստներով զբաղվում էին նաև գյուղերում։ Թիմարի Կիրաշեն (Զիրաշեն) գյուղը հայտնի էր իր հմուտ բրուտներով։ Ավանցի և Արճակի հայերը բորակ էին ստանում Վանա և Արճակ լճերից։ Շատախի թաղը և Մոկսի որոշ գյուղեր (Հաոնանց, Սըպկանց, Լուլենց ևն) շալագործության և ջուլհակագործության կենտրոններ էին։ Կարճկանցիները հմուտ պղնձագործներ էին։ Կեցանի գյուղերում