Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/276

Այս էջը հաստատված է

պատրաստում էին դիմացկուն ջրաղացքարեր։ Լճափնյա գյուղերում զբաղվում էին նաև նավավարությամբ և տառեխ ձկան որսով։

Վ․ վ–ի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Հանդիպում են կապար (Ռշտունյաց կամ Ընձաքիարս լեռներ), պղինձ (Կարճկան, Շատախ, Զուլամերկ), ոսկի և արծաթ (Զուլամերկ), երկաթ (Ռշտունյաց և Զողա լեռներ), կավճահանքեր (Աղբակ), նավթ և ծծումբ (Թոնդրակի մոտ), քարածուխ (Կարճկան, Նորդուզ, Բերկրի), աղահանքեր (Արտոսի մոտ, Ջանիկ) ևն։ Հռչակված էին Զեռնախ–մադենի զարիկի (զռնըխի) հանքերը։ Լեռնային շրջաններում շատ են հանքային աղբյուրները։ Փայտանյութով հարուստ են վիլայեթի հվ․ և հվ–.-արմ․ գավառները։ Վանին ու Բաղեշին ածուխ և փայտ էին մատակարարում հիմնականում Կարճկանը և Գյավաշը։

XX դ․ սկզբին Վ․ վ․ ուներ շուրջ 425 հզ․ բնակիչ։ 1 քառ․ կմ–ի վրա ապրում էր շուրջ 10–11 մարդ։ Ավելի խիտ էին բնակեցված լճափնյա հայաբնակ գավառները (Վան–Տոսպ, Թիմար, Ականցի հովիտ ևն), Մեծ Զավի վերին հոսանքի ասորաբնակ շրջանները։ Վիլայեթն ուներ խայտաբղետ ազգ․ կազմ (հայեր, քրդեր, ասորիներ, թուրքեր, չերքեզներ, հրեաներ, գնչուներ)։ Երկրամասը միշտ ունեցել է հոծ հայ բնակչություն, սակայն թուրք. կառավարության հալածանքների և քրդ․ ցեղերի ասպատակությունների հետևանքով նրանց թիվը պարբերաբար նվազել է։ Վարչ․ նենգ ձևափոխությունները (մահմեդականներով բնակեցված շրջանների կցում հայկ․ գավառներին) լրացվում էին զանգվածային ջարդերով։ 1895–96-ին Վ․ վ–ում կոտորվեց շուրջ 20 հզ․ հայ, գրեթե նույնքան էլ արտագաղթեց, շատերը բռնությամբ մահմեդականացվեցին։ Ավերվեցին և ամայացան հարյուրավոր բնակավայրեր։ Կ․ Պոլսի պատրիարքարանի հաշվումներով՝ 1912-ին միայն Վանի սանջակում ապրում էր 185 հզ․ հայ, մինչդեռ 1880-ական թթ․ սկզբին նույն տարածքում նրանց թիվն ավելի քան 300 հզ․ էր։ 1915-ի Մեծ եղեռնի նախօրեին հայերի թիվը վիլայեթում հասնում էր 215/220 հզ․։ Վանի սանջակում հայերն ունեին բացարձակ մեծամասնություն (65%)։ Վ․ վ–ում հայաբնակ էին 500-ից ավելի քաղաքներ, ավաններ և գյուղեր։ Վանից հետո առավել նշանավոր հայկ․ բնակավայրերն էին․ Ավանց, Արտամետ, Բերդակ, Լեզք, Շահբաղի (Վան–Տոսպ), Ալյուր, Ավերակ կամ Ավերակի, Էրերին, Խժիշկ, Կյուսնենց, Ւաւվենց, Զանիկ, Քյոչանի (Թիմար), Արճակ, Ւոսռակոնիս, Աեան (Արճակ), Անգղ, Մեծ Նորգյուղ, Քերծ (Հայոց ձոր),, Բերկրի, Գործութ, Ւաւչան (Բերկրի–Աբաղա), Ականց, Ասրաֆ կամ Աղսարայ (Արճեշ), Արծկե, Աիփաններ (Արծկե–Ալջավազ), Բելու, Նարեկ, Նորգյուղ, Մոխրաբերդ, Փայխներ (Գյավաշ–Ռշտունիք), Եղեգիս կամ Գյոլլու, Կորտկանց, Ուրանց, Օղվանց (Կարճկան), Մոկս (5 հայաբնակ թաղերով՝ Աբրահամենց, Անջղունց, Դաշտ, Ջրաղացի, Քաղաքի), Թաղ, Արմշատ, Կաղպի, Կաճետ (Շատախ), Քռել (Խոշաբ), Բաշկալե (Աղբակ), Փական (Զուլամերկ), Դիզա (Գյավառ)։ Սրանցից յուրաքանչյուրն ուներ 100–400 տուն հայ բնակիչ։

Հաքյարիում մեծամասնություն էին կազմում ասորիները (50%-ից ավելին)։ Վիլայեթում նրանց թիվը ավելի քան 80 հզ․ էր։ Շուրջ 50 հզ․ ասորիներ («աշիրեթային» կամ «ջուլո») ապրում էին Մեծ Զավի վերին հոսանքի շրջանում գտնվող Թիարի, Թխում, Զիլու, Բազ և Դեզ գավառակներում, որոնք կազմում էին ինքնավար ասորիների մարզը։ Այն թեև մտնում էր Զուլամերկի կազայի մեջ, սակայն փաստական անկախություն ուներ։ Ասորիների հոգևոր և զինվ․ պետի՝ մարշըմունի, նստավայրը Զուլամերկի Քոչանիս կամ Կոջանիս ավանն էր։

Քրդերը մեծամասնություն էին կազմում Աբաղայում, Նորդուզում, Խոշաբում, Մահմուդիեում և Հաքյարիի որոշ մասերում (Չալ, Օրամար, Բեյթ ուլ Շաբաբ, Շամդինան ևն), որոնք վիլայեթի առավել նոսր բնակեցված շրջաններն էին։ Քրդերի մեծ մասը բաժանված էր ցեղերի (աշիրեթների), որոնցից էին հայդարանցիները, փինյանիշները, արտուշիները են։ Սարայ գյուղաքաղաքի շրջանում կային 10 եզդիաբնակ գյուղեր։ Եզդիներ բնակվում էին նաև Թիմարում և Աբաղայում։ 1914-ին նրանց թիվը շուրջ 5 հզ․ էր։

Թուրքերի թիվը վիլայեթում 30 հզ․ էր (բնակչության 6-7%-ը), որոնք ապրում էին Վանում, շրջակա որոշ գյուղերում, Ականցում, Արծկեում․ նրանց զգալի մասը քրդ․ ծագում ուներ։

Վ․ վ–ում ապրող մյուս ազգությունները շատ փոքրաթիվ էին և բնակվում էին մեկ կամ մի քանի բնակավայրերում, հրեաները՝ Բաշկալեում և Շամդինանում, կովկասցիները՝ Ալջավազի ու Թիմարի որոշ գյուղերում, գնչուները՝ Վանում։

1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Վ․ վ–ի հայերը դիմեցին հերոսական ինքնապաշտպանության և մեծ մասամբ կարողացան փրկվել կոտորածից (տես Վանի հերոսամարտ 1915)։ Մայիսին, երբ ռուս զորքերը և հայկ․ կամավորական ջոկատները ազատագրեցին Վ․ վ․, այնտեղ ստեղծվեց հայկ․ կառավարություն, տնտ․ կյանքն սկսեց հունի մեջ ընկնել։ Սակայն հուլիսին, ռուս. զորքերի անսպասելի նահանջի հետևանքով, վիլայեթի ավելի քան 200 հզ․ հայերը ստիպված գաղթեցին։ Նրանց մեծ մասը վերաբնակվեց Արլ․ Հայաստանում։ Հայերի հետ հեռացան նաև ասորիներն ու եզդիները։ Երկրամասն ամայացավ, ավերվեցին նախկին շեն ու մարդաշատ բնակավայրերը։ 1927-ին նախկին Վ․ վ–ի տարածքում այլևս հայեր չէին բնակվում։ Բնակիչների թիվը 100 հզ․ էր (հիմնականում՝ քրդեր)։

Վ․ վ–ի հայաբնակ բնակավայրերը (XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին)․Վանի կազա։ Նահիե Վան–Տոսպ․ Ավանց, Ավերակի (Ավերակ), Արտամետ, Բերդակ, Դարման, Զրվանդանց, Լամզկերտ, Լեզք, Ծվստան, Կենդանանց, Կողբանց, Կուռուբաշ, Զորովանց, Մխկներ, Շահբաղի, Շուշանց, Ոսկեբակ, Չոբանօղլի, Պախեզիկ (Վերին և Ստորին), Սղգա (Սխգահ), Սևագրակ, Ֆառուղ։

Նահիե Թիմար․ Ադիգյոզալ, Ալյուր, Աղջավերան, Ամենաշատ, Ամուկ, Աննավանք, Աստվածածին (Տիրամայր), Ատեր, Ատնականց, Արտավեզ, Բազ, Բայրակ (Պայրակ), Բերդ (Նորգյուղ), Գյոլլու, Գոմս (Կոմս), Դաշօղլի, Դարաբեկ, Եկմալ, Էջմիածին, Էրերին (Երերին), Թրքաշեն, Խավենց, Խժիշկ (Խժիժ), Ծակդար, Կյուսնենց, Կոճ (Կոճեր), Մարմետ, Մեյդանջուղ, Մալակասիմ, Նորշեն, Նորովանց, Շահգյալդի, Շեխկարա, Շխենի, Շվաքար, Պողանց, Զանիկ, Զիրաշեն (Կիրաշեն), Սոսրաթ, Տրլաշեն (Դռլաշեն), Փիրկարիբ, Քյոչանի, Քյոփրիքյոյ։

Նահիե Բերկրի–Աբաղա․ Ալիղալա (Ալիքալեն), Անգյուգակ (Գյուզակ), Անձավ, Աշեգյառան, Առեղ, Ավասոր, Բազիդ–աղա (Բայազիդ–աղա), Բերդ (Կուլա), Բերկրի, Բիշի, Գոմս (Կոմս), Գոնդուրմա, Գործութ, Դավզար, Դերոն, Դիրաքլու, Եկմալ, Թիքմա Վերին, Իաւն, Իոսչան, Ւոսռաշիկ, Խժիժ–խաթուն, Կանեգավան, Կեճան, Կորտկան Վերին, Ղայմազ, Ղզըլքիլիսա, Մեթղուլ, Մուճա, Նազարավա Ներքին, Շարաբխանա, Շեյխ–Հայդար, Չիբուխլու, Պստիկ–գյուղ, Սալախանա, Սամիկ Ներքին, Սինդ (Սըմբ), Սուրբ Թաթոս, Փետանց, Փշիգյումբեթ, Քյաբաբիկ, Քյոշք։

Նահիե Արճակ․ Աղդաշ, Աղջաչայ, Ասպըշատ Վերին և Ստորին, Ասպստան (Հասփըստան), Արճակ, Բողազքեսան, Դաղվերան, Զառանց, Էրմանց (էրմանիս), Լիմ, Ւոսռակոնիս, Կարթալան, Կզըլջա, Հազարա (Ազարյան), Մազրա Ներքին, Մանդան, Յալկուզաղաջ, Նաբաթ, Շամշադին, Չախմախ, Սաթիբեկ, Սևան։

Նահիե Հայոց ձոր․ Աթանանց, Անգղ, Անկշտանց, Առեղ, Աստվածաշեն, Արատենց (Նանիկ), Գուկանց, Էրեմերի (Հերմերու), Թրքաշեն, Իշխանիգոմ, Ւոսռնոսլ, խարականց, Խեք (Հայք), Խոսպ, Ւարգոմ, Կեմ, Կզըլդաշ (Կարմիր–քար), Կդգի» Կյուսնի, Հիրճ, Հնդստան, Մաշտակ (Մաշգյալդակ), Մարգս, Մժնկերտ (Պժնկերտ Վերին և Ստորին), Մուլք, Նորգյուղ, Ոչխրանց, Պլթենց (Պլըտենց), Սպիտակ վանք (Վանից թաղ), Սուրբ Վարդան, Տոնի, Քարավանց, Քերծ, Քյոշք։

Արճեշի կազա․ Ագրակ, Ականց, Աղի (Աղիովիտ), Աղս, Աղսաֆ, Անձավ, Ասպիսակ (Հասպսնակ), Ասրաֆ, Արծվաբեր վանք, Արմիզոն, Արջունից վանք, Բայ (Փայ), Բանոն, Բերդաղ, Բլուր, Բլուրմակ, Գանձակ, Գելկան, Գինեբեր վանք (Կենաբոր վանք), Գյոզ (Վերին և Ստորին), Գոմեշվան, Գրագոմ, Դադալու, Դիլան (Տիրան), Զառտուն (Զորդուռ), Զևե, Զիարեթ, Ինջասու, Իրիշատ (Վերին և Ստորին), Խաչերով, Խարկեն, խոջալու, Ծագծագ (Ծայծակ), Կարաջալու, Կտրածքար, Հասան–Ավդալ, Հարություն, Մաճառս, Մատղավանք, Մեծոփավանք, Մոյ (Մույ), Մուլք, Շքաֆթյան, Չախըրբեկ, Չելեբիբաղ, Զիգրաշեն, Զուդգյահ, Սինամեջ, Սոսկուն, Փայըխներ, Փափշկեն, Փիրոմար, Քալաքիվ, Քյարթիս, Քոքն, Քուզեր, Օրորան։

Արշկե–Ալջավազի կազա․ Այգեձոր (էգեձոր), Անուշաղբյուր, Առեն (Հառին), Առնջկուս, Արծկե, Արճրա