տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացա– հատիկի տարբեր տեսակների, ծխախոտի, բամբակի մշակությամբ, այգեգործու– թյամբ, անասնապահությամբ, արհեստ– ներով։ Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ ՎԱՆԿ, հնչյունական շղթայի արտաբերու– թյան նվազագույն միավորը, որ կարող է կազմվել մեկ կամ մի քանի հնչյուններից U ընկալվում է որպես մեկ հնչական միաս– նություն։ Հայերենում Վ–ի կազմավորման համար անհրաժեշտ է մեկ վանկարար ձայ– նավորի առկայություն։ Կան լեզուներ, որոնցում ձայնավորի փոխարեն կարող է հանդես գալ որևէ վանկարար ձայնորդ, ինչպես սերբերենում՛ sjce (սիրտ) կամ չեխերենում՝ vjk (գայլ)։ Ձայնավորով վերջացող Վ–երը կոչվում են բաց՝ ա–ոու, գի՜նի, իսկ բաղաձայնով վերջացողները՝ փակ՝ ար–ծիվ, պատ–կեր։ Լեզուներում առավել տարածվածը cv (բաղաձայն՜Ւձայ– նավոր ) բաց Վ․ է։ Հայերենում այս վան– կատիպից բացի գործուն է նաև cvc (բա– ղաձայն+ձայնավոր+բաղաձայն) փակ վանկատիպը․ համեմատաբար սակավա– թիվ են սկզբում և վերջում բաղաձայնա– կան կուտակումներ ունեցող վանկերը։ Հայերենի Վ–ի ընդհանրական կաղապա– րը, ըստ ակադ․ Գ․ Զահուկյանի, հետև– յալն է․ (^((c+)c+)c+^v^+c (+с(+с))^ ։Հնչաշղթայի վանկատումը յուրաքան– չյուր լեզվում կատարվում է ըստ տվյալ լեզվի հնչյունների կապակցման բնույթի և ընդունված նորմաների։ Հայերենում բառամիջում երկու ձայնավորների միջև հանդես եկող բաղաձայնները բաշխվում են տարբեր Վ–երի վրա, ընդ որում, միշտ մեկ բաղաձայնն է անցնում հաջորդ Վ–ին, օրինակ, սահ–նակ, մարդ՜կային ևն․ բա– ցառություն է կազմում յ հնչյունը, որ կից բաղաձայնի հետ անցնում է հաջորդ Վ․՝ գիւոու–թյուն, թըե–դյուն։ Չգրվող ը ձայնա– վոր ունեցող Վ․ հայտնի է գաղտնավանկ անունով։ Տողադարձի ժամանակ այդ ը–ն գրվում է (կայ–սըր, ար–կըղ, գըր–կել, թըռ– չել)։ ժամանակակից հայերենում չկան երկբարբառներ, և կից ձայնավորները բաժանվում են տարբեր Վ–երի վրա (մի–ակ, կակա–ո, դու–ետ, գնչու–ական)։ Գրկ․ Ղաւիանցյան Գ․, Ընդհանուր լեզվաբանություն, հ․1, Ե․, 1939։ Ջ ա հ ու կ– յ ա ն Գ․, ժամանակակից հայերենի տեսու– թյան հիմունքները, Ե․, 1974։ Լեզվի և ոճի հարցեր, [հոդվածների ժող․], հ․ 3, Ե․, 1975։ Առաքելյան Վ․, Ւ»աչա ար յան Ա․, է լ ո յ ա ն Ս„ ժամանակակից հայոց լեզու, հ․ 1, Ե․, 1979։ Ռ․ Թոխմախյան
ՎԱՆԿԱՅԻՆ ՏԱՂԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, U ի– լաբական տաղաչափ ու թյ ու ն (< հուն․ avXXaP^– վանկ), տաղաչափա– կան համակարգ, որով կառուցված չա– փածոյում ռիթմս ստեղծվում է տողերի մեջ վանկերի թվի հավասարության շնորհիվ։ Վ․ տ․ հատուկ է բառական կայուն շեշտ ունեցող լեզուներին (ֆրանս․, իտալ․, հայ․, լեհ․, չեխ․ ևն)։ Ռիթմի գոյացման վճռական պայմանը ոչ թե շեշտերի կանո– նավոր դասավորությունն է բանատողում (տես Վանկաշեշաային ւոաղաչափու՜ թյուն), այլ վանկերի հավասար քանակը։ Ֆրանս, պոեզիայում, օրինակ, կարևոր են միայն տողի մեջտեղում և վերջում հան– դես եկող շեշտերը։ Վ․ տ–յամբ գրված հայերեն բանաստեղծությունների մեծ մասը չունի շեշտերի կանոնավոր դասա– վորություն․ կարևորը տողերի և կիսա– տողերի վանկերի թվի հավասարությունն է։ Այսպես, հայ պոեզիայում ամենատա– րածված չափերից մեկը 8 և 7-վանկանի տողերից բաղկացած ոտանավորն է, ընդ որում՝ 8-վանկանի տողը բաժանվում է երկու հավասարավանկ կիսատողերի, 7- վանկանի տողը՝ 4 և 3-վանկանի մասերի, այդ հատվածների պարբերական կրկնու– թյամբ էլ գոյանում է ռիթմը։ Գրկ, Теория стиха․ Сб․ статей, Л․, 1968․
ՎԱՆԿԱՇԵՇՏԱՅԻՆ ՏԱՂԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, սիլաբատոնիկական տաղա– չափ ու թ յ ու ն, չափածո խոսքի ռիթմա– կան կառուցվածքը բնութագրող տաղա– չափական համակարգ։ Այս համակարգի կիրառումով տողերի մեջ ռիթմական ներ– դաշնակություն ստեղծվում է վանկերի ու շեշտերի հավասար և հաջորդական կըրկ– նությամբ։ Շեշտերի կայուն տեղն ու հա– ջորդականությունը պարտադիր է։ Վ․ տ–ական համակարգով ռիթմական ներ– դաշնակություն ստեղծվում է հիմնակա– նում միատեսակ ոտքերի կրկնությամբ։ Հայ բանաստեղծները գլխավորապես կի– րառել են անապեստը (վերջատանջ) և յամբը (մեծավերջ)․ Ոչ տրտո՛ւնջ, ոչ մրմո՛ւնջ, սգավո՛ր․ Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավե՛տ․․․ (Վ․ Տերյան) Հազվադեպ են ամֆիբրաքոսը (քողա– ղոտ) և քորեյը (մեծասար)։ Վ․ տ–ական համակարգը հայերենում քիչ տարածում ունի։ Այն ավելի բնորոշ է անգլ․, գերմ․ և ռուս, պոեզիաներին։ Դ․Գասսյարյան
ՎԱՆԿՈՒՎԵՐ (Vancouver), ամենամեծ կըղ– զին Հս․ Ամերիկայի արմ․ ափին, Կանա– դայի տերիտորիայի մասը (Բրիտ․ Կո– լումբիա նահանգ)։ Տարածությունը 32,2 հզ․ կմ1 է։ Մակերևույթը լեռնային է, բարձ– րությունը՝ մինչև 2200 մ։ Արմ․ ափերը ֆիորդային են, արլ–ը՝ հարթավայրային։ Տիրապետում են ասեղնատերև անտառ– ները։ Կա փայտամթերում, ածխի, երկաթի հանքանյութի արդյունահանում, ձկնոր– սություն։ Զբաղվում են գյուղատնտեսու– թյամբ։ Զարգացած է տուրիզմը։ Խոշոր քաղաքն ու նավահանգիստը Վիկտորիան է; Անվանումն ստացել է կղզին հետազո– տոդ (1792) Զ․ Վանկուվերի պատվին։
ՎԱՆԿՈՒՎԵՐ (Vancouver), քաղաք և նա– վահանգիստ Կանադայում, Բրիա․ Կո– լումբիա նահանգում, խաղաղ օվկիանո– սի ափին։ 410,4 հզ․ բն․ (1978)։ Կա փայ– տամշակման, սննդի, մեքենաշինական (այդ թվում՝ նավաշինական) արդյունա– բերություն։ Ունի համալսարան։ Հիմնա– դրվել է 1886-ին։ ՎԱՆ ՅԱՆ Լեոնիդ Լևի (Լվովիչ) (ծն․ 9․3․ 1932, Մոսկվա), հայ սովետական երկրա– ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դ–ր (1964), պրոֆեսոր (1975)։ Ավարտել է Գուբկինի անվան Մոսկվայի նավթային ինստ–ը (1954)։ 1954–74-ին աշխատել է հետախուզման երկրաֆիզիկ․ մեթոդնե– րի համամիութենական գիտահետազո– տական, ՍՍՀՄ ԳԱ Երկրի ֆիզիկայի, տիեզերական հետազոտությունների ինստ–ն երում։ 1974-ից ղեկավարում է Պ․ Պ․ Շիրովի անվան օվկիանոսաբանու– թյան ինստ–ի էլեկտրամագնիսական դաշ– տերի լաբորատորիան։ Աշխատություն– ները վերաբերում են էլեկտրամագնիսա– կան զոնդավորման և բնական էլեկտրա– մագնիսական դաշտերի Փոփոխման բնույ– թի հարցերին։ <7․ Հովհաննիսյան
ՎԱՆՅԱՆ Հրանտ Անուշավանի (10․1․1911, Թիֆլիս–23․11․1980, Երևան), հայ սո– վետական ինժեներ–մեխանիկ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1971), պրոֆեսոր (1972)։ ՍՄԿԿ ան– դամ 1962-ից։ Ավարտել է Մոսկվայի գյու– ղատնտեսական արտադրության ինժեներ– ների ինստ–ը (1939)։ 1960–80-ին եղել է ՀՍՍՀ գյուղատնտեսության մեքենայաց– ման և էլեկտրիֆիկացման ԳՀԻ–ի դիրեկ– տորի՝ գիտ․ աշխատանքների գծով տեղա– կալ։ Աշխատանքները վերաբերում են քարքարոտ հողերի յուրացման ու մեքե– նայացման տեխնոլոգիական հիմունքնե– րին և քարհավաք մեքենաների աշխա– տանքային օրգանների ստեղծման հար– ցերին։ Երկ․ Машины для освоения каменистых земель, М․, 1979 (соавт․ Александрян К․ В-, Бабаян В․ С․ и Др․)․
ՎԱՆՉՈՒՐԱ (Vancura) Վլադիսլավ (1891 – 1942), չեխ գրող։ Կրթությամբ բժիշկ։ Առավել հայտնի է «Հացթուխ Ցան Մար– հոուլը» (1924) վեպը, որտեղ նկարագըր– ված է մանր սեփականատերերի քայքա– յումը կապիտալիզմի օրոք։ «Հերկի և պատերազմի դաշտեր» (1925) երգիծական վեպում բողոքել է իմպեր․ պատերազմի դեմ, կործանման դատապարտված կա– պիտ․ աշխարհը ներկայացրել սուր եր– գիծական–գրոտեսկային պատկերներով։ «Մարկետա Լազարովա» (1931), «Փա– խուստ դեպի Բուդին» (1932) վեպերում և «Թագուհի Դորոակայի աղեղը* (1932) պատմվածքների ժողովածուում հիմնա– կանը ողբերգական սիրո թեւ/ան է։ «Պատ– կերներ չեխ ժողովրդի պատմությունից» (հ․ 1–3, 1939–40) գեղարվեստական ժա– մանակագրությունում հասել է էպիկա– կան ընդգրկման, մոնումենտալության, լեզվի պարզության։ Վ․ չեխ․ սոցիալիստ, գրկ –յան սկզբնավորողներից է։ Հանդես է եկել նաև որպես սցենարիստ ու ռեժի– սոր։ Եղել է Չեխոսլովակիայի կինոնկա– րային ընկերության կազմակերպիչն ու առաջին նախագահը։ Գնդակահարել են հիտլերականները դիմադրության շարժ– մանը մասնակցելու համար։ Ետմահու Վ–ին շնորհվել է Չեխոսլովակիայի ժող․ արվեստագետի կոչում (1946)։ ՎԱՆՏ ՀՈՖՖ (van’t Hoff) Ցակոբ Հենդրիկ (1852–1911), հոլանդացի քիմիկոս, ժա– մանակակից ֆիզիկական և տարածական քիմիաների հիմնադիրներից։ Ավարտել է Դելֆտի պոլիտեխնիկական դպրոցը։ Ամս– տերդամի (1878-ից) և Բեռլինի (1896-ից) համալսարանների պրոֆ․, Պրուսական ԳԱ անդամ, Պետեր բուրգի ԳԱ արտասահ– մանյան թղթ․ անդամ (1895)։ Առաջինն է շարադրել օրգ․ մոլեկուլներում ատոմների տարածական դասավորության տեսու– թյունը (1874–75), որն ընկած է ժամանա–