կակից տարածական քիմիայի հիմքում։ Նա ստեղծել կամ նշանակալիորեն զար– գացրել է քիմ․ կինետիկան, քիմ․ ռեակ– ցիաների թերմոդինամիկան, նոսր լու– ծույթների տեսությունը և ջրաաղային հա– մակարգերում հավասարակշռության ուս– մունքը։ հայտնաբերել է, որ քիմ․ ռեակ– ցիայի արագությունը ուղիղ համեմատա– կան է ռեակցիայի մեջ մտնող նյութի կոն– ցենտրացիային կամ նյութերի կոնցենտ– րացիաների արտադրյալին (եթե ռեակ– ցիային մասնակցում են 2–3 մոլեկուլ)։ Ստացել է հավասարակշռության հաստա– տունի կախումը ազատ էներգիայի փոփո– խությունից (Գիբսի էներգիայից) U ռեակ– ցիայի ջերմաստիճանից արտահայտող բանաձևերը, տվել է զանգվածների ներ– գործության օրենքի թերմոդինամիկական հիմնավորումը քիմ․ հավասարակշռու– թյան համար։ Հետազոտելով նոսր լու– ծույթները (1885–89)՝ Վ․ Տ․ հայտնա– բերել է օսմոտիկ ճնշման, լուծույթի վրա գոլորշիների ճնշման, լուծույթիդ եռման և հալման ջերմաստիճանների փոխադարձ կապը։ Ցույց է տվել, որ օսմոտիկ ճնշումը հավասար է այն ճնշմանը, որը կունենար լուծված նյութը, եթե տվյալ ջերմաստի– ճանում լիներ լուծույթի ծավալը գրավող գազ։ էլեկտրոլիտների օսմոտիկ ճնշումը հաշվելու համար առաջարկել է էմպիրիկ գործակից։ Նոբելյան մրցանակ (1901)։
ՎԱՆՏԱՅԻՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ, կա– խովի կոնստրուկցիաներ, որոնցում հիմ– նական կրող տարրերը վանտերն են (ճո– պանները)։
ՎԱՆՏՈ&ՅԱՆ ԴԵԿՐԵՏՆԵՐ, Ֆրանս, մեծ հեղափոխության ժամանակաշրջանում Հանրապետության 2-րդ տարվա վանտո– զի 8-ին և 13-ին (1794-ի փետր․ 26 և մար– տի 3) յակոբինյան Կոնվենտի կողմից ըն– դունված դեկրետներ։ Վ․ դ–ով նախատես– վում էր բռնագրավել հեղափոխությանը թշնամի ճանաչված անձանց սեփականու– թյունը և անվճար բաշխել չքավոր քաղա– քացիներին ու գյուղացիներին։ Վ․ դ․ որո– շակիորեն արտահայտում էին դեմոկրատ, խավերի հավասարարական ձգտումները։ Վ․ դ–ի իրականացումը կնշանակեր մանր սեփականատերերի թվի նշանակալի աճ և հետևաբար յակոբինյան դիկտատուրա– յի սոցիալ, հիմքի ընդլայնում։ Վ․ դ–ի դեմ ելավ խոշոր սեփականատեր բուր– ժուազիան։ Տերմիդորյան հակահեղափո– խական հեղաշրջումը (1794-ի հուլիսի 27) տապալեց յակոբինյան դիկտատուրան, որի հետևանքով Վ․ դ․ գործնականում չկիրառվեցին։ Գ․ Քիչիմջյան «ՎԱՆ–ՏՈՍՊ» (1911 –12-ին՝ «Վան–Տոսբ»), գրական, գիտական, հասարակական–քաղ․ թերթ (կիսամսյա, շաբաթական, եռօրյա ևն)։ Սահմանադիր ռամկավար կուսակ– ցության (հետագայում՝ Ռամկավար ազա– տական կուսակցության) Վասպուրակա– նի շրջանի, 1919-ին՝ ՌԱԿ–ի Հայաստանի կենտր․ խորհրդի հրատարակություն։ Լույս է տեսել 1911 –19-ին, Վանում (1911-15), Թիֆլիսում (1915–18), Երե– վանում (1919)։ խմբագիրներ՝ Հ․ Ավագ– յան, Կ․ Սիտալ (Շահինյան), Մ․ Պալոյան, Պ․ Հովնանյան, Ս․ ժամկոչյան, Ա․ Դար– բինյան, Վ․ Պապիկյան, Ա․ Ավետիսյան։ Քաղ․ իրադարձությունների և խմբագիր– ների փոփոխման պատճառով Փոխվել է նաև «Վ․-Տ․»-ի բովանդակությունը։ Առա– ջին շրջանի (Վան) սկզբի ընդգծված գրա– կան–բանասիրական, պատմաազգագրա– կան բնույթը 1913–15-ին իր տեղը զի– ջել է երիտթուրքերի հայահալած գործե– լակերպի, գոյատևման համար արևմտա– հայության մղած պայքարի և ազատու– թյան ուղիների որոնումների լուսաբան– մանը։ Երկրորդ շրջանում (Թիֆլիս, Երե– վան) ներկայացրել է առաջին աշխարհա– մարտի ընթացքը, Արևմտյան Հայաստա– նի ազատագրված շրջանների կյանքը, փրկված արևմտահայության տեղավոր– մանն ու որբերի պատսպարմանն ուղղված հայկ․ և օտար ընկերությունների գործու– նեությունը։ Այս շրջանում պարբերականը կարևորել է հայ ժողովրդի երկու հատ– վածների փոխադարձ ճանաչումն ու մեր– ձեցումը, ակտիվ պայքար մղել դրանք խա– թարող դաշնակցության և այլոց դեմ։ Ունեցել է «Ներքին տեսություն», «Արտա– քին տեսություն», «Շաբաթական լուրեր», «Մամուլ», «Այլևայլք» մշտական բաժին– ները, գրական, գիտ․ և հասարակական երկամսյա հավելված (1919-ին)։ Գ․ Գույումշյան
ՎԱՆՏՏԱՆ Գրիգոր [1870, գ․ Բեժանո (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ Ախալքալակի շրջա– նում)–1908, Թիֆլիս], հայ լեզվաբան, գրաքննադատ։ Սկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1885–90)։ 1895-ին սովորել է Բեռլինի համալսարանում։ Եղել է Հ․ Թումանյանի մտերիմներից։ Հայոց լեզու է դասավան– դել հայրենի Ախալքալաքում, ապա՝ Թիֆ– լիսի առևտր․ դպրոցներից մեկում։ Գաղա– փարապես հակված է եղել դեպի դեմո– կրատիզմն ու մարքսիզմը։ Գրել է գրա– քննադատական հոդվածներ, կազմել այբ– բենարան, նորմատիվ բնույթի և ուսու– ցողական նպատակ հետապնդող ժողովա– ծուներ։ Առավել ուշագրավ են Վ–ի գրպա– նի ուղղագրական բառարանը և հայոց լեզվի տարրական դասընթացը, որոնք ունեցել են մի քանի հրատարակություն։ «Պատմական քերականություն արևելա– հայ լեզվի» (1906) աշխատության մեջ անդ– րադարձել է ժամանակի լեզվաբանական և հայերենագիտական շատ հարցերի, քննարկել հայերենի ցեղակցության, արե– վելահայ գրական լեզվի և բարբառների փոխհարաբերության խնդիրները, գրա– կան լեզվի առաջացման արտաքին հանգա– մանքները։ Գ^^Գասպարյան Գ․, Հայ բառա– րանագրության պատմություն, Ե․, 1968։ Վ,Համ բարձում յան
ՎԱՆՏՏԱՆ Վաչագան Հունանի [1913, գ․ Զակ (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ Ախալքալաքի շրջանում)–-1․8․1944, Լիտվա], Սովետա– կան Միության հերոս (24․3․1945, ետմա– հու), սերժանտ։ ՄՄԿԿ անդամ 1943-ից։ Հայրենական պատերազմի սկզբից մեկ– նել է ռազմաճակատ, եղել գնդացրորդ։ 1944-ի ամռանը, որպես հաստոցավոր գնդացրի հաշվարկի հրամանատար, Վ․ Մերձբալթյան I ռազմաճակատում գոր– ծող 179-րդ հրաձգային Վիտեբսկյան դի– վիզիայի 259-րդ գնդի կազմում աչքի է ընկել Բելոռուս իա յի, Լիտվայի ազատա– գրման մարտերում։ Հերոսի կոչման ար– Վ․ Հ․ Վանցյան ժանացել է Մեմելե գետի ափին նվաճած հենակետը պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության հա– մար։ ՎԱՆՈհԱՏՈՒ (Vanuatu), Վ ա ն ու tu– rn ու ի Հանրապետ ու թյ ու ն, պե– տություն Խաղաղ օվկիանոսի հվ–արմ․ մասում, Նոր Հեբրիդներ և նրանցից հս․ գտնվող Բանկս և Տոռես կղզիներում։ Առավել խոշորներն են Էսպիրիտու–Սան– տո, Մալեկուլա, Ամբրիմ, էֆատե, Պեն– տեկոստ կղզիները։ Տարածութ․ 14,8 հզ․ կմ2 է, բն․ 123 հզ․ (1983), մայրաքա– ղաքը՝ Վիլա (էֆատե կղզում, մոտ 18 հզ․ բն․)։ Պետական կարգը։ Վ․ հանրապետու– թյուն է։ Պետության գլուխը պրեզիդենտն է, օրենսդիր մարմինը՝ պառլամենտը։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը՝ պրեմիեր մինիստրի գլխավորությամբ։ Բնությունը։ Ռելիեֆը առավելապես լեռնային է (բարձրությունը մինչև 1800 մ)։ Կղզիների մեծ մասն ունի հրաբխա– յին ծագում։ Կան գործող հրաբուխներ։ Հաճախակի են երկրաշարժերը։ Կլիման արևադարձային է, խոնավ, հս․ մասում՝ շոգ։ Օրական միջին ջերմաստիճանը 20– 24°C է, տարեկան տեղումները՝ 2000– 3000 մմ։ Հս․ կղզիներում տարածված են արևադարձային խոնավ անտառները, հվ–ում՝ սավաննաները։ Արժեքավոր ծա– ռերից են կաուրին և սանտալենին։ Կեն– դանական աշխարհը աղքատ է, շատ են թռչունները։ Արշիպելագը շրջապատող ջրերը հարուստ են ձկներով։ Հայտնաբեր– ված են մանգանի զգալի պաշարներ (Ֆո– րարի կղզում)։ Բնակչությունը։ 90%–ը մերսնեզիացի– ներ են։ Բնակվում են նաև պոլինեզիացի– ներ, ֆրանսիացիներ, անգլիացիներ, վիետնամցիներ, չինացիներ և այլք։ Բնակ– չության մոտ 15%-ը պահպանում է տե– ղական հավատալիքները, մնացածը քրիս– տոնյաներ են։ Պաշտոնական լեզուներն են բիսլաման (անգլիական լեզվի տեղա– կան տարբերակ), անգլերենը և ֆրան–