Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/281

Այս էջը սրբագրված չէ

դեցիներ) և զանգակատների ծավալային ձեերը։ Արւ տիպի կառույցներում է, որ ճարտ–ները կաշկանդված չլինելով կրո– նական, դոգմատիկ պահանջներով կա– րողացել են ցուցադրել իրենց տաղանդի ամբողջ ուժը (Սանահինի, Հաղպատի, Գանձասարի, Հոռոմոսի գավիթները, Նո– րավանքի Բուրթել իշխանի երկհարկ դամ– բարան–եկեղեցին, Հաղարծնի սեղանա– տունը են)։ Նույնը կարելի է ասել նան հայ ճարտ–յան հետ սերտորեն շաղկապ– ված քանդակագործական արվեստի մա– սին, որի զարգացումը անմիջականորեն կապված էր վանական համալիրներում (Աղթամար, Բղենո Նորավանք, Գանձա– սար) գործող բարձրարվեստ քանդակա– գործների հետ։ Մ․ Մնացականյան․

ՎԱՆՔԻ ԳՅՈՒՂ, Ս ու ր բ Բ ա ր դ ու– ղ ի մ և ո ս, Դ հ և ր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակ գավառում, Բաշկալե գյուղաքաղաքից հս․, Մեծ Զավ գետի վերին հոսանքի շրջանում։ Վ․ գ․ տեղի Մ․ Բարդուղիմեոս վանքի (որից ստացել է անվանումը) կալվածն էր։ 1914-ին ուներ 244 (40 տուն) հայ բնա– կիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշա– կությամբ, այգեգործությամբ, անասնա– պահությամբ, արհեստներով։ Գյուղից ոչ հեռու կար բնական քարանձավ՝ «Վիշպու հեր» (Վիշապի այր) անունով։ 1914-ի դեկ– տեմբերին հայ բնակիչների մեծ մասը (204 մարդ) խուսափել է թուրք կոտորած– ներից և ապաստանել Արլ․ Հայաստա– նում։ 9․Բադաչյան

ՎԱՇԻՆԳՏՈՆ (Washington) Զորջ (1732– 1799), ամեր․ պետ․ գործիչ, ԱՄՆ–ի առա– ջին պրեզիդենտը (1789–97)։ Ծնվել է խոշոր պլանտատոր–ստրկատիրոջ ընտա– նիքում։ 1751-ին ժառանգել է մեծ կալվածք Մաունթ Վեռնոնում և դարձել Օհայոյի ընկերության (որն զբաղվում էր հնդկա– ցիներից զավթած հողերի առք ու վաճառ– քով) փայատեր։ Յոթնամյա պատերազմի (1756–63) սկզբին որպես գնդապետ գըլ– խավորել է Վիրջինիայի զորքերը։ 1759-ին պաշտոնաթող է եղել։ 1774-ին ընտրվել է 1-ին և 1775-ին՝ 2-րդ Կոնտինենտալ կոնգ– րեսների կազմում։ Անգլիայի հյուսիս– ամերիկյան գաղութների անկախության պատերազմում (տես Անկախության պա– տերազմ Հյուսիսային Ամերիկայում 1775–83), որպես ապստամբների զին– ված ուժերի գլխ․ հրամանատար, դրսևո– րել է զորավարի ու կազմակերպչի մեծ տաղանդ՝ ապահովելով ազատագր․ պա– տերազմի հաղթանակը։ 1786–87-ին գըլ– խավորել է մանր ֆերմերների ապստամ– բությունը (տես Շեյսի ապստամբություն 1786–1787) ճնշող հետադիմական ուժե– րը։ 1787-ին Վ–ի նախագահությամբ մշակ– վել է ԱՄՆ–ի սահմանադրությունը, որը որոշ փոփոխություններով գործում է առ այսօր։ 1789-ին Վ․ ընտրվել է պրեզիդենտ (վերընտրվել է 1792-ին), վարել է պահ– պանողական քաղաքականություն, հան– դես եկել ժող․ մասսաների դեմոկրատ, պահանջների դեմ, պաշտպանել բուրժուա– զիայի և հողատերերի շահերը։ Լինելով ստրկատիրության վերացման կողմնակից՝ նա կտակով ազատել է իրեն պատկանող ստրուկներին։Վ․ ողջունելէ 1789-ի ֆրանս․ հեղափոխությունը, սակայն երկյուղել է Ջ․ Վաշինգւոոէ նրա հետագա զարգացումից։ Արտաքին քաղ․ հարցում Վ․ դեմ է եղել եվրոպ․ պե– տությունների հետ ԱՄՆ–ի կոալիցիաներ կազմելուն և պատերազմներին մասնակ– ցելուն։ Վ․ պատմության մեջ է մտել որ– պես առաջադեմ գործիչ, քանի որ XVIII դ․ ամեր․ բուրժ․ հեղաՓոխության գլխ․ հար– ցում՝ գաղութների անկախության պայ– քարում նա հետևողական դիրքորոշում է ունեցել։ Միաժամանակ Վ․ մնացել է ունե– վոր դասակարգերի շահերի արտահայ– տիչ, որը և դրսևորել է նրա՝ որպես բուրժ․ հեղափոխականի սահմանափակությունը։ Երկ․ The Writings, v․ 1–14, N․ Y․, 1889–93; The Diaries․ 1748-1799, v․ 1–4, N․ Y․, [1925]․ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Նամակ ամերիկյան բանվորներին, Երկ․ լիակա․ ժող․, հ․ 37։ Очерки новой и новейшей истории США, т․ 1, М-, 1960; Юзефович И․ С․, Джордж Вашингтон и борьба за независимость Аме– рики, М․, 1941; Hughes R․, George Wa– shington, v․ 1-3, N․ Y․, 1926-30․

ՎԱՇԻՆԳՏՈՆ (Washington), նահանգ ԱՄՆ–ի հս–արմ–ում։ Արմ–ից ողողվում է Խաղաղ օվկիանոսի ջրերով, հս–ում սահ– մանակից է Կանադային։ Տարածությունը 176,6 հզ․ կմ2 է, բն՝․ 4300 հզ․(1983)։ Վար– չական կենտրոնը Օլիմպիան է, խոշորա– գույն քաղաքն ու նավահանգիստը՝ Միեթ– լը։ Հիդրոէներգիայի պաշարներով ամե– նահարուստ նահանգն է ԱՄՆ–ում։ Կո– լումբիա գետի ավազանում կան խոշոր հէկեր։ Արդյունաբերության կարևոր ճյու– ղը ավիահրթիռայինն է (ձեռնարկություն– ները կենտրոնացած են Սիեթլում և նրա արվարձաններում)։ Զարգացած է էներ– գատար արտադրությունը (էլեկտրաքիմ․, ատոմային, ալյումինի ձուլում, ֆեռոձուլ– վածքների, պղնձի արտադրություն), նավ– թավերամշակումը (նավթը խողովակաշա– րով ստացվում է Կանադայից), նավթա– քիմիան։ Փյուջետ–Մաունդ նավահանգըս– տում կա նավաշինություն։ Անտառանյու– թի մթերմամբ ԱՄՆ–ում գրավում է I տեղը։ Կա փայտամշակում, թղթի, նրբատախ– տակի արտադրություն։ Ծովափնյա շրջան– ներում զարգացած է կաթնաանասնապա– հությունն ու բանջարաբուծությունը։ Կա ձկնորսություն և ձկան պահածոների ար– դյունաբերություն։ Հիմնական կապը ԱՄՆ–ի և Ալյասկայի միջև իրականացվում է Փյուջետ Մաունդ և Աիեթլ նավահան– գիստներով։

ՎԱՇԻՆԳՏՈՆ (Washington), ԱՄՆ–ի մայ– րաքաղաքը։ Երկրի քաղ․, մշակութային և գիտ․ խոշոր կենտրոնն է։ Գտնվում է Ատ– լանտյան օվկիանոսի ափին, Պոտոմակ գետի ստորին հոսանքում, ԱՄՆ–ի երկու գլխ․ տնտ․ շրջանների՝ Հս–ի և Հվ–ի սահ– մանագծում։ Կլիման խոնավ մերձարևա– դարձային է, հունվարի միջին ջերմաստի– ճանը մոտ 1°C է, հուլիսինը՝ 25°C։ Տարե– կան տեղումները 1000 մմ են։ Վարչա– կանորեն համընկնում է Կոլումբիա ֆե– դերալ օկրուգի հետ (1878-ից)։ Տարածու– թյունը 200 կմ2 է, բն․՝ 637,6 հզ․ (արվար– ձաններով՝ ավելի քան 3 մլն, 1980)։ Բնակ– չության 3/5-ը նեգրեր են։ Վ․ հիմնադրվել է 1791-ին։ Կոչվել է ԱՄՆ–ի առաջին պրեզիդենտ Զ․ Վաշինգ– տոնի անունով։ 1800-ից ԱՄՆ–ի մայրա– քաղաքն է։ Վ–ում են գտնվում պրեզի– դենտի և կոնգրեսի նստավայրը, Պետ․ դեպարտամենտը, ԱՄՆ–ի արտաքին և ներ– քին քաղաքականությունն ուղենշող հիս՛– նական կառավարական հիմնարկները։ Այստեղ են տեղավորված նաև Ամեր․ պե– տությունների կազմակերպության ղեկա– վար մարմինները։ Վ–ում քանիցս կայա– ցել են միջազգային կոնֆերանսներ (այդ թվում՝ 1921–22-ի Վ–ի կոնֆերանսը)։ 1960-ական թթ․ Վ․ դարձել է խաղաղու– թյան կողմնակիցների ու երիտասարդու– թյան խոշոր ցույցերի, ինչպես նաև ի պաշտպանություն քաղաքացիական իրա– վունքների նեգրական բնակչության ելույթների ասպարեզ։ Վաշինգտոն․ Ա․ Լինկոլնի հուշակա– ռույցը (1914–22, ճարտ․ Հ․ Բեկոն) Վաշինգտոն․ Փենսիլվանիա պողոտան Զարգացած է պոլիգրաֆ (այստեղ են գտնվում կառավարական խոշոր տպա– րանները), սննդի, ռազմ․, մերձքաղաքա– յին շրջանում՝ ռադիոէլեկտրոնային ար– դյունաբերությունը։ Կա դրամահատարան, ծովային զինապահեստ։ Տնտեսապես ակ– տիվ է բնակչության 1/3 մասը, որի 2/3-ը կազմում են պետ․ ծառայողները, 1/5-ը՝ առևտրականներ, մնացածն ընդգրկված են սպասարկման ոլորտում, տրանսպոր– տի, կապի, շինարարության և այլ ճյուղե– րում։ Վ․ գետային նավահանգիստ է, տրանսպորտային խոշոր կենտրոն, որ– տեղ հանգուցվում են 6 երկաթուղային և 10 ավտոմոբիլային մայրուղիներ, տաս– նյակ օդային գծեր։ Վ–ում կան 5 համալսարան (այդ թվում՝ Զորջթաունի, Հովարդի, Զ․ Վաշինգտոնի),