Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/287

Այս էջը հաստատված է

Հեղուկ Վ․ հ–ի բոլոր բաղադրիչները շահագործման պայմաններում գտնվում են հրթիռի բաքերում և առանձին–առանձին մատուցվում ՀՇ–ի այրման խուցը (տես նաև Գազագեներատոր)։ Առավել տարածված է երկբաղադրիչ հեղուկային Վ․ հ․, որը բաղկացած է օքսիդիչից և վառելանյութից (օրինակ, հեղուկ ջրածին, կերոսին)։ ՀՇ–ի բնութագրերը լավացնելու համար այդպիսի Վ․ հ–ին կարելի է ավելացնել զանազան հավելանյութեր (օրինակ, մետաղներ)։ Հեղուկ վիճակում հպվելիս քիմ․ռեակցիայի մեջ մտնող և խառնուրդի բռնկում առաջացնող օքսիդիչը և վառելանյութը կազմում են ինքնաբռնկվող վառելիք։ Այդպիսի վառելիքի կիրառումը պարզեցնում է ՀՇ–ի կառուցվածքը։ Պինդ Վ․ հ․ իրենից ներկայացնում է բաղադրիչների համասեռ խառնուրդ կամ միաձույլ անհամասեռ կառուցվածք (այսպես կոչված խառնուրդային վառելիք)։ Պինդ Վ․ հ–ի կազմի մեջ հիմնականում մտնում են նիտրոցելյուլոզի հիմքով վառոդները (վառելանյութ) և ամոնիումի պերքլորատը (օքսիդիչ)։ Ըստ տեսակարար իմպուլսի պինդ Վ․ հ․ զիջում է հեղուկ Վ․ հ–ին։ Հիբրիդային Վ․ հ–ում բաղադրիչները գտնվում են տարբեր ագրեգատային վիճակներում։ Հեղուկ և պինդ Վ․ հ–ի բոլոր բաղադրիչները կարելի է օգտագործել որպես հիբրիդային Վ․ հ–ի բաղադրիչներ։ Ըստ տեսակարար իմպուլսի այս տիպի վառելիքը միջանկյալ տեղ է գրավում հեղուկ և պինդ Վ․ հ–ի միջև։

ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ԷԼԵՄԵՆՏ, հոսանքի քիմիական աղբյուր, որում էլեկտրական էներգիան ստացվում է վառելիքի (օրինակ, ջրածնի) U օքսիդիչի (օրինակ, Վառելիքային էլեմենտի սխեմա․ 1, և 2, ռեագենտներով խոռոչներ, 3․ էլեկտրոդներ, 4․ էլեկտրոլիտ, A–օքսիդիչ, B–վառելիք, AB–ռեակցիայի արգասիքներ, R–բեռնվածքի դիմադրություն, I-էլեկտրական հոսանք, Q–ռեակցիայի ընթացքում անջատվող (կլանվող) ջերմություն թթվածնի) միջև՝ կատալիզատորի․ առկայությամբ ընթացող օքսիդավերականգնման ռեակցիայի հաշվին (տես Օքսիդացում և վերականգնում)։ Վառելիքն ու օքսիդիչն անընդհատ մատուցվում են համապատասխան էլեկտրոդներին, որոնց միջև գտնվում է օքսիդացման և վերականգնման պրոցեսների տարածական բաժանումն ապահովող էլեկտրոլիտը։ Աշխատանքային լարումը ~1 վ է, աշխատանքի պաշարը՝ մի քանի հզ․ ժ։ Վ․ է․ էլեկտրաքիմ․ գեներատորների կարևորագույն բաղադրիչ մասն է։ Վ․ է–ի ստեղծման գաղափարն առաջ է քաշել անգլ․ ֆիզիկոս Ու․ Ռ․ Դրովը (W․ R․ Grove), XIX դ․ սկզբին, սակայն գործնականում իրականացվել է 1920-ական թթ․ (գրեթե միաժամանակ ստեղծվել է ՍՍՀՄ–ում, ԱՄՆ–ում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում)։

ՎԱՌԵՆՑ, գյուղ Արմ․ Հայաստանում, Վանի վիլայեթի Գյավաշ գավառում։ 1909-ին ուներ մոտ 150 (21 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով (հատկապես շալագործությամբ)։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, բնակիչները դիմել են ինքնապաշտպանության։ Այնուհետև, խուսափելով կոտորածից, ապաստանել են Արլ․ Հայաստանում և տարբեր երկրներում։

ՎԱՌԼԱՄՈՎ Լեոնիդ Վասիլևիչ (1907– 1962), սովետական կինոռեժիսոր։ ՌԱՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1950)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից: 1931-ին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստ-ի ռեժիսորական ֆակ–ը, աշխատել վավերագրական կինոյում («Կետերի մարտը», 1935, «Մեր Սերգոն», 1936, «Օդաչուներ», 1938 ևն)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատել է ռազմաճակատային կինոխմբերում, ստեղծել մի շարք վավերագրական ֆիլմեր՝ «Գերմանական զորքերի ջախջախումը Մոսկվայի տակ» (1942, Ի․ Կոպալինի հետ, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1942), «Ստալինգրադ» (1943, ՍՍՀՄ պետ, մրցանակ, 1943), «Կովկաս» (1944) ևն։ Հետագա տարինե– րին ստեղծել է՝ «Հարավսլավիւս» (1946, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1947), «Լեհաստան» (1948, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949), «Չին ժողովրդի հաղթանակը» (1950, չին կինեմատոգրաֆիստների հետ, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), «Կոնգոն պայքարում» (1960) ևն։ Վ11ՌԼԱՄՈՎ Կոնստանտին Ալեքսանդրո– վիչ (1849–1915), ռուս դերասան։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1867-ին, Ա․ Մ․ Չիտաու–Օգարյովայի թատրոնում։ Ութ տարի խաղացել է գավառական բեմերում, 1875-ից՝ Ալեքսանդրյան թատրոնում, հռչակվել իբրև բնութագրական և կատակերգական խաղաոճի ռեալիստ մեծ դերասան․ համարվել է «ռուս, ծիծաղի արքա»։ Իր խաղում զուգակցել է համարձակ բուֆոնադը, կերպարների խոր հոգեբանական մշակումը, խոսքի վարպետությունը, նուրբ քնարականությունը։ Լավագույն դերերից են՝ Ցաիչնիցա (Գոգոլի «Ամուսնություն»), Վառավին, Մուրոմսկի (Սուխովո–Կոբիլինի «Գործ», «Կրեչինսկու հարսանիքը»), Ցուսով, Գրոզնով (Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», «ճշմարտությունը լավ է, բախտն՝ ավելի լավ»), Սգանարել (Մոլիերի «Դոն ժուան»)։ Վ–ի բարեկամներից է եղել Հ․ Աբելյանը։ Գրկ․ Крыжицкий Г․, Константин Александрович Варламов, М․–Л․, 1946․

Բ․ Հովակիմյան

ՎԱՌԼԵ (Varlet) ժան Ֆրանսուա (1764– 1832), ֆրանս, մեծ հեղափոխության գործիչ, «կատաղիներ» ներկայացուցիչ։ 1793-ի մարտի 9–10-ին փորձել է ապստամբություն բարձրացնել ժիրոնդիստների դեմ։ 1793-ի մայիսի 31–հունիսի 2-ի ապստամբության ժամանակ եղել է ապստամբական կոմիտեի ժամանակավոր նախագահ։ Հանդես է եկել հօգուտ սեփականատիրական իրավունքի սահմանափակման և գույքային անհավասարության նվազեցման։ Արտահայտելով չքավորների շահերը՝ պահանջել է մաքսիմումի կիրառում, անողոք պայքար սպեկուլյանտների դեմ, ժող․ լայն զանգվածների մասնակցություն քաղ․ կյանքին։ Բրյումերի 18-ի (1799-ի նոյեմբ․ 9) հեղաշրջումից հետո հեռացել է քաղ․ ասպարեզից։

ՎԱՌԼԵՆ (Varlin) Լուի Էժեն (1839– 1871), ֆրանս․ բանվորական շարժման գործիչ, 1 Ինտերնացիոնալի փարիզյան սեկցիաների կազմակերպիչներից և ղեկավարներից։ Մասնագիտությամբ կազմարար–բանվոր։ 1865-ին ընդունվել է I Ինտերնացիոնալ, եղել է նրա Լոնդոնյան կոնֆերանսի (1865), ժնևի (1866) և Բա– գելի (1869) կոնգրեսների պատգամավոր։ 1870-ին ընտրվել է Ինտերնացիոնալի Փարիզյան ֆեդերացիայի նախագահ։ Դատվել է I Ինտերնացիոնալի 2-րդ (1868) և 3-րդ (1870) պրոցեսներում, դատապարտվել բանտարկության և դրամական տուգանքի։ 1870-ին վտարանդվել է Բելգիա։ 1870-ի սեպտ․ 4-ի հեղափոխությունից հետո վերադարձել է Փարիզ, եղել Ազգ․ գվարդիայի 193-րդ գումարտակի հրամանատար․ 1871-ի մարտի 18-ի ապստամբության ղեկավարներից, Փարիզի կոմունա 1871-ի անդամ (Ֆինանս, և Պարենային, ապա Ռազմ, հանձնաժողովների անդամ էր)։ Կոմունայում հարել է պրուդոնական փոքրամասնությանը։ Գնդակահարել են վերսալցիները։

ՎԱՌՆԱ, քաղաք և նավահանգիստ Բուղարիայում, Սև ծովի ափին, Վառնա օկրուգի վարչական կենտրոնը։ 295 հզ, բն․ (1982)։ Տնտ․ կենտրոն է, միջազգային տրանսպորտային հանգույց։ Երկրի նավաշինական գլխ․ կենտրոնն է, ծովային ընդհանուր բեռնաշրջանառության մոտ 1/2-ը բաժին է ընկնում Վ–ին։ Զարգացած է մեքենաշինությունը, տեքստիլ և սննդի արդյունաբերությունը։ Կա ջէկ։ Զբաղվում են ձկնորսությամբ։ Ունի ինստ–ներ, թանգարաններ, թատրոններ։ Վ․ մերձծովյան կլիմայական առողջարանային շրջան է։ Ընդգրկում է