Բարեկամության, Ոսկյա Ավագներ, Ալբենա, Բալչիկ և այլ առողջարանները։ Ամառը տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 22,5°C), ձմեռը՝ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ 1,4°C), տարեկան տեղումները՝ 470 մմ է։ Բուժիչ միջոցները՝ ծովային կլիման, ծովային լոգանքները, օդա, արևաբուժությունը։ Բուժվում են շնչառական համակարգի ոչ տուբերկուլոզային հիվանդություններով, բրոնխային հեղձուկով, արյան շրջանառության (I և II փուլերում), նյարդային և ստամոքս–աղիքային համակարգերի ֆունկցիոնալ խանգարումներով, քրոնիկական երիկամաբորբով և նեֆրոզով, մաշկային որոշ հիվանդություններով տառապողները։ Վ–ում պահպանվել են անտիկ և վաղբյուզ․ քաղաքի մնացորդներ («Հռոմեական աշտարակ», թերմեր, վարչական շենքեր), թուրք, տիրապետության ժամանակաշրջանի բնակելի տներ։ Վ–ի մոտակայքում են՝ Ալաջա վիմափոր մենաստանը (գոյություն է ունեցել դեռևս թուրք, նվաճումից առաջ), Բարեկամություն (Դրուժբա, ճարտ․ Կ․ Նիկոլով և ուրիշներ), Ոսկյա Ավազներ (Զլոտի Պլասցի, 1950-ական թթ․ 2-րդ կեսից, ճարտ․ Դ․ Դանև և ուրիշներ), Ալբենա (1960-ական թթ․, ճարտ․ Ն․ Նենով և ուրիշներ) միջազգային առողջարանային համալիրները։ Վ–ի մոտ 1444-ի նոյեմբ․ 10-ին տեղի է ունեցել ճակատամարտ թուրք, և եվրոպ․ երկրների կոալիցիայի բանակների միջև։ Դաշնակիցների պարտությունը վճռել է պայքարի ելքը հօգուտ Թուրքիայի։ XVIII– XIX դդ․ ռուս–թուրք․ պատերազմների ժամանակ Վ․ որպես ամրոց և նավահանգիստ ունեցել է կարևոր ստրատեգիական նշանակություն։ Այն բազմիցս պաշարել են (1773, 1810, 1828) ռուս, զորքերը։ 1828-ի պաշարումը վերջացել է Վ–ի գրավումով։ Վ–ի հայ գաղութը հիմնել են XVII դ․ սկզբին այստեղ գաղթած ղրիմահայերը։ Թուրք ճանապարհորդ էվլիյա Չելեբին 1656-ին հիշում է քաղաքի «Հայկական թաղամաս»–ը։ 1674-ին Վ․ այցելած Մարտիրոս Ղրիմեցին տեսել է մեծ թվով հայ գաղթականներ։ Ըստ Մ․ Բժշկյանի, 1808-ին Վ–ում կար 150 տուն հայ։ 1881-ին Բուլղարիայում անցկացված առաջին մարդահամարի տվյալներով Վ–ում բնակվում էր 1282 հայ, իսկ մինչև XX դ․ սկիզբը Վ–ում հայերի թիվը հասել է 10 հզ–ի։ Հետագայում հայերի մեծ մասը Վ–ից տեղափոխվել է Բուլղարիայի տարբեր քաղաքներ, և 1904-ին Վ–ում հաշվվում էր շուրջ 4 հզ․ հայ։ Հայերը հիմնականում արհեստավորներ ու մանր առևտրականներ էին․ կային նաև բանվորներ ու փոքրաթիվ գործարանատերեր։ Վ–ի հայ վաճառականները առևտր․ կապեր ունեին Զմյուռնիայի, Կիպրոսի, Եգիպտոսի, Տրապիզոնի, Բաթումի հայ առևտրականների և արդյունաբերողների հետ։ Վ–ի Ս․ Աարգիս հայկ․ եկեղեցին կառուցվել է 1842-ին, նրան կից հայկ․ դպրոցը (որ կոչվում էր «Սիսակյան») հիմնադրվել է 1863-ին։ Դպրոցի շենքը կառուցվել է դարասկզբին, ճարտարապետ–հնագետ Թ․ Թորամանյանի նախագծով։ 1953-ին դպրոցը կոչվել է Հարություն Պողոսյանի անվ․ միջնակարգ դպրոց։ Վ–ի հայկ․ գաղութում գործել են ագգային–ազատագր․ պայքարի առաջին կազմակերպությունները Բալկաններում։ Կազմակերպություններ են ունեցել հայ բոլոր կուսակցությունները։ Գործել են նաև բազմաթիվ հասարակական–մշակութային կազմակերպություններ ու ակումբ–գրադարաններ։ Վ–ում են հրատարակվել առաջին բուլղարահայ պարբերականները (< Իրավունք>, <խուզակ>, <Հայեչի>, <Կատակ>, «Շարժում», <Տավրոս> ևն)։ 1919-ին ԲԿԿ քաղաքային կոմիտեին կից ստեղծվել է հայ կոմունիստների խմբակ, որը գործել է ԲԿԿ ԿԿ կից հայկ․ սեկցիայի ղեկավարությամբ։ 1923-ի Սեպտեմբերյան ապստամբությանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Վ–ի հայ կոմունիստների «Շահումյան» խումբը։ Վ–ի հայ կոմունիստների և առաջադեմ ուժերի նախաձեռնությամբ 1931-ին ստեղծվել է (գործել է մինչև 1937-ը) Հայաստանի օգնության կոմիտե (ՀՕԿ)։ 1944-ին հիմնադրվել է <Երեան> առաջադիմական միությունը։ 1945–46-ի հայրենադարձության ժամանակ շուրջ 300 վառնաբնակ հայեր ներգաղթեցին Սովետական
Հա յաստան։ 1985-ին Վ–ում բնակվում էր 3800 հայ։ Տես նաև Բուչղարիա, Հայերը Բուլղարիայում մասը։
ՎԱՌՆԱԼԻՍ (BdpvaXris) Կոստաս (1884- 1974), հույն գրող, հասարակական գործիչ։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Հարյուրերորդը») տպագրվել է 1905-ին։ Սոցիալ–հեղափոխական թեմատիկան է իշխում «Լույս, որ այրում է» (1922), «Պաշարված ստրուկներ» (1927) բանաստեղծությունների ժողովածուներում։ Դրել է երգիծական պամֆլետ-վիպակներ («Աոկրատեսի ճշմարիտ պաշտպանականը», 1931, հայ․ հրտ․ 1963, «Պենելոպեի օրագիրը», 1947), քաղ․ թեմայով ֆելիետոններ («Դիկտատորներ», ժող․)։ Վ–ի «Սոլոմոսն առանց մետաֆիզիկայի» (1925) ակնարկները, «իսկական, կենդանի մարդիկ» (1939) գրական դիմանկարները, «Դեղագիտություն–քննադատություն» (1958) հոդվածների ժողովածուն սկզբնավորել են մատերիալիստ, գեղագիտությունը Հունաստանում։ Դեմոկրատ․ հայացքների համար հետապնդվել է։ «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակ (1958)։
ՎԱՌՈԴՆԵՐ, պինդ վիճակում գտնվող պայթուցիկ միացություններ կամ խառնուրդներ, որոնց պայթունային քայքայումն ընթանում է հիմնականում շերտավոր այրման միջոցով։ Վ–ի պայթյունը ինքնատարածվող էքսոթերմային ռեակցիա է, որի հետևանքով ջերմությունից բացի անջատվում են մեծ քանակությամբ գազային նյութեր։ Ի տարբերություն այլ պայթուցիկ նյութերի, Վ–ի այրումը ճնշումների մեծ միջակայքում (0,1 – 1000 Մ պա) կայուն ընթացող պրոցես է։ Վ–ի այրման արագությունը կախված է նրանց բաղադրությունից, սկզբնական ջերմաստիճանից և ճնշումից։ Վ․ օգտագործվում են հրազենային արկերին անհրաժեշտ արագություն հաղորդելու համար և որպես հրթիռային պինդ վառելիք։ Տարբերում են պլաստիֆիկացված կամ անծուխ և տարասեռ կամ խառնուրդային Վ․։ Ա ն ծ ու խ Վ․ հայտնաբերվել են XIX դ․ վերջում։ Շատ ավելի վաղ հայտնի էր սև վառոդը, որի հայտնաբերումը վերագրում են չինացիներին։ Եվրոպայում այն սկսել են օգտագործել XIII դարից (Ռ․ Բեկոնը 1242-ին գտավ սև վառոդ պատրաստելու եղանակը) և մինչև անծուխ Վ–ի հայտնաբերումը հրազեններում ու լեռնային գործում օգտագործվող միակ պայթուցիկ նյութն էր։ Պիրօքսիլինային վառոդը ստացվել է Ֆրանսիայում (Պ․ Վյելը, 1884), բալիստայինը՝ Ա․ Նոբելը (1888, տես Նոբեչներ)։ Անծուխ Վ․ են պիրօքսիլինային Վ․ (պարունակում են պիրօքսիլին՝ 12,2–13,5% ազոտ պարունակող նիտրաթաղանթանյութ և ցնդող պլաստիֆիկատորներ՝ ացետոն, սպիրտաեթերային խառնուրդ ևն), կորդիտները (պարունակում են խառը պլաստիֆիկատորներ, օրինակ՝ նիտրագլիցերին և սպիրտաէթերային լուծույթ) և բալիստիտները (նիտրագլիցերինային Վ․)։ ժամանակակից տարասեռ Վ․ պարունակում են 60–70% օքսիդիչ (ամոնիումի գերքլորատ՝ NH4C104), 15–20% այրվող նյութ, որը միաժամանակ պոլիմերային կապակցող է, 10–20% ալյումինի փոշի և հավելանյութեր։ Տարասեռ Վ․ ունեն ջերմաստիճանի բարձրացումից համարյա չփոխվող ֆիզիկամեխանիկական հատկություններ և որպես հրթիռային պինդ վառելիք, բալիստիտների հետ համեմատած, ունեն մի շարք առավելություններ։ Հրթիռային արկերում բալիստիտներն առաջին անգամ օգտագործվել են ՍՍՀՄ–ում (1941–45, «Կատյուշա» ականանետ)։ 40-ական թվականներին ստեղծվեցին (ԱՄՆ) ռեակտիվ շարժիչներում օգտագործվող խառնուրդային Վ․։
ՎԱՌՈՆ Մարկոս Տերենտիոս (Marcus Terentius Varro, մ․ թ․ ա․ 116–27), հռոմեացի գրող և գիտնական։ Ապրել է Հռոմում» ապա՝ Աթենքում։ Որպես Պոմպեոսի լեգատ Իսպանիայում մասնակցել է Հուլիոս Կեսարի դեմ մղված պատերազմին։ Կեսարի հետ հաշտվելուց հետո նրա հանձնարարությամբ Վ․ Հռոմում հիմնել է հանրային գրադարան։ Եղել է գիտնական - բազմագիտակ (բանաստեղծություն, գրկ-յան պատմություն, ճարտասանություն, փիլիսոփայություն, լեզվաբանություն,