Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/29

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ուտոպիական սոցիալիզմի թերությունները և ապացուցեց, որ կապիտալ, հասարակությանը բնորոշ հավելյալ արժեքի օրենքի գործողությունը, արտադրության միջոցների կենտրոնացումն ու աշխատանքի հանրայնացումը, աշխատանքի և կապիտալի, արտադրության հանրային բնույթի և յուրացման մասնավոր կապիտալ, ձևի միջե ներքին անլուծելի հակամարտ հակասությունները անխուսափելիորեն կհանգեցնեն սոցիալիստական հեղափոխության և Ս–ին անցմանը։ Ս–ին անցման մտավոր և բարոյական շարժիչը, ֆիզիկապես կատարողը՝ հենց կապիտալիզմի ստեղծած պրոլետարիատն է, որը դասակարգային պայքար է մղում հանուն իր ազատագրման (տես Մարքս Կ․ և Էնգելս Ֆ․,Ընտիր երկ․, հ․ 2, 1973, էջ 187–191, Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 26, էջ 85)։ Դրանով Ս․ հումանիստական իդեալից վերափոխվում է պատմ․ անհրաժեշտության, իրականության շարժման, որը որոշվում է կապիտալիզմի արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների բախումով և դաոնում կապիտալիստական հասարակության արտադրողական ուժերի զարգացման վերջնական նպատակ ու անհրաժեշտ արդյունք (տես, Էնգելս Ֆ․, Անտի Դյուրինգ, 1967, էջ 360-61, Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ, ժող․, հ․ 2, էջ 5)։ Վ․ Ի․ Լենինը իմպերիալիզմի դարաշրջանի առանձնահատկություններին համապատասխան զարգացրել է գիտ․ Ս․։ Նա մշակել է սկզբումմեկ առանձին երկրում սոցիալիստ, հեղափոխության և Ս–ի հաղթանակի հնարավորության, Ս–ի կառուցման օրինաչափությունների, ուղիների և ձեերի, Ս–իամրապնդման, կատարելագործման և կոմունիզմի վերաճելու մասին ուսմունքը, հարստացրել գիտ․ Ս․ մի շարք նոր դրույթներով։ Նա է գիտ․ շրջանառության մեջ դրել «Ս–ի հիմքեր», «լիակատար Ս․», «Ս–ի վերջնական հաղթանակ», «լիովին ամրապնդված Ս․», «զարգացած Ս․», «ծավալված Ս․» հասկացությունները, որոնք արտահայտում են Ս–ի հասունության տարբեր աստիճանները, Ս–ի իդեալի իրականացման չափը։ Ս–ի գործնական, իրական շարժման փորձի ընդհանրացման հիման վրա գիտ․ Ս․ անընդհատ ստեղծագործաբար զարգացվում, հարստացվում, կոնկրետացվում է Սովետական Միության կոմունիստական կուսակցության և մարքսլենինյան մյուս կուսակցությունների փաստաթղթերում և որոշումներում, մարքսիստ գիտնականների հետազոտություններում։ Դիտ․ Ս–ի բարձրագույն նվաճումը զարգացած Ս–ի ըմբռնումն է (տես Զարգացած սոցիալիստական հասարակարգ


ՍՍՀՍ–ում և Ս–ի համակարգի մյուսերկրներում Ս–ի կառուցման և զարգացման պատմ․ փորձը, համաշխարհային հեղափոխական շարժման ծավալումը գործնականում լիովին հիմնավորել են գիտ․ Ս–ի տեսությունը։ Ս․ հաստատվում է հասարակության զարգացման օբյեկտիվ օրենքների գործողության, հասարակական–տնտ․ ֆորմացիաների հեղափոխական հերթափոխման բնապատմական պրոցեսի հիման վրա, սոցիալիստ, հեղափոխության, պրոլետարիատի դիկտատուրայի հաստատման, կապիտալիզմից Ս–ին հեղափոխական անցման շրջանում հասարակության բոլոր ոլորտներում խոր արմատական, որակական վերափոխումների իրականացման հետևանքով։ Ս–ի կառուցումը բանվոր դասակարգի ստեղծագործ, գիտ․ ճանաչողության և հասարակական զարգացման օրենքների կիրառման վրա հիմնված գործունեության արդյունք է։ Այդ պրոցեսում բանվոր դասակարգը դաշնակցում է գյուղացիության ու բոլոր աշխատավորների հետ և ղեկավարվում է մարքս–լենինյան կուսակցության կողմից։ Ս․ մի հասարակություն է, որտեղ վերացված է մասնավոր սեփականությունը և հաստատված է արտադրության միջոցների հասարակական (պետ․ և կոոպերատիվ) սեփականություն, վերացված են շահագործող դասակարգերը և մարդու շահագործումը, հաղթահարված է գյուղի և քաղաքի, մտավոր և ֆիզ․ աշխատանքի միջե հակադրությունը, միաձուլման ուղիով են զարգանում բանվորների, կոոպերացված գյուղացիների աշխատավորական դասակարգերը և ժող․մտավորականությունը, նրանց միջե հաստատված են բարեկամության համագործակցության, ընկերական փոխօգնության հարաբերություններ, որոնք որոշում են հասարակության սոցիալ–քաղ․ և գաղափարական միասնությունը։ Ս․ վերջ է տալիսհասարակական բարիքի յուրացման մասնավոր եղանակին և հաստատում հանրային եղանակը՝ կենսական բարիքները բաշխելով «յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ աշխատանքի» սկզբունքով։ Ս․ ոչնչացնում է սոցիալ․ կեղեքման և ազգ․ անհավասարության բոլոր ձևերը, հաստատում բոլոր ազգերի և ազգությունների իրավական և փաստական հավասարություն, նրանց անխախտ բարեկամություն, եղբայրություն և միասնություն՝ պրոլետարական ինտերնացիոնալիզմի սկզբունքների հիման վրա, ապահովում է բոլոր պայմանները նրանց ազատ և բազմակողմանի զարգացման, ծաղկման և համակողմանի մերձեցման, մշակույթների փոխհարստացման համար։

Ս–ի քաղ․ համակարգը ներառում է սոցիալիստական պետությունը, մարքս–լենինյան կուսակցությունը, արհեստակցական ու երիտասարդական միությունները, կոոպերատիվ և աշխատավորների այլհասարակական կազմակերպությունները։ Սոցիալիստ, հասարակության ղեկավար և ուղղություն տվող ուժը, նրա քաղ․ համակարգի միջուկը մարքս–լենինյան կուսակցությունն է, որը որոշում է հասարակության զարգացման գլխ․ հեռանկարը, պլանաչափ, գիտականորեն հիմնավորված բնույթ տալիս Ս–ի և կոմունիզմի շինարարությանը և բազմակողմանի կատարելագործմանը նպատակամղված աշխատավորների գործունեությանը։ Ս–ի քաղ․ համակարգի զարգացման օրինաչափ ուղղությունը սոցիալիստական դեմոկրատիայի մշտական և բազմակողմանի ծավալումն է։ Ս․ բնութագրվում է ժողովրդի հոգևոր մշակույթի բարձր մակարդակով, կոմունիստական բարոյականության նորմաների աստիճանական հաստատումով, սոցիալիստական ապրելակերւցի ձևավորումով, հասարակության նկատմամբ աշխատավորների պատասխանատվության և պարտքի խոր գիտակցումով, մարքս–լենինյան գաղափարախոսության տիրապետումով։ Ս–ի բարձրագույն օրենքը և նպատակը աշխատավորների նյութական և հոգևոր հարաճուն պահանջմունքները լիովին բավարարելն է՝ տնտեսության պլանաչափ, անճգնաժամ զարգացման, արտադրողական ուժերի արագ աճի, գիտատեխ․ առաջընթացի, աշխատանքի արտադրողականության, արտադրության ինտենսիվացման և արդյունավետության բարձրացման հիման վրա։


Ս․ հասարակական հարաբերությունների դինամիկ համակարգ է, որը երկարատև ժամանակաշրջանի ընթացքում ձեվավորվում է որպես պատմ․ նոր տիպի օրգանական ամբողջական սոցիալ․ համակարգ։ Այդ ընթացքում Ս․ անցնում է մի շարք փուլեր, որոնք նրա հասունության նոր, ավելի բարձր աստիճաններն են։ Առաջին աստիճանը հանդիսացավ Ս․ հիմնական ու կամ Ս–ի հիմքերի կառուցումը։ ՍՍՀՍ–ում այդ աստիճանը, եզրափակելով հեղափոխական անցման շրջանը, հաստատվեց 1930-ական թթ․ կեսին, իսկ եվրոպական սոցիալիստ, երկրներում 60-ական թթ․ սկզբին։ Ս–ի հիմքերի կառուցումը խոշոր մեքենական ինդուստրիայի նյութատեխ․ բազայի, էլեկտրիֆիկացման, արտադրության միջոցների հասարակական սեփականության լիակատար տիրապետության, գյուղատնտեսության հանրայնացման, շահագործող վերջին դասակարգի՝ կուլակության վերացման, մասնավոր մենատնտես գյուղացիությանը կոոպերատիվ,կոլտնտեսային գյուղացիության դասակարգի վերածելու (որը նշանակեց տնտեսության մեջ բազմակացութաձևության հաղթահարում և միասնական սոցիալիստ, կացոթաձևի անսահմանափակ տիրապետության հաստատում), բանվոր դասակարգի որակական և քանակական աճի, նոր, աշխատավորական մտավորականության ձևավորման, ազգ․ հարցի լուծման՝ ազգ․շահագործման և անհավասարության վերացման, սոցիալիստ, ազգերի ձևավորման, բոլոր ազգերի ու ազգությունների միջև բարեկամության և միասնության հաստատման, ժողովրդին գիտության և արվեստի բարձունքները տանող մշակութային հեղափոխության իրականացման, մարքս–լենինյան կուսակցության ղեկավարությամբ պրոլետարիատի դիկտատուրայի պետության համակողմանի ամրապնդման և ստեղծագործական գործունեության արդյունք էր։ Հիմնականում կառուցված Ս․ Ս–ի ձևավորման նախնական աստիճանն էր, որում ժողտնտեսության տեխ. մակարդակը դեռևս բավարար չէր հասարակության համար կենսական մի շարք խնդիրներ լուծելու համար, արտադրության ծավալը և աշխատանքի արտադրողականությունը, սպառման մակարդակը դեռևս չէին համապատասխանում ողջ հասարակության պահանջմունքներին,