Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/292

Այս էջը սրբագրված չէ

լեւոի արտիստների միջազգային մրցույ– թի (Վառնա) «Դրան Պրի» (երկուսն էլ՝ 1964) մրցանակներ։ Գ․ Ստեփան յան․

ՎԱՍԻԼԵՎ Ֆեոդոր Ալեքսանդրովիչ (1850– 1873), ռուս նկարիչ։ Սովորել է Պետեր– բուրգի գծանկարչության դպրոցում, 1871-ին՝ Գեղարվեստի ակադեմիայում։ Վ․ խոր հետք է թողել ռուս, արվեստում։ Ստեղծել է ռոմանտիկ հուզականությամբ տոգորված բնանկարներ («Հոտի վերա– դարձը»–, «Անձրևից առաջ», երկուսն էլ՝ 1868–69, Տրետյակովյան պատկերա– սրահ, Մոսկվա)։ Վ–ի ստեղծագործության համար մեծ նշանակություն է ունեցել Ի․ Ե․ Ռեւցինի հետ Վոլգայով շրջագայու– թյունը․ ստեղծել է գունանկարներ և գծանկարներ («Վոլգայի տեսարան։ £եռ– նանավեր», 1870, Ռուս, թանգարան, Լե– նինգրադ)։ Վերադառնալով Պետերբուրգ՝ Վ․ կերտել է իր նշանավոր գործերից մեկը4 «Զնհալ»-ը (1871, Տրետյակովյան պատկե– րասրահ)։ 1871-ին, թոքախտով հիվանդ, տեղափոխվել է Ցալթա, ուր ստեղծել է էպիկական բնույթի «Թաց մարգագետին» (1872) և վերջին՝ «Ղրիմի լեռներում» (1873, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատ– կերասրահ) կտավները։ Վ–ի ստեղծա– Ֆ․ Ա․ Վ ա ս ի լ ե․ «Ձնհալ* (1871, Տրետյա– կովյան պատկերասրահ, Մոսկվա) գործությունում դրսևորվել է 1860– 1870-ական թթ․ ռուս բնանկարի վարպետ– ներին բնորոշ՝ բնապատկերը ոգեշունչ, հասարակական առաջադեմ իդեալների արտահայտություն դարձնելու ձգտումը։

ՎԱՍԻԼԵՎՆԵՐ, ռուս դերասանների ըն– տանիք։ Սերգեյ Վասիլևիչ Վ․ (1827–1862), 1844-ին ավարտել է Մոսկ– վայի թատեր․ ուսումնարանը և ընդունվել Փոքր թատրոն։ Մինչև 1853-ը խաղացել է թարգմանական վոդևիլներում, կատարել պարզամիտ մարդկանց և ծերուկների դե– րեր։ ժամանակակիցների վկայությամբ Վ․ եղել է փայլուն կատակերգակ։ Ստեղ– ծագործության նոր Փուլն սկսել է Ա․ Օստ– րովսկու պիեսների հերոսների դերակա– տարումներով։ Վ․ հաստատել է բնական և արտահայտիչ խաղի դպրոցը, պրոպա– գանդել ազգ․ խաղացանկը։ Դերերից են՝ Ռազլյուլյաև, Տիխոն (Ա․ Օսարովսկու «Աղքատությունն արատ չէ», «Ամպրոպ»), Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր»)։ Պ ա– վել Վասիլևիչ Վ․ (1832-1879), Սերգեյ Վասիլևիչ Վ–ի եղբայրը։ 1850-ին ավարտել է Մոսկվայի թատեր․ ուսումնա– րանը։ Խաղացել է Չեռնիգովի, Խարկովի, Օդեսայի և այլ քաղաքների թատրոննե– րում։ Վ–ի ստեղծագործական կյանքում մեծ նշանակություն է ունեցել շփումը Ա․ Ե․ Մարտինովի հետ (Խարկով, 1855)։ 1860-ին, Մարտինովի մահից հետո, Վ․ ընդունվել է Ալեքսանդրյան թատրոն՝ Պ․ Վ․ Վ Ш U Ի* լ և ը Լյուբիմ Տոր– ցովի դերում (Ա․ Օսարովսկու «Աղ– քատությունն արատ չէ») փոխարինելով նրան։ Եղել է ռուս, կյանքը և ռուս, բնավորությունները պատկերելու վարպետ, հատկապես հաջողությամբ է մարմնավորել Ա․ Օստրովսկու պիեսների կերպարները՝ Լյուբիմ Տորցով («Աղքա– տությունն արատ չէ»), Տիխոն («Ամպ– րոպ») ևն։ Լավագույն դերերից են նաև՝ Ֆամոլսով (Գրիբոյեդովի «Խելքից պա– տուհաս»), Օսիպ, Կոչկարյով (Գոգոլի «Ռևիզոր», «Ամուսնություն»)։ Խաղացել է վոդևիլներում, զբաղվել ասմունքով։ 1868-ից դասավանդել է Պետերբուրգի թատեր․ ուսումնարանում։ 1874–75-ին եղել է Մոսկվայի հանրամատչելի մասնա– վոր թատրոնի դերասան։ Հայտնի դերասանուհիներ էին Մ․ Վ․ Վասիլևի կինը՝ Եկատերինա Ն ի– կոլաևնա Վ․ (Լավրովա, 1829–1877), խաղացել է Ալեքսանդրյան թատրոնում, և նրանց դուաորերը՝ Նադեժդա Ս և ր– գ և և ն ա Վ․ (ամուսնական ազգանունով՝ Տանեևա, 1852–1920) և Վերա Սեր– գ և ե ն ա Վ․ (ամուսնու ազգանունով՝ Պոպովա, 1854–1905)։

ՎԱՍԻԼԵՎՆԵՐ (ազգանվանակիցներ, կեղ– ծանունը՝ Վասիլև եղբայրներ), սովետական կինոռեժիսորներ։ Գևոր– գի Նիկոլաևիչ Վ․ (1899–1946)

ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1940)։ Սովորել է «Երիտասարդ վարպետներ» ստուդիայում։ Պարգևատրվել է Լենինի Կադր «Չապաև»- կինոնկարից (1934), ռեժ․ Գ․ և Ս․ Վասիլեներ և Կարմիր աստղի շքանշաններով։ Սեր– գեյ Դմիտրևիչ Վ․ (1900–1959), ՍՍՀՄ Ժող․ արտիստ (1948)։ 1924-ին ավարտել է Լենինգրադի էկրանային ար– վեստի ինստ–ը։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։ Վ․ կինոյում աշ– խատել են 1924-ից։ Առաջին համատեղ ռեժիսորական աշխատանքը եղել է «Սխրագործություն սառույցների մեջ» (1928) վավերագրական ֆիլմը։ 1934-ին ստեղծել են «Չապաև» (ըստ Դ․ Ա․ Ֆուր– մանովի, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941) կինոնկարը, որը սոցիալիստ, ռեալիզմի ամենանշանավոր երկերից է․ ֆիլմում զուգակցված է բարձր գաղափարայնու– թյունը և գեղարվեստական ձևերի կատա– րելությունը։ Կինոնկարը նպաստել է սո– վետական, ինչպես և արտասահմանյան առաջադեմ կինոյի զարգացմանը։ Վ–ի այլ ֆիլմերից են «Վոլոչաևյան օրեր» (1937), «Ցարիցինի պաշտպանությունը» (1942, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1942), «Ռազմաճակատ» (1943)։ 1955-ին Սերգեյ Դմիտրևիչ Վ․ ստեղծել է «Շիպկայի հերոս– ները» (բուլղար կինեմատոգրաֆիստնե– րի հետ), 1958-ին՝ «Հոկտեմբերի օրերին» կինոնկարները։ Վ․ եղել են իրհնց ֆիլ– մերի մեծ մասի սցենարիստները։

ՎԱՍԻԼԵՎՍԿԱՅԱ Վանդա Լվովնա (21․1․ 1905, Կրակով –29․7․1964, Կիև), լեհ․ և սովետական գրող, հասարակական գոր– ծիչ։ 1939-ից ապրել և աշխատել է ՍՍՀՄ–ում։ Գրել է լեհերեն։ ՍՄԿԿ ան– դամ 1941-ից։ 1927-ին ավարտել է Կրակո– վի համալսարանի բանասիրական ֆակ–ը։ Մտացել է փիլ․ գիտ․ դ–րի կոչում։ Մասնակ– ցել է լեհ․ հեղափոխական շարժմանը։ 1939-ին ընդունել է սովետական քաղաքա– ցիություն։ Հայրենական մեծ պատերազ– մի ժամանակ եղել է սովետական բանակի քաղվարչության պրոպագանդիստ։ Գըլ– խավորել է լեհ հայրենասերների միու– թյունը ՍՍՀՄ–ում։ Ետպատերազմյան շըր– ջանում եղել է խաղաղության ակտիվ մարտիկ։ 1921-ին մամուլում հանդես է եկել բա– նաստեղծություններով։ «Օրվա պատկերը» (1934) վիպակում պատկերել է լեհ․ բան– վոր դասակարգի հեղափոխական գիտակ– ցության աճը։ «Երգ ջրերի վրա» («Png ճահիճների վրա», 1940, «Աստղերը լճում», 1945, «Գետերը վառվում են», 1951, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1952) եռերգությունում Վ․ պատմել է Պիլսուդսկու իշխանության ժամանակ Լեհաստանում ուկրաինացի– ների մղած պայքարի, Արմ․ Ուկրաինայի վերամիավորված հողերում սոցիալիստ, շինարարության, լեհ և սովետական ժո– ղովուրդների բարեկամության մասին։ Վ․ իր վիպակներում պատկերել է Հայրենա– կան մեծ պատերազմի ժամանակ սովե– տական ժողովրդի խիզախությունն ու հե– րոսությունը («Ծիածան», 1942, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1943, հայ․ հրտ․ 1950), առաջադրել է սոցիալիստ, բարոյականու– թյան խնդիրներ («Պարզապես սեր», 1944, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946, և «Երբ լույսը վառվի», 1946), գովերգել է լեհ կոմունիստ– ների սխրանքները («ճակատագրական պայքարում», 1958)։ Վ–ի ստեղծագործու– թյանը հատուկ են կրքոտ հրապարակա– խոսայնությունը, սուր կոնֆլիկտայնու–