պտտականին տիրացած Սալարյանների դեմ։ Աենեքերիմ–Հովհաննես թագավորն իր դուստր Մարիամին կնության է տվել վիրա–աբխազաց թագավոր Բագրատ 111-ին U նրա հետ ռազմ․ դաշինք կնքել՝ ընդդեմ բյուզ․ սպառնալիքի։ Հաճախադեպ պա– տերազմների և արտաքին սպառնալիքի իրավիճակում Վ․ թ․ պահել է մարտունակ բանակ։ վ․ թ–ում կառուցվել են պաշտ– պան․ ամրություններ (Վանում, Ոստա– նում, Ադթամարում և այլուր), ընդլայնվել է ոռոգման համակարգը, խրախուսվել է երկրագործության, արհեստների ու առևտրի զարգացումը։ Վ․ թ–յան տարած– քով անցնող միջազգային առևտր․ տա– րանցիկ մայրուղու հվ․ ճյուղավորումը նը– պաստել է քաղաքային կյանքի զարգաց– մանը։ Զարգացել են գիտությունն ու մշա– կույթը։ Այստեղ են ստեղծագործել Խոս– րով Անձևացին, Անանիա Նարեկացին, Գրիգոր Նարեկացին, Ատոմ Վարագնե– ցին, իր հայրենիքից տարագրված արաբ գիտնական Կոստան և ուրիշներ։ Բարձր զարգացման են հասել ճարտարապետու– թյունը (Ոստան, Աղթամար, Վարագա– վանք ևն), քանդակագործությունն ու որմ– նանկարչությունը (Աղթամար), մանրա– նկարչությունը (տես <Մ չքե թագուհու Ավետարան*)։ Միաժամանակ, հարկային ճնշման աճը և տնտ․ ծանր կացությունը հանգեցրել են հակաֆեոդ․ Թոնդրակյան շարժման տարածմանը։ 960–970-ական թթ․ դեպի արլ․ Բյուզ․ կայսրության առաջխաղացումը վտանգի տակ է դրել Վ․ թ–յան անկախությունը։ Իսկ 1016-ից, երբ սելջուկյան թուրքերը ասպատակել են Վ․ թ․, Սենեքերիմ–Հով– հաննես թագավորն ստիպված է եղել ընդունել իր տիրույթները կայսրությանը հանձնելու և փոխարենը Սեբաստիայի կուսակալությունում հողեր ստանալու բյուզ․ առաջարկը։ 1021-ին Վ․ թ–յան ազատանու զգալի մասը՝ Սենեքերիմ– Հովհաննես թագավորի առաջնորդու– թյամբ, հեռացել է հայրենիքից, հաստատ– վել Սեբաստիայում և դրան հարող շըր– ջաններում։ Վ․ թ–յան տարածքը (ավելի քան 4 հզ․ գյուղ, 72 բերդ, 10 քաղաք, բազմաթիվ ավաններ), բացառությամբ վանքերի, ընդգրկվել են վասպուրականի բյուզ․ կատապանության մեջ։ Վասպուրականի թագա– վորների գահացանկը Դագիկ (Դագիկ–Ւսսչիկ) (908–943), Դերենիկ (Աշոտ–Դերենիկ) (943–958), Աբուսահլ–Համազասպ (958–968), Աշոտ– Սահակ (968–990, 977-ից եղբայրների՝ Գուրգեն–Խաչիկի և Սենեքերիմ–Հովհան– նեսի հետ), Սենեքերիմ–Հովհաննես (990–1021, մինչև 1003-ը՝ Գուրգեն–Իոս– չիկի հետ)։ Քարտեզը տես 320-րդ էջից հետո՝ ներ– դիրում։ 9-7*^․"Հովհաննես Դրասխանա– կ և ր ա ց ի, Պաամութիւն Հայոց, Թ․, 1912։ Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե․, 1978։ Ստեփանոս Տարոնեցի [Ա ս ո– ղ ի կ], Պաամութիւն տիեզերական, ՍՊԲ, 1885։ Մատթեոս Ուռհայեցի, ժա– մանակագրություն, Ե․, 1973։ Վtա րtդ աtն Վարդապետ [Արնելցի], Հաւա– քումն պատմութեան, Վնտ․, 1862։ Հովհան– նես Սկիլիցես, "Համառոտություն պատմությանց, Ե․, 1979 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 10, Բյուգանդա– կան աղբյուրներ 3)։ՎարդանյանՎ․ Մ․, Վասպուրականի Արծրունյեւց թագավորությու– նը, Ե․, 1969։ վ․ Վարդանյան
ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԼԵՌՆԵՐ (Կոտուրի լեռնաշղթա), Հայկական լեռնաշխարհում, Վանա լճից արլ․։ Ձգվում են մերձմիջօրեա– կանի ուղղությամբ Իրանի և Թուրքիայի սահմանում, ջրբաժան են Վանա լճի և Արաքս գետի ավազանների միջև։ Սկըս– վում են հս․ Թոնդրակ հրաբխի նախա– լեռնային սարավանդի Գառնիձոր (Թա– փարիզ) լեռնանցքից, ձգվում մինչև Զագ– րոսի լեռկաշղթան։ Երկարությունը մոտ 120 կմ է, միջին բարձրությունը՝ 2800– 2900 մ, առանձին գագաթներ անցնում են 3200 ւ/-ից (Հաջի բ և յ, 3292 մ, Ավրին, 3623 մ)։ Լանջերը խիստ մասնատված են, նշանավոր է Կոտուր գետի միջանցիկ խո– րը հովիտը, որով անցնում է Վան–Թավ– րիզ երկաթուղին։ Վ․ լ․ կազմված են կավ– ճի ժամանակաշրջանի կրաքարերի և մեր– գելների ծալքավոր և խզումներով բեկո– րազատված շերտախմբերից, որոնց մեջ նեդրված են գերհիմքային ապարների զանգվածներ։ Նախալեռնային գրաբենա– յին իջվածքները (Բերկրիի, Արճիշակի) լցված են նեոգենի ծովային և չորրորդա– կանի լճագետային հզոր նստվածքներով։ Վ․ լ–ի տեկտոնական կառուցվածքը պայմանավորում է նրա ասիմետրիկ մոր– ֆոստրուկտուրան՝ արմ–ում՝ խզումնա– յին զառիթափ աստիճանավոր, արլ–ում՝ միաթեք լանջերով։ Կլիման ցամաքային, է, ցուրտ ձմեռներով և շոգ ամառներով։ Տարեկան տեղումները՝ 100–500 մմ։ Տե– ղումների առավելագույնը լինում է գար– նանը։ Վ․ լ–ին բնորոշ է լանդշաֆտների բարձունքային գոտիականությունը․ տա– րածված են տափաստանները, մերձալ– պյան և ալպյան մարգագետինները։ Գե– տահովիտներում հանդիպում են պուրա– կային տիպի անտառներ և ֆրիգանա։ Օգտակար հանածոները չեն ուսումնա– սիրված։ Մ․ Բաչյան, Լ․ Զոհրաբյան
ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒ– ԹՅԱՆ ԴՊՐՈՑ, հայկ․ մանրանկարչու– թյան դպրոց, որի գործունեության ըն– թացքում ստեղծվել են հազարից ավելի ձեռագրեր՝ զգալի մասը նկարազարդ։ Վաղ միջնադարից Վասպուրականում հիմ– նադրվել են գրչակենտրոններ, թարգման– վել և ընդօրինակվել տարբեր բնույթի ձեռագրեր։ Թեմատիկ նկարներ ունեցող մեզ հասած հայկ․ առաջին ամբողջական մատյանը <Մչքե թագուհու Ավետարանն> է (862 թ․ք վենետիկի Ս․ Ղազար վանքի Մատենադարան, ձեռ․ JNC 1144/86)։ Վաս– պուրականում ընդօրինակված մեզ հայտ– նի մյուս մատյանները X–XI դդ․ են (Ավետարաններ, Երևանի Մեսրոպ Մաշ– տոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N․N* 10434, 10517)։ Այս մատյանների բարձր– արվեստ նկարները Արծրունյաց թագա– վորության քաղ․ կյանքի ու մշակութային վերելքի արտահայտությունն են։ Այդ մի– ջավայրի ծնունդն են Աղթամարի Մ․ Խաչ եկեղեցին և Գրիգոր Նարեկացին։ Մակայն XI դ․ 30–40-ական թթ–ից սելջուկյան ար– շավանքները կործանել են ազգ․ պետա– կանությունը, ընդհատել մշակութային կյանքի առաջընթացը։ Միայն XIII դ․ 70-ական թթ․, սոցիալ–տնտ․ հարաբերու– թյունների աշխուժացման պայմաններում, ձեռագիր–մատյանների ընդօրինակման ու պատկերազարդման արվեստը թևակոխել է նոր փուլ։ Առաջին կենտրոնները հիմ– նադրվել են Վասպուրականի հս․ շրջան– ներում՝ Արճեշ, Արծկե, Բերկրի, որոնք գտնվում էին եվրոպ․ քաղաքներն արևել– քի հետ կապող միջազգային տարանցիկ մայրուղու վրա։ Այդ շրջանի ձեռագրերի մատենական նկարչությունը հիմնակա– նում խարսխված մնալով ազգ․ տեղական ավանդներին, այնուամենայնիվ, չկազ– մեց Արծրունյաց շրջանի վերելքի վեհա– շուք արվեստի անմիջական շարունակու– թյունը։ Քաղ․ խառնակ ու աննպաստ վի– ճակը, սոցիալ․ նոր միջավայրը ստիպել են նկարիչներին հետամտելու այլ խըն– դիրներ։ Փոխվել է մանրանկարների կեր– պարային ու ոճական ընդհանուր պատ– կերը։ ժամանակի երևելի վարպետներ Աիմեոն Արճիշեցու, Խաչերի, Հովսիանի, Մեչքիսեղեկի, Վարդան Արծկեցու, Ատե– վւանոսի լավագույն ստեղծագործություն– ներում (Ավետարաններ, 1305 թ․, ձեռ․ N» 2744, 1294 թ․, JNP 4814, 1306 թ․, N» 4806, 1338 թ․, JVC 4813, XIV դ․, JSP 7456, 1303 թ․, N» 4052, բոլորը՝ Երևանի Մեսրոպ Մաշ– տոցի անվ․ Մատենադարանում) դրսևոր– վել են Վ․ մ․ դ–ի բնորոշ հատկանիշները, նախապատվությունը տրվել է արվեստի տեղական հնամենի ավանդույթներին, մանրանկարները, ինչպես X–XI դդ․ տե– ղավորվել են սկզբում, առանձին թերթերի վրա՝ վերածվելով ձեռագրի յուրօրինակ նախերգանքի (նպատակամիտված նաև կարդալ չիմացողների համար), թեմա– տիկ շարքում, տերունական պատկերների հետ, ներառնվել են Հին կտակարանի, ինչպես և արխաիկ սյուժեներ, Հիսուսի հրաշագործություններին վերաբերող թե– մաներ, երբեմն նույնիսկ՝ ժողովրդա–բա– նահյուսական նյութեր։ Այդ յուրօրի– նակ պահպանողականությունը, ըստ էու– թյան, օտարի ծանր տիրապետության տակ գտնվող ժողովրդի գոյատևման պայ– քարի արտացոլումն էր, լեզվի ու հավատի հաստատման անկոտրում կամքի դրսևո– րումը։ Դա հոգեկան ընդվզման մի ձև էր և որպես այդպիսին, վասպուրականի ար– վեստը ունեցել է մարտնչող բնույթ։ XIII – XIV դդ․ մանրանկարների կատարողական առանձնահատկություններում, ընդհանուր ոճի դրսևորումների հետ մեկտեղ, ուժե– ղացել է դեկորատիվ–հարթապատկերային ձևերի նկատմամբ եղած հետաքրքրու– թյունը։ Նկարիչները թեմայի բացահայտ– մանը, ներքին անհանգիստ ու լարված հոգեվիճակի և հուզական տպավորու– թյանը հասել են ինչպես հստակ հորին– վածքների, գծերի ու գույնի արտիստակա– նության, պլաստիկ արտահայտչամիջոց– ների (Աիմեոն Արճիշեցի, Վարդան Արծ– կեցի), այնպես էլ համարձակ, հակիրճ ու սուր ձևերի, ընդհուպ՝ սեմանտիկ ու սիմ– վոլիկ նշանային իմաստների օգնությամբ (Հովսիան, Մելքիսեդեկ)։ Առաջնային տեղ է տրվել միջնադարյան արվեստի հիմնա– կան առանձնահատկություններից մեկին՝