Հ․ Հայնե, Գ․ Մոպասան, Կ․ Պաուաոովս– կի, Կ․ Ֆեդին)։ Սովետական գրականու– թյունում լայն տարածում է ստացել հատ– կապես պրոբլեմային ակնարկը (Մ․ Գոր– կի, Մ․ Շահինյան, Ե․ Գորոշ, Բ․ Օվել– Կին)։ Հայ գրականությունը նույնպես հա– րուստ է Վ․ գ–յամբ․ հին տարեգրություն– ներից, վարքագրություններից, ճամփոր– դական նոթերից մինչե գրականության դասական ու ժամանակակից շրջաննե– րին բնորոշ վավերագրությունները՝ օրա– գիր, հուշագրություն, ինքնակենսագրա– կան վեպ, պատմվածք, ակնարկ, ֆելիե– տոն, պամֆլետ, գրական դիմանկար։ Վ․ գ–յան օրինակներ են թողել Մ․ Թա– ղիադյանը, Խ․ Աբովյանը, Րաֆֆին, Մ․ Նալբանդյանը, Հ․ Պարոնյանը, Պ․ Պռոշյանը, Ղ․ Աղայանը, Ա․ Շիրվան– գադեն, Ա․ Իսահակյանը, Ս․ Զորյանը, Դ․ Դեմիրճյանը, Ն․ Զարյանը, Հ․ Քոչարը և ուրիշներ։ Գրկ․ Դանիելյան Կ․, Հայ մեմուարա– յին գրականության պատմությունից, Ե․, 1961։ Գրական ժանրեր․․․, Ե․, 1973։ Հ․ Մարգոննի ՎԱ ՎԵՐ ԱՏ ՈՒՍ՛, 1․ միջազգային իրավունքում, լիազորված անձի կնքած միջազգային պայմանագրի հաս– տատումը պետ․ իշխանության գերագույն մարմնի կողմից։ Սովորաբար Վ–ման են– թակա են առավել կարևոր միջազգային պայմանագրերը, սակայն դրա անհրա– ժեշտությունն առկա է, եթե նախատեսված է պայմանագրով, եթե պայմանագրի բո– վանդակությունից բխում է դրա անհրա– ժեշտությունը, եթե պետության լիազոր– ված անձը պայմանագիրը կնքել է «Վ–ման պայմանով» կամ այդ մասին ուղղակի նըշ– ված է պետության ներկայացուցչի ւիա– զորությունների մասին փաստաթղթում։ Պետությունների մեծ մասի սահմանադրու– թյուններով Վ–ման իրավունքը վերապահ– վում է պետության գլխին (օրենսդիր բարձ– րագույն մարմնի սանկցիայով կամ առանց դրա) կամ անմիջապես օրենսդիր բարձ– րագույն մարմնին։ Օրինակ, ՍՍՀՄ սահ– մանադրությամբ Վ–ման իրավունքը վե– րապահված է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությանը կամ անմիջականորեն ՍՍՀՄ Գերագույն սովետին։ ՍՍՀՄ մի– ջազգային պայմանագրերի Վ–ման և դե– նոնսացիայի կարգի մասին օրենքի (1938) համաձայն, Վ–ման ենթակա են հաշտու– թյան, ագրեսիայից փոխադարձ պաշտ– պանության, փոխադարձ չհարձակման պայմանագրերը, ինչպես նաև այն պայ– մանագրերը, որոնք կնքելիս կողմերը պայմանավորվել են վավերացնել։ Վ․ ձևակերպվում է վավերագրով, որ– տեղ ամփոփվում է պայմանագիրը Վ–ման մարմնի կողմից քննարկելու մասին, բեր– վում է նրա բուն տեքստը, արվում է հայ– տարարություն պայմանագրի կատարման պարտադիր լինելու մասին, դրվում են անհրաժեշտ ստորագրություններ և կնիք։ Երկկողմ պայմանագրեր կնքելիս կողմերը կատարում են վավերագրերի փոխանա– կություն։ Բազմակողմ պայմանագրեր կնքելիս մասնակից պետությունները վա– վերագրերը հանձնում են ի պահ որևէ պետության (դեպոզիտարին)։ 2․ Քաղաքացիական իրա– վ ու ն ք ու մ, պետ․ իրավասու մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ու ձևով իրավական փաստի կամ նրա իսկության հաստատումը։ ՍՍՀՄ–ում Վ–ման իրավունքը վերապահված է նո~ աարիաւոին, ժող․ դեպուտատների գյու– ղական (ավանային) սովետների գործ– կոմներին ու սոցիալիստ, այլ կազմակեր– պություններին։ Վ․ նոտարական մարմին– ների հիմնական գործունեությունն է։
ՎԱՎԻԼՈՎ Նիկոլայ Իվանովիչ (1887– 1943), սովետական գենետիկ, բուսա– բույծ, աշխարհագրագետ, ժամանակակից սելեկցիայի գիտական հիմունքների և մշակովի բույսերի առաջացման համաշ– խարհային կենտրոնների մասին ուսմուն– քի ստեղծողը, հասարակական գործիչ։ ՍՍՀՄ ԳԱ, Ուկր․ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1929), ՀամԳԳԱ ակադեմիկոս, առաջին պրեզիդենտ (1929–35), փոխպրեզիդենտ (1935–40), արտասահմանյան բազմա– թիվ ակադեմիաների ու գիտական ընկե– րությունների անդամ, պատվավոր ան– դամ, ՍՍՀՄ ԿԳԿ (1926–35) և համառու– սաստանյան ԿԳԿ (1927–29) անդամ, Համամիութենական աշխարհագրական ընկերության պրեզիդենտ (1931–40)։ Մ․ Ի․ Վավիչովի եղբայրը։ Ավարտել է Մոսկ– վայի գյուղատնտ․ ինստ–ը (1911)։ Եղել է Մարատովի համալսարանի պրոֆեսոր (1917-ից)։ 1921-ից ղեկավարել է Պետրո– գրադի կիրառական բուսաբանության և սելեկցիայի բաժինը, 1930–40-ին՝ բու– սաբուծության համամիութենական ինստ․ (ԲՀԻ), 1930-ից՝ գենետիկայի լաբորատո– րիայի (հետագայում ՄՍՀՄ ԳԱ գենետի– կայի ինստ․) դիրեկտոր։ Վ–ի աշխատանք– ները հիմնականում վերաբերում են մշա– կովի բույսերի առաջացման, աշխարհի բուս, ռեսուրսների, սելեկցիայի գենետի– կական և բուսաբանա–աշխարհագրական հիմունքների մշակման, նոր կուլտուրանե– րի ներդրման հարցերին։ Տարբեր աշ– խարհամասերի 65 երկրներ ընդգրկող գիտարշավների (որոնց ղեկավարը կամ մասնակիցն է եղել Վ․) նյութերի հիման վրա Վ․ պարզել է մշակովի բույսերի առա– ջացման 7 կենտրոններ։ Ստեղծել է մշա– կովի բույսերի աշխարհում ամենախոշոր հավաքածուն (ԲՀԻ, 300 հզ․ նմուշ), հիմք դրել դաշտային կուլտուրաների պետ․ սորտափորձարկումներին։ Հիմնավորել է վարակիչ հիվանդությունների նկատ– մամբ բույսերի իմունիտետի մասին ուս– մունքը (1919), հայտնագործել բույսերի մոտ տեսակների, ցեղերի և նույնիսկ ընտանիքների ժառանգական փովւոխու– թյունների հոմոլոգ շարքերի օրենքը (1920)։ Վ․ լիննեյյան տեսակի, որպես առանձին մորֆո–ֆիզիոլոգիական հա– մակարգի մասին կոնցեպցիայի (1930) հեղինակ է։ Վ․ եղել է Հայաստանում (1928, 1934) և զբաղվել մշակովի բույսերի ու նրանց վայրի ազգակիցների տեսակա– յին ու ներտեսակային բազմազանության հարցերով։ Նրա առաջարկությամբ ՀՍՍՀ–ում ուսումնասիրվել է (Մ․ Թուման– յան, Ե․ Մտոլետովա, Ն․ Տրոիցկի և ուրիշ– ներ) վայրի ցորենը։ Երևանի հվ–արլ․ մա– սում գտնվող Շորբուլաղ կոչվող շրջանում հայտնաբերած վայրի ցորենների տարած– Ն․ Ի․ Վավիլով Ս․ Ի․ Վավիլով քում Վ․ առաջարկում է առանձնացնել 50 – 100 հա և վերցնել հատուկ խնամքի տակ՝ բույսերի զարգացման պրոցեսում համաշ– խարհային նշանակություն ունեցող այդ տեսակը պահպանելու համար։ Վ–ի այդ պատգամն իրականացվեց 1981-ին, երբ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ նշված տարածքում՝կազմակերպվեց Երե– րունի արգելոցը։ Վ․ ՀՍՍՀ համարում էր մշակովի բույսերի ծագման կենտրոն– ներից մեկը և մշակովի ցորենի հիմնա– կան հայրենիքը։ Վ․ բազմաթիվ արտա– սահմանյան ակադեմիաների անդամ էր, Հալլեի (Գերմանիա) և Չեխոսլովակիա– յի ԳԱ թղթակից անդամ, Ամերիկյան բուսաբանների ընկերության, Լոնդոնի Լիննեյյան ընկերության, Անգլիայի այ– գեգործական ընկերության պատվավոր անդամ։ Վ–ի անունով է կոչվում ԲՀԻ–ն (1967), սահմանվել է նրա անունով մըր– ցանակ (1965) և ոսկե մեդալ (1968), որը տրվում է գյուղատնտեսության բնագավա– ռում կատարվող հայտնագործություննե– րի և լավագույն գիտական աշխատանքնե– րի համար։ Երկ․1136բ․ произв․, т․ 1–2, JI-, 1967-
ՎԱՎԻԼՈՎ Սերգեյ Իվանովիչ (1891–1951), սովետական ֆիզիկոս, պետ․ և հասարա– կական գործիչ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1932) և պրեզիդենտ (1945-ից)։ Ն․ Ի․ Վավիչովի եղբայրը։ Ավարտել է Մոսկ– վայի համալսարանը (1914)։ 1918–32-ին դասավանդել է Մոսկվայի համալսարա– նում (1929-ից՝ պրոֆեսոր)։ 1932-ից՝ ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստ–ի դիրեկտոր, 1932–45-ին՝ օպտիկայի պետ․ ինստ–ի գիտական ղեկավար ։Եղել է միութենական հանրապետությունների ԳԱ գործունեու– թյան Կոորդինացման խորհրդի նախա– գահ։ Գիտական աշխատանքները վերա– բերում են ֆիզիկ, օպտիկայի հարցերին, հատկապես լյումինեսցենցման երևույթի ուսումնասիրությանը։ Արտածել էtմի օրենք, որն ընդհանրացնում և ճշգրտում է Ստոքսի հայտնի օրենքը (տես աոոքսի կանոն)։ Մշակել է լուծույթներում գրգըռ– ման էներգիայի միգրացիայի տեսությու– նը, որը քանակապես բացատրում է ըն– դարձակ շրջանի բազմաթիվ երևույթներ։ Հետազոտել է լյումինեսցենաային լույսի բևեռացման հարցը, տվել լյումինեսցեն– ցիոն երևույթների ընդհանուր դասակար– գումը։ Նրա ղեկավարությամբ մշակվել են լյումինեսցենցման գործնական կիրառու– թյունների հետ կապված մի շարք հարցեր։ Լույսի տեսության և ֆիզիոլոգիական օպ– տիկայի համար սկզբունքային նշանակու– թյուն ունի լույսի քվանտային ֆլուկ– աուացիաների դիտման տեսողական մե–