կյանքի տարբեր ոլորտներում դեռևս զգացնել էր տալիս մինձհեղափոխական ժառանգությունը: Ս-ի զարգացման օրինաչափությունները պայմանավորվում են նրա հակակողմանի ամրապնդման, հասունացման նոր աստիճանների հասնելու անհրաժեշտությունը: Այդ պրոցեսում 50-ական թթ. վերջին ս. հաղթանակեց լիակատար կերպով, վերջնականապես, այսինքն ապահովեց սոցիալիստ. վերափոխումների անդառնալիությունը, Ս-ի համակարգի երկրներում կապիտալիզմի վերականգնման անհնարինությունը ո՛չ ներքին հակասոցիալիստական տարրերի, ո՛չ էլ միջազգային կապիտալիզմի ուժերով: ՍՍՀՄ-ում Ս-ի ամրապնդման պրոցեսը ավարտվեց զարգացած (հասուն) սոցիալիստական համակարգի կառուցվածքով (60-ական թթ. սկսված): Զարգացած Ս-ի չափանիշերն են՝ արտադրողական հզոր ոժւերիառկայությունը, խոշոր մասշտաբներով հանրայնացված սոցիալիստ. սեփականության լիակատար տիրապետության հիմքի վրա միասնական ժողտնտ. համալիրիի ստեղծումը, առաջավոր գիտությունն ու մշակույթը. ժողովրդի բարեկեցության մշտական աճը, անձնավորության բազմակողմանի զարգացման համար բարենպաստ պայմանների վերածելը ամենամեծ սոցիալ. խմբի, նրա կրթ., մշակույթային տեխ. մակարդակի, քաղ. հասունության և ակտիվության որակական բարձրացումը, կոլտնտեսային գյուղացիության ու ժող. մտավորականության դաշինքի ըստ ամենայնի ամրապնդումը՝ բանավոր դասակարգի առաջատար դերի պայմաններում պրոլիտարի պետության, կոմունիստական կուսակցության վերածվելը ողջ ժողովրդի կուսակցության կյանքում նրա ղեկավար դերի աճը, սոցիալիստ. հասարակական հարաբերությունների հասունությունը, դասակարգերիև սոցիալիստ. խավերի մերձեցման հիման վրա ազգերի և ազգությունների իրավական և փաստական հավասարության, նրանց եղբայրական համագործակցության, մարդկանց հանրության նոր պատմ. տիպի՝ սովետական ժողովրդի ձևավորումը, աշխատավորների բարձր կազմակերվածությունը, գաղափարայնությունը և գիտակցականությունը, բոլորի հոգատարությունը յուրաքանչյուրի և յուրաքանչյուրի հոգատարությունը բոլորի նկատմամբ, հիրավի համաշող. դեմոկրատիան, բոլոր հասարակական գործերի արդյունավետ կառավորումը, պետ. կյանքին աշխատավորների ակտիվ մասնակցությունը, հասարակության առջև քաղաքացիների պարտականությունների և պատասխանատվության հետ նրանց ռեալ իրավունքների և ազատությունների զուգակցումը ապահովող քաղ. համակարգը: Զարգացած Ս. սոցիալիստ. հասարակության հասունության այնպիսի աստիճան և փուլ է, երբ Ս. զարգանում է իր սեփական կոլեկտիվիստական հիմքի վրա, լիակատար հնարավորություն է ստեղծում իր օրենքների ինտենսիվ գործողության համար, ավելի ամբողջականորեն է բացահայտում նոր կարգի ստեղծագործական ուժերը, սոցիալիստ. ապրելակերպի առավելությունները, աշխատավորները ավելի լայնորեն են օգտվում մեծագույն հեղափոխական նվաճումների պտուղներից:
Զարգացած Ս-ի կառուցումով, սակայն լրիվ րի ավարտվում Ս-ի՝ իր բոլոր բարձրագույն չափանիշներն իրականացած ամբողջական օրգանական սոցիալիստ. համակարգի, ձևավորումը: Զարգացած Ս. դինամիկ հասարակարգ է, որն ունի իր սեփական աստիճանները, աճի շրջանները: Ուստի Ս. լրիվ ավարտվածության է հասնում զարգացած Ս-ի ոչ թե նախնական պառտմականորեն երկարատև փուլում, այլ դրա պլանաչափ և բազմակողմանի կատարելագործման պրոցեսում, հասունության բարձրագույն աստիճաններում: Այդ պրոցեսում Ս. կստեղծի կոմունիզմի նյութատեխ. բազան, կհասնի պատմության մեջ աշխատանքի արտադրողականության, աշխատավորների բարեկեցության և մշակույթի բարձրագույն մակարդակների, կհաղթարի դասակարգերի, քաղաքների և գյուղի. մտավոր և ֆիզ. աշխատանքի միջև տարբերությունները, կվերացնի աշխատանքի ժամանակակից բաժանումը, կիրականացնի անցումը ապրանքային արտադրությունից, փոխանակումից և դրամական շրջանառությունից դեպի արդյունքի ուղղակի փոխանակումը, աշխատանքը կդարձնի մարդու առաջին կենսական պահանջմունք, կիրականացնի անձի բազմակողմանի զարգացումը, մինչև հասունացման բարձրագույն աստիճանները կզարգացնի սոցիալիստ. դեմոկրատիան, որը հասարակության յուրաքանչյուր անդամին հնարավորություն կընձեռնի մասնակցելու հասարակության գործերի կառավարմանը, հասարակական հարստության արտադրությանը և բաշխմանը, կնախապատրաստի կոմունիստական հասարակական ինքնավարության հաստատման հիմքերը, այսպիսով, ապագայում կձևովորվի կոմունիզմի բարձրագույն փուլին անցման, կենսական բարիքները «յուրաքանչյուրից՝ ըստ ընդունակությունների, յուրաքանչյուրին՝ ըստ պահանջմունքների» սկզբունքով բաշխելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Նշված բոլոր հասարակական խորը վերափոխումներն էլ կազմում են Ս. կոմունիստական ֆորմացիայի բարձրագույն փուլի վերաճելու պրոցեսի բովանդակությունը:
Գրկ, Մարքակ և Էնգելս Ֆ., կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Մարքս Կ. և Էնգելս Ֆ., ընտիր երկ., հ, 1, Ե., 1972: Մարքս Կ., Գոթայի ծրագրի քննդատատությունը, նույն տեղում, հ. 3, Ե., 1978: Նույնի, Կապիտալ, հ.1, Ե., 1954, հ.3, մաս 1——2, Ե., 1947——49: Էնգելս Ֆ., Անտի-Դյուրինգ, Ե., 1976: Լենին Վ. Ի., պետություն և հեղափոխություն, գ. 5, Երկ. լիակտ. ժող. հ. 33: Կույնի, սովետական իշխանության հերթական խնդիրները, նույն տեղում, հ. 36: Նույնի, Մեծ նախաձեռնություն, նույն տեղում,հ. 39: ՍՄԿԿ ծրագօրը, Ե., 1981: ՍՄԿԿ 24-րդ համագումարի նյութերը, Ե., 1971: ՍՄԿԿ 25-րդ համագումարի նյութերը, Ե., 1976: ՍՄԿԿ 26-րդ համագումարի նյութերը, Ե., 1981: ՍՍՀՄ Սահմանադրություն [հիմնական օրենք], Ե., 1977: Անդրոպով Յ ու. վ.,Կարլ Մարքսի ուսմունքը և ՍՍՀՄ-ում սոցիալիստական շինարարության մի քանի հարցեր, Ե., 1983: ՍՄԿԿ կենտրոնական կոմիտեի պլենումի նյութերը, 1985թ. ապրիլի 23-ին, Ե., 1985: Գորբարով Մ. Ս., ժողովրդի կենդանի ստեղծագործությունը, Ե., 1985:
ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ԵՎ ԿԱՊԻՏԱԼԻԶՄԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑՈՒԹՅՈՒՆ, դասակարգային պայքարի ձև որ համաշխարհայիներկու սիստեմների միջև ծավալվել է մարդկային գործունեության գլլխ. բնագավառում՝ էկոնոմիկայում: Սկզբնավորվեկ է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակի շնորհիվ աշխարհը երկու հակադիր սիստեմների բաժանվելու հետ, հիմքում սոցիալ-տնտ. տարբեր կարգ ունեցող երկրերի խաղաղ գոշակցությունն է: Համաշխարհային տնտեսության հակադիր սիստեմներում ընդգրկված երկրների փոխհարաբերություններում արմատական շրջադարձը ռազմ. առճակատման հասնող ուղղակի թշնամանքից դեպի գործարար, փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության վրա հիմնվող խաղաղ գոյակցությունն իրականացվել է ՍՄԿԿ 24-րդ համագումարի առաջադրված խաղաղության ծրագիրը ՍՄԿԿ-ի և սովետական կառավարության ջանքերի կենսագործելու շնորհիվ: Այդ շրջադարձը նախապատրաստվել է սոցիալիզմի տնտ. դիրքերի անընդհատ ամրապնդման պրոցեսով և իր օգտին աշխաևհում ուժերի հարաբերակցության արմատական փոփոխմամբ:
Տնտ. մրցությունը պատմականորեն անցել է 3 փուլ՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից մինչև սոցիալիզմի համաշխարհային սիստեմի կազմավորումը, երբ սոցիալիզմը ներկայացնում էր միայն ՍՍՀՄ-ը, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո 60-ական թթ. վերջերը, երբ ձևավորվեց և իր առավելությունները դրսևորեց տնտեսության համաշխարհային սոցիալիստ. սիստեմը, 1960-ական թթ. վերջերից 70-ական թթ. սկզբները, երբ խորացան սոցիալիստ. տնտ. օնտեգրացիայի պրոցեսները: Այս փուլի սկզբին ԱՄՆ-ի կառավարությունը ռազմարդ. կոպլեքսի ճնշման տակ վարում էր միջազգային դրության սլման և ՍՍՀՄ-ի ու սոցիալիստ. մյուս երկրերի հետ տնտ., առևտր., գիտատեխ. կապերի