Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/306

Այս էջը հաստատված է

և սեփական ուժերով Արշակունյաց թագավորության հզորությունը վերականգնելու քաղաքականություն, սպարապետի ծրագիրը դիտել է հայկական պետականության ինքնուրույնության զոհաբերում։ Տարաձայնություններն այնքան են խորացել, որ Վարազտիրոց, Մուշեղ Մամիկոնյանին դիտելով Պապի դավադրական սպանության հանցակից և Մեծ Հայքը հռոմեական նահանգ դարձնելու կողմնակից, 376-ին նրան սպանել է տվել խնջույքի ժամանակ։ Մամիկոնյանների թշնամությունը վաստակած Վարազտիրոց, խախտելով ավանդական կարգը, սպարապետության գործակալությունը հանձնել է իր դայակ Բատ Աահառունուն։ 377-ին Վարազտիրոցը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը (Հռոմեական կայսրությունը, Արևմուտքում զբաղված լինելով վեստգոթերի դեմ պատերազմով, չի կարողացել միջամտել դրան)։ Շուտով պարսկ․ գերությունից ազատված Մանվեչ Մամիկոնյանը Կարինի դաշտում պարտության է մատնել (հավանաբար պարսկական ուժերի օգնությամբ) Վարազտիրոցի զորաբանակին՝ ձերբակալելով և սպանելով Puiui Մահառունուն։ Վարազտիրոցը հարկադրաբար ապաստանել է Հռոմում։ Մանվել Մամիկոնյանի խնամատարությամբ Հայոց թագավոր է օծվել Պապի անչափահաս որդի Արշակ Գ–ն։ Վարազտիրոց աղբյուրներում հայտնի է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ (ըստ Մովսես Խորենացու՝ կորովի նետաձիգ, ճարտար գազանամարտիկ, սուսերամարտիկ, ըմբշամարտիկ, բռնցքամարտիկ)։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին օլիմպիադայի (393) չեմպիոնի։ Ըստ Մովսես Խորենացու, Վարազտիրոցը գաղտնի բանակցություններ է վարել պարսկ․ արքունիքի հետ՝ հայկ․ գահին վերահաստատվելու հույսով, սակայն Թեոդոս I կայսրը ձերբակալել է նրան (394 կամ 395-ին) և աքսորել Թուլիս կղզին։ Գրականություն Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայյոց, Ե․, 1968։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Մանանդյան Հ․, Երկրագործություն, հ․ 2, Ե․, 1978։ Шанин Ю․ В․, Герои античных стадио– нов, М․, 1979, с․ 133․

Վարազտիրոց Բագրատունի (ծննդյան թվականը անհայտ է–646), Հայոց մարզպան 628– 634-ին։ Հայոց, ապա Վրկանից մարզպան Սմբատ Բագրատունի Բազմահաղթի որդին։ Ապրել է Պարսից արքա Խոսրով II Ավւարվեզի պալատում, եղել նրա մատըռ– վակը։ Քուշանների դեմ հոր տարած հաղթանակի առթիվ ստացել է «Զավիտյան Խոսրով» («հավերժ հաղթանակ» կամ «հավիտյան Խոսրովին հավատարիմ» իմաստով) պատվանունը։ Հայոց տանուտեր և մարզպան է դարձել Կավատ II-ի օրոք։ Օգտվելով պարսկական տերության թուլացումից՝ սպարապետ Թեոդորոս Ռշտոմւու հետ վարել է անկախ քաղաքականություն։ Ըստ պատմիչ Մեբեոսի, նրա օրոք երկիրը շենացել է։ Շուտով Վարազտիրոց Բագրատունիու դեմ պայքար է սկսել Ատրպատականի պարսիկ մարզպան Խոռոհ Որմիզդի որդի Ռոստոմը, որը նպատակադրվել էր դառնալ Հայոց մարզպան։ Վարազտիրոց Բագրատունին ստիպված է եղել ընտանիքի հետ Դվինից անցնել Տարոն, ապա Կոստանդնոլպոլիս, որտեղ նրան պատվով հյուրընկալել է Հերակլիոս կայսրը։ Մակայն Հերակլիոսի դեմ ապստամբություն կազմակերպելու մեղադրանքով Վարազտիրոց Բագրատունին աքսորվել է Աֆրիկա։ 646-ին, աքսորից վերադառնալով Կոստանդնուպոլիս, ծպտյալ եկել է Հայաստան և հաստատվել Տայքում։ Կոստաս II կայսրը հրամայել է փախուստի համար ձերբակալել Վարազտիրոց Բագրատունուն, բայց Հայոց կաթողիկոս Ներսես Գ Տայեցոլ միջնորդությամբ նա կայսերն ուղարկել է հավատարմության գրավոր երդում, նշանակվել Հայոց իշխան, ստացել կյուրապաղատի կոչում և արծաթե գահ։ Հանկարծամահ է եղել մինչև կայսեր, հրովարտակի տեղ հասնելը։ Գրականություն Սևբևոս, Պատմություն, աշխատասիր․ Գ․ Աբգարյանի, Ե․, 1979։

Վարաժնունիներ, Վարաժնունիք, նախարարական տոհմ հին և միջնադարյան Հայաստանում։ Ըստ Մովսես Խորենացու հտղորդած ավանդախտռն տեղեկության, տոհմի անվանադիրն եղել է Դեղամ նահապետի շառավիղ, Դատ իշխանի որդի վարաժը (մ․ թ․ ա․ II դ․), որը վարել է արքունի որսապետության գործակալությունը։ Վարաժնունիների ժառանգական տիրույթն եղել է Այրարատ նահանգի վարաժնունիք գավառը։ Զորանամակի համաձայն՝ Վարաժնունիների հայկական զորաբանակին տվել են 300 հեծյալ մարտիկ։ IX դ․ Վարաժնունիների ներկայացուցիչները հիշատակվում են Վասպուրականոլմ։ Ըստ Թովմա Արծրունու, Վարաժնունիներից Մլեահ, Ռստոմ և Վարազշապուհ իշխանները մասնակցել են արաբ, պատժիչ զորքերի դեմ մարտերին (տես «Արյան չճի ճակատամարտ 852)։ Նրանցից Ռստոմը հետագայում արժանացել է Վասպուրականի տանուտերության պատվին (նենգորեն սպանվել է Ամյուկ ամրոցում հաստատված Ութմանիկների ձեռքով)։ 890-ական թթ․ Վարաժնունիներից հիշվում է Արշակ իշխանը, որին Ավշին ոստիկանի սրից Փրկել են Վասպուրականի իշխանուհիները։ Տոհմի խոշորագույն ներկայացուցիչն է համարվում Փիչարտոս Վարաժնունին։ Գրականություն Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե․, 1978։

Վարաժնունիք, գետ Հայկական լեռնաշ– խարհում։ Տես խնուս։․

Վարաժնունիք, Վարժն ու նիք, Վաժնունիք, գավառ Մեծ Հայքի Տոլրուբերան նահանգում։ Հիշատակվում է VII դ․ «Աշխարհացոյց»-ում՝ Արածանի գետի և Ապահունիք գավառի մերձավորությամբ։ Տեղադրությունը ենթադրական է ըստ Ս․ Երեմյանի, ընդգրկել է Խնունիսի գետահովիտը։

Վարաժնունիք, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Գեղամա ծովի (Սևանա լիճ) հյուսիսային և հյուսիս–արևմտյան շրջանում։ Հարավից սահմանակից էր Մագազ, արևմուտքիցից՝ Նիգ, հյուսիսից՝ Դոլգարքի Տաշիր ու Արցախի Մեծկուենք գավառներին։ Հիմնականում ընդգրկել է ներկայիս Հրազդանի ու Սևանի շրջանների մեծագույն և Կրասնոսելսկի շրջանի հյուսիսային մասը, ինչպես նաև Աղստև գետի վերին հոսանքի շրջանը՝ հին Հովքը կամ հետագա Միափորը (այժմ՝ Դիլիջան)։ Ունի գեղատեսիլ բնություն, զովաշունչ ու առողջարար կլիմա, սառնորակ աղբյուրներ, հանքային ջրեր, ծաղկավետ մարգագետիններ (որի համար հետագա դարերում կոչվել է Ծաղկունիք, Ծաղկունյաց ձոր կամ Ծաղկոցաձոր)։ Անցյալում զգալիորեն պատած է եղել անտառակներով (թխկենի, կաղնի, արոսենի և այլն), ունեցել հարուստ կենդանական աշխարհ (Արտաշեսյանների ու Արշակունիների ժամանակ եղել է արքունի որսատեղի)։ Ընդերքում հանդիպում են գրանիտ, կապար, երկաթ, ոսկի, պղինձ ևն։ Վարաժնունիքի միջով են հոսում Հրազդան գետը և նրա մի քանի վտակները, որոնցից նշանավոր է Մարմարիկը։ Վարաժնունիքը եղել է Վարաժնունիների նախարարության ժառանգական տիրույթը։ Արաբական տիրապետության թոթափումից և հայկական պետականության վերականգնումից հետո Վարաժնունիքում իշխել են Պահլավունիները, որոնք X–XI դդ․ գավառում ծավալել են շինարարական աշխատանքներ, վերակառուցել հին բերդերն ու ավանները, եկեղեցիներն ու վանքերը, հիմնել նորերը։ Բագրատունյաց թագավորության անկումից հետո Վարաժնունիքը ռազմակալել են բյուզանդական զորքերը (մինչև 1060-ական թթ․), այնուհետև այն նվաճել են սելջուկյան թուրքերը։ Վարաժնունիքի տնտեսական ու մշակութային նոր վերելք է ապրել XIII– XIV դդ․՝ Զաքարյանների իշխանապետության ժամանակ (գավառի որոշ մասում՝ Կեչառիսում ևն, իշխել են Խաղբակյան–Պռոշյանները): Սակայն հետագա օտար նվաճողների (թաթար–մոնղոլներ, թուրք– մեն․ հրոսակ ցեղեր, Սեֆևյաններ) տիրապետության ժամանակաշրջանում (XIV դ․ կես –XIX դ․ 1-ին քառորդ) գավառում հաստատված թուրք, վաչկատուն և անասնապահ ցեղերը ծայրահեղ անկման են հասցրել տնտ․ ու մշակութային կյանքը, ավերել բազմաթիվ հին բնակավայրեր ու հուշարձաններ, անխնա ոչնչացրել երբեմնի թավ անտառներն ու արոտավայրերը։ Ծաղկոցաձոր գավառանունը նվաճողները թարգմանաբար անվանել են Դարաչիչակ, որը մինչև XIX դ․ կազմել է Երևանի կամ Չուխուր–Սաադի խանության մի մահալը։ 1828-ին, Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանի հետ Վարաժնունիքի տարածքը (մոտ 40 գյուղով) անցել է Ռուսաստանին՝ վարչականորեն կազմելով նորաստեղծ Հայկ․ մարզի Դարաչիչակ մահալը։ 1829–30-ին Խոյից, Մակվից և Բայազետից գաղթած հազարավոր հայեր հաստատվել են այնտեղ և կարճ ժամանակամիջոցում վերաշինել ավերված բնակավայրերը, հիմնել նորերը։ 1849–1917-ին Վարաժնունիքի տարածքն ընդգրկվել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի, իսկ 1920-ից՝ ՀՍՍՀ Հրազդանի, Սևանի, մասամբ Դիլիջանի ու Կրասնոսելսկի շրջանների մեջ։ Վարաժնունիքի հին հուշարձաններից նշանավոր են Մայրավանքը, Կեչառիսի վանքը, Պղնձահանքը կամ Թեժառույքի վանքը, Մաքրավանքը ևն։ XVIII–XIX դդ․ գավառում հիշատակվում են հետևյալ հայաբնակ գյուղերը՝ Աղտե (Ախտա) Վերին և Մտորին, Աղբերակ (Աղփարա), Բաբաքիշի, Դառնեղի (Քարվանսարա), Գոմաձոր, Դրախտիկ, էշակղուտուրան, Թաքալուկ,