Այն առաջին անգամ (1861) հրատարակել է Մ․ էմինը։ Նույն թվականին Մ․ էմինը իրականացրել է նաև երկի ռուս, թարգ– մանության հրատարակությունը։ Հատվա– ծաբար հրատարակվել է ֆրանս․ (է․ Դյու– լորեի թարգմանությամբ, 1860-ին, Ի․ Մյուլ– դերմանի՝ 1927-ին) և թուրք․ (Հ․ Անդրեաս– յանի թարգմանությամբ, 1937-ին)։ Վ․ Ա–ու ճառերն ու խրատները հիմնա– կանում առնչվում են քրիստոնեության տեսական–աստվածաբան, խնդիրների, ծիսական ու կրոնավարչ․ հարցերի լուսա– բանմանը։ Դրանք հետաքրքիր նյութ են տալիս միջնադարյան Հայաստանի սո– ցիալ–տնտ․ և իրավ, հարաբերություննե– րի, քաղաքային կյանքի և կենցաղային սովորույթների վերաբերյալ։ Վ․ Ա–ու շա– րականներն արժեքավոր են իրենց պատմ․ բնույթով ու հայրենասիրությամբ (հատ– կապես հատկանշական է թարգմանչաց սերնդին նվիրված «Որք զարդաբերին» շարականը)։ Վ․ Ա․ երաժշտությունը դի– տել է որպես դաստիարակության միջոց, առաջադրել հայ եկեղեց․ և աշխարհիկ երաժշտության Փոխադարձ մերձեցման հարցը։ Նրա ներբողներն արծարծում են մշակութային, պատմ․, հաս․ խնդիրներ, տոգորված են իրատեսությամբ և հայրե– նասիրությամբ (Գրիգոր Լուսավորչին, նրա թոռներին, Հովհաննես Օձնեցուն և հատկապես հայ գրերի գյուտին նվիրված– ները)։ Նշանակալից է նաև Վ․ Ա–ու թարգմանչ․ գործունեությունը։ Նա հու– նարենից, լատիներենից և ասորերենից թարգմանել է բազմաթիվ զրույցներ, կրո– նա–փիլ․ երկեր ևն։ Ասորի Իշող քահանա– յի աշխատակցությամբ թարգմանել է (1248) Միքայել Ասորու «ժամանակագրու– թիւնը»։ Վերջինիս կցված Վ․ Ա–ու հիշա– տակարանն ուրույն պատմ․ սկզբնաղբյուր է, որտեղ առկա են Կիլիկյան հայկ․ պե– տությանը վերաբերող եզակի տեղեկու– թյուններ։ Խմբագրել ու լրացրել է եկե– ղեց․ «Տօնապատճառ» ծիսական ժողովա– ծուն։ Վ․ Ա․ հանրագիտակ մտածող է, նրա ստեղծագործությունները կարևոր դեր են խաղացել հայ հոգևոր մշակույթի հետա– գա զարգացման գործում։ ժամանակակից– ները Վ․ Ա–ուն մեծարել են «սուրբ», «հըռ– չակաւոր և մեծիմաստ», «բանիբուն և ար– դիւնական վարդապետ», «նոր լուսավո– րիչ», «եռամեծ» պատվանուններով։ Նրա գործերն ընդօրինակվել են մեծ քանա– կությամբ և տարածվել (ճնշող մեծամաս– նությունը ներկայումս պահվում է Երևա– նի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադա– րանում)։ Որոշ ուսումնասիրողներ Վ․ Ա–ուն շֆո– թել են Կիլիկյան Հայաստանի եկեղեց․ և մշակութային գործիչ Վարդան Բարձրա– բերդցու հետ։ Երկ․ Մեկնութիւն սաղմոսաց Դաւթի, Աստ– րախան, 1797։ Մակաւինչ վաստակ ի սուրբն Դանիէլ, ԿՊ, 1825։ Տեսութիւն անթառամ ծա– ղիկ մեծացուսցէին, Երուսաղեմ, 1834։ Ներբո– ղեան ի Գրիգոր Լուսավորիչ, «Մոփերք հայ– կականք», հ․ 5, Վնա․, 1853, էջ 39–82։ Հաւա– քումն պատմութեան, Վնտ․, 1862։ Աշխարհա– ցոյց, Փարիզ, 1960։ Ասացեալ բան գովեստի պատմագրաբար վասն սրբոյն Սահակայ U Մեսրոպայ եւ այլոց թարգմանչացն, «ԲՄ», 7, 1964։ Մեկնութիւն քերականին, Ե․, 1972։ Գրկ․ Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե․, 1982։ Ա լ ի շ ա ն Ղ․, Հայապատում, Վնտ․, 1901։ Ա բ և ղ յ ա ն Մ․, Երկ․, հ․ 4, Ե․, 1970։ Ոսկյան Հ․, Վար– դան Արեելցի, «ՀԱ», 1921, № 7–12։ Խա– չիկյան Լ․, Վարդան Արևելցու «Վասն բանին մսաանց» աշխատությունը, «Տեղեկա– գիր», հաս․ գիտ․, 1943, № 2։ Ջահուկյան Գ․, Քերականական և ուղղագրական աշխատու– թյունները հին և միջնադարյան Հայաստա– նում, Ե․, 1954։ Անթաբյան Փ․, Վարդան Արևելցու «ժղլանքը», «ԲՄ», № 8, 1967։ Ն ու յ– ն ի, Վարդան Արեելցի, «ՊԲՀ», 1972, № 4։ Բ ա բ ա յ ա ն Լ․ Հ․, Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատ– մագրության (IX–XIII դարեր), Ե․, 1981։ Պ․ Հովհաննիսյան ՎԱքԴԱՆ 1ՄԾԿԷՑԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ գրիչ և մանրանկարիչ։ Վաս– պարականի մանրանկարչության դպրո– ցի XIV դ․ 1~ին կեսի ներկայացուցիչ։ Ապրել և աոեղծագործել է Արծկե քաղա– քում ։ Վ․ Ա–ուց հայտնի են երկու ձեռագիր ավետարան (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, 1319-ի ձեռ․ ДО 4125 և XIV դ․, ДО 7456)։ XIII դ․ հայ ման– րանկարչության ընդհանուր ոճի պլաս– տիկ հնարամիջոցներն ու տեղական դե– կորատիվ–հարթապատկերային ձևերը նկարչի մոտ միահյուսվել են բացառիկ դաշնությամբ։ Հայտնի ձևերի հետ նկարի– չը ներառել է նույնիսկ մոտիվներ հին հավատալիքներից ու պատկերացումնե– րից, որոնք մեղմում են կրոնական խստա– կեցությունը, կենդանի հույզ ու շունչ հաղորդում նրա աշխատանքներին։ Վ․ Ա․ գրեթե անթերի է տիրապետում գծանկա– րին․ ամեն մի մանրամասն իր ձևի մեջ նրբագեղ է ու ավարտուն։ Նրա նկարա– զարդած խորանները՝ հնավանդ կամարա– ձևերով (մանավանդ համաբարբառի աղ– յուսակների բացակայությամբ) կրում են դեկորատիվ–զարդային շահեկան բնույթ, հարուստ ու հետաքրքրական են լուսան– ցազարդն րը։ Ընդհանուր առմամբ գծա– յին կուռ ամբողջականությունը, գույների (կապույտի գերակշռումով) նուրբ, երբեմն թափանցիկ ջրաներկային տոների հետ, գեղանկարչական հմայք են հաղորդում նկարչի մանրանկարներին։ Գ/*//․ Հայկական մանրանկարչություն․ Վաս– պուրական, Ե․, 1978։ Հ․ Հակոբյան
ՎԱՐԴԱՆ ԲԱՂԻՇԷՑԻ Եղիայի [ծն․ թ․ անհտ․, Խողց գյուղաքաղաք –31․3,1705 (1704), թաղվել է Ամրդոլու վանքի եկե– ղեցում (Բաղեշ)], հայ ժամանակագիր, Ամրդոչու վանքի դպրոցի ամենանշանա– վոր ներկայացուցիչը, եկեղեց․ գործիչ։ Սովորել է Ամրդոլի վանքում, դարձել վար– դապետ և նույն վանքի առաջնորդ (1663)։ Ծավալել է մշակութային և շինարար, աշխույժ գործունեություն։ Մեզ է հասել Վ․ Բ–ի դիմանկարը, որ նկարել է տվել Երուսաղեմի պատրիարք Գրիգոր Շիր– վանցի Շղթայակիրը և պահել մատուռում՝ ի հիշատակ սիրելի ուսուցչի։ Վ․ Բ․ 1669– 1671-ին այցելել է Հայաստանի հոգևոր կենտրոնների դպրոցները։ Եղել է Լիմում ու Տարոնում․ այստեղ Փակել է Մ․ Առա– քելոց վանքի պարտքերը, նորոգել եկե– ղեցու գմբեթը և վերստին շինել տվել Ս․ ՍտեՓանոսի տաճարը, որ կործանվել էր Լենկթեմուրի արշավանքների հետևան– քով։ Վ․ Բ–ուց մեզ են հասել Ամրդոլու մատենադարանի ձեռագիր ու տպագիր ԳՐՔերի ցուցակը, ապա մի ժամանակա– գրություն, որն ընդգրկում է 1170– 1657-ի Հայաստանի պատմ․ անցքերի համառոտ շարադրանքը, ինչպես նաև ցանկեր՝ հայ պատմիչների գործերի և օտարազգի պատմիչների հայերեն թարգ– մանությունների (V դ․ –XVIII դ․ սկիզբ)։ Ցանկերում նշված են նաև այնպիսի պատ– միչների անուններ, որոնք թեև հայտնի են, բայց նրանց պատմությունները մեզ չեն հասել․ Վ․ Բ–ու ջանքերով նրանց եր– կերը ժողովվել են Ամրդոլու վանքում։ Վ, Բ․ կրթել և ուսուցանել է շատ աշա– կերտներ, որոնցից նշանավոր են Հով– հաննես Կոլոտը, Աբրահամ Քեղեցին և ուրիշներ։ Վ․ Բ–ուն ներբողել է Գրիգոր Շղթայակիրն իր «Վիպասանութեան» մեջ․ նրան է ձոնվել նաև աշուղական մի երգ՝ «Գովասանք Վարդան վարդապետին Բա– ղի շեցլոյ, ասացեալ յաշըղներաց» խորա– գրով։ Գրկ․ Ա լ ի շ ա ն Ղ․, Հայապատում, Վնտ․, 1901։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2, ԿՊ, 1914։ Ա կ ի ն J ա ն Ն․, Բաղեշի դըպ– րոցը, Վնն․, 1952, էջ 231–311։ է և ո, Երկ․ ժող․, հ․ 3, Ե․, 1969։ И․ Դոուխանյան
ՎԱՐԴԱՆ ԲԱՂԻՇեՑԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ մանրանկարիչ։ Վասպուրա– կանի մանրանկարչության դպրոցի ներ– կայացուցիչ։ Ապրել և ստեղծւսգործել է XVI դ․ 2-րդ կեսին, Բաղեշում (Բիթլիս)։ Ձեռագրեր է պատկերազարդել ինքնու– րույն և այլ նկարիչների (Սարգիս Իփզան– ցի և ուրիշներ) հետ։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում պահ– վում է Վ․ Բ–ու վրձնած վեց ձեռագիր (1569 թ․ ДО 1920 Ժողովածուն, 1571 թ․ ДО 4845 և 1578 թ․ ДО 9294 Ավետարաննե– րը, 1576 թ․ ДО 5434 Գանձարանը, 1577 թ․ ДО 961 Մաշտոցը, XVI դ․ ДО 9092 Հայսմա– վուրքը)։ Նրա ծաղկած ձեռագրերում տե– րունական պատկերների հետ տեղ են գտել նաև քրիստոնեական ավանդույթ– Վարդան Բաղիշեցի․ «Եկեղեցու հիմ– նարկեք», մանրանկար 1577-ին պատկերա– զարդված Մաշտոցից (Երևանի Մեսրոպ Մաշ– տոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ ․ԻՔ 961)