Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/314

Այս էջը սրբագրված չէ

ներին (Գրիգոր Լուսավորչի, Տրդատի ու Մահակի) ու ճանաչողական արժեք ներ– կայացնող պատմ․ դեպքերին նվիրված տեսարաններ («Եկեղեցու հիմնարկեք», «Ավարայրի ճակատամարտը»)։ Գույների նախընտրությամբ նա հեռացել է Վասպու– րականի մանրանկարչության XIV–-XV դդ․ պայծառ գունահարաբերումներից, նա– խապատվություն տալով հանգիստ տո– ներին (հատկապես կապույտ ու նարըն– շագույն երանգների գերիշխլքամբ)։ Գրկ․ ՝"՝Հայկական մանրանկարչություն․ Վաս– պուրական (ալբոմ), Ե․, 1978։ Հ․ Հակոբյան

ՎԱՐԴԱՆ ԿԱձՄՈՂ (ծն․ և մահ, թթ․ անհտ․), XVI դ․ քանդակազարդող հայ վարպետ։ Ծնվել է Գնդեվանքին մոտ Գյո– գաբաս գյուղում (այժմ՝ ավերակ)։ աոեղ– ծագործել է Վայոց ձորում (1545–83-ին)։ Հայտնի են նրա երեք խաչքարերը։ 1545-ի խաչքարը կանգնած է եղել Գյոգաբասի, Վարդան Կազ– մող․ խաչքար (1551, Գնդեվանք, ՀՍՍՀ Ազիզբեկո– վի 2Ր£ան) այժմ կիսավեր եկեղեցու արմ․ մուտքի հս․ կողմում, 1936-ին փոխադրվել է Եղեգ– նաձորի եկեղեցու բակը։ 1551-ի խաչքարը Գնդեվանքում է, եկեղեցու արմ․ պատի հս․ որմնախորշի մեշ։ 1583-ի խաչքարը Գյոգաբասի գյուղամիջում է, գետակի աշ ափին։ Վ․ Կ․ խաչքարի ամբոդշ երեսը, նույնիսկ խաչի հարթությունը ծածկել է երկրաչափական ու բուս, նուրբ քանդակ– ներով․ թողած արձանագրությունների տա– ռաձևերը գեղեցիկ են, հաճախ՝ ուռուցիկ։ Նրա խաչքարերը դարաշրշանի լավա– գույն գործերից են։

ՎԱՐԴԱՆ ԿԱՖԱՅԻ, Կաֆայեցի (1615, Կաֆա –1712, Կաֆա), հայ տա– ղերգու, տոմարագետ, գրիչ, հասարակա– կան–եկեղեց․ գործիչ։ Եղել է տեղի Ս․ Ան– նա վանքի վանահայր (1648–1680)։ 1680-ին ձեռնադրվել է եպիսկոպոս և նշա– նակվել Ղրիմի հայկ․ թեմի առաշնորդ՝ պաշտոնավարելով մինչև կյանքի վերշը։ Հայտնի են Վ․ Կ–ու տաղերը, որ հորի– նել է պատմա–քաղ․ շարժառիթներով և նվիրել Ղրիմի զանազան եկեղեցիների ու վանքերի։ Առավել նշանակալից է «Վարդն է բացուեր առաւօտուն գոյնզգոյն» սկըս– վածքով տաղը, որում զուգորդվել են բնու– թյան գովքն ու վայելքի գաղափարը։ Վ․ Կ․ օգտագործել է բանահյուսական ստեղծագործություններին հատուկ պատ– կերներ ու գեղարվեստական այլ հնա– րանքներ (ժողովրդական երգի կրկնակ, հայրենի սկսվածք ևն)։ 1676-ին գրել է մի չափածո տոմար։ Ընդօրինակել է բազ– մաթիվ ձեռագրեր։ Գրկ․ «Արարատ», էշմիածին, 1893, № 5, էշ 425–27։ Կոսաանյանց Կ․, Նոր ժողովածու, պր․ 3, Թ․, 1896, էշ 11–12։ Աբ– րահամյան Ա․, Վարդան Կաֆայեցու չափածո տոմարը, <էշմիածին», 1954, JNS» 9։ Միքայելյան Վ․․ Ղրիմի հայկական գա– ղութի պատմություն, Ե․, 1964, էշ 311։ Սա– հակյան Հ․, Ուշ միջնադարի հայ բանաս– տեղծությունը, Ե․, 1975։ Հ․ Սահակյան

ՎԱՐԴԱՆ ՀԱԴԲԱՏԵՑԻ (ծն․ թ․ անհտ․– 1193), հայ մատենագիր և մանկավարժ։ Հիմնականում գործել է Հս–Արլ․ Հայաս– տանում։ 1160–70-ական թթ․ ուսանել է Կիլիկիայում, աշակերտել Ներսես Շնոր– հալուն, 1170-ին մասնակցել հայկ․ և բյուզ․ եկեղեցիների միության խնդրի քննարկմանը, բանակցել բյուզ․ ներկա– յացուցչի հետ, պաշտպանել «հյուսիսա– յին կողմանց վարդապետների» (Հաղ– բատ, Սանահին ևն)՝ Հայոց եկեղեցու ինքնուրույնությունն ապահովող տեսա– կետը։ Նպաստել է Կիլիկիայի և Հս–Արլ․ Հայաստանի ուսումնագիտ․ կենտրոննե– րի մշակութային կապերի ամրապնդմանը։ Ենթադրվում է, որ նա է Հաղբատ բերել ասորի մատենագիր Եղիայի (XII դ․) եր– կերի հայերեն թարգմանությունների ձե– ռագրերը։ Գրել է Գրիգոր Նազիանզացու և Գրիգոր Նյուտսցու «ճառերի» մեկնու– թյուններ։ Վ, Հ–ու գործերն օգտագործվել են XIII դ․ սկզբին կազմված «Գիրք պատ– ճառաց» ժողովածուում։ Թաղվել է Հաղ– բատի վանքում։ Աշակերտներից նշանա– վոր է Դավիթ Քոբայրեցին։ 9-/ւ#․Ակինյան Ն․, Մատենագիտական հետազոտություններ, հ․ 1․ Վնն„ 1922։ Տ, Մար գար յաս

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Քաշ, Կար– միր Վարդան (388/391–26․5․451), Հայոց սպարապետ 422-ից, Սասանյան Պարսկաստանի դեմ 450–451-ի հայ ազա– տագր․ շարժման (տես Վարդանանց պա– աերազԱ) առաշնորդ։ Սպարապետ Հա– մա զաս պ Մամիկոնյանի և Սահակ Ս Պար– թևի դուստր Մահականույշի ավագ որ– դին։ Կրթվել է Վաղարշապատի Մահակ– Մեսրոպյան նորաբաց դպրոցում։ Հոր մա– հից հետո վարել է Մամիկոնյանների նա– խարարության տանուտերությունը։ Մես– րոպ Մաշտոցի հետ 420-ին մեկնել է Կոս– տանդնուպոլիս, Թեոդոսիոս II կայսեր հրամանով ճանաչվել Հայաստանի բյուզ․ մասի ստրատելատ (զորավար)։ 422-ին վերադարձել է Վաղարշապատ, ապա մեկ– նել Տիզբոն, և Մասանյան Վռամ Y Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց թագա– վորության սպարապետ։ Վերշին հայ Ար– շակունի թագավոր Արտաշես Գ–ի տապա– լումից (428) հետո, 432-ին հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ; 442-ին Պարսից Հազկերա II արքան Հայոց այրուձին՝ Վ․ Մ–ի գլխավո– րությամբ, հանել է Հայաստանից հուղար– կել պատերազմի քուշանների (հոներ) դեմ։ Պատերազմից հետռ (449) վերադարձել է հայրենիք, մասնակցել Արտաշատի ժո– ղովին, որը մերժողական պատասխան է գրեւ քրիստոնյա հպատակներին զրա– դաշտականություն պարտագրելու Հազ– կերտ II-ի հրովարտակին։ Այդ պատճա– ռով հայ երևելի նախարարների հետ Վ․ Մ․ կանչվել է Տիզբոն և կանգնել ար– քունի ատյանի առաշ։ Առերես հավատա– փոխության գնով վերադարձել է հայրե– նիք և գլխավորել սկսված համաժող․ ապստամբությունը։ 450-ին շախշախելով և երկրից վտարելով պարսիկ մոգերին ու նրանց աշակցող զորքերին՝ թոթավւել է Սասանյանների տիրապետությունը։ Նույն թվականին իյաղխադ քաղաքի մոտ ծանր պարտության է մատնել Սեբուխտ զորավարի գլխավորած պարսկ․ պատժիչ զորքերին, հասել է Դարբանդի կիրճը, քանդել պարսկ․ ամրությունները և հոնե– րի, աղվանների ու վրացիների հետ ռազմ, դաշինք կնքելով ընդհանուր թշնամու՝ Պարսկաստանի դեմ, վերադարձել է Ար– տաշատ։ Կազմված հայկ․ նոր կառավա– րության մեջ սպարապետին է հանձնա– րարվել նաև Հայռց տանուտերի պաշտո– նը՝ ի հակակշիռ Հայոց մարզպան Վա– սակ Սյունու։ Վ․ Մ․ վերականգնել է հայ նախարարությունների ու հոգևորականու– թյան ոտնահարված իրավունքներն ու արտոնությունները, ամրացրել բերդերը, համախմբել իր կողմնակիցների ռազմ, ուժերը և պատրաստվել դիմադրության։ Հայ–պարսկ․ սուր հակասությունները հանգեցրել են խոշոր ճակատամարտի (տես Ավարայրի ձակաաամարա 451), որ– տեղ հերոսաբար զոհվել է Վ․ Մ․։ Նա դաս– վել է «հայրենիքի սուրբ նահատակների» շարքը։ Եկեղեցին Վ․ Մ–ին է նվիրել Նո– րահրաշ շարականը։ Վ․ Մ–ի կերպարն արտացոլվել է գեղարվեստ, գրականու– թյան (Ղ․ Ալիշան, Դ․ Դեմիրճյան), քան– դակագործության (Ե․ Քոչար), գեղանկար– չության (է․ իսաբեկյան, Գ․ խանշյան) մեշ։ Գրկ ․Եղի 2 ե, Վարդանի և հայոց պատե– րազմի մասին, Ե․, 1971։ Ղազար Փար– պ և ց ի, Պատմություն Հայոց․ Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե․, 1982։ Ալիշան Ղ․․ Կարմիրն Վարդան, «Հուշիկք հայրենյաց հա– յոց», հ․ 1, Վնտ․, 1869։ Լ և ո, Երկ․ ժող․, հ․ 2, Ե․, 1967։ Еремян С․ Т․, Народно- освободительная война армян против персов в 450–451 гг․, «Вестник древней истории», 1951, № 4․ Մ․ Կաավաւյան

ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Փոքր (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ զորավար, ազա– տագր․ շարժման առաշնորդ 571–576-ին։ Վարդ Մամիկոնյանի թոռը, Վասակի որ– դին։ Վարելով հայկ․ զորքերի հրամանա– տարությունը, Վ․ Մ․ հակադրվել է Մարզ– պանական Հայաստանում պարսից Սա– սանյան արքունիքի վարած հայ ավատա– տերերի իրավունքների ոտնահարման, հարկերի ծանրացման և բռնի կրոնաՓոխ– ման քաղաքականությանը (պարսիկ մարզ– պան Սուրենը սաստկացրել է հայերի հա– լածանքները, նենգորեն սպանել Վ․ Մ–ի եղբայր Մանվելին, Դվինում հիմնել ատ– րուշաններ ևն)։ Իր շուրշ համախմբելով հայրենասեր ուժերին (մոտ 20 հզ․ մար– տիկ), Հայոց կաթողիկոս Հովհաննես Բ Գաբեղենեցու աշակցությավբ Վ․ Մ․ գու– մարել է նախարարների գաղտնի խոր– հըրդակցություն, որը որոշել է զինված