Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/315

Այս էջը սրբագրված չէ

պայքար մղել պարսկ․ տիրողների դեմ և օգնություն խնդրել Բյուզ․ կայսրությու– նից։ Հուստինոս II կայսրը (565–578) Հայաստանի բյուզ․ մասի զինվ․ հրամա– նատարին հանձնարարել է ռազմ․ օգ– նություն ցույց տալ հայերին։ Վ․ Մ–ին հա– ջողվել է պարսից դեմ ռազմ, դաշինք կըն– քել նաև եգերացիների, աբխազների, ալանների, վրացիների և աղվանների հետ։ Սուրեն մարզպանը լրացուցիչ ուժեր (15 հզ․ զինվոր) կենտրոնացնելով Դվի– նում, փորձել է ճնշել ապստամբությունը։ Սակայն 571-ի վաղ գարնանը Վ․ Մ․ հան– կարծակի գրոհով գրավել է Դվինը և գլխովին ջախջախել անկազմակե՜րպ փա– խուստի դիմած թշնամուն։ Մարտում ըս– պանվել է նաև Սուրեն մարզպանը (ըստ Անանիա Շիրակացու՝ Զորակ Կամսարա– կանի ձեռքով)։ Պարսից արքա Ի՝ոսրով I Անուշիրվանը Հայաստան է ուղարկել նոր զորաբանակ (ավելի քան 20 հզ․ զին– վոր, մարտական փղեր են)՝ Վահրամ Միհ– րեանդակի հրամանատարությամբ։ Ւաւ– ղամախու դաշտում տեղի ունեցած ճակա– տամարտում Վ․ Մ․ հմուտ ռազմավարու– թյամբ ջախջախել է թշնամուն։ Հայաստա– նը, Վիրքը և Աղվանքը թոթափել են պարսկ․ տիրապետությունը և անցել Բյու– զանդիայի հովանավորության ներքո։ Այդ պատճառով 572-ին Պարսկաստանի և Բյուզանդիայի միջե սկսվել է պատե– րազմ, որը փոփոխակի հաջողություննե– րով տևել է շուրջ 20 տարի։ Վ․ Մ․, որը նախարարների անմիաբանությունից դժգոհ 572–ին իր զինակիցների հետ մեկ– նել էր Կոստանդնուպոլիս և ծառայու– թյան մտել բյուզ․ բանակում, նույն թվա– կանին վերադարձել է հայրենիք և չորս տարի կռիվներ մղել պարսկ․ նվաճողնե– րի դեմ։ Վ․ Մ–ի հետագա գործունեության ու ճակատագրի մասին տեղեկություն– ներ չեն պահպանվել։ Նրա ռազմ, տաղան– դի ու քաջության մասին մեծ գովեստով են խոսում ինչպես ժամանակակից պատ– միչներ Հովհաննես Եփեսացին ու Եվագ– րոսը, այնպես էլ հետագա պատմիչներ Մենանդրոսը, Թեոփիլակտոս Սիմռկատ– տասը, Փոտը, Սեբեոսը, Հովհաննես Դրասխանակերտցին, ՍտեՓանոս Տարո– նեցին (Ասողիկ) և ուրիշներ։ 9-^^․Չամչյան Մ„ Պաամութիւն Հա– յոց, հ․ 2, Վնտ․, 1785։ Լ և ո, Երկ․ ժող․, հ․ 2, Ե․, 1967։ Մ․ Կաավաչյան

ՎԱՐԴԱՆԱ, գյուղ Արմ․ Հայաստանում, Մալաթիայի վիլայեթի Հյուսնի–Մանսուր (Ադիյաման) գավառում։ XX դ․ սկզբին ունեցել է 150 (20 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի, բամբակի, ծխախոտի մշակությամբ, այգեգործու– թյամբ, անասնապահությամբ, արհեստ– ներով։ Գյուղում կար եկեղեցի։ Բնակիչ– ները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՎԱՐԴԱՆԱԿեՐՏ, քաղաք Մեծ Հայքի Փայ– աակարան նահանգի Վարդանակերտ գա– վառում (ընդգրկել է Երսախից արլ․ տա– րածվող Մուղանի դաշտի մեծ մասը), վեր– ջինիս կենտրոնը։ Գտնվելով Ատրպատա– կանի հս․ սահմանագլխին, Հայոց թագա– վորության համար ունեցել է ռազմա– ստրատեգիական կարևոր նշանակություն։ IX դ․ արաբ, պատմիչ Բալազորին Վ․ հի– շատակում է վարսան կամ վարթան ան– վանաձևերով։ Վ–ի մասին այլ տեղեկու– թյուններ աղբյուրներում չեն հանդիպում։ Ներկայումս Վ–ի տեղում գտնվում են Ալտան բերդի ավերակները։ Հաճախ շը– փոթվել է Այրարատ նահանգի Արագա– ծոտն գավառի Վարդանակերտ ավանի հետ։ Թ, Հակոբյան

ՎԱՐԴԱՆԱԿԷՐՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 703, տեղի է ունեցել հայկ․ զորաբանակի և Հայաստանը նվաճած արաբ, զորքերի միջև, Երասխի ափին, Վարդանակերտ ավանի (ենթադրվում է, գտնվել է ներկա– յիս ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Մար– գարա գյուղի մերձակայքում) մոտ։ Արաբ, դաժան քաղաքականության պայմաննե– րում, վախենալով զանգվածային ջարդից, հայ նախարարները՝ Հայոց մարզպան Մւէբատ Բյուրատյան Բագրատունու գըլ– խավորությամբ, վճռել են հեռանալ Բյուզ․ կայսրությանը ենթակա շրջանները և սպա– սել ռազմ, օգնության։ Իրենց զինվ․ ուժով (մոտ 2 հզ․ հեծյալ) Կոգովիտից հասնե– լով Ակոռի ավանը, տեղեկացել են, որ Նախճավանի 8 հզ–անոց (ըստ Ասողիկի՝ 5 հզ․) արաբ, բանակը հետապնդում է իրենց։ Հայկ․ զորաբանակն անցել է Երասխի ձախ ափը և ամրացել Վարդա– նակերտ ավանում։ Խստաշունչ ձմռանը, արաբ, զորքերը, չդիմանալով նախահար– ձակ հայերի ճնշմանը և սառնամանիքին, խուճապահար փախուստի են դիմել դեպի սառցակալած Երասխի աջ ափը։ Սակայն սառույցը կոտրվել է, և թշնամու զինվոր– ներից շատերը հեղձամահ են եղել։ Վ․ ճ–ում տարած հաղթանակի համար Բյուզ․ կայսրությունը Սմբատ Բագրա– տունուն շնորհել է կյուրապաղատի տիտ– ղոս։ Այնուհետև հայ նախարարները հաս– տատվել են Տայքի Թուխարք ամրոցում, սպասելով բյուզ․ օգնությանը։ Գրկ․ Ղ և ո ն դ․ Պատմություն, Ե․, 1982։ Т е р-Г евондян А․ Н․, Армения и Араб– ский халифат, Е․, 1977․

ՎԱՐԴԱՆԱՆՏ ՊԱՏԵՐԱԶՄ, հայ ժողովըր– դա–ազատագր․ պայքար պարսկ․ տիրա– պետության դեմ 449–451-ին։ 428-ին կոր– ծանելով հայ Արշակունիների թագավո– րությունը և իր տիրապետությանը ենթա– կա Հայաստանը վերածելով պարսկ․ մարզպանության՝ Սասանյան արքունիքն այնուհետև վարել է հայ ազնվականու– թյան ներքին ինքնավարությունը ոչնչաց– նելու, հայերին բռնությամբ կրոնափոխե– լու և նրանց զրադաշտական պարսիկներին ձուլելու քաղաքականություն։ Այդ ծրագրի իրագործումը հեշտացնելու համար, Հազ– կերա //-ը հայկ․ հեծելազորը՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանի առաջնորդու– թյամբ, 442-ից հանել է Մարզպանական Հայաստանից և ուղարկել իր թշնամի հո– ների (քուշաններ) դեմ պատերազմի։ Հա– յաստանում աշխարհագիր (մարդահամար և եկամուտների հաշվառում) կատարելու պատրվակով՝ 447-ին պարսկ․ արքունիքի ներկայացուցիչ Դենշապուհն ավելացրել է գանձվող հարկերի չափերը, սահմանա– փակել հայ նախարարների ու հոգևորա– կանների ներքին իրավունքները, խար– դախ միջոցներով պառակտել նրանց միասնությունը, ոտնահարել բնակչության ազգ․ ու կրոն, զգացումները։ Հազարա– պետության գործակալությունը խլելով իշխան Վահան Ամատունուց, իսկ Մեծ դատավարության գործակալությունը՝ Հա– յոց կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցուց՝ Դենշապուհը դրանք հանձնել է պարսիկ պաշտոնյաների, որոնց օրով մեծ չափերի են հասել չարաշահումներն ու կամայակա– նությունները։ Հոների դեմ հաղթանակից (449) հետո Հազկերտ II հատուկ հրո– վարտակով հրամայել է կրոնայիոխել քրիստոնյա բոլոր հպատակներին |և նը– րանց պարտադրել զրադաշտականու– թյուն։ Այդ պայմաններում խիստ սրվել է հայ ժողովրդի բոլոր խավերի դժգոհու– թյունը և ազատագրվելու տենչը։ Ըստ Թով– մա Արծրունու, հայրենասեր ուժերը նույ– նիսկ ձգտել են վերականգնել հայկ․ թա– գավորությունը՝ գահի թեկնածուներ առաջադրելով Վահան Արծրունուն կամ Վարդան Մամիկոնյանին (Եղիշեն և Ղա– զար Փարպեցին գահի հավակնորդ են անվանում նաև Հայոց մարզպան Վասակ Մյունուն)։ 449-ի սկզբին Արտաշատում գումարված հայ մեծամեծ նախարարների ու հոգևորականների ժողովը մերժել է Հազկերտ II-ի կրոնափոխության հրամա– նը։ Պարսից արքունիքին մերժող պատաս– խան են ուղարկել նաև դրացի վրացիներն ու աղվանները։ Նույն թվականի գարնանը Հայոց, Վրաց և Աղվանից մարզպանու– թյունների իշխող ներկայացուցիչները կանչվել են Տիզբոն՝ պատասխանատվու– թյան։ Մահապատժի սպառնալիքի ներ– քո՝ նրանք ստիպված դիմել են առերես հավատուրացության (հայրենիք վերա– դառնալու և անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով)։ Գուգարաց Աշուշա Բդեշխին և Վասակ Սյունու որ– դիներին պատանդ պահելուց հետո, հայ նախարարներին՝ 700 մոգի և հսկիչ զո– րախմբի ուղեկցությամբ, Հազկերտ II արձակել է Հայաստան՝ նրանց հանձնա– րարելով մեկ տարում եկեղեցիները վե– րածել ատրուշանների, հիմնել պարսկ․ դպրոցներ, արմատախիլ անել քրիստո– նեությունը և տարածել զրադաշտական կրոնը։ 449-ի սեպտ․ վերջին Բագրևանդ գավառի Անգղ ավան ժամանած մոգերը, երբ փորձել են տեղի եկեղեցին վերածել ատրուշանի, հայ շինականները՝ Ղեոնդ Երեցի գլխավորությամբ, կոտորել են նրանց և ջուրը նետել զրադաշտական սրբությունը՝ «անշեջ հուրը»։ Անգղի օրի– նակին են հետևել նաև Զարեհավանի բնակիչները։ Այդ դեպքերից հետո ժող․ տարերային շարժումը ծավալվել է ամ– բողջ երկրում։ Ապստամբության առաջ– նորդ է ընտրվել վարդան Մամիկոնյանը, որը համալրել է զորաբանակը, զինել աշ– խարհազորայիններին, պարսկ․ զորքերից ազատագրել ռազմ, հենակետերը և նա– խապատրաստվել դիմադրության։ Ռազմ, դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզ– պանությունների հետ՝ 450-ի սկզբին ապստամբներն օգնություն են խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը մերժել է և այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին։ 450-ի ամ– ռանը պարսկ․ ւփ զորաբանակ՝ արքունի