ԳԻ դիպլոմի։ 1951-ից մասնակցում է հան– րապետական և միութենական ցուցա– հանդեսների։
ՎԱՐԴԱՆՅԱՆ Գրիգոր Մինասի (18․2․ 1868, Տրապիզոն –1938), Անդրկովկա– սում ու Հայաստանում հեղափոխական շարժումների և սովետական կարգերի հաստատման պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1905-ից։ Մինչե 1905-ը եղել է հնչակյան կուսակցության անդամ։ 1889-ին տեղափոխվել է Բաթում, աշխատել նավ– թագործարանում։ 1895-ին, որպես հըն– չակյան կուսակցության գործիչ, ձերբա– կալվել է թուրք, կառավարության կողմից, և դատապարտվել 15-ամյա տաժանակրու– թյան։ 1896-ին ընդհանուր ներմամբ ազատ– վել ե․ արտաքսվել է Ռուսաստան։ 1897-ից բնակություն է հաստատել Բաքվում։ Հե– ռանալով «Հնչակ» կուսակցությունից, Ս․ Շահումյանի ղեկավարությամբ մաս– նակցել է «Կայծ» և «Նոր խոսք» թերթերի հրատարակմանը։ 1906-ից Թիֆլիսում զբաղվել է ուսուցչությամբ, պրոպագան– դիստական աշխատանք տարել ուսուցիչ– ների շրջանում, մամուլի էջերում մերկաց– րել է դաշնակցության գաղափարները։ 1907-ին կուսակցության Թիֆլիսի կազմա– կերպությունից մասնակցել է Բաքվի Ան– դըրկովկասյան կազմակերպությունների կոնֆերանսին։ 1915-ին զորակոչվել է Կովկասյան ռազմաճակատ։ 1917-ին ըն– տրվել է Ւ*ոյի ռազմահեղափոխ․ կոմի– տեի անդամ։ Նույն թվականին զորացըր– վել է, աշխատակցել Թիֆլիսի «Պայքար» և բոլշևիկյան «Բանվոր» թերթերին։ 1918-ին Թիֆլիսում հրատարակել է «Կար– միր օրեր», «Կարմիր դրոշակ», 1919-ին Մոսկվայում՝ «Կարմիր դրոշակ» թերթերը։ 1920–21–ին աշխատակցել է Բաքվի «Կո– մունիստ» թերթին։ 1921-ի Փետրվարին XI կարմիր բանակի հետ մտել է Զանգե– զուր։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո ՀՍՍՀ ժողկոմխոր– հի կողմից ուղարկվել է Թավրիզ և կազ– մակերպել 6 հզ․ հայ փախստականների վերադարձը Զանգեզուր։ Եղել է եկեղեց․ գործերով ՀՍՍՀ ժողկոմխորհի ներկայա– ցուցիչ։ 1924-ից Վ․ ՀՕԿ–ի պատասխանա– տու քարտուղարն էր, գլխ․ վարչության նախագահը։ Սովետական Միության, Եվ– րոպայի և Ամերիկայի տարբեր քաղաք– ներում կազմակերպել է ՀՕԿ–ի բաժան– մունքներ։ Ընտրվել է ՀՄՍՀ Կենտգործ– կոմի անդամ։ Ա․ Ղուբասարյան
ՎԱՐԴԱՆՅԱՆ Դումեդին Սուրենի (2․5․ 1933, գ․ Վարմազիար (այժմ՝ Արևաշատ, ՀՍՍՀ էջմիածնի շրջանում), հայ սովե– տական մեխանիկ։ Տեխ, գիտ․ դ–ր (1976), պրոֆ․ (1979)։ ՍՄԿԿ անդամ 1978-ից։ Ավարտել է Երևանի համալսարանը (1957)։ 1966-ից աշխատում է Մոսկվայի ինժեներա–շինարարական ինստ–ում․ 1976- ից՝ բարձրագույն մաթեմատիկայի ամ– բիոնի պրոֆեսոր, 1977-ից՝ ֆոտոառաձ– գականության պրոբլեմային լաբորատո– րիայի սողքի մոդելավորման բաժնի վա– րիչ։ Աշխատությունները վերաբերում են դեֆորմացվող պինդ մարմինների եզրա– յին խնդիրների մոդելավորման մեթոդնե– րին և ծերացող նյութերի սողքի տեսու– թյանը։ Վ–ի ստեղծած ջերմային լարում– Գ․ Մ․ Վարդանյան Գ․ Ս․ Վարդանյան ների մոդելավորման մեթոդը լայնորեն կիրառվում է մեքենաշինության և շինա– րարության մեջ։ ՍՍՀՄ Պետշինին առըն– թեր բետոնի սողքի և կծկման մշտական հանձնաժողովի անդամ (1975)։ ՄՍՀՄ պետ․ մրցանակ (1980)։ Երկ․ Метод фотоупругости, т․ 3,М․, 1975; Основы теории подобия и анализа размер– ностей, М․, 1977․ Ս․ Մխիթարյան
ՎԱՐԴԱՆՅԱՆ Եղիշե Գևորգի [9․5․1905, գ․ Խոշգյալդի, Բիթլիսի վիլայեթի Բուլա– նըխ գավառ (Արևմտյան Հայաստան)– 11․8․1958, Քաջարան], սովետական կու– սակցական և պեսաէ[&?ն աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1927-ից։ Ավարտել է Հայաստանի կոմունիստական գյուղատնտեսական բարձրագույն դպրոցը (1937) և ՄՄԿԿ Կենտկոմին կից բարձրագույն կուսակցա– կան դպրոցի հեռակա բաժինը (1950)։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի հրահանգիչ (1937– 1938), 1938-ից՝ ՀՍՍՀ Նոյեմբերյանի շըրջ– սովետի գործկոմի նախագահ, ապա՝ ՀԿԿ Նոյեմբերյանի, 1940-ից՝ ՀԿԿ Երևանի կազմակերպության Լենինյան շրջկոմնե– րի առաջին քարտուղար։ 1947-ից Վ․ Երե– վանի քաղսովետի գործկոմի նախագահն էր, 1952-ից՝ ՀՍՍՀ շինանյութերի արդյու– նաբերության մինիստրը, 1955-ից՝ «Քա– ջարանշին» տրեստի կառավարիչը։ Եղել է ՍՍՀՄ III, ՀՍՍՀ II գումարումների Գերա– գույն սովետի դեպուտատ, ՀԿԿ ԿԿ–ի (1939-54), ՀԿԿ ԿԿ–ի բյուրոյի (1948-52), ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահու– թյան (1947–51) անդամ։ Պարգևատրվել է Կարմիր աստղի և «Պատվո նշան» շքա– նշաններով։
ՎԱՐԴԱՆՅԱՆ Երեմ Սրապիոնի (ծն․ 14․2․ 1922, Երևան), հայ սովետական քանդա– կագործ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1972)։ 1938–41-ին սովորել է Փ․ Թերլեմեզյանի անվ․ գեղարվեստի ուսումնարանի գեղա– Ե․ Վարդան– յան․ Մովսես Ւտրենացու հուշ– արձանը Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադա–1 րանի առջև, բա–* զալտ (1965) նկարչության բաժնում (1949–56-ին՝ դա– սախոս), 1945–50-ին՝ Երևանի գեղար– վեստական ինստ–ի քանդակագործու– թյան բաժնում (1961-ից՝ դասախոս)։ Մաս– նակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45)։ Վ, ստեղծագործում է հաստո– ցային և մոնումենտալ քանդակագործու– թյան ասպարեզներում։ Նրա դիմաքան– դակներին և մոնումենտալ երկերին բնո– րոշ է վավերականությունը և կոթողային հնչողությունը։ Լավագույն գործերից են՝ «Սպասում։ Մայրը» (1967, գրանիտ, Դոնի Ռոստովի Մուրբ խաչ եկեղեցու թանգա– րան), «ժ․ Մրապյան» (1977, բրոնզ) դի– մաքանդակները, Ղազարոս Աղայանի (1959, բրոնզ, Երևանի Ղ․ Աղայանի դպրո– ցի առջև), Նելսոն Մտեվւանյանի (1960, բրոնզ, բազալտ, Մտեփանակերտ) կի– սանդրիները, Հայրենական մեծ պատե– րազմում զոհված հոկտեմբերյանցիների հիշատակին նվիրված հուշարձանը (1970, ֆելզիտ, ճարտ․ Վ․ Մահակյան) Հոկտեմ– բերյանի շրջանի Հոկտեմբեր գյուղում, Մովսես 1սորենացու հուշարձանը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի առջև (1965, բազալտ), Լենինականի նո– րակառույց երկաթուղային կայարանի ճա– կատի հարթաքանդակները (1978, տուֆ, հեղինակակից՝ քանդ․ Մ․ Յուխանյան, ճարտ․ Ռ․ Եղոյան)։ 1945-ից մասնակցում է հանրապետական, միութենական և մի– ջազգային ցուցահանդեսների։
ՎԱՐԴԱՆՅԱՆ Զտվեն Ղևոնդի [8(21)․1․ 1907, գ․ Հաջիվար (Նախիջևանի ԻՄՍՀ– ում) –25․4․1977, Մոսկվա], հայ սովետա– կան երաժշտագետ, մանկավարժ, երա– ժըշտական–հասարակական գործիչ, կլառ– նետահար։ ՀՍՍՀ վաստ․ արտիստ (1940)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1936-ին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի Ա․ Վ․ Բերեզինի կլառնետի դասարանը և պատ– մատեսական ֆակուլտետը (Ռ․ Ի․ Գրու– բերի դասարան)։ Համամիութենական մրցույթի դափնեկիր (1935)։ 1936–48-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիա– յում (երաժշտության պատմություն և կլառնետ, 1940-ից դոցենտ); Միաժամա– նակ Հայֆիլհարմոնիայի դիրեկտոր (1938-41), 1942-ից ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Արվեստի գործերի վարչության պետ։ 1947–48-ին ՀԿ(բ)Կ ԿԿ Պրոպագանդայի և ագիտացիայի բաժ– նի արվեստի սեկտորի վարիչ։ 1956-ից՝ ՄՄՀՄ կուլտուրայի մինիստրության Ուսումնական 1ւաս տատություններ ի վար– չության, 1958-ից՝ Երաժշտ․ հիմնարկու– թյունների բաժնի (1963-ից՝ վարչության) պետ։ Մինիստրության կոլեգիայի ան– դամ (1-956-ից); Հեղինակ է բազմաթիվ երաժշտագիտ․ հոդվածների։ Գ․ Բորյանի հետ գրել է Ա․ Բաբաևի «Արծվաբերդ» և «Պաղտասար աղբար» օպերաների լիբ– րետոները։ Մ․ Հարությունյան
ՎԱՐԴԱՆՅԱՆ էմմա Սերոբի (ծն․ 11․10․ 1921, Երևան), հայ սովետական դերասա– նուհի։ ՀՍՍՀ ժող․ արտիստուհի (1975)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից; 1940-ին սովորել է Մոսկվայի հայ կուլտուրայի տան երա– ժըշտ․ ստուդիայում (ղեկավար՝ Ռ․ Սիմո– նով) , 1945–46-ին՝ Երևանի թատերական ինստ–ի դերասանական ֆակուլտետում (ղեկավար՝ Վ․ Վաղարշյան)։ 1941–68-ին՝