Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/320

Այս էջը հաստատված է

Երևանի պատանի հանդիսատեսի, 1968-ից Երևանի դրամատիկական թատրոնների դերասանուհի։ Լավագույն դերերից են՝ Զոյա (Յաղջյանի «Զոյա»), Տոնյա (Գորբաաովի «Հայրերի պատանեկությունը»), Թիմուր (Գայդարի «Թիմուրն ու նրա ջոկատը»), Ցատյանա (Լավրենյովի «Բեկում»), Օբերոն (Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը»), լեդի Միլֆորդ (Շիլլերի «Սեր և խարդավանք», բոլորը՝ Պատանի հանդիսատեսի թատրոն), Կոմիսար (Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն»), Մեդեա (Անույի «Մեդեա»), Ֆիլումենա (Դե Ֆիլիպոյի «Ֆիլոuմենա Մարտուրանո»), Իթլ (Սայմոնի «Ոտաբոբիկ՝ զբոսայգում»), թագուհի (Զեյթունցյանի «Աստվածների կանչը»), Անտոնիդա Վասիլևնա (Դոստոևսկու «Խաղամոլը», բոլորը՝ Երևանի դրամատիկական թատրոն)։ ՀՍՍՀ պետական մրցանակ (1982)։

ՎԱՐԴԱՆՅԱՆ ժիրայր Գրիգորի (ծնվել է 2․7․ 1911, Թիֆլիս), հայ սովետական կինոօպերատոր։ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1930– 1933-ին սովորել է կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում։ 1927-ից աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 1949–54-ին եղել է վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի Հայաստանի թղթակից–օպերատորը։ Վարդանյանը նկարահանել է բազմաթիվ վավերագրական սյուժեներ և տասնյակ փաստագրական ֆիլմեր՝ «Երկիր հայրենի» (1945), «Հայաստանի շինանյութերը», «Զիթհանքովի կոլտնտեսության մարդիկ» (երկուսն էլ՝ 1947), «Սովետական Հայաստան» (1950), «Ասք մեծ ճշմարտության մասին» (1970) ևն։ Որպես օպերատոր հեղինակել է հայկ․ առաջին մուլտիպլիկացիոն («Շունն ու կատուն», 1937), գունավոր («Սոցիալիս– տական Երևանի ճարտարապետությունը», 1952) և լայնէկրան («ճանապարհ դեպի կրկես», 1963) ֆիլմերը։ Հայկինոյի Կաղր «Ինչո՞ւ է աղմկում գետը» կինոնկարից (1959), օպերատոր ժ․ Վարդանյան կոմբինացված նկարահանումների կազմակերպիչներից է («Քաջ ՝հազար», 1940, «Դավիթ Բեկ», 1944 ևն)։ Վարդանյանի նկարահանած գեղարվեստական կինոնկարներից են «Ոսկե ցլիկը»(1955),«Սիրտն է երգում» (1956), «Ինչո՞ւ է աղմկում գետը» (1959), «Արևածագից առաջ» (1960), «Լալվարի որսկանը» (1965), «Հուշարձան» (1971)։ Մ․ Սաւսմբուցրսն

ՎԱՐԴԱՆՅԱՆ Իվան Աբգարի [1888, գ․ Շինուհայր (այժմ՝ ՀՍՍՀ Դորիսի շրջանում Ի․ Ա․ Վարդանյան)–1937], դիվիզիային զինվորական կոմիսար։ ՍՄԿԿ անդամ 1906-ից։ 1905– 1907-ի բուրժուա–դեմոկրատական հեղափոխության ժամանակ Բաքվում մասնակցել է հակացարական ելույթներին։ 1918-ին կամավոր մեկնել է կարմիր բանակ, կռվել ներքին և արտաքին հակահեղափոխության դեմ, մասնակցել Ցարիցինի և Աստրախանի պաշտպանությանը։ 1920-ին, որպես գնդի կոմիսար, մարտնչել է Կովկասում, այնուհետև նշանակվել Հայկ․ դիվիզիայի հրետանային գնդի կոմիսար, դիվիզիայի քաղբաժնի պետ, դիվիզիայի կոմիսար։ 1931-ին և 1935-ին ընտրվել է Հայաստանի Կենտգործկոմի անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ՎԱՐԴԱՆՅԱՆ Լևոն Եղիշեի (ծն․ 29․11․ 1926, Կրասնոդար), հայ սովետական տնտեսագետ։ Տնտեսական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1972)։ ՀՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստ․ գործիչ (1983)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը (1949)։ 1957-ից եղել է Երևանի Վ․ ի․ Լենինի անվան էլեկտրամեքենաշինական գործարանի ԴՀԻ–ի մասնաճյուղի սեկտորի վարիչ։ 1972–84-ին Երևանի պոլիտեխ․ ինստիտուտի մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկայի և կազմակերպման ամբիոնի վարիչ։ 1984–ից Երևանի ժողովրդական տնտեսության ինստտիտուտի ռեկտորն է։ Աշխատությունները վերաբերում են մեքենաշինական ձեռնարկություններում արտադրական պրոցեսների կազմակերպման, այդ ձեռնարկությունների արտադրության կառուցվածքի, միավորումների գիտական կազմակերպման են հարցերի։

Երկ․ Ռիթմիկ արտադրության կազմակերպման հարցերը մեքենաշինության մեջ, Ե․, 1962։ Արտադրության հոսքային մեթոդները և դրանց կիրառումը Հայաստանի մեքենաշինության մեջ, Ե․, 1965։ Մեքենաշինական գործարանների արտադրական կաոուցվածքի կատարելագործման ուղիները, Ե․, 1971։ Пути и методы совершенствования организации машиностроительного производства, Е․, 1985․

ՎԱՐԴԱՆՅԱՆ Հենրիխ Սենեքերիմի (15․12․1934, Թիֆլիս), հայ սովետական երկրաբան։ Երկրաբանա–հանքաբանական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1978)։ ՍՄԿԿ անդամ 1966-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1958)։ Որպես երկրաբան աշխատել է Հեռավոր Արևելքում, Անդրբայկալում և Հայաստանում։ 1965-ից աշխատում է հիդրոերկրաբանության և ինժեներական երկրաբանության համամիութենական ԴՀԻ–ում, 1980-ից դիրեկտորի գիտությունների գծով տեղակալն է։ Աշխատությունները վերաբերում են ստորերկրյա ջրերի առաջացման, տարածման, պաշարների և ռեսուրսների հաշվարկման պրոբլեմներին։ Վ․ ՑՈԻՆԵՍԿՕ–ի փորձագետ է, հիդրոերկրաբանների միջազգային ասոցիացիայի փոխպրեզիդենտը։

Երկ․ Месторождения углекислых вод горноскладчатых регионов, М․, 1977; Методика геофизических исследований при поисках и разведке минеральных вод, М․, 1978 (соавто– ры Мелькановицкий И․ М․, В о- доватова 3․ А )․

ՎԱՐԴԱՆՅԱՆ Հմայակ (Համո) Արմենակի (1902, Ներքին Ախտա, այժմ՝ քաղաք Հրազդան– 1938), Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Ավարտել է Երևանի արական գիմնազիան (1918)։ Հայաստանի «Սպարտակ» կոմունիստական երիտասարդական միության կազմակերպիչներից է։ Սասնակցել է 1920-ի Երևանի մայիսմեկյան ցույցերին, որի համար բանտարկվել է։ Հայաստանում 1921-ի քաղաքացիական կռիվներից հետո ընտրվել է Հայաստանի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար։ 1928-ին ընտրվել է Կոմունիստական երիտասարդական ինտերնացիոնալի գործադիր կոմիտեի և քարտուղարության անդամ։ Կուսակցական բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո պատասխանատու աշխատանք է տարել Դորկիում և Իրկուտսկում։

ՎԱՐԴԱՆՅԱՆ Հովսեփ (28․3․1815, Կ․ Պոլիս – 1879, Կ․ Պոլիս), հայ գրող, պատմաբան, խմբագիր։ Կրթություն է ստացել (1826-ից) Վիեննայի Մխիթարյան միաբանությունում։ 1936․-ից որպես ուսուցիչ պաշտոնավարել է Կ․ Պոլսի Ներսիսյան դպրոցում։ Իմացել է լեզուներ՝ ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, թուրքերեն և այլն։ Շուրջ 25 տարի (1837-ից) որպես թարգմանիչ աշխատել է օսմանյան նավատորմի մինիստրությունում՝ հասնելով փաշայության աստիճանի։ ժամանակի լուսավորական շարժման ներկայացուցիչներից է, պայքարել է հայ ժողովրդի միասնությունը ջլատող կրոն, մոլեռանդության դեմ։ Այդ դիրքերից էլ գրել է «Ագապի» (1851) հայատառ թուրքական վեպը, որը բարձր են գնահատել Մ․ Նալբանդյանը, Հ․ Սվաճյանը և այլ առաջադեմ մտածողներ։ Վեպը մեկ դար անհայտության մեջ մնալուց հետո հրատարակվել է 1953-ին (վերահրտ․ 1979)՝ Դ․ Ստեփանյանի թարգմանությամբ։ Այնուհետև տպագրվել են Վարդանյանի «Շատախոսը» (1852) գեղարվեստական ստեղծագործությունը, «Նապոլեոն Բոնապարտի պատմությունը» (1855–56, մաս 1–6) աշխատությունը (դարձյալ հայատառ թուրք․), «Սահմանադրական ճշմարտություններ և անոնց պարտավորությունները» (1863, հայերեն) և «Արևելյան պատերազմի պատմությունը» (1871) գրքերը։ Վ․ խմբագրել է հայատառ թուրքական «Մեճմուսփ հավատիս» (1852–72), ինչպես նաև «Թերճըմանը էֆքիար» պարբերականները։ Թարգմանել է Լը Աաժի «Կաղ Սատանան» վեպը։

ՎԱՐԴԱՆՅԱՆ Հրաչիկ Եղիշեի (ծն․ 29․5․ 1929, Կրասնոդար), կուսակցական և պետական աշխատող, բժշկական գիտությունների թեկնածու (1972)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը