Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/324

Այս էջը սրբագրված չէ

ՎԱՐԴԱՆՅԱՆ» նեոն Արսենի [16(28)․9․ 1893, Եկաւոեւփնոդար (այժմ՝ Կրասնո– դար)–18․5․1971, Լենինգրադ], հայ սո– վետական երկրաբան։ Երկրաբանա–հան– քաբանական գիտ․ դ–ր (1939), պրոֆեսոր (1940)։ ՀՍՍՀ ԳԱ թդթ․ անդամ (1945)։ Լ․ U․ Վարդանյանց 1918-ին ավարտել է Դոնի պոլիտեխ․ ինստ–ի լեռնային ֆակ–ը (Նովոչերկասկ)։ 1921–23-ին աշխատել է Հվ–արլ․ մարզա– յին վարչությունում (Կրասնոդար), ապա դասավանդել Դոնի պոլիտեխ․ ինստ–ում։ 1927–31-ին աշխատել է ՍՍՀՄ երկրբ․ կոմիտեում, 1932–36-ին՝ ՍՍՀՄ ԳԱ սեյս– մոլոգիական ինստ–ում, 1936-ից՝ ՀԵԻ–ում (՝Լենինգրադ)։ Հայրենական մեծ պատե– րազմի (1941–45) տարիներին աշխատել է Հս․ Կովկասի, այնուհետև Ուզբեկաոա– նի երկրբ․ վարչություններում։ Ուսում– նասիրել է Անդրբայկալի, Վրաստանի, Հայաստանի, Թուրքիայի օգտակար հա– նածոների հանքավայրերի երկրբ․ կա– ռուցվածքը։ Վ․ հեղինակ է բազմաթիվ գիտ․ աշխատությունների, որոնք նվիր– ված են Կովկասի, Միջին Ասիայի և ՍՍՀՄ եվրոպական մասի երկրաբանությանը, ինչպես նաև բյուրեղաօպտիկայի, մինե– րալոգիայի, պետրոլոգիայի տեսական հարցերի մշակմանը։ Վ–ի հետազոտու– թյուններում պարզորոշ ուրվագծվում են երեք հիմնական ուղղություններ, ա․ Կով– կասի երկրաբանություն, բ, ֆեոդորով– յան մեթոդի տեսություն, գ․ Արևելա–Եվրո– պական պլատֆորմի բյուրեղային հիմքի պետրոլոգիա։ Վ․ կազմել է Կովկասի յուրօրինակ տեկտոնական քարտեզը, ամ– փոփել այդ ռեգիոնի սեյսմատեկտոնի– կան, մանրամասն ուսումնասիրել նրա գեոմորֆոլոգիան և չորրորդական երկ– րաբանությունը։ Վ–ի ղեկավարությամբ ստեղծվել են Արևելա–Եվրոպական պլատ– ֆորմի հիմքի առաջին երկրբ․ քարտեզնե– րը, որոնք քննարկվել են Երկրաբանա– կան միջազգային կոնգրեսի XXI նստա– շրջանում (1960, Կոպենհագեն)։ Պարգևա– տրվել է Լենինի և Աշխատանքային կար– միր դրոշի շքանշաններով։ Երկ․ Сейсмотектоника Кавказа, М- –Л․, 1935; Постплиоценовая история Кавказско- Черноморско–Каспийской области, Е․, 1948; О происхождении озера Севан, Е․, 1948; Триадная теория двойниковых образований минералов, Е․, 1950; Теория фёдоровского метода, Е․, 1959․

ՎԱՐԴԱՆՈՎ (Տեր–Վարդանով) Ռոբերտ Գարեգինի (ծն․ 10․12․1922, Թիֆլիս), հայ սովետական Փիլիսոփա։ Փիլ․ գիտ․ դ–ր (1971), պրոֆեսոր (1972)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ Մասնակցել է (1942-43-ին) Հայ– րենական մեծ պատերազմին։ Ավարտել է Երևանի համալսարանի իրավաբանական ֆակ–ը (1949)։ 1956-ից աշխատել է ֆիզի– կական կուլտուրայի հայկ․ պետ․ ինստ–ում (1959–64-ին և 1969–74-ին՝ փիլ–յան ամ– բիոնի վարիչ)։ 1964–69-ին՝՜ ՀՍՍՀ ԳԱ փիլ–յան և իրավունքի սեկտորի ավագ գիտաշխատող, 1974-ից՝ Երևանի Կ․ Մարք– սի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի Փի– լիսոփայության ամբիոնի վարիչ։ Գիտա՝ կան աշխատությունները վերաբերում են պատմական մատերիալիզմին և գիտա– կան կոմունիզմին՝ մասնավորապես, սո– ցիալիզմից կոմունիզմին անցման դիա– լեկտիկային։ Երկ․ Ռևիզիոնիզմը և արդիականությունը, Ե․, 1959։ Կոմունիզմը մարդկության պայծառ ապագան է, Ե․, 1961։ Социализм։ ступени развития, Е․, 1982․

ՎԱՐԴԱՆ ՈՎ (Վարդանյան) Վարդան Իվա– նի (12․1․1853, Թիֆլիս–1919, Պետրո– գրաֆ), հայ ֆիզիոլոգ։ ի․ Պավչովի առա– ջին հայ աշխատակիցը, Պետերբուրգի բժշկ․ բարձրագույն դպրոցների առաջին հայ պրոֆեսորը։ 1871-ին ավարտել է Թիֆլիսի դասական գիմնազիան, ընդուն– վել Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիա։ 1877–‘78-ին ռուս–թուրք․ պա– տերազմի ժամանակ ծառայել է Բալկան– յան ռազմաճակատում։ 1898-ից Վ․ ֆիզիո– լոգիա է դասավանդել Պետերբուրգի կա– նանց բժշկ․ ինստ–ում, 1904-ից՝ նույն ինստ–ի օրդինար պրոֆեսոր, կյանքի վերջին տարիներին՝ դիրեկտորի գի– տական գծով տեղակալ։ Այդտեղ Վ․ հիմ– նել է ֆիզիոլոգիայի ամբիոնը և լաբորա– տորիան։ 1895-ից մինչև կյանքի վերջը ի․ Պավլովի ասիստենտն էր Պետերբուր– գի ռազմաբժշկական ակադեմիայում։ Վ․ ֆիզիոլոգիա է դասավանդել նաև Պետեր– բուրգի նյարդահոգեբուժական ինստ–ում, մանկվ․ ակադեմիայում և այլ ուս․ հաս– տատություններում ։Վ–ի գիտական աշխատանքները վերա– բերում են դեպրեսոր և թափառող նյար– դերի փոխհարաբերության, օրգանիզմի գազափոխանակության, ջերմակարգա– վորման հարցերին։ Վ․ 1892-ին դոկտորա– կան դիսերտացիա է պաշտպանել «Գալվա– նական երևույթներ գորտի մաշկում» թե– մայով։ Վ․ «Ֆիզիոլոգիայի դասընթաց» (1906) և «Նոթեր ֆիզիոլոգիայի վերաբեր– յալ (1915) ձեռնարկների հեղինակ է։ 1908-ին Վ․ ընտրվել է Պետերբուրգի ռուս բժիշկների ընկերության իսկական ան– դամ, 1911-ին՝ փորձառական մանկավար– ժության ընկերության պատվավոր ան– դամ։ Գրկ․ Լալայան Ա․ Ա․, Նշանավոր հայ ֆիզիոլոգ Վ․ Ի, Վարդանովը, Ե․, 1969։

ՎԱՐԴԱՆՈՎՆԵՐ (կեղծանունը՝ Վ ա ր– դ ա ն ի ո), կրկեսի արտիստների (հե– ծանվորդների) ընտանիք։ Ա լ և ք ս ա ն– դըր Փարեմ ու զովիչ Վ․ [18(30)․ 8․1890–10․5․1963]։ Գործունեությունն սկսել է 1905-ին։ 1914-ից՝ մենահեծան– վորդ։ 1919-ին ստեղծել է խմբային հա– մար (Վարդանիո կեղծանունով)։ Իոսղ– ընկերուհիներից էր կինը՝ Ա ն տ ո ն ի– նա Ֆիլիպովնա Վ․ [4(17)․8․1910– 27․10․1961 ]։ Տարբեր տարիներ Վ–ի հետ հանդես են եկել նաև Վ․ Ֆ․ Ասմուսը, Կ․ Կ․ Ասմուսը, Ն․ Ռ․ Գալանովան, Գ․ Մ․ Սերգեևը, իր դուստրը՝ Տ ա մ ա ր ա Ալեքսանդրովնա Վ․ (ծն․ 10․4․ 1935), ՍՍԿԿ անդամ 1964-ից։ Ավելի ուշ հանդես է եկել եռյակում, ուր քույրն էր՝ Եկատերինա Ալեքսանդրովնան և Գ․ Վիտ– կովսկին։ Կրկեսը թողել է 1969-ին։ Եկա– տերինա Ալեքսանդրովնա Վ․ (ծն․ 29․11․1932), Վ–ի դուստրը, հե– ծանվորդների եռյակի ղեկավար (խաղըն– կերները՝ Գ․ Վիտկովսկի, Ո*․ Բոչարովա)։ Երկ․ Вартанио- 2767 вечеров на колёсах, «Цирк>, 1927, № 15(26)․

ՎԱՐԴԱՇԱՏ, գյուղ ՀՍՍՀ Արարատի շըր– ջանում, Արածոգետի վերնագավառում, շրջկենտրոնից 25 կմ հվ–արլ․։ Միավոր– ված է Սովետաշենի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Վարդաշատ

ՎԱՐԴԱՇԵՆ, գյուղ ՀՍՍՀ Արտաշատի շրջանում, Ազատ գետի աՓին, շրջկե նտ րոնից 9 կմ հս–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, բան– ջարաբուծությամբ և անասնապահու– թյամբ։ Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, կենցաղսպա– սարկման տաղավար, մսուր–մանկապար– տեզ, բուժկայան։ Վարդաշեն

ՎԱՐԴԱՊԵՏ, կուսակրոն հոգևորականի գիտ․ աստիճան։ Հայկ․ եկեղեցում սահ– մանված է վարդապետության երկու աս– տիճան՝ մասնավոր Վ․ և ծայրագույն Վ․, որոնք մոտավորապես համապատասխա– նում են եվրոպ․ աստվածաբան․ գիտու– թյան արտոնավորի և մագիստրոսի աս– տիճաններին։ Վ–ի աստիճանը հաստատ– վում է գավազանի շնորհմամբ, աստի– ճանավորին վերապահվում է քարոզելու արտոնություն։ Միջնադարյան Հայաստանում Վ–ի պատ– վավոր աստիճանը շնորհվել է բարձրա– գույն դպրոցների ուսուցչապետներին, ինչպես նաև խոշոր մենաստանների վա– նահայրերին։

ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆ, բարձր տիպի դպրոց միջնադարյան Հայաստանում, որի շրջա– նավարտներին կարող էր շնորհվել վար–