Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/327

Այս էջը սրբագրված չէ

R․ damascena), Աֆղանստանը, Իրանը, Հայաստանը (Վ․ դեղին՝ R․ lutea), Հեռա– վոր Արևելքը, Հվ․ ճապոնիան (Վ․ կընճ– ռապատ՝ R․ rugosa, Վ․ բազմածաղիկ4 R․multiflora) ևն։ Սրանք ստորաբաժան– վում են 3 խմբի․ Տերևաթափ թփեր՝ առաջացնում են հզոր արմատային մա– ցառուտ, ծաղկում են տարին մեկ անգամ՝ գարնանը, ծաղկումը՝ 20–40 օր։ Դրանցից են պարկային Վ–ները՝ լամբերտովյան, կնճռապատ հիբրիդը, Կորդեզին, գալի– կան (ֆրանսիական Վ․), հարյուրաթերթ Վ․ (ցենտիֆոլիա) ևն։ Մշտադալար թփեր՝ աչքի են ընկնում ինտենսիվ աճով և երկարատև ծաղկումով։ Դրանցից են պարտեզային Վ–ները՝ նուազետյան, բեն– գալյան (ամսեկան), բուրբոնյան, թեյա– վարդերը, ռեմոնտանտ, հիբրիդ թեյա– վարդերը, պոլիանտ (բազմածաղկավոր կարճահասակ) Վ–ները, ֆլորիբունդան ևն։ Փաթաթվող (լիաններ), որոնց ըն– ձյուղների երկարությունը հասնում է 10– 12 t/–ի, ծաղկում են մեկ անգամ՝ ամռանը։ Դրանցից են բազմածաղկավոր Վ․ և վի– խուրայանու Վ․։ Սորտերի բազմազանության, առատ և երկարատև ծաղկման և գույների հարըս– Վարդենու ջերմատուն տության շնորհիվ առավել դեկորատիվ արժեք ունեն հիբրիդ թեյավարդերը և ֆլորիբունդան։ Հիբրիդ թեյավարդերն ստացվում են ռեմոնտանտ և թեյավար– դերի տրամախաչումից։ Ունեն ուժեղ աճող շիվեր, ցրտադիմացկուն են, չորադիմաց– կուն, սեզոնի ընթացքում ծաղկում են երկու անգամ, ծաղիկները բազմերանգ են։ Աճեցնում են բաց գրունտում և ջեր– մատներում կտրած ծաղիկներ ստանալու համար և ծաղկային ձևավորումներում։ Փակ գրունտի ծաղկային տնտեսություն– ների հիմնական արդ․ տեսականին Է։ Ծաղիկները մեկական են, խոշոր, բազ– մապսակաթերթ երկար շիվերի վրա, հա– ճելի բույր ունեն։ Պոլիանտ–հիբրիդային ֆլորիբունդաները հիմնականում օգտա– գործվում են զարդերիզներ ձևավորելու համար։ Ծաղկում են առատ և երկարատև։ Պարկային թւիավարդերը օգտագործվում են պարկերում և պարտեզներում տնկելու համար։ Սրանք ձմեռնադիմացկուն են, առատ ծաղկում են ամռան առաջին կեսին։ Պարտեզային և գրեթե բոլոր պարկա– յին Վ–ները բազմացվում են վեգետատիվ ճանապարհով՝ պատվաստով, կտրոննե– րով։ Հնագույն ժամանակներից Վ․ մեծ կի– րառություն ունի ժող․ տնտեսության մեջ։ Այն հումք է գինիներ, լիկյորներ, հյու– թեր, եթերայուղեր, զովացուցիչ ջրեր, մուրաբաներ, թեյի սուրոգատ պատրաս– տելու համար։ Վ–ու որոշ տեսակների (ֆրանսիական, հարյուրաթերթ, կազան– լիկյան են) պսակաթերթիկներից ստանում են արժեքավոր բուրավետ եթերայուղ (վարդի յուղ), օծանելիքներ, իսկ զանա– զան օրգաններից՝ վիտամիններ, դեղա– նյութեր, դաբաղանյութեր, ներկանյու– թեր են։ Վ–ու վայրի տեսակներն օգտա– գործվում են որպես կանաչ ցանկապատ, թեք լանջերն ամրացնելու, Էրոզիայից պահպանելու, ինչպես նաև Վ–ու համար որպես պատվաստակալ օգտագործելու նպատակով։ Եթերայուղատու Վ–ու արդյունաբերա– կան օգտագործումը զարգացած է Բուլ– ղարիայում, ՍՍՀՄ–ում, Ֆրանսիայում, Իտալիայում և ուրիշ երկրներում։ Այդ նպատակով դեռևս XIX դ․ Բուլղարիայից Ռուսաստան է ներմուծվել կազանլիկյան Վ․։ ՍՍՀՄ–ում ստացել են Կրասնայա Կռի– մա, Ֆեստիվալնայա, Միչուրինկա, Պիո– ներկա, Տավրիդա եթերայուղատու Վ–ու սորտեր։ Դրանք մշակում են Ուկրաինայի հվ–ում, Մոլդավիայում, Կրասնոդարի երկ– րամասում U Կովկասում։ 1933-ին եթե– րայուղատու Վ․ զբաղեցրել է 218 հա տա– րածություն, 1983-ին՝ 5,5 հզ․ Аш-ից ավե– լի։ Վ–ու տերևաթերթիկների միջին բեր– քատվությունը 18 ց/հա Է, որոշ տնտեսու– թյուններում՝ մինչև 30 ց/հա։ Վ–ու վնասատուները․ Վ․ լվիճը, տերևոլորը, Վ․ սղոցողը, ոստայնատիզը ևն։ Հիվանդ ու թյ ու նները․ ալրացո– ղը, մոխրագույն փտախտը, բակտերային քաղցկեղը։ Հայաստանը համարվում է վայրի Վ–նե– րի առաջացման բնօրրաններից, որի մա– սին վկայում են բուսաբաններ Մ․ Դ․ Թա– մամշյանի, Դ․ Ի․ Սոսնովսկու և Պ․ Դ․ Ցարոշենկոյի ՀՍՍՀ–ում հայտնաբերած Զանգեզուրի (R․ zangezura), Սյունիքի (R․ sjuniki), Հրաչի (R․ hrachiana), Սոս– նովսկու (R․ sosnovskyana), Ղազարյանի (R․ kazarjanii) Վ–ու Էնդեմիկ տեսակնե– րը։ Ըստ Մ․ Խորենացու, Փ․ Բյուզանդի, Թ․ Արծրունու, Ղ․ Ալիշանի հին Հայաս– տանի քաղաքներում (Տիգրանակերտ, Ար– տաշատ, Դվին, Արմավիր) զարգացած է եղել Վ–ու մշակությունը։ Հայերին հայտ– նի է եղել նաև Վ–ու սելեկցիայի հիմունք– ները։ <Վարդավառ» հեթանոսական տո– նի ժամանակ մարդիկ միմյանց վրա վար– դի ջուր են ցողել։ ՀՍՍՀ–ում այժմ Վ–ու օգտագործումը կանաչ շինարարության մեջ զգալիորեն մեծացել Է։ Հանրապետության մի շարք տնտեսություններ՝ ՀՍՍՀ կոմունալ մի– նիստրության Լուսակերտի, Էջմիածնի, Առինջի, Կաթնաղբյուրի վարդանոցները (շուրջ 20 հա տարածությամբ) զբաղված են Վ–ու արդ․ մշակությամբ։ Վարդանոց– ներ են հիմնվել Լենինականի, Ստեփա– նավանի, Կիրովականի, Դորիսի բուսա– բանական այգիներում, ՀՆսփրիտ*, <Հայ– էլեկտրամեքենա» և այլ արա․ միավորում– ներում ևն։ Պատկերազարդումը տես 336-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գրկ, Նարինշյան Հ․, Ծաղկաբուծու– թյուն է դեկորատիվ այգեգործություն, Ե․, 1975։ Ижевский С․ А․, Розы, 2 изд․, М,, 1958; Киселев Г․ Е․, Цветоводство, 3 изд․, М․, 1964; Сааков С․ Г․, Р и е к- ста Д․ А․, Розы, Рига, 1973; Климен– ко В․ Н․, Клименко 3․ И․, Розы, 3 изд․, Симферополь, 1974․ Ц․ Րարսեղյան

ՎԱՐԴԵՆԻԿ, գյուղ ՀՍՍՀ Մարտունու շըր– ջանում, Վարդենիս գետի ափին, շրջկենտ– րոնից 13 կմ արլ․։ Կաթնաանասնապահա– կան սովետական տնտեսությունն զբաղ– վում է նաև հացահատիկի, կերային կուլ– տուրաների, կարտոֆիլի, ծխախոտի մշա– կությամբ։ Ունի 3 միջնակարգ և մեկ հե– ռակա հանրակրթական դպրոցներ, 2 մշա–