Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/329

Այս էջը սրբագրված չէ

Լանջերը ծածկված են տափաստաննե– րով, բարձրալեռնային գոտին՝ ալպյան մարգագետիններով։ Հվ․ լանջերի գետա– հովիտներում տեղ–տեղ պահպանվում են անտառապուրակներ և մացառուտներ։ Կան բազալտի, անդեզիտի հանքավայրեր։ Վ․ լ․ կենտրոնական հատվածով անցնում է Արփա–Սեան դերիվացիոն թունելը։ Խ․ Նազարյան

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՇՐՋԱՆ (մինչև 1969-ը՝ Բա– սարգեչարի շրջան), վարչական շրջան ՀՍՍՀ–ում։ Կազմավորվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Սահմանակից է Կրասնոսելսկի, Մարտունու, Ազիզբեկովի շրջաններին և Ադրբ․ ՍՍՀ–ին։ Տարածությունը 1151 կմ2 է, բն․՝ 60633 (1985)։ Վարչական կենտ– րոնը՝ Վարդենիս։ Քարտեզը տես 321-րդ էջից առաջ՝ ներ– դիրում։ Բնական պայմանները։ Վ․ շ․ գտնվում է Սևանի ավազանի հվ–արլ․ մասում։ Ընդգրկում է Սևանի ու Արլ․ Սևանի լեռ– նաշղթաների արմ․, Վարդենիսի լեռնա– շղթայի հս․ լանջերը և դրանց միջև ընկած Մասրիկի դաշտը։ Ունի լեռնային մակերե– վույթ։ Շրջանի հս–արլ․ մասը զբաղեցնող Սևանի լեռնաշղթայի հվ–արմ․ լանջերը զառիթափ իջնում են լճամերձ հարթա– վայրը։ Արլ–ում, Արլ․ Սևանի լեռնաշղթայի արմ․ լանջերը մեղմ թեքությամբ, հվ–ում՝ Վարդենիսի լեռնաշղթայի հս․ լանջերը աբրազիոն դարավանդներով իջնում և ձուլվում են Մասրիկի դաշտին։ Շրջանի տարածքը գտնվում է 1900–3000 մ բարձ– րությունների վրա։ Առավելագույն բարձ– րությունը 3522 մ է (Վարդենիս լեռ)։ Նշա– նավոր են նաև Քեթի (3443 t/), Ծարասար (3423 մ), Ռմբասար (3031 մ) լեռնագա– գաթները։ Ռելիեֆին բնորոշ են ընդար– ձակ Էրոզիոն ձագարները, կարճ ու խոր V-աձև ^հովիտները, կիրճերը, արտաբեր– ման կոները, հնահուները։ Աոթքի լեռ– նանցքով (2366 մ) շրջանը կապվում է Թարթառ գետի հովտի հետ։ Տարածված են հրաբխային գոյացումները, կարբո– նատային ու կրաքարային ապարները, Մասրիկի դաշտում՝ լճային, ալյուվիալ ու պրոլյուվիալ նստվածքները։ Կան ոսկու, շինանյութերի (տուֆ, բազալտ, մարմար, ավազ), տորֆի հանքավայրեր։ Վ․ շ․ ունի չափավոր ցուրտ լեռնային կլիմա։ Ձմեռը երկարատև է (4 ամիս), ամա– ռը՝ զով։ Օդի տարեկան միջին ջերմաս– տիճանը 4,6°Cէ, հունվարինը՝ ցածրա– դիր վայրերում –8°С, բարձրադիր վայ– րերում՝ – 14°С, հուլիսինը՝ համապա– տասխանաբար 16°С, 8°С։ Առավելագույն ջերմաստիճանը 32°Cէ, նվազագույնը՝ –37°С։ Տարեկան տեղումները 400– 500 гէմ են (առավելագույնը՝ մայիսին)։ Դետերը պատկանում են Սևանի ավազա– նին։ Վ․ շ–ի տարածքով են հոսում Մասրիկ, Բաբաջան, Փամբակ, Դարա, Գյունեյ, Կարճաղբյուր, Կապուտջուր, Սարինար, Սուբաթան, Շիշկայա, Սոթ, Թարսաչայ, Զառքենդ գետերը։ Կան բազմաթիվ աղ– բյուրներ․ Կոշաղբյուր, Սպիտակաղբյուր, Ակունք, Ցարփուզլու, Ակներ ևն։ Շրջանի տարածքում են Մազրայի, Գյոյսուի, Զո– դի, Դաշքենդի, Սարիյաղուբի, Ղայա– բաշ–Վարդենիսի, Սարինարի, Սուբա– թանի, Սովետակերտի և այլ ջրանցքներ։ Կարճաղբ յուրի ձկնաբուծարանում Գարեջրի գործա– րանի արտադրա– մասում Ոչխարի հոտը արոտավայրում Վ․ շ–ում գերակշռում են լեռնային սևահո– դերն ու լեռնամարգագետնային հողերը։ Բարձունքային գոտիականությունն առ– կա է լեռնային տափաստանների, ենթալ– պյան ու ալպյան մարգագետինների ձևով։ Սևանա լճի ջրերից ազատված տարածու– թյուններն անտառապատված են։ Կենդա– նիներից կան գորշ նապաստակ, մոխրա– գույն դաշտամուկ, աղվես, գայլ, ճագա– րամուկ, ոզնի, հանդիպում են քարայծ, արջ։ Թռչուններից բնորոշ են ճնճղուկը, լորը, կաքավը, արտույտը, բազեն, վայ– րի բադը, սարյակը։ Գետերը հարուստ են ձկներով։ Տարածված են Սևանի իշխանի տարատեսակները, սիգը, կոդակը։ Բնակչությունը։ Վ․ շ–ում բնակվում են հայեր, ինչպես նաև ադրբեջանցիներ, քրդեր, ռուսներ, բելոռուսներ, ուկրաի– նացիներ, հույներ, հրեաներ և այլք։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա ավելի քան 52 մարդ է։ Առավել խիտ բնակեցված է Մասրիկի դաշտը։ Շրջա– նում կա 39 բնակավայր (1-ը՝ քտա, Վար– դենիս)։ Վ․ շ–ի բնակավայրերն են․ Ազատ, Ազիզլու, Ախպրաձոր, Ակունք, Աղյոխուշ, Բահար, Գյոյսու, Գյունաշլի, Գյունեյ, Դաշքենդ, Դարա, Ենիքենդ, Զառքենդ, Զոդ (գյուղ), Զոդ (ավան), Լճավան, Լու– սակունք, Ծովակ, Կարճաղբյուր, Կզըլ– քենդ, Ղայաբաշ, Ղոշաբուլադ, Մաքենիս, Մեծ Մազրա, Նարիմանլու, Ներքին Շոր– ժա, Նորակերտ, Շաֆակ, Շիշկայա, Սա– րիյաղուբ, Սովետակերտ, Սովետաքենդ, Սուբաթան, Վարդենիս, Վերին Շորժա, Տորֆավան, Փամբակ, Փոքր Մազրա։ Պատմական ակնարկ։ Վ․ շ–ի տարածքը հիմնականում համընկնում է Մեծ Հայքի Մյունիք նահանգի Սոդք գավառին։ Այն հնում եղել է Սոդացի նախարարական տոհմի ժառանգական տիրույթը՝ Սոդ (այժմ՝ գ․ Զոդ) իշխանանիստ կենտրոնով։ Ենթադրվում է, որ Արշակունյաց թագավո– րության անկումից (428) հետո Սոդքը միացվել է Արցախ նահանգի Վայկունիք կամ Ծար գավառին։ IX–XIII դդ․ Սոդքը պատկանել է Վայկունիք–Ծարում իշխող Սահլ Սմբատյանի տոհմաճյուդին, XIII – XVI դդ․՝ Դոփյաններին, XVI–XVIII դդ․՝ Մելիք–Շահնազարյաններին։ Թուրք–թա– թար․ զավթիչների, հատկապես ակկոյուն– լուների և կարակոյունլուների տիրապե– տության ժամանակներից գավառում աս– տիճանաբար հաստատվել են թուրքմեն խաշնարած ցեղեր, որոնք տեղի մշակովի դաշտերը վերածել են արոտավայրերի, ավերել բազմաթիվ բնակավայրեր, վե– րափոխել իրենց բռնագրաված հին գյու– ղերի անվանումները։ XVII–XVIII դդ․ Վ․ շ–ի տարածքը մտել է Երևանի խանու– թյան Գյոգչայի մահալի մեջ։ Արլ․ Հայաս– տանը Ռուսաստանին միանալուց (1828) հետո այն մտել է Հայկ․ մարզի (1849-ից՝ Երևանի նահանգի) Նոր Բայազետի գա– վառի մեջ։ Վ․ շ–ի հնագիտ․ և ճարտ․ հու– շարձաններից արժեքավոր են Կարճաղ– բյուրի, Դաշքենդի կիկլոպյան ամրոցնե– րը, Ծովակի Սարդուր Բ–ի սեպագիր ար– ձանագրությունը (մ․ թ․ ա․ VIII դ․), Մա– քենյաց վանքի համալիրը (IX–X դդ․), Մեծ Մազրայի խաչքարը (881 թ․), Ազատի Աստվածածին եկեղեցին (1221, վերա– կառուցվել է 1618-ին), Զոդի Աստվածա– ծին եկեղեցին (XVII դ․)։ Վ․ շ–ում առաջին կուսակցական բջիջ– ները ստեղծվել են հանրապետությունում սովետական կարգերի հաստատումից հետո Մեծ Մազրա, Շիշկայա, Բասարգե– չար (Վարդենիս քտա) գյուղերում։ Մինչև այդ, Վ․ շ–ի առանձին բնակիչներ գավա– ռային կենտրոն Նոր Բայազետում (Կա– մո ք․) կամ նահանգային կենտրոն Երե– վանում աշխատելիս ծանոթացել էին մարք– սիստական գաղափարներին, կապվել տե– ղի ս–դ․ կազմակերպությունների հետ։ 1921 –1930-ին Վ․ շ–ի տարածքի գավառա– մասային կուսակցական կազմակերպու– թյունը գործում էր Նոր Բայազետի գավա– ռային կոմիտեի ղեկավարությամբ ։ Վ․ շ–ի շրջանային կուսկազմակերպությունը ստեղծվեց 1930-ի աշնանը՝ ՀՍՍՀ վարչա– կան նոր բաժանումով ինքնուրույն շըր– ջանի ստատուս ստանալուց (1930-ի սեպտ․ 9) հետո։ Մինչև 1985-ի վերջը Վ․ շ–ի կուս– կազմակերպությունն ունեցել է 39 կոն– ֆերանս։ 1985-ի հունվ․ 1-ին շրջանի 104 սկզբնական կուսակցական կազմակեր– պություններում հաշվառման մեջ են եղել 2539 կուսանդամ և 116 անդամության թեկ– նածու։ ՀԼԿԵՄ շրջանային կազմակերպու– թյունում 1985-ի հունվ․ 1-ին գործում էր կոմերիտմիության 120 սկզբնական կագ–