Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/332

Այս էջը սրբագրված չէ

«Անջելո», Ա․ Դյումա հոր «Կատերին Հո– վարդ», «Թերեզա», Շիլլերի «Ավազակ– ներ», Մոլիերի «Ակամա բժիշկ», «Ագահը», Հ․ Բիչեր Աաոուի «Քեռի Թոմասի տնակը» են։ 1873–75-ին «Վ․ թ․» յուրահատուկ նահանջ է ապրել ազգ․ ավանդույթներից՝ թուրք, ներկայացումներին ավելի լայն տեղ տալու հարկադրանքով, թեե շարու– նակել է հայերեն ներկայացումները։ Ռուս–թուրք․ պատերազմի նախօրյակին՝ 1876-ից կրկին խաղացանկում իշխել է ազգ․ դրամատուրգիան, սակայն պետ․ մենաշնորհի ժամկետը լրանալուց (1879) հետո, խումբն աստիճանաբար կազմա– լուծվել է։ իր տասնամյա գործունեության ընթացքում «Վ․ թ․» եղել է դերասան– դերասանուհիների պատրաստման, հա– սունացման յուրահատուկ դպրոց։ Այդ թատերախմբում գործել են արեմտահայ թատրոնի գրեթե բոլոր նշանավոր դեմ– քերը՝ Պ․ Ադամյան, Ա․ Հրաչյա, Մարի, Նվարդ, Ե․ և Վ․ Գարագաշյաններ, Աստ– ղիկ, Պ․ և Թ․ Ֆասուլաճյաններ, Մ․ Մնակ– յան, Պ․ Մաղաքյան, Ա․ Պենկլյան, Գ․ Ռըշ– տունի, Դ․ Թրյանց, Թ․ Նալյան և ուրիշ– ներ։ «Վ․ թ․» նկատելի դեր է կատարել հայ և թուրք դրամատուրգիայի զարգաց– ման գործում։ Այդ խմբի պատվերով են ԳԲվել Պ․ Դուրյանի, Ռ․ Աետեֆճյանի և այլոց պատմ․ ողբերգությունների մեծ մասը, նաև թուրք նշանավոր դրամատուրգ– ներ Նամկ Քեմալի, Շեմսեդդին Աամիի և ուրիշների մի շարք պիեսներ, որոնք թուրք, դասական գրականության լավա– գույն նմուշներից են։ Թատերախմբի հա– մար ֆրանս–ից և իտալ–ից թարգմանված 60-ից ավելի պիես տասնյակ տարիներ եղել է հայ և թուրք թատերախմբերի խա– ղացանկերում, 1870-ական թթ․ վերջերից՝ նաե արեելահայ բեմում։ «Վ․ թ․» եղել է Օսման, կայսրության մայրաքաղաքում ապրող տարբեր ժողովուրդների հոգեոր մերձեցման կենտրոն, սպասարկել ոչ միայն հայ և թուրք, այլե այլ ազգերի հան– դիսականներին։ Օպերետային արվեստի սկզբնավորումը Թուրքիայում նույնպես կապվում է այդ թատերախմբի հետ։ 1870-ական թթ․ սկզբից խումբը բեմադրել է Տ․ Չուխաճյանի, Շ․ Լեկոքի, ժ․ Օֆեն– բախի և այլ կոմպոզիտորների մի շարք օպերետներ։ «Վ․ թ․»-ում ռեժիսորներ են եղել իտալացի Ասթին, հայր և որդի Նո– չիները, Մ․ Մնակյանը, Թ․ Ֆասուլաճյանը։ Նկարչական ձեավորումները կատարել է եվրոպ․ թատրոնների ճանաչված նկարիչ Մեռլոն։ «Վ․ թ․»-ի հիմնական ուղղությու– նը եղել է ֆրանս․ ռոմանտիզմը, որը հա– մապատասխանել է հայ ժողովրդի ազգ․ ազատագր․ և սոցիալ․ գաղափարների բարձրացմանը, որոշ դերասանների (Պ․ Ադամյան, Պ, Մաղաքյան, Մարի Նվարդ, Ե․ Գարագաշյան և ուրիշներ) մղելով դեպի հոգեբանական ռեալիզմը։ Գրկ․ Չոպանյան Ա․, Մկրտիչ Պեշիկ– թաշլյանի կյանքը U գործը, Փարիզ, 1907։ Շ ա ր ա ս ա ն, Թուրքահայ բեմը և իր գոր– ծիչները, ԿՊ, 1914։ ՍտեՓանյան Գ․, Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմու– թյան, հ․ 2, Ե․, 1969։ Thai as so A․, <Le Theatre Turc», La Revue Theatrale, 16(1904); Ahmet R․, Уakin caglarda Turk Tiyatrosu, Istanbul» 1932; Metin And «Osmanli Tiya– trosu», Ankara, 1976․ Գ․ Սաեփանյան Վարդուհի Գ․ P․ Վարդումյան

ՎԱՐԴՊԵՏ, միջնադարյան Հայաստանում ճարտարապետի անվանումներից։ Նախա– պես (հնագույն շրջանից մինչե XII դ․) եղել է վարդապետ (պահլավերեն՝ var- da– գործ, վարժություն, ուսում և պետ)՝ նշանակեւով նաև ճարտարապետ։ «Վ․» ձեով մեծ տարածում է ստացել XIII դ․ թերևս, մինչե XVII դ․։ Շին․ արձանագրու– թյուններում «վարդպետ» են կոչված հայ ճարտարապետներ Վեցիկը, Աղբայրիկը, Մինասը, Աիրանեսը, Շահերը, Մխիթարը, Մոմիկը, Դալձագը, Դրիգորիկը և ուրիշ– ներ։ Գրկ․ Բարխուդարյան Ս․, Միշնա– դարյան հայ ճարտարապետներ U քարգործ վարպետներ, Ե․, 1963։

ՎԱՐԴՈՒԿ, գյուղ Արեմտյան Հայաստա– նում, էրզրումի վիլայեթի Դերջան գավա– ռում։ 1909-ին ուներ մոտ 210 (30 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անաս– նապահությամբ, արհեստներով, առետ– րով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժա– րանով։ Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։ Աակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՎԱՐԴՈՒՀԻ (իսկական ազգանունը և անու– նը՝ Նամ ուրազյան - Չիլին– գարյան Ա ն ն ա) [3(15)․8․1862, Թիֆ– լիս –14․3․1945, Թբիլիսի], հայ դերասա– նուհի։ Բեմ․ գործունեությունն սկսել է 1879-ին՝ Թիֆլիսում։ Խաղացել է հայկ․ տարբեր թատերախմբերում, հյուրախա– ղերով հանդես եկել Անդրկովկասի քա– ղաքներում ։ Եղել է Գ․ Չմշկյանի և Գ․ Աուն– դուկյանի աշակերտուհին։ Հայ բեմում զարգացրել է ռեալիստ, սկզբունքները։ Մեծապես գնահատվել է հին Թիֆլիսի բարքերի կնիքը կրող թ!Տ դրամատիկա– կան, թե կատակերգական դերերում՝ Շու– շան, խամփերի, խախո (Աունդուկյանի «Պեպո», «խաթաբալա», «Քանդած օջախ»), Վարդ ու հին խանումի դերում (Ցագարելիի «1սա–․ նում») Խանում (Ցագարելիի «խանում»)։ ժամա– նակակիցներին հիացմունք է պատճառել Վ–ի բացառիկ ստուգապատում խաղը, այն նրբությունը, որով կերտել է հին Թիֆլիսի ծնունդ տված կերպարները՝ նիստուկացի, բարբառի, տարազի ու շար– ժուձևի բոլոր մանրամասերով։ Մեծ հա– ջողությամբ խաղացել է նաև Կուկուշկի– նայի դերը (Ա․ Օստրովսկու «Եկամտա– բեր պաշտոն»)։ 1922-ին Երեանի Առաջին պետթատրոնի բացմանը հանդես է եկել Շուշանի դերում (Աունդուկյանի «Պեպո»)։ Նույն թվականին հիվանդության պատ– ճառով թողել է բեմը։ Լ․ Հախվերդյան

ՎԱՐԴՈՒՄՅԱՆ Դառնիկ Բարսեղի [ծն․ 5․1․1920, գ․ Շահալի (այժմ՝ Վահագնի, ՀԱՍՀ Գուգարքի շրջանում)], Սովետական Միության հերոս (27․6․1945), փոխգնդա– պետ (1963)։ ԱՄԿԿ անդամ 1944-ից։ Սո– վորել է Երեանի պոլիտեխ․ ինստ–ում (1938–41), ավարտել հետևակային դպրոցի ականանետային բաժինը (1942), Վ․ Վ․ Կույբիշևի անվան Ռազմաինժե– ներական ակադեմիայի էլեկտրատեխ․ ֆակուլտետը (1953)։ 1941-ի օգոստո– սին զորակոչվել է կարմիր բանակ։ 1942-ի մարտից լեյտենանտ Վ․, որպես ականանետային հաշվարկի հրամանա– տար, ծառայել է Ստալինգրադի զինվ․ օկրուգում, պահեստային 45-րդ հրաձգա– յին բրիգադի 65-րդ գնդում։ 1943-ի հու– նիսից, 459-րդ գնդի կազմում, մասնակ– ցել է Կուրսկի ճակատամարտին (եղել է ականանետային դասակի հրամանատար), այնուհետև՝ Ուկրաինայի, Լեհաստանի ազատագրմանը, Օդերի գետանցմանը, Բեռլինի գրավմանը, Պրագայի ազատա– գրմանը։ Հերոսի կոչման արժանացել է գերմ․ Գուբեն քաղաքի գրավման ժամա– նակ (1945-ի փետրվ․ 26-մարտի 3) ցուցա– բերած խիզախության և արիության հա– մար։ Պատերազմից հետո շարունակել է ծառայությունը, դասախոսել է զինվո– րական ուսումնարանում։ Զորացրվելուց (1968) հետո աշխատում է Կիրովակա– նում։ Պարգևատրվել է Լենինի, Հայրենա– կան պատերազմի 2-րդ աստիճանի, Կար– միր աստղի 4 շքանշաններով։ Վ․ Դաււաքյան

ՎԱՐԴՈՒՆԻ Լեռն Մուշեղի (1898, Շուշի - 3․1․1975, Երևան), մանկավարժ,հեղափո– խական շարժման մասնակից։ ՀՍԱՀ գիտ․ վաստ․ գործիչ (1965)։ ԱՄԿԿ անդամ 1917-ից։ Ավարտել է Երևանի համալսա– րանը (1926) և Ն․ Կ․ Կրուպսկայայի անվ․ կոմունիստական դաստիարակության ակադեմիան։ Մասնակցել է Ադրբեջանում սովետական կարգերի հաստատմանը։ 1921-ին Թուրքեստանի ԻԱԱՀ կոմկուսի ԿԿ և Լուսժողկոմատի ազգ․ փոքրամաս– նությունների կոմիտեի հայկ․ բաժան– մունքի վարիչն էր, 1922-ին՝ Երեանի և էջմիածնի գավառներում լուսբաժնի վա– րիչը, 1930–33-ին՝ Աշտարակի շրջկոմի քարտուղար։ 1941–45-ին ծառայել է սո– վետական բանակում։ 1945–52-ին եղել է դպրոցների ԳՀԻ–ի դերեկտոր, 1946- 1947-ին՝ Թատերական ինստ–ի մարքսիզմ– լենինիզմի ամբիոնի վարիչ, 1954–55-ին՝ Օտար լեզուների, 1955–62-ին՝ Հեռակա մանկավարժական ինստ–ների դիրեկտոր, 1962–75-ին՝ Մանկավարժական ԳՀԻ–ի