Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/336

Այս էջը սրբագրված չէ

կություն], պա րամե արական կիսահա– ղորդչային դիոդ, որում օգտագործվում է հակադարձ լարումից ունակության կախ– վածությունը։ Կիրառվում է ռադիոէլեկարոնային սարքերում՝ իբրև էլեկտրականորեն կա– ռավարվող ունակությամբ ւոարր։

ՎԱՐԻԿՈՆԴ [անգլ․ varicond, < vari– able) – փոփոխական և cond(enser)– կոնդենսատոր], սեգնետակերամիկական կոնդենսատոր, որի ունակության կախու– մը շրջադիրներին կիրառված էլեկտրա– կան լարումից ունի խիստ արտահայտված ոչ գծային բնույթ։ Վ–ի ունակության ան– վանական արժեքը 10 պֆ–ից մինչե 1 մկֆ է, իսկ առավելագույն և սկզբնական ունա– կությունների հարաբերությունը՝ 2-ից մինչե 20։ Վ․ կիրառում են հոսանքի և լարման պարամետրական կայունարար– ներում, հզոիության և լարման ուժեղա– ցուցիչներում, հաճախականությունների բազմապատկիչներում ու բաժանարարնե– րում և այլուր։ Տես նաև ՍեգնետաԷւեկ– տրիկներ։

ՎԱՐԻՆԳ (Waring) էդուարդ (1734-1798), անգլիացի մաթեմատիկոս, Քեմբրիջի հա– մալսարանի պրոֆեսոր, Լոնդոնի թագա– վորական ընկերության անդամ (1763)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են հանրահաշվին (սիմետրիկ ֆունկցիա– ներ, ռեզոլվենտների տեսություն են), հանրահաշվական կորերի և թվերի տե– սություններին։ Թվերի տեսությունում առանձնապես կարեոր նշանակություն ունի Հարինգի խնդիրը, որը Վ․ ձեակերպել է առանց ապացուցման։

ՎԱՐԻՆԴԻ ՒՆԴԻՐ, թվերի տեսության խնդիր, ըստ որի ցանկացած դրական ամ– բողջ ո^2 համար գոյություն ունի միայն ո–ից կախված այնպիսի k=k(n), որ յու– րաքանչյուր N դրական ամբողջ թիվ կա– րելի է ներկայացնել N=Pin+P2n+• • • • ••+Pkn տեսքով, որտեղ Pi^O ամբողջ թվեր են։ Առանց ապացուցման բանաձեել է է․ Վարինգը (1770)։ Հետագայում ապա– ցուցվել է որոշ մասնավոր դեպքերում, օրինակ, ժ․ Լ․ Լագրանժը ո=2 դեպքում ստացել է k=4։ Կամայական ո–ի համար առաջին ապացուցումը պատկանում է Դ․ Հիւբերւոին (1909), սակայն ^ո)-ի համար կոպիտ գնահատականով։ 1934-ին Ի․ Մ․ Վինոգրադովը իր ստեղծած հատուկ, մեթոդի օգնությամբ զգալիորեն ճշգրտել է այդ գնահատականը՝ 16 դեպքում k(n)<6n(lnn–1), իսկ 1942-ին Յու․ Վ․ Լիննիկը նույնն ապացուցել է տարրական եղանակով։ Վ․ խ–ի բացառիկ նշանակու– թյունն այն է, որ նրա լուծման որոնումնե– րի ընթացքում ստեղծվել են թվերի անա– լիտիկ տեսության նոր հզոր մեթոդներ։ Վ․ Սաղաթեչյան

ՎԱՐԻՈՄԵՏՐ (< լատ․ variare – փոփո– խել և․․․ մետր), 1․ ռադիոտեխնի– կայում, փոփոխական ինդուկտիվու– թյան կոճ՝ տատանողական օղակը պա– հանջվող հաճախականությանը հարմա– րեցնելու համար։ 2․ Երկրաֆիգի– կ ա յ ու մ, սարք, որը ծառայում է որեէ երկրաֆիզիկական մեծության՝ օրինակ, ժամանակի ընթացքում Երկրի մագնիսա– կան դաշտի լարվածության (մագնիսա– կան Վ․), Երկրի մակերեույթին մոտ հորի– զոնական ուղղությամբ ծանրության ուժի դաշտի (գրավիտացիոն Վ․) փոփոխությու– նը որոշելու համար։ Կիրառվում է օգտա– կար հանածոների հետախուզության ժա– մանակ։ 3․ Ա վ ի ա ց ի ա յ ու մ, ինքնա– թիռավարման սարք՝ թռիչքի բարձրու– թյան փոփոխման արագությունը որոշե– լու համար։

ՎԱՐԻՍՏՈՐ [անգլ․ varistor, < varia– ble)– փոփոխական և (resi) stor – ռե– զիսաոր], կիսահաղորդչային ռեզիստոր, որի էլեկտրական դիմադրությունը դրա– կան և բացասական լարման ազդեցու– թյամբ փոՓոխվում է ոչ գծային օրենքով։ Վ–ի պատրաստման համար օգտագործում են կարբիդ–սիլիցիումի փոշի և կապակ– ցանյութեր (կավ, հեղուկ ապակի, լաքեր, խեժեր), որոնք մամլում են, կաղապա– րում և ապա եռակալում 1700°C ջերմաս– տիճանի տակ։ Այնուհետե նմուշի մակերե– սը մետաղապատում են և զոդում ելուստ– ները։ Կիրառվում է փոփոխական հոսան– քի սարքերը իմպուլսային գերլարումից պաշտպանելու, լարումը և հոսանքը կա– յունացնելու և կարգավորելու համար։ Վ․ Բեգչարյան

ՎԱՐԻՍՏԻՏԱՆ ԾԱԼՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, տես Հերցին յան ծաչքավորություն։

ՎԱՐՒՈՒՆՈ, Վ ա ր խ ու ն ա, հայաբնակ գյուղ Վրաց․ ԱԱՀ Թեթրիծղարոյի շրջա– նում, Թրիալեթի լեռնաշղթայի հվ․ լան– ջին, շրջկենտրոնից 1 կմ հս–արմ․։ Վ–ով է անցնում Թբիլիսի–Թեթրիծղարո–Ծալկա խճուղին։ Միավորված է Թեթրիծղարոյի կաթնաանասնապա հական սովետական տնտեսության հետ։ Զբաղվում են նաե այգեգործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Ունի տարրական դպրոց, գրադարան, ակումբ, կենցաղսպասարկ– ման տաղավար։ Վ․ հիմնադրել են Արմ․ Հայաստանի Բասեն գավառից գաղթած հայերը, XVI դ․։ Տեւոագայում Վ–ում բնա– կություն են հաստատել նաև Լոռվա գա– վառի Աառնաղբյուր, Շնող գյուղերից և Ղազախի գավառից եկած հայերը։ Գյու– ղում կա եկեղեցի (XVI դ․)։ ՎԱՐԿ, վերադարձնելու և սովորաբար տո– կոս վճարելու պայմանով տրամադրվող դրամական կամ ապրանքային փոխատը– վություն, որի շարժման ընթացքում վար– կատուի և փոխառուի միջե առաջանում են որոշակի տնտ․ հարաբերություններ։ Մինչ– կապիտ․ ֆորմացիաներին բնորոշ էր վաշ– խառուական Վ․, որի դեպքում վաշխա– ռուները բարձր տոկոսով փոխատվու– թյուններ էին տրամադրում մանր արտա– դրողներին կամ ստրկատերերին ու ֆեո– դալներին։ Կապիտալիզմի պայմաննե– րում Վ․ փոխատվական կապիտաչի շար– ժում է և անմիջականորեն արտահայ– տում է դրամատու (փոխատու) և գործող (արդ․ և առետր․) կապիտալիստների, իսկ վերջին հաշվով՝ կապիտալիստների ու վարձու բանվորների շահագործման հա– րաբերությունները, քանի որ տոկոս (որի աղբյուրը հավեյաւ արժեքն է) գանձելու միջոցով փոխատու կապիտալիստները գործող կապիտալիստների հետ մասնակ– ցում են վարձու աշխատանքի շահագործ– մանը։ Կապիտ․ Վ․ դրսևորվում է տարբեր ձեերով՝ առետր․, բանկիրական, գյու– ղատնտ․, կոմունալ, հիպոթեկային, մի– ջազգային, մուրհակային, պետ․, սպառո– ղական։ Առևտրական վարկի մասնակից– ները գործող կապիտալիստներն են, որոնք ապրանքները միմյանց վաճառում են Վ–ով, այսինքն՝ վճարման հետաձըգ– մամբ։ Գործառնությունները ձևակերպ– վում են մուրհակներով։ Բանկիրա– կան Վ․ դրամական փոխատվություն է, արտահայտում է փոխատվական կապի– տալի շարժումը դրամատու և գործող կա– պիտալիստների միջե։ Այս դեպքում վար– կատուի և փոխառուի միջե որպես միջ– նորդ հանդես է գալիս բանկը, և բանկի– րական Վ․ ընդունում է բանկային Վ–ի ձև։ Վերջինս, նյութական արժեքնե– րի գրավադրմամբ կամ առանց դրա, ժա– մանակավոր օգտագործման համար տրա– մադրվում է կապիտ․ ձեռնարկություննե– րին և մասնավոր անձանց, կամ դրսևոր– վում բանկերի կողմից արժեթղթերի գըն– ման ձևով։ Հիպոթեկային Վ․ փո– խատվություն է անշարժ գույքի գրավա– դրմամբ։ Որպես վարկային գործառնու– թյունների հատուկ ոլորտ, այն զարգացել է կապիտալիզմի ժամանակ, հատկապես՝ իմպերիալիզմի փուլում։ Ազատ մրցակ– ցության ժամանակաշրջանում հիպոթե– կային բանկերը 10, 15, 25 և ավելի տարով փոխատվություններ էին տրամադրում ֆերմերային ու քաղաքային հողամասերի, բնակելի շենքերի ու այլ կառույցների գրավի դիմաց։ Մոնոպոլիստական կա– պիտալիզմի պայմաններում այն օգտա– գործվում է հիմնականում բնակելի տների, առետր․ կառույցների շինարարության ու արտադր․ ֆոնդերի ընդլայնման համար։ Հիպոթեկային Վ․, սպառողական Վ–ի հետ, վաշխառության և աշխատավորների շա– հագործման առավել ճկուն ձևերից է։ (Տես նաև Վարկ գյուղատնտեսական, Վարկ կոմունաչ, Միջազգային վարկ, Վարկ մուրհակային, Պետական վարկ, Սպառո– ղական վարկ)՝․ Վ․ տրամադրվում է կարճ՝ մինչև 1 տա– րի, և երկար՝ տարուց ավելի ժամկետով (երբեմն որպես հատուկ խումբ առանձնաց– վում է միջին ժամկետի Վ․, որը տրամա– դրվում է 1–5 տարով)։ Կարճաժամ– կետ Վ․ սպասարկում է շրջանառու կա– պիտալի շրջապտույտը։ Այն հանդես է գալիս ապրանքային (առետր․ Վ․) և դրա– մական (բանկային Վ․) ձևերով։ Ապրան– քային կարճաժամկետ Վ․ ապրանքի դի– մաց վճարման տարկետումն է։ Դրամա– կան կարճաժամկետ Վ․ տրամադրում են բանկերը, որոնք կենտրոնացնում են ժա– մանակավորապես ազատ դրամական կա– պիտալը, ինչպես նաև բնակչության դրա– մական խնայողությունները։ Կարճաժամ– կետ Վ–ի օբյեկտները տարբեր են՝ փո– խատվությունները տրամադրվում են հում– քի պաշարների, չիրացված պատրաստի արտադրանքի, մուրհակների, դեբիտորա– կաէ պարտքքփի դիմաց են։ Այն առավել լայնորեն 1? Օգտագործվում արդյունաբե– րության սեզոնային ճյուղերում և սուետ– րում։ Սպասարկում է նաև արժեթղթերի շրջանառությունը։ Երկարաժամ– կետ Վ․ սպասարկում է առավելապես հիմնական կապիտալի ընդլայնված վե–