Ռ․ Ռ․ Վարշամով կան, ՀՍՍՀ ԳԱ թղթ․ անդամ (1977)։ Ավարտել է Թբիլիսիի համալսարանը (1952)։ 1955–68-ին աշխատել է ՍՍՀՄ ԳԱ ավտոմատիկայի և հեռուստամեխանիկա– յի (այժմ՝ ԱԱՀՄ ԳԱ կառավարման պրոբ– լեմների) ինստ–ում։ 1968-ից աշխատում է ՀԱԱՀ ԳԱ և Երեանի համալսարանի միաց– յալ հաշվողական կենտրոնում, որպես բաժնի վարիչ։ 1970-ից ՀԱՍՀ ԳԱ ոադիո– էլեկտրոնիկայի և կիբեռնետիկայի գի– տական խորհրդի նախագահն է։ Աշխա– տությունները վերաբերում են ժամանա– կակից հանրահաշվին, թվերի տեսությա– նը, կոմբինատորիկային, ինֆորմացիոն կառավարող համակարգերի սինթեզին։ Վ․ դրել է գծային կոդավորման տեսու– թյան հիմքերը, որոշել սիմետրիկ սխալ– ներ ուղղող կոդերի գոյության հնարավո– րությունները, որոնք համաշխարհային գրականության մեջ հայտնի են Վ–Հիլբեր– տի սահման անունով։ Վ․ նաև վերջավոր դաշտերի վրա բազմանդամների բերման տեսության հեղինակն է։ Լուծել է վերջա– վոր դաշտերի վրա ցանկացած աստիճա– նի չբերվող բազմանդամների կառուցման խնդիրը, առաջադրել օբյեկտների բնու– թագրերի կտրուկ փոփոխությունների նը– կատմամբ ադապտիկ, տիեզերական կապուղիներով տվյալների հաղորդման համակարգերի մշակման նոր սկզբունք– ներ։
ՎԱՐՇԱՆՅԻ (Varsanyi) Իրեն (1873– 1932), հունգար դերասանուհի։ 1894–■ 1896-ին սովորել է Բուդապեշտի Թատե– րարվեստի ակադեմիայում։ 1896–1930-ին աշխատել է «Վիգսինհազ» (Բուդապեշտ) թատրոնում։ Հունգար գրող Շ․ Բրոդիի պիեսներում Վ–ի դերակատարումները (էրժեբեթ, «Ստնտուն», Ֆլորա, «Ուսուց– չուհին») երեույթ են եղել ազգ․ թատրոնի պատմության մեջ։ Վ–ի ռեալիստ, արվես– տին բնորոշ էր հոգեբանական և սոցիալ․ նկարագրերի խորությունը, վերամարմ– նավորման վարպետությունը։ Դերերից են նաև Աննա (Հաուպտմանի «Ջուլհակ– ներ»), էլիզա (Շոուի «Պիգմալիոն»), միսիս Զոնս (Գոլսուորդիի «Արծաթյա ւոուփը»)։ Վ․ հունգ․ թատրոնում Չեխովի կերպար– ների առաջին մարմնավորողն էր։ ՎԱՐՇ11411 (Warszawa), Լեհական ժողո– վըրդական Հանրապետության մայրաքա– ղաքը, երկրի քաղ․, տնտ․, մշակութային և գիտական կենտրոնը։ Գտնվում է Մազո– վեցկի դաշտավայրում, Վիսլա գետի ափե– րին։ Տարածությունը 446 կւՐ է, բն․4 1,6 մլն (1983)։ Կլիման չավւավոր ցամա– քային է (հունվարի միջին ջերմաստիճա– նը –3,5°C է, հուլիսինը՝ 19 2°C, տարե– կան տեղումները՝ 558 till)։ Երկրորդ հա– մաշխարհային պատերազմի վերջում, գեր– մանաֆաշիստ․ զավթիչների կողմից ավեր– ված էին Վ–ի բոլոր շինությունների 85%-ը (ըստ ծավալի), պայթեցված և հրկիզված էր արդ․ ձեռնարկությունների 90% –ը։ 1939-ի 1,3 մլն բնակչից 1944-ին մնացել էր միայն 162 հզ․ մարդ։ Ետպատերազմ– յան շրջանում քաղաքի վերականգնումն ընթացավ արագ թափով, որին մեծ օգնու– թյուն ցույց տվեց Սովետական Միությու– նը։ 1955 թ․ Վ–ի բնակչության թիվը հասավ 1 մլն–ի։ Պատմական տեղեկանք։ ժամանակա– կից Վ–ի տարածքում աոաջին բնակավայ– րերը X դարից են։ 1413-ից Մազովիայի իշ– խանության, 1596-ից հետո՝ Լեհաստանի մայրաքաղաքն էր։ XVIII դ․ վերջին և XIX դ․ լեհ․ ժողովրդի ազատագր․ պայքա– րի կարևորագույն կենտրոններից էր։ 1795-ին քաղաքը զավթել է Պրուսիան։ 1807–13-ին Վարշավայքւ դքսության կենտրոնն էր, Վիեննայի կոնգրեսից (1814–15) հետո՝ Ռուս, կայսրության մեջ մտած Լեհ․ թագավորության մայրաքաղա– քը։ XIX դ․ վերջից խոշոր կապիտ․ քաղաք էր։ Աճել է բնակչությունը (1864-ին՝ 223 հզ․ մարդ, 1893-ին՝ 500 հզ․, 1913-ին՝ 845 հզ․), դարձել է բանվ․ շարժման կենտրոն, ստեղծվել են սոցիալիստ, առաջին խըմ– բակները։ Վ–ի բնակչությունն ակտիվո– րեն մասնակցել է 1905–07-ի հեղափոխու– թյանը։ Առաջին համաշխարհային պատե– րազմի ժամանակ Վ․ օկուպացրել են (1915–18) գերմանացիները։ 1918-ից ան– կախ Լեհաստանի ․ մայրաքաղաքն էր։ 1918-ի վերջին – 1919-ի սկզբին Վ–ում ստեղծվել են Բանվ․ դեպուտատների սո– վետներ։ 1918-ի դեկտեմբերին Վ–ում է անցկացվել Լեհաստանի կոմունիստական բանվ․ կուսակցության (1925-ից՝ Լեհաս– տանի կոմունիստական կուսակցություն) I համագումարը։ Գերմանաֆաշիստ․ օկուպացիայի տարիներին (1939–45) լեհ․