Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/344

Այս էջը սրբագրված չէ

ջա զգային խնդիրների շուրջը։ ՔԿԿ–ի U այլ խորհրդակցություններում անդամ պե– տությունները բազմիցս հանդես են եկել միջազգային լարվածության թուլացման, եվրոպ․ անվտանգության ամրապնդման ու համագործակցության զարգացման, սպա– ռազինությունների մրցավազքի դադարեց– ման և զինաթափման վերաբերյալ կոնս– տրուկտիվ նախաձեռնություններով։ ՔԿԿ–ի մարմիններն են՝ Արտաքին գոր– ծերի մինիստրների կոմիտեն, Պաշտպա– նության մինիստրների կոմիտեն և միաց– յալ քարտուղարությունը; Վ․ պ–ի կազմակերպությունը իր տրա– մադրության տակ ունի Միացյալ զինված ուժեր (ՄԶՈԻ)՝ բաղկացած հատկապես առանձնացված ազգ․ զինված ուժերից, որոնց ընդհանուր հրամանատարն է Գլխ․ հրամանատարը (1977-ից՝ Սովետական Միության մարշալ Վ․ Կուլիկով)։ Նրա տե– ղակալներն են ազգ․ զինված ուժերի հրա– մանատարները՝ պաշտպանության մի– նիստրները։ ՄԶՈԻ–ի շտաբը գտնվում է Մոսկվայում։ ՄԶՈԻ–ի միացյալ հրամանա– տարությունը, Զինվորական խորհուրդն ու շտաբը ապահովում են Վ․ պ–ի մասնակից պետությունների զինված ուժերի փոխ– գործողություններն ու պաշտպանունակու– թյան ամրապնդումը։ Այդ նպատակով նրանք անց են կացնում դաշնակից բանակ– ների համատեղ վարժություններ ու զո– րախաղեր։

ՎԱՐՈՍ Պուբլիոս Քվինտիւիոս (Կվինտի– լիոս) (Publius Quintilius Varus) (մ․ թ․ ա․ մոտ 53–մ․ թ․ 9), հռոմեացի քաղ․ գործիչ U զորավար։ Մ․ թ․ ա․ 13-ի կոնսուլ, մ, թ․ ա․ 7–6-ին4 լեգատ Ասորիքում, մ․ թ․ 5-ից4 Գերմանիա պրովինցիայի կուսակալ։ Վ–ի վարած հարստահարման և ռոմանակա– նացման քաղաքականությունն առաջ է բերել գերմ․ ցեղերի ապստամբություն Արմինիոսի գլխավորությամբ։ Ապստամբ– ները Վ–ի զորքը (27 հզ․ զինվոր) խաբեու– թյամբ ներքաշել են Տետոբուրգյան ան– տառ (այժմ4 ԳՖՀ–ի տարածքում․ Վեգեր և էմս գետերի հովիտների միջև) և կոտո– րել․ Վ․ ինքնասպան է եղել։

ՎԱՐՈՑ, զենքի հնագույն տեսակ, մի ծայրը գամերով պատած մահակ կամ փայտե կոթի վրա հագցված ելուստներով գունդ։ Միջնադարյան Հայաստանում Վ–ով զին– վել են հիմնականում հետևակային որոշ զորախմբեր (վարոցավորք)։ Մ․ Մեյքոնրսն

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐ, տես Պետական կա– ռավարման մարմինների ակւոեր։

ՎԱՐՁԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, վար– չաիրավական վեճերի լուծման հատուկ կարգ, ըստ որի դատական կամ պետ․ այլ մարմիններն իրավասու են քննարկել պետ․ կառավարման մարմինների գոր– ծողությունների դեմ հարուցված բողոք– ների վերաբերյալ գործեր և կայացնել այդ մարմինների համար պարտադիր որո– շումներ։ Բուրժ․ որոշ երկրներում Վ․ ա–յան խնդիրներն իրականացնում են ընդհա– նուր դատարանները (ԱՄՆ, Անգլիա ևն) կամ հատուկ վարչական դատարանները (Ֆրանսիա, Շվեյցարիա, ԳՖՀ ևն)։ Բուրժ․ իրավագիտությունը Վ․ ա–յան մարմիննե– րի ձևական անկախությունը կառավար– ման մարմիններից ներկայացնում է որ– պես քաղաքացիների իրավունքների ու շահերի ապահովման երաշխիք։ իրակա– նում այդ մարմինների «օբյեկտիվությունն» ու «անկախությունը» իրավաբանական խաբուսիկություն է։ Դրանք, վերջին հաշ– վով, պաշտպանում են տիրապետող դա– սակարգի շահերը։ Սոցիալիստ, երկրներում Վ․ ա–յան մար– մինների հատուկ համակարգ չկա, սա– կայն դասակարգային նոր բովանդակու– թյուն, այլ նպատակներ ու խնդիրներ ունե– ցող Վ․ ա–յան առանձին առավել նպատա– կահարմար ինստ–ներ և ձևեր հաջողու– թյամբ կիրառվում են նաև սոցիալիստ, պետության պայմաններում։ ժող․ դա– տարանները քննում են պետ․ կառավար– ման մարմինների դեմ ուդղված քաղաքա– ցիների դիմում–բողոքների՝ վարչաիրա– վական հարաբերություններից բխող բազ– մաթիվ գործեր։ Օրինակ, ՍՍՀՄ–ում ժող․ դատարանները քննարկում են վարչական տուգանքների անօրինականության, նո– տարական գրասենյակների հակաիրավա– կան գործողությունների, տեղական սո– վետների գործադիր կոմիտեների մի շարք որոշումների դեմ հարուցված բողոքները։ ՍՍՀՄ–ում, 1958-ից հետո, ընդունված մի շարք ակտերի (դատարանակազմության, քրեական, քաղաքացիական օրենսդրու– թյան հիմունքներ, միութենական հանրա– պետությունների օրենսգրքեր ևն) ուժով էապես ընդլայնվել է վարչական իրավա– հարաբերություններից բխող գործերի քննարկման ժող․ դատարանների իրա– վունքը։ Մասնավորապես, միութենական հանրապետությունների օրենսգրքերում նախատեսված են հատուկ գլուխներ, որոն– ցով կարգավորվում են վարչական իրա– վահարաբերությունների գործեր։ Պետ․ կառավարման մարմինների գործունեու– թյան նկատմամբ դատական վերահսկո– ղության իրագործումը սովետական քա– ղաքացիների սուբյեկտիվ իրավունքների իրականացման կարևորագույն երաշխիք– ներից է, սոցիալիստ, օրինականության հետագա ամրապնդման եղանակներից։

ՎԱՐՁԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱ–

ՎՈՒՆՔ, իրավունքի ճյուղ, որը կարգա– վորում է պետ․ կառավարման ոլորտում անհատական վարչական գործեր քննելու և լուծելու ընթացքում առաջացած հասա– րակական հարաբերությունները (տես Վարչական դատավարություն)։ Վ․ դ, ի–ի նորմերը որոշում են պետ․ կառավարման ապարատում քաղաքացիների դիմումնե– րի ու բողոքների ընդունման և քննարկ– ման, վարչական որոշ (այդ թվում՝ վար– չական հարկադրանքի կիրառման) ակ– տերի հրապարակման կարգը, ամրապըն– դում են վարչաիրավական հարաբերու– թյունների մասնակիցների միջև առաջա– ցող վեճերի լուծման կարգը, սահմանում քաղաքացիների և վարչական դատավա– րության այլ մասնակիցների իրավունք– ների երաշխիքները, որոշում են վարչա– կան իրավախախտումների վերաբերյալ գործերի քննարկման և ընդունված որո– շումների կիրառման կարգը։ իրավաբա– նական գրականությունում տարբերում են Վ․ դ․ ի–ի հետևյալ նորմերը՝ վարչական իրավունքի ընդհանուր սկզբունքներ, վար– չական դատավարության մասնակիցնե– րի կոնկրետ իրավունքներ, վարչական գործեր քննոդ մարմինների իրավասու– թյուններ և այդ գործերի քննության կար– գը, վարչական դատավարության բոլոր փուլերի ժամկետները, ընդունված որո– շումների բողոքարկման և գանգատարկ– ման կարգը սահմանող նորմեր։ ՍՍՀՍ–ում Վ․ դ․ ի–ի նորմերն ամրա– պնդված են ՍՍՀՄ և Միութենական հան– րապետությունների օրենսդրական մի շարք ակտերով (վարչական տուգանքների կիրառման և վարչական ներգործության այլ միջոցների մասին օրենսդրություն, վարչական հանձնաժողովների մասին կա– նոնադրություն, անչափահասների հանձ– նաժողովների մասին կանոնադրություն ևն)։ Ն․Աւցիրսն

ՎԱՐՁԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, լայն առումով՝ պետ․ իշխանության գործադիր– կարգադրիչ մարմինների վարչաիրավա– կան նորմերի կիրառման գործունեությու– նը անհատական գործեր քննելիս, նեղ առումով՝ վարչաիրավական հարաբերու– թյունների մասնակիցների միջև ծագած վեճերի լուծման և վարչական հարկադրան– քի կիրառման պետ․ մարմինների գոր– ծունեությունը։ Վ․ դ–յան խնդիրը պետ․ կառավարման ոլորտում սոցիալիստ, օրի– նականության ապահովումն է, սովետա– կան քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանությունը։ Վ․ դ–յան նորմերը որոշում են պետ․ մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործողու– թյունների դեմ բերվող բողոքները, վար– չական իրավախախտման համար պատաս– խանատվության, վարչական ներգործու– թյան ենթարկելու կարգը (վարչական ձեր– բակալություն, վարչատեխ․, վարչաբժըշ– կական հարկադրական միջոցներ ևն)։ Վ․ դ–յան մասնակիցներ կարող են լինել քաղաքացիները, հասարակական կազմա– կերպությունները, պետ․ մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք։ Դատա– վարության յուրաքանչյուր մասնակից ունի որոշակի իրավունքներ և պարտականու– թյուններ։ Հասարակական կազմակեր– պություններին իրավունք է վերապահված մասնակցել վարչական իրավախախտում– ների քննարկմանն ու լուծմանը, վարչա– կան հանձնաժողովների և վարչական հար– կադրանք կիրառող այլ մարմինների գոր– ծունեությանը։ Վ․ դ․ բաժանվում է փուլերի՝ ա․ վարչա– կան գործերի հարուցում (պետ․ մարմիննե– րի, հասարակական կազմակերպություն– ների ու քաղաքացիների նախաձեռնու– թյամբ) և դրա հանձնումն ըստ ընդդատու– թյան։ Գործի հարուցման ժամկետը, կախ– ված բովանդակությունից ու բնույթից, տարբեր է։ Օրինակ, վարչական տու– գանքների վերաբերյալ բողոքները հանձ– նըվում են դատական տուգանք նշանա– կելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում։ բ․ Գործի քննարկում և լուծում ըստ էության։ Վար– չական իրավախախտումների վերաբերյալ որոշ գործեր ընդդատյա են դատարան– ներին (օրինակ, ընտրողների ցուցակում անճշտությունների հայտնաբերման գոր– ծերը)։ գ․ Որոշման կատարումը հանձնա– րարվում է որոշում կայացնող մարմին– ներին կամ կառավարման այլ մարմին–