Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/347

Այս էջը սրբագրված չէ

հիկի նշաններից ապօրինաբար օգտվելը, սանտր, նավի վրա ՍՍՀՄ դրոշի ինքնա– գլուխ բարձրացնելը, նավերի ընդհար– ման դեպքում տուժողներին օգնություն ցույց չտալը, միջազգային ծովային հեռա– գրական կաբելի ոչնչացումը կամ վնասու– մը)․ 4․ ոտնձգություններ պետ․ և հասա– րակական մյուս կարևոր շահերի դեմ (սո– վետական կարգերն արատավորող ակն– հայտ հերյուրանքներ տարածելը, պետ․ գերբը կամ պետ․ դրոշակն անարգելը, հասարակ, կարգը խախտող խմբակ, գոր– ծողություններ կազմակերպելը կամ դրանց ակտիվորեն մասնակցելը)։ Կախված վտան– գավորությունից, Վ․ դ․ ու․ հ–ի համար նախատեսվում են տարբեր պատիժներ՝ տուգանք, ուղղիչ աշխատանքներ, ազատա– զրկում, որոշ դեպքերում՝ հասարակական ներգործության միջոցներ։ Ա․ Թովմաս յան

ՎԱՐՉԱՏէՐԻՏՈՐԻԱԼ £ԱԺԱՆՈՒՄ, պետու– թյան տերիտորիայի բաժանումը մասերի՝ պետ․ մեխանիզմը (հատկապես՝ պետ․ իշխանության տեղական մարմինների հա– մակարգը) առավել արդյունավետ կազ– մակերպելու նպատակով։ Բուրժ․ երկըր– ներում Վ․ բ․ կատարվում է առավելապես ըստ վարչական, «նպատակահարմարու– թյան» և ոստիկանական շահերի նկատա– ռումներով։ Սովետական պետությունը Վ․ բ․ կատարելիս հաշվի է առնում բնա– պատմ․ և տնտ․ պայմանները, ազգ․ առանձնահատկությունները, պետ․ ապա– րատը բնակչությանը մոտեցնելու անհրա– ժեշտությունը։ ՍՍՀՄ–ում (տես աղյուսա– կը) վարչատերիտորիալ հիմնական միա– վորներն են՝ մարզը, շրջանը, քաղաքը, գյուղը (ստանիցա, խուտոր, ղշլաղ, աուլ)։

ՌՍՖՍՀ–ում կան նաև երկրամասեր։ Ցու– րաքանչյուր միութենական հանրապետու– թյուն սահմանում է իր Վ․ բ․և լուծում վար– չատերիտորիալ կառուցվածքի այլ հար– ցեր (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 79)։ ՀՍՍՀ Վ․ բ․ սահմանված է ՀՍՍՀ սահ– մանադրությամբ (հոդված 78)։ Սոցիալիստ, մյուս երկրներիՎ․ բ․ կա– տարվում է ըստ այդ երկրների ներքին առանձնահատկությունների և կարգավոր– վում սահմանադրություններով, օրենքնե– րով ու հրամանագրերով, պետ․ իշխանու– թյան տեղական մարմինների մասին օ– րենքներով։

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ձևական–բյուրո– կրատական կառավարում, որն իրակա– նացվում է հրամանով, կարգադրությամբ, հրամանատարությամբ, սոցիալիստ, ար– տադրությունը կառավարելիս ժող․ զանգ– վածների դերի անտեսմամբ։

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ, 1․ պետ․ կառավարման արտադրական–ճյուղային, արտադրա– կան–տերիտորիալ կամ ֆունկցիոնալ հի– մունքներով գործող մարմին։ Այսպես, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի կազմում գործում են ՀՍՍՀ Կենար, վիճակագրա– կան Վ․, ՀՍՍՀ մոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների գլխ․ Վ․, ՀՍՍՀ երկրաբանության Վ․, ՀՍՍՀ գու– նավոր մետալուրգիայի Վ․, ինչպես նաև ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տնտ․ ու սոցիալ–մշակութային շինարա– րության գործերի այլ գլխ․ Վ–ներ։ Մինիս– տրությունների, պետ․ կոմիտեների, կենար, և տեղական այլ մարմինների կազ– մում գործում են գլխ․ Վ–ներ։ 2․ Հասարա– կական կազմակերպության ընտրովի ղե– կավար մարմին (օրինակ, «Դիտելիք» ըն– կերության վարչություն)։ 3․ Հիմնարկու– թյան, ձեռնարկության ղեկավար մարմի– նը (տես Ադմինիստրացիա)։

ՎԱՐՊԵՏ (պաշտոն), ՍՍՀՄ–ում արտադր․ տեղամասի ղեկավար։ Արտադրամասի մեծությունից ու արտադր․ կառուցված– քից կախված, ենթարկվում է արտադրա– մասի, հերթափոխի, գծի պետին կամ ավագ Վ–ին, որը ղեկավարում է երեքից ոչ պակաս Վ–ի։ Իրականացնում է կառա– վարման ապարատի ու բանվորների կա– պը։ Վ–ին ենթակա են տեղամասի հիմնա– կան ու օժանդակ բանվորներն ու ծա– ռայողները՝ աշակերտ– ները, բաշխիչ աշխա– տողները, պահեստա– պետները։ Կատարող– ների միջև աշխատան– քի առավել ռացիոնալ բաշխման ու սարքա– վորման օպտիմալ բեռնման ուղիով ապա– հովում է պլանային ա– ռաջադրանքների կա– տարումը։ Որոշումներ կայացնելիս ղեկավար– վում է արտադրության ընթացիկ պլաններով, օպերատիվ գրաֆիկնե– րով, օրացուցային– պլանւսյին նորմատիվ՝ ներով, երթուղային օպերացիոն տեխնոլո– գիական քարտեզնե– րով, սարքավորման շահագործման տվյալ– ներով, բանվորների ո– րակավորման բնութա– գրերով։ Տեղամասը ղե– կավարելիս օգտագոր– ծում է կազմակերպս!- ՍՍՀՄ–ի և միութենական հանրապետությունների վար– չատերիտորիալ բաժանումը (աո 1 հունվ․, 1984) Ինքնավար հանրա–* ] պետություններ | Ինքնավար մարզեր Ինքնավար օկրուգ– ներ Երկրամասեր Մարզեր Շրջաններ C* Տ «․ 1 1 ՀՅ1 В Ծ А Տ 9 Pl> В с* B§ ՍՍՀՄ 20 8 10 6 123 3213 2138 3937

ՌՍՖՍՀ 16 5 10 6 49 1822 1020 2133 ՈւՍՍՀ – – – 25 479 418 910 ԲՍՍՀ – – – 6 117 97 111 Ուզբ․ UUC 1 – – – 12 158 120 87 Ղազախ․ ՍՍՀ – – – – 19 221 82 205 Վրաց․ ՍՍՀ 2 1 – – 65 60 53 Ադրբ․ ՍՍՀ 1 1 – –- – 61 63 122 Լիտվ․ ՍՍՀ 44 92 22 Մոլդավ․ ՍՍՀ 39 21 46 Լատվ․ ՍՍՀ 26 56 37 Կիրգիզ․ ՍՍՀ –– – – – 4 40 18 31 Տաջիկ․ ՍՍՀ __ 1 – – 3 45 18 49 Հայկ․ ՍՍՀ 37 27 33 Թուրքմ․ ՍՍՀ – – – 5 44 15 74 էստոն․ ՍՍՀ 15 33 24 կան–վարչական, տնտ․ և դաստիարակչա– կան մեթոդներ, նպաստում սոցիալիստ, մրցության ծավալմանն ու արտադրության առաջավոր փորձի տարածմանը, մասնակ– ցում արտադրանքի նորմաների ու վար– ձաչափերի վերանայմանը, բանվորներին որակավորման կարգ շնորհելուն, խրա– խուսում կամ կարգապահական տույժի ենթարկում բանվորներին։

ՎԱՐՊԵՏ, արհեստավորական եղբայրու– թյան՝ համքարության առանձին կրպակ– արհեստանոցի կամ նույն արհեստով ըզ– բաղվող մարդկանց խմբի ղեկավարը միջ– նադարյան Հայաստանում։ Վ․ կազմակեր– պել է աշխատանքները, աշակերտներին ու ենթավարպետներին սովորեցրել տվյալ արհեստի նրբությունները։ Վ․ դառնալու համար ենթավարպետը քննություն է հանձնել նույն համքարության 2–3 Վ–ի ներկայությամբ, կազմակերպել ծիսական ճաշկերույթ, ծանոթացել համքարության ներքին օրենքներին, երդվել՝ լինել ազ– նիվ ու անաչառ։ Նորընտիր Վ․ ստացել է առանձին արհեստանոց բացելու և այլ իրավունքներ։ Նույն համքարության Վ–նե– րի ղեկավարը կոչվել է ւ|արպետաց Վ․, իսկ մի քանի համքարություններինը՝ գլխավոր Վ,։ Համքարությունների վերա– նալուց հետո Վ․ անվանումը դարձել է հմուտ, փորձառու արհեստավորի, ինչպես նաև արվեստի ու գրականության բնագա– վառներում կատարելության հասած ան– ձանց պատվանուն։ Կ․ Սեղքոսյան

ՎԱՐՍԱԿ (Avena), դաշտավլուկս!զգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 70 տեսակ։ Մշակության մեջ տարածված է Վ․ ցանովին կամ Վ․ սովորա– կանը (A․ sativa), գարնանացան կամ աշնանացան բույս է։ Արմատը՝ փնջաձև, թափանցում է մինչև 120 սմ խորություն։ Ցողունը կանգուն է, ծաղկաբույլը՝ ցրված կամ մի կողմ թեքված հուրան։ Պտուղը հատիկ է՝ թեփուկավոր կամ մերկ, տերև– ները նշտարաձև են։ Խոնավասեր բույս է, հողերի նկատմամբ պահանջկոտ չէ։ Հա– տիկն սկսում է ծլել 1–2°C տաքության պայմաններում, դիմանում է –8–9°C գարնանային սառնամանիքներին։ Վեգե– տացիայի տևողությունը 100–120 օր է։ Վ․ հիմնական հատիկաֆուրաժային կե– րաբույսերից է։ Վ–ից պատրաստում են ալյուր, ձավար («հերկուլես»), որոնք օգ– տագործվում են դիետիկ խ մանկական սննդի համար։ 100 կգ Վ–ի կանաչ զանգ– վածը համարժեք է 17, խոտը՝ 48, ծղոտը՝ 31, մղեղը՝ 48, հատիկը՝! 100, ալյուրը՝ 117 կերային միավորի։ ՍՍՀՄ–ում մշակ– վում է ՌՍՖՍՀ–ում, Ուկրաինայում, £ե– լոռուսիայում, Մերձբալթիկայում, Հս․ Ղա– զախստանում, Սիբիրում։ ՀՍՍՀ–ում՝ Կա– լինինոյի, Ստեփանավանի, Գուգարքի և լեռնային այլ, համեմատաբար խոնավ պայմաններ ունեցող, շրջաններում։ Միամյա Վ–ից արտադր․ նշանակություն ունեն նաև հետևյալ տեսակները․ Վ․ ավազայինը (A․ strigosa), մշակ– վում է Անգլիայում, Իտալիայում, Պորտու– գալիայում։ Վ․ բյուգանդականը (A․ byzantina)․ լինում է աշնանացան և գարնանացան, չորադիմացկուն է և ուժեղ արտահայտված իմունիտետ ունի թագա– նման ժանգի, քարամրիկի և Փոշեմրիկի,