Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/348

Այս էջը սրբագրված չէ

Ինչպես նաև ալրացողի նկատմամբ։ Մը– շակվում է միջերկրածովյան երկրներում, ԱՄՆ–ում, Արգենտինայում, Ավստրալիա– յում, որոշ չափով ԱԱՀՄ հվ․ շրջաններում։ Ա․ Մաթևոսյան․

ՎԱՐՍԱՆԴ, ծաղկի կենտրոնում գտնվող իգական օրգան։ Առաջացել է մեկ կամ մի յանի փակ պտղաթերթիկներից։ Կազմ– ված է ստորին, սնամեջ լայնացած սերմ– նարանից, բարակ, մեծ մասամբ գլանաձե սռնակից և սպիից։ Սերմնարանում գտնվում են սերմնաբող– բոջները, որոնցից բեղմնավորումից հետո զարգանում են սերմերը։ Վ․ բնորոշ է Վարսանդների տարբեր ձևեր ծածկասերմ բույսերին և մասնակցում է պտղի ձևավորմանը։ Շատ բուսաբաններ Վ․ տերմինը համարժեք են համարում գի– նեցիումին, որը լինում է ցենոկարպ, երբ Վ․ կազմված է լինում մի քանի սեր– տաճած պտղաթերթիկներից, և ա պ ո– կ ա ր պ, երբ մի քանի պտղաթերթիկնե– րից յուրաքանչյուրն առանձին Վ․ է առա– ջացնում, և ծաղկի մեջ մի քանի Վ–ներ են լինում (օրինակ, գորտնուկազգիներ, մագ– նոլիաներ ևն)։ ՎԱՐՍ ԷՐ, գյուղ ՀՍՍՀ Սևանի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հվ–արմ․։ Անասնա– պահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային Վարսեր կուլտուրաների և կարտոֆիլի մշակու– թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույ– թի տուն, գրադարան, կենցաղսպասարկ– ման տաղավար, կինո, մսուր–մանկապար– տեգ, բուժկայան։ Առաջին անգամ հիշա– տակվում է IX դ․։ ՎԱՐՍ Կ Ի (Warski) (իսկական ազգանունը՝ Վարշավսկ ի–Վ ա ր ս կ ի) Ադոլֆ Եժի (1868–1937), լեհ․ բանվ․ շարժման գործիչ, հրապարակախոս։ 1889-ին՝ Լեհ․ բանվորների միության կազմակերպիչնե– րից, 1893-ին մասնակցել է Լեհ․ թագավո– րության, ապա Լեհ․ թագավորության և Լիտվայի ս–դ–ի (ԼԹ և ԼՍԴ) ստեղծմանը։ Լեհաստանում 1905–07-ի հեղափոխ․ իրադարձությունների մասնակից։ ԼԹ ե ԼՍԴ–ի պատգամավոր ՌԱԴԲԿ II և IV հա– մագումարներում։ ԼԹ և ԼԱԴ ՌԱԴԲԿ–ի մեջ մտնելուց (1906) հետո Լեհաստանի ներկայացուցիչն էր ՌԱԴԲԿ ԿԿ–ի կազմում։ Քանիցս բանտարկվել և աքսորվել է։ 1918-ին Լեհ․ կոմկուսի (ԼԿԿ) կազմա– կերպիչներից էր, 1919–29-ին՝ ԼԿԿ ԿԿ անդամ, 1923-ին՝ ԼԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ, 1926-ին՝ սեյմի դեպուտատ կոմ– կուսից։ Մասնակցել է Կոմինտերնի III – YI կոնգրեսներին։ 1929-ից՝ վտարանդի, ապրել է ԱԱՀՄ–ում։

ՎԱՐՎԱՐԻ&Մ (<հուն․ PapPapog–բարբա– րոս, վայրագ, վայրի, կոպիտ), տես Օտա– րաբանություն՝․

ՎԱՐՈՒԺԱՆ Դանիել (Չպուգքյարյան Դա– նիել Գրիգորի, 20․4․1884, գ․ Բրգեիք, Աե– բաստիայի նահանգում –26․8․1915, Մեծ եղեռնի զոհ), հայ բանաստեղծ, գրական– հասարակական գործիչ։ Գրաճանաչու– թյուն սովորել է ծննդավայրի դպրոցում։ Կրթությունը շարունակել է Բերայի Աագըզ– աղաճիի Մխիթարյան երկամյա նախակըր– թարանում (1896–98), Գատըգյուղի (Քաղ– կեդոնի) գիշերօթիկ դպրոցում (1898– 1902), այնուհետե՝ Վենետիկի Մուրատ– Ռափայելյան վարժարանում (1902–05)։ Բարձրագույն կրթությունն ստացել է Գեն– տի (Բելգիա) համալսարանում (1905– 1909), ուսումնասիրել գրկ․ և հասարակա– կան գիտություններ։ Վերադառնալով հայ– րենիք՝ զբաղվել է ուսուցչությամբ․ Աե– բաստիայի Արամյան վարժարանում դա– սավանդել է (1909–11) հայ․ և ֆրանս․, հայ գրկ․, սահմանադրություն և քաղաքա– տնտեսություն, Թոքատի (Եվդոկիա) ազգ․ ճեմարանում (1911–12)՝ հայ գրկ․, տըն– տեսագիտություն, բարոյագիտություն, ֆրանս․, Կ․ Պոլսում (1912–15, ապրիլ) եղել է Լուսավորչյան վարժարանի տնօ– րենը։ Ուսուցչական աշխատանքին զուգըն– թաց ծավալել է հասարակական լայն գոր– ծունեություն։ Կազմակերպել է հանդես– ներ, բանախոսություններ, թատեր․ ներ– կայացումներ, որոնց նպատակն էր նպաս– տել հետամնաց սովորույթների, քարա– ցած նախապաշարմունքների, դավանա– կան երկպառակությունների վերացմանը, «դարերով ընդհատված տոհմային փառա– հեղ քաղաքակրթության թելը ձեռք առնե– լու և շարունակելու» (Նամականի, 1965, էջ 151) գործին։ Վ–ի տնօրինության տարի– ներին Լուսավորչյան վարժարանը դար– ձել է աշխարհիկ գաղափարների կենտ– րոն։ Հ․ Աիրունու վկայությամբ՝ Վ–ի հրապարակային ելույթները հնչում էին որպես «լայնահունչ և բարձրաթռիչք քերթ– ված»։ Վ․ եղել է նաև գրական կյանքի ակտիվ կազմակերպիչ։ Նպատակ է ունե– ցել ստեղծել հայ գրողների և արվեստա– գետների միություն՝ «Աստղատուն» անու– նով, որը, սակայն, չի իրականացել։ Դրա փոխարեն Վ–ի և Հ․ Սիրունու նախաձեռ– նությամբ հրատարակվել է <Նավասարդ> (1914) տարեգիրքը։ Վ․ մասնակցել է նաե «Մեհյան»-ի (1914) խմբագրությանը՝ Հ․ Քյուֆեճյանի (Օշական), Ահարոնի, Կ․ Զարյանի, Գ․ Բարսեղյանի հետ ստո– րագրելով հանդեսի հանգանակը։ Նրան առանձնապես մտահոգում էր զարգաց– ման նոր հուն մտած գրկ–յան վաղվա օրը։ «Կծու խոսքեր» (1914) բաց նամակը գա– ղափարի պատգամ և վարպետության դաս էր՝ ուղղված գրական երիտասար– դությանը։ Վ–ի գրական նախաֆորձերը վերաբե– րում են Քաղկեդոնի գիշերօթիկում ուսա– նելու տարիներին։ Առաջին ոտանավոր– ները հրապարակվել են աշակերտական «Արձագանք մոտայի» (1901) ձեռագիր թերթում։ 1902-ին բանաստեղծը պատ– րաստել է իր առաջին ժողովածուն՝ «Ծաղ– կեփունջ կամ բրգնիքցիի մը նվագները», որը մնացել է անտիպ։ Առաջին տպագիր գործերն են «Բանաստեղծ նահապետին շիրիմին առջև» բանաստեղծությունը և «Եվկիտ Տոնել» դյուցազնավեպը («Բազ– մավեպ», 1904)։ 1904-ին կազմել է իր երկ– րորդ ժողովածուն՝ «Փուշի ակոսներ» (սկզբնապես՝ «Մրկահույզ կայծոռիկներ») խորագրով, որը նույնպես չի տպագրվել։ 1905-ին տպագրության է ներկայացրել մի նոր ժողովածու՝ «Աարսուռներ»-ը, որ– տեղ առաջին անգամ ստորագրել է՝ Դա– նիել Վ․։ Աակայն Մխիթարյան հայրերը հարմար չեն գտել ամբողջապես հրատա– րակել այն։ Բանաստեղծությունների մի մասը նույն թվականին լույս է տեսել «Գեղունի» և «Բազմավեպ» հանդեսնե– րում (1905)։ «Գեղունի»-ում տպագրված– ները 1906-ին հրատարակվել են Վենե– տիկում՝ «Սարսուռներ» խորագրով։ ժո– ղովածուն Սիամանթոյի բանաստեղծա– կան շարքերից հետո բերում է նոր գա– ղափարներ ու նոր ոճ․ բնության, սիրո, անորոշ երազանքի տարածված մոտիվնե– րի փոխարեն ներշնչանքի աղբյուր է դառ– նում իրական կյանքը՝ մարդկային ճակա– տագրերով («Հիվանդ է»)։ Բանաստեղծը խորհում է ժողովրդի և անհատի, արվես– տի և իրականության, բանաստեղծի և աշխարհի բարդ ու բազմազան կապերի մասին («Մուսային», «Ավազանին ձուկե– րուն», «Երազ և խոհ»)՝ արծարծելով մար– դու տառապանքների հանդեպ բարության, անձնազոհության, հումանիզմի դեռես աղոտ գաղափարներ։ «Աարսուոներ»-ը որոշ իմաստով գեղարվեստական ծրագիր է, որտեղ նշմարվում են Վ–ի ապագա ստեղ– ծագործության գրեթե բոլոր հիմնական հատկանիշները։ Բանաստեղծը աշխարհը տեսնում է ռոմանտիկական սուր բևեռա– ցումների մեջ, մտածում վառ արտահայտ– ված պատկերների լեզվով, հոգեբանական ու առարկայական տեսարանները ներ– կայացնում հատու և խոշոր գծերով։ Շա– րունակում է ձևավորվել բանաստեղծա– կան աշխարհայեցողության այն կերպը, որով բնութագրվում է մի ամբողջ գրական ուղղություն՝ հայկ․ նեոռոմանտիզմը, որն իր ամենացայտուն արտահայտությունը պիտի գտներ Վ–ի ստեղծագործության մեջ։ Վ–ի երկրորդ գիրքը՝ «Ցեղին սիրտը» (1909), նշանավորում է արևմտահայ բա– նաստեղծական մտքի զարգացման մի նոր աստիճան։ Ռեակցիայի ծանր տարինե– րը մնացել էին ետևում։ 1908-ի երիտ– թուրք․ հեղափոխությունը ժամանակավոր հնարավորություն էր ստեղծել համախմբե– լու ցրված գրական ուժերը։ Գրկ․ անհա– տի Ներաշխարհի անձուկ ոլորտից դուրս էր գալիս կենսական լուրջ հարցադրում–