Ի․ Ս․ Վստունցյան Ի․ Ի․ Վացեաիս 1919-ից՝ Երևանում։ 1923–30-ին դասա– խոսել է Երևանի համալսարանում, 1930-ից՝ Երևանի պոլիտեխ․ ինսա–ում։ Ինսա–ում հիմնադրել է գծագրական երկ– րաչափության և գծագրության ամբիոնը և այն ղեկավարել մինչև 1956-ը։ Ռուսերե– նից թարգմանել է գծագրական երկրաչա– փության աոաջին հայերեն դասագիրքը, կազմել խնդրագիրք բուհերի համար։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Հ․ Բւսբայան ՎԱՐՔ, շրջապատող միջավայրի հետ կեն– դանի էակների փոխազդեցության պրո– ցեսը։ Վ․ ծագում է մատերիայի կազմա– կերպման բարձր մակարդակում, երբ ձեռք է բերվում ինֆորմացիա ընկալելու, պահ– պանելու և վերափոխելու ընդունակու– թյուն՝ օգտագործելով ինֆորմացիան ինք– նապահպանման և գոյության պայմաննե– րին հարմարվելու կամ (այդպիսին է մարդը) այդ պայմանները ակտիվորեն վե– րափոխելու նպատակով։ Ոչ օրգանական աոարկաների (օրինակ, էլեկտրոնի, մո– լորակի, մեքենայի են) Վ–ի մասին կարե– լի է խոսել միայն պայմանականորեն։ <Վ> տերմինը կիրառելի է ինչպես առանձ– նյակների, անհատների, այնպես էլ դրանց համախմբությունների (կենսաբանական տեսակի Վ․, սոցիալ․ խմբի Վ․) առնչու– թյամբ։ Վ․ օբյեկտիվ պրոցես է և ուսում– նասիրվում է տարբեր գիտություններում՝ կենսաբանական, սոցիալ․ և որոշակի առումով կիբեռնետիկայում։ Կենսաբա– նության մեջ էվոլյուցիոն տեսության զար– գացումով (Չ․ Դարվին) Վ․ ստացել է դե– տերմինիստական բացատրություն, և ռեֆ– լեքսի՝ որպես Վ–ի հիմնական ակտի, նախկին մեխանիստական ըմբռնումը վե– րափոխվել է համակարգային–կենսաբա– նական ըմբռնվան (Ի․ Մ․ Սեչենով)։ Դրա– նով իսկ դրվել է բարձրագույն նյարդային գործունեության (Ի․ Պ․ Պավլովը դրա հո– մանիշ էր համարում Վ․) մասին ուսմունքի հիմքը։ Րիհևիորիզմը հոգեբանության առար– կա է համարել Վ․՝ որպես արտաքին ազ– դակների պատասխան շարժողական ռեակցիաների համակարգ։ Այս հայեցա– կետի սահմանափակությունները հաղթա– հարելու փորձ էր նեոբիհևիորիզմը, որը առաջարկեց Վ․ դիտել որպես պրոցես, որի ընթացքում արտաքին ազդակի և օրգա– նիզմի պատասխան ռեակցիաների մի– ջև գործում են տարբեր միջանկյալ գոր– ծոններ (մղումներ, դիրքորոշումներ, ճա– նաչողական երևույթներ)։ Արևմտյան հո– գեբանության այլ ուղղություններում ուսումնասիրվում է Վ–ի կախումը հակու– մից (Զ․ Ֆրոյդ), «կենսական տարածու* թյունից», որտեղ օրգանիզմը իրացնում է իր մղումները (Կ․ Լեին, գեշտալդ հոգե– բանություն), գործողությունների և օպե– րացիաների փուլ առ փուլ զարգացող հա– մակարգից (ժ․ Պիաժե) ևն։ Կենդանիների Վ–ի տարբեր ձևերն են ուսումնասիրում էթոլոգիան [(<հուն․ evog – սովորույթ, բարք և ․․,չոգիա), բնական պայմաննե– րում կենդանիների Վ–ի առանձնահատկու– թյուններն ուսումնասիրող գիտություն] և կենդանիների հոգեբանությունը [ուսում– նասիրում է տարբեր հոգեկան երևույթնե– րի (զգայություն, ընկալում, հույզեր) դերը կենդանիների Վ–ի կարգավորման մեջ]։ Սովետական հոգեբանության մեջ մար– դու Վ․ մեկնաբանվում է որպես բնական նախադրյալներ ունեցող, սակայն հիմ– քում սոցիալականորեն պայմանավորված գործունեություն, որի տիպական ձևը աշ– խատանքն է։ Այս ըմբռնմամբ մարդու Վ․ կարգավորվում է այն նպատակով, որն ընտրում է ազատ ընտրության և ինքնու– րույն որոշումներ կայացնելու ունակ անձ– նավորությունը։ Ընդ որում հիմնարար նշանակություն ունի աշխարհայացքը, որի բնույթից է կախված Վ–ի ուղղվածությունը և սոցիալական արժեքը։ Գրկ․ Сеченов И․ М․, Избр․ философ– ские и психологические произведения, М․, 1947; Павлов И․ П․, Поли․ собр․ соч․, т․ 3, кн․ 1, М․, 1951; Рубинштейн С․ Л․, Принципы и пути развития психоло– гии, М․, 1959․
ՎԱՐՔԱԳՐՈՒԹՅՈՒՆ, միջնադարում լայն տարածում գտած գրական ժանր, որն ընդ– գրկում է քրիստոնեական եկեղեցու կող– մից սրբերի շարքը դասված հոգևոր և աշխարհիկ անձանց կենսագրությունները՝ վարքերը։ Առաջին նմուշներից են Աստ– վածաշնչի սրբերի կյանքի նկարագրու– թյունները։ Վ․ ձևավորվել և բուռն զարգա– ցում է ունեցել քրիստոնեության հաղթա– նակից հետո Բյուզանդիայում (IV դ․)։ Վարքի, ինչպես և վկայաբանության (տես Վկայաբանությոմւ) հիմքում ընկած է հե– րոսի իդեալականացման սկզբունքը։ Մատչելի և բանահյուսական լինելու շնոր– հիվ Վ․ միջնադարում եղել է ընթերցանու– թյան նյութ և որոշակի դեր է խաղացել գեղարվեստական մտածողության զար– գացման գործում։ Նրա ընդերքում են սաղմնավորվել փոքր ծավալի գեղարվես– տական արձակի ժանրերից նովելը, պատմվածքը ևն։ Հայ Վ–յան զարգացման համար խթան են հանդիսացել առաջին թարգմանիչների գրչին պատկանող ասոր․ և հուն, վարքերի ու վկայաբանություննե– րի թարգմանությունները։ Հայկ․ վար– քերի բնորոշ առանձնահատկությունը ընդ– գծված պատմականությունն է։ Դրանց ստեղծումը սերտորեն առնչվել է երկրի քաղ․, մշակութային և հոգևոր կյանքի հետ։ Վարքերը նվիրված են հայ միջնադարյան մշակութային ու հոգևոր մեծ գործիչներին (Մեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև, Ստե– փանոս Սյունեցի, Գրիգոր Նարեկացի, Հովհաննես Սարկավագ, Ներււես Շնոր– հալի, Ներսես Լամբրոնացի և այլք) և կարևոր սկզբնաղբյուր են հայ միջ– նադարյան մշակույթի ու հոգևար կյանքի ուսումնասիրման համար։ Վ–յան լավա– գույն հուշարձաններից են Կորյունի «Վարք Մաշտոցի»-ն, Ներսես Շնորհալու, Գևորգ Սկևռացու վարքերը (տես նաև Վավերա– գրական գրականություն)։ Ք․ Տեր–Դավթյան
ՎԱՑԵՏհՍ Իոակիմ Իոակիմովիչ (1873 – 1938), սովետական ռազմ, գործիչ, բանա– կի 2-րդ կարգի հրամանատար (1936)։ Ազ– գությամբ լատիշ։ Ավարտել է Վիլնոյի հե– տևակային–յունկերական ուսումնարանը (1897) և Գլխ․ շտաբի ակադեմիան (1909)։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին։ Հոկտեմբերյան հեղափո– խության ժամանակ իր գնդով անցել է սովետական իշխանության կողմը։ 1917-ի դեկտեմբերին եղեք է Ռազմակայանին կից հեղափոխական դաշտային շտաբի օպե– րատիվ բաժնի պետ, 1918-ի՝ հունվարին ղեկավարել Դովբոր–Մուսնիցկու լեհ․ կոր– պուսի խռովության ջախջախումը։ 1918-ի ապրիլից Լատիշական հրաձգ․ դիվիզիայի հրամանատարն էր։ 1918-ին՝ Մոսկվայում ձախ էսէռական խռովության ճնշման զինվ․ ղեկավարներից։ 1918-ի հուլիս–սեպտեմ– բերին՝ Արլ․ ռազմաճակատի հրամանա– տար, 1918-ի սեպտեմբեր -1919-ի հու– լիսին՝ հանրապետության զինված ուժերի գլխ․ հրամանատար։ 1919-ի օգոստոսից աշխատել է հանրապետության ՌՀԿ–ում։ 1921-ից դասավանդել է ՐԳԿԲ–ի ռազմ, ակադեմիայում, պրոֆեսոր։ Պարգևատըր– վել է Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։ Երկ․ О военной доктрине будущего, М․, 1923․
ՎԱՅԻԵՏԻՍ Օյար Օտաոյի (ծն․ 1933), լատվիացի սովետական բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1966-ից։ Սովորել է լատվ․ պետ․ համալսարանի բանասիրական ֆակ–ում։ «Քամին հեռավոր ճամփաների» (1956), «Կրակի մեջ» (1958), «Սահանք– ները շրջանցելու ժամանակ չկա» (1960), «Շնչառություն» (1966, Լատվ․ ՍՍՀ պետ․ մրցանակ, 1967), «Կկուների ժամանակը» (1968) և մյուս ժողովածուների համար բնութագրական է քաղաքացիականությու– նը, կոմունիստ, գաղափարայնությունը, իր սերնդի համար պատասխանատվու– թյան զգացումը։ Հեղինակ է նաև «Այն օրերի աչքերով» (1958) վիպակի։ ՎԱ&ՈհԿ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Մալաթիայի վիլայեթի Քյախթե գա– վառի Կերկերի գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 600 (80 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի, բամբակի մշակությամբ, այգեգործու– թյամբ, անասնապահությամբ, արհեստ– ներով (հատկապես՝ մանածագործու– թյամբ)։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վար– ժարանով։ Բնակիչները բռնությամբ տե– ղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճա– նապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ ՎԵԲ, Ու և բ (Webb), Սիդնեյ և Րեատրիս (ամուսիններ 1892-ից), անգլ․ տնտեսա– գետներ և հասարակական գործիչներ, անգլ․ բանվ․ շարժման պատմաբաններ, տրեդ–յունիոնականության և այսպես կոչ– ված ֆաբիանական սոցիալիզմի տեսա–