վանը («Արարատը Ս․ Գրոց մեջ», 1901), շարականներին, տաղերին, գանձերին, ներբողներին, հայ մատենագրության պատմությանը, Կորյունի, Եղիշեի, Մամ– բրե Վերծանողի և այլոց երկերին։ Առա– վել արժեքավոր է Վ–ի «Կաթոլիկ եկեղե– ցին Հայաստանում» (1903) մենագրու– թյունը, որը վերաբերում է ոչ միայն եկե– ղեցու, այլև առհասարակ հայոց ընղհա– նուր պատմությանը և իր գիտ․ արժեքը չի կորցրել առ այսօր։ Վ․ հայերենից գերմ․ և լատ․ է թարգմանել II դ․ հույն մատենա– գիր Իրենեոս Լուգղոնացու «Ցոյցք առա– քելական քարոզութեանն» երկը, որի հուն, բնագիրը կորել է և գիտ․ աշխարհին հայտ– նի է միայն հայերեն հին թարգմանու– թյամբ։ Գերմ․ է թարգմանել նաև «Եղծ աղանղոց»-ը, հատվածներ հաճախապա– տումից են։ Պարբերաբար թղթակցել է «հանդես ամսօրյա»-ին։ Գրկ․ Վարդանյան Ա․, Պրոֆ․ դկ․ Սի– մոն Վեբեր, «՝Чи», 1929, 5։ Գ․ Աբգարյան
ՎԵՐԵՐ (Weber) Վիլհելմ Էղուարղ (1804– 1891), գերմանացի ֆիզիկոս։ Ավարտել է Հալեի համալսարանը (1826)։ 1827-ից ղասավանղել է նույն համալսարանում (1828-ից՝ պրոֆեսոր)։ 1831–37-ին և 1849-ից՝ Գյոտինգենի, 1843–49-ին՝ Լայպ– ցիգի համալսարանների պրոֆեսոր։ Աշխա– տանքները վերաբերում են էլեկտրական և մագնիսական երեույթների ֆիզիկային։ Կ․ Ֆ․ Գաուսքւ հետ մշակել է էլեկտրական և մագնիսական միավորների բացարձակ համակարգ։ 1833-ին պատրաստել է Գեր– մանիայում առաջին հեռագրասարքը։ Հայտնագործել է (1843) շարժվող լիցքերի փոխազդեցության օրենքը։ 1856-ին, գեր– մանացի ֆիզիկոս Ֆ․ Կոլրաուշի հետ, որոշել է կոնդենսատորի լիցքի՝ էլեկտրա– ստատիկ և մագնիսական միավորներով արտահայտված , արժեքների հարաբերու– թյունը և առաջինը հայտնաբերել, որ այն թվապես հավասար է լույսի արագությանը։ Տարրական մագնիսների՝ մագնիսական դիպոլների տեսության (1854) և էլեկտրա– կան լիցքի ընդհատունության վարկածի հեղինակն է։ Ունի նաև ձայնագիտությա– նը, ջերմությանը, մոլեկուլային ֆիզիկա– յին, Երկրի մագնիսականությանը վերա– բերող աշխատանքներ։ Նրա անունով է կոչվում մագնիսական ինդուկցիայի հոսքի միավորը (վեբեր) Միավորների միջազգա– ին համակարգում։
ՎԵՐԵՐ (Վ․ է․ Վեբերի անունով), մագնի– սական ինդուկցիայի հոսքի միավորը Միավորների միշաւլգային համակարգում (ՄՀ)։ Նշանակվում է վբ (միջազգային նշանակումը՝ Wb)։ Վ․ այն մագնիսա– կան հոսքն է, որի նվազման դեպքում (մինչե զրո), նրա հետ շաղկապված 1 օհմ դիմադրությամբ կոնտուրով անցնում է 1 կ էլեկտրականության քանակ։ Այլ կերպ Վ․ կարելի է սահմանել որպես այնպիսի մագնիսական հոսք, որի հավասարաչափ փոփոխությունը մինչե զրո՝ իրեն շրջա– փակող փակ կոնտուրում 1 վրկ–ում առաջ է բերում 1 վ–ի հավասար էլշու։ Հետնա– բար, 1 վբ– 1 օհմ 1 կ կամ 1 վբ = 1 վX XI ՎոԿ՝ ՄՀ–ում ընդունված է նաև հետն– յալ սահմանումը․ Վ․ այն մագնիսական հոսքն է, որն ստեղծում է 1 աչ ինդուկցիա– յով համասեռ մագնիսական դաշտը՝ իր ուղղությանն ուղղահայաց 1 մ2 մակերե– սով մակերևույթի միջով․ 1 վբ–1 mi-1 մ2։ Մաքսվեչ միավորի հետ Վ․ կապված է 1 մքս= 10՜8 վբ առնչությամբ։
ՎԵԲԵՐ–ՖԵՒՆԵՐԻ ՕՐԵՆՔ, հոգեֆիզիկա– կան հիմնական օրենք, որոշակի կապ է հաստատում զգացողության որևէ օրգանի վրա գրգռիչի ուժի և պատասխան ռեակ– ցիայի (զգայության) միջև։ Հիմնվել է գերմ․ ֆիզիոլոգ է․ Վեբերի (1795–1878) դիտարկումների հիման վրա։ Նա հիմնա– վորել է, որ ընկալվում է ոչ թե ուժի բա– ցարձակ մեծությունը, այլ նրա հարաբե– րական աճը։ Օրինակ, մաշկի վրա 75 գ նախնական ծանրության ճնշման դեպքում, մարդը զգում է նրա ավելացումը 2,7 գ–ով, 150 ց–ի դեպքում՝ 5,4 գ–ով։ Գերմ․ ֆիզիկոս Գ․ Ֆեխները (1801–87) մաթեմատիկորեն մշակել է հետազոտությունների արդյունք– ները և սահմանել S=alnl+b բանաձևը (Տ–ը զգայության ինտենսիվությունն է, 1-ն՝ գրգռիչի ուժը, a-ն և b-ն հաստատուն են)։ Չնայած զգայական ոլորտում նկատ– վող անհատական որոշ տարբերություն– ների, այս օրենքը ընդհանուր օրինաչա– փություն է, և օրենքի հուսալիությունն ու ճշտությունը բացարձակ է սոսկ միջին ինտենսիվության և ուժի զգայական ռեակ– ցիաների դեպքում։ Ախտաբանական դեպ– քերում այս օրենքը չի պահպանվում։ Վ․-Ֆ․ օ․ ելակետ է ունեցել ֆրանս․ ֆի– զիկոս Պ․ Բուգերի (Bouguer, 1698–1758) ֆոտոմետրիայի մեջ հաստատված (1760) այն օրենքը, որի համաձայն լուսավոր– վածության տարբերության ընկալումը պահանջում է լույսի ինտենսիվության 1/64 ավելացում կամ պակասեցում, որ– պեսզի զգայական տարբերակման ըմ– բռնելի շեմք գոյանա։ Վ․-Ֆ․ օ․ կոչվում է նաև Բուգեր–Վեբերի օրենք։ Հ․ Թութունջյան
ՎԵՐՍՏԵՐ, Ու և բ ս տ և ր (Webster), Չարլզ Քինգսլի (1886–1961), անգլ․ պատ– մաբան։ 1914–22-ին՝ Լիվերպուլի, 1922– 1932-ին՝ Ուելսի, 1928–32-ին՝ Հարվար– դի (ԱՄՆ) համալսարանների, 1932– 1953-ին՝ Լոնդոնի տնտեսագիտ․ դպրոցի պրոֆեսոր։ 1950–54-ին՝ Բրիտ․ ակա– դեմիայի պրեզիդենտ; Որպես անգլ․ պատ– վիրակության խորհրդատու մասնակցել է 1919–20-ի Փարիզի հաշտության կոն– ֆերանսին, որպես անգլ․ պատվիրակու– թյան անդամ՝ Դումբարտոն–Օքսի (1944) և Սան Ֆրանցիսկոյի (1945) կոնֆերանս– ներին։ Վ–ի աշխատությունները գլխավորապես վերաբերում են Անգլիայի XIX դ․ 1-ին կեսի արտաքին քաղաքականությանը։ Շատ հարցերի վերաբերյալ նրա հայացք– ները և գնահատականները համընդհա– նուր են համարվում անգլ․ բուրժ․ պատմա– գրության մեջ։ Վ․ անգլ․ բուրժուազիայի դիրքերից իդեալականացրել է անգլ․ ար– տաքին քաղաքականությունը, այն քննել է երկրի տնտեսությունից և դասակարգա– յին պայքարից անջատ։ Վ․ գովերգել է Մեծ Բրիտանիայի դերը Ազգերի բրիտ․ համագործակցության մեջ և փորձել է ներկայացնել անգլ․ իմպերիալիզմը որ– պես «արմ․ քաղաքակրթության և դեմո– կրատիայի» ջատագով։ ՎԵԳԱ (a Քնարի), Քնար համաստեղու– թյան ամենապայծառ աստղը՝ 0,03 տեսա– նելի ասաղային մեծության։ Լուսավորու– թյունը 54 անգամ մեծ է արեգակնայինից, հեռավորությունը 8,1 պս է։ Վ․ երկնքի հս․ կիսագնդի ամենապայծառ աստղերից է։ Վ–ի սպեկտրոսկոպիկ պարամետրերի չափման մեծ ճշգրտության շնորհիվ սպեկտրալուսաչափական հետազոտու– թյունների ժամանակ Վ․ օգտագործվում է որպես ստանդարտ աստղ։ Աստղագիտու– թյան պատմության մեջ առաջին անգամ աստղային ւցարաչաքսը որոշվել է Վ–ի համար՝ 1837-ին։ ՎԵԳԱ ԿԱՐՊԻՈ (Vega Carpio) Լռպե Ֆե– լիքս դե (25․11․1562, Մադրիդ–27․8․ 1635, Մադրիդ), իսպանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր։ Վերածնու– թյան ներկայացուցիչ։ Ծնվել է արհեստա– վորի ընտանիքում։ 1614-ին ձեռնադրվել է քահանա։ Թողել է վիթխարի գրական ժա– ռանգություն՝ 2000-ից ավելի պիեսներ (հրտ․ մոտ 500-ը, մոտ 200-ը հայտնի են միայն խորագրերով), 20-ից ավելի պոեմ– ներ, բազմաթիվ քնարական բանաստեղ– ծություններ, նովելներ, հովվերգական («Արկադիա», 1598), սիրային–արկածա– յին («Օտարականը իր հայրենիքում», Լ․ Ֆ․ դե Վեգա Կարպիո 1604) և երկխոսական («Դորոտեա», 1632) վեպեր։ «Մեր օրերում կատակերգություն հորինելու նոր արվեստ» (1609) չափածո տրակտատում Վ․ բանաձևել է իսպ․ Վե– րածնության դրամայի կարևորագույն սկզբունքները։ Պիեսների մեծ մասն իսպ․ և այլ ժողովուրդների պատմության թե– մաներով գրված սոցիալ–քաղ․ դրամաներ են։ «Անմեղների արյունը» (1623), «Սևի– լիայի աստղը» (1623, հայ․ հրտ․ 1959), «Պատիժը վրեժ չէ» (հրտ․ 1635) պիեսնե– րում, քննադատելով թագավորական իշ– խանության «բռնապետական այլասեր– վածությունը», Վ․ արտահայտել է իր ուտո– պիական երազանքը իդեալական տիրա– կալի մասին, որը պիտի գործի ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բարօրու– թյան։ Այդպիսին են «Կոմս Ֆեռնան Գոն– սալես կամ Կաստիլիայի ազատագրումը» (1625), «Արքա Վամբան» (1604) և մի քա– նի այլ պիեսների գլխ․ հերոսները։ «Կաս– տիլիայի դատավորները» (1618), «Կորդո– վացի խիզախ Պեդրո Կարբոներոն» (1603, հրտ․ 1620), «Սքանչելի աստուրիուհիները» (հրտ․ մինչև 1618) U մի շարք այլ պիեսնե– րում պատմ․ ժամանակագրությունը վե– րաճում է ժող․ հերոսական դրամայի, որի կենտրոնում ֆեոդ, բռնության դեմ գյու– ղացիության ընդվզման թեման է։ «Սալա– մեայի ալկալդը» (գրվել է մինչև 1610), «Պերիվանիեսը և Օկանիայի կոմանդորը»