Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/355

Այս էջը սրբագրված չէ

րը, արյունատար և ավշային անոթները, զգայարանները, գեղձերը, ինչպես նան կմախքային մկանները։ Ս․ ն․ հ–ի ետհան– գուցային այն թելերը, որոնք գնում են դեպի ներքին օրգանները, կազմում են նրա ընդերային մասը, իսկ այն թելերը, որոնք նյարդավորում են կմախքային մկանները՝ մարմնական (սոմատիկ) մա– սը։ Ս․ ն․ հ․ ունի սնուցոզական–հարմա– րողական ազդեցություն օրգանիզմի բո– լոր հյուսվածքների և օրգանների, այդ թվում նաև կենտրոնական նյարդային համակարգի ու նրա բարձրագույն հատ– վածի՝ գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղեի վրա (Լ․ Ա․ Օրբելի)։ Այդ նշանակում է, որ Ս․ ն․ հ․ կարգավորում է հյուսվածքների նյութափոխանակությունը և սնուցումն այնպես, որ այդ հյուսվածքը կամ օրգանն իր ֆունկցիան հարմարեցնի ընթացիկ պայմաններին։ Պարասիմպաթիկ նյարդա– յին համակարգը (Պ․ ն․ հ․) նույն– պես կազմված է կենտրոնական և ծայրա– մասային բաժիններից։ Կենտրոնական բաժինն իր հերթին բաղկացած է միջին– ուղեղային, երկարավուն ուղեղային և ողնուղեղի սրբոսկրային մասերից։ Միջին ուղեղում Պ․ ն․ հ–ին են պատկանում ակ– նաշարժ նյարդի հավելյալ (Ցակուբովի– չի) կորիզը և միջային կենտ կորիզը, որոնք նյարդավորում են աչքի հարթ մկանները՝ ակնաբիբը սեղմող մկանները և թարթչային մարմնի մկանները։ Երկա– րավուն ուղեղում տարբերում են հետնյալ պարասիմպաթիկ կորիզները՝ դիմային նյարդի վերին թքազատական կորիզ, լեզ– վաըմպանային նյարդի ստորին թքազա– տական կորիզ և թափառող նյարդի թիկ– նային կորիզ։ Ողնուղեղի սրբոսկրային II–IV հատվածների կողմնային եղջյուր– ներում գտնվում են պարասիմպաթիկ բնույթի միջային կողմնային կորիզները։ Միջին և երկարավուն ուղեղներից սկիզբ են աոնում նյարդաթելեր, որոնք մտնում են գանգուղեղային III, VII, IX, X զույգ նյարդերի կազմության մեջ։ Մրանք նյար– դավորում են աչքի հարթ մկանները (III), թքագեղձերը (VII և IX)։ Պ․ ն․ հ–ի ամենա– նշանակալից և հաստ նյարդը թափառող նյարդն է (X), որը նյարդավորում է կրծքա– վանդակի բոլոր օրգանները, ինչպես նաե մարսողական ուղու մեծ մասը (հարակից գեղձերով), ընդհուպ մինչե օ–աձև աղիքը։ Ողնուղեղի ստորին․հատվածներից սկիզբ առնող պարասիմպաթիկ թելերը մտնում են կոնքային ընդերային նյարդի կազմու– թյան մեջ և նյարդավորում են փոքր կոն– քի օրգանները՝ միզապարկը, արգանդը, ձվարանները, շագանակագեղձը և մար– սողական ուղու վերջին բաժինը՝ սիգմա– յաձե և ուղիղ աղիքները, առնանդամը և այլն։ Բացի դրանից Պ․ ն․ հ․ յուրաքան– չյուր օրգանում ներկայացված է ներպա– տային (կամ ներօրգանային) բազմաթիվ հանգույցների ձևով, որոնցից սկիզբ առ– նող հետհանգուցային թելերը լայնորեն սփռվում են օրգանի մեջ։ Ֆունկցիոնալ առումով գրեթե բոլոր օրգաններում Պ․ ն․ հ․ ցուցաբերում է սիմպաթիկ նյարդա– յին համակարգի հակառակ ազդեցություն։ Այսպես, պարասիմպաթիկ համապատաս– խան նյարդերի գրգռումն առաջ է բերում ակնաբբի նեղացում, թքարտադրության ուժեղացում, բրոնխների հարթ մկանների կծկում, սրտի աշխատանքի ռիթմի դան– դաղում և կծկումների թուլացում, արյան ճնշման իջեցում, աղիքների շարժումնե– րի և հյութազատության ուժեղացում, մի– զապմւրկի և ուղիղ աղիքի կծկումներ, մինչդեռ սիմպաթիկ նյարդերի գրգռումն առաջ է բերում հակառակ արդյունք։ Ամբողջական օրգանիզմում վեգետա– տիվ նյարդային համակարգը սերտորեն համագործակցում է մարմնական նյարդա– յին համակարգի՛ հետ։ Յուրաքանչյուր պարզ թե բարդ, պայմանական թե ան– պայման ռեֆլեքսային գործողություն ան– պայմանորեն ուղեկցվում է ներքին օր– գաններում համապատասխան տեղա– շարժերով, որոնք ապահովում են այդ գոր– ծողության ժամանակ պահանջվող նյու– թափոխանակության ու էներգիայի ան– հրաժեշտ մակարդակը։ Վ․ ն․ հ․ կարևոր դեր ունի հարափոփոխ արտաքին միջա– վայրի պայմաններում օրգանիզմի ներքին միջավայրի (արյուն, ավիշ, հյուսվածքա– յին հեղուկ) հարաբերական հաստատու– նությունն (հոմեոստազ) ապահովելու գոր– ծում։ Վ․ ն․ հ, և հատկապես նրա սիմպա– թիկ բաժինը, որոշ հորմոնային համակար– գերի հետ միասին մեծ մասնակցություն ունեն օրգանիզմի հուզական ռեակցիանե– րում։ Թեպետ Վ․ ն․ հ–ի, սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժինները մեծ մասամբ ունեն հակառակ ազդեցություններ, սա– կայն այդ ֆունկցիոնալ հակադրությունը համագործակցական է, որով և ապահով– վում է օրգանիզմի բազմազան ֆունկցիա– ների բնականոն ընթացքը, իսկ անհրա– ժեշտության դեպքում՝ դրանց նպատա– կահարմար փոփոխությունը։ Սիմպաթիկ և պարասիմպաթիկ կենտ– րոնների միացյալ համագործակցված ֆունկցիան պայմանավորված է միջանկյալ ուղեղի ենթատեսաթմբի գործունեությամբ, որը համարվում է բարձրագույն վեգետա– տիվ կենտրոն։ Վեգետատիվ ֆունկցիաների իրագոր– ծումը հսկվում է նաև գլխուղեղի մեծ կի– սագնդերի կողմից։ Գրկ․ Р о с и н Я․ А․, Физиология веге– тативной нервной системы, М․–Л․, 1961․ Վ․ Գրիգորյան

ՎԵԳԵՏԱՑԻԱ (լատ․՝ vegetatio – դրդում, աշխուժացում), աճում, բուսական օրգա– նիզմների ակտիվ կենսագործունեության (ի տարբերություն հանգստի) վիճակ։

ՎԵԳԵՏԱՑԻԱՅԻ ՇՐՋԱՆ, վեգետա– ցիա, 1․ տարվա այն ժամանակաշրջանը, երբ ըստ օդերևութաբանական պայման– ների հնարավոր է բույսերի աճումն ու զարգացումը (վեգետացիան)։ Բարեխառն կլիմայի պայմաններում Վ․ շ․ համընկնում է գարնան վերջին և աշնան առաջին ցըր– տահարությունների միջև ընկած ժամա– նակաշրջանին։ Արևադարձային և մասամբ մերձարևադարձային գոտում Վ․ շ․ տևում է ամբողջ տարին։ Վ․ շ–ի տևողությամբ է հիմնականում պայմանավորված վայրի և մշակովի տեղական բուսականության կազմը։ 2․ Բույսի զարգացման լրիվ փուլի համար անհրաժեշտ ժամանակը, գյու– ղատնտ․ պրակտիկայում՝ աճման սկզբից մինչև բերքահավաք ընկած ժամանակա– շրջանը։ Միևնույն մշակովի բույսի հա– մար տարբերում են կարճատև (վաղահաս) և երկարատև (ուշահաս) Վ․ շ․ ունեցող սորտեր։ Վաղահասները մշակում են սո– վորաբար հս․ կամ երաշտի ենթակա մար– զերում (կամ գոտիներում), իսկ ուշահաս– ներն՝ ավելի հվ․ շրջաններում։ ՄԱՀՄ կենտր․ և հվ․ շրջաններում մշակվող բույ– սերի Վ․ շ–ի տևողությունն է․ աշնանա– ցան աշորայինը՝ 270–360, աշնանացան ցորենինը՝ 200–350, գարնանացան ցո– րենինը, եգիպտացորենինը՝ 130 – 150, արևածաղկինը՝ 100–168, շաքարի ճակըն– դեղինը՝ առաջին տարում 150–170, երկ– րորդ տարում՝ 110–125 օր։ Վ․ շ․ որոշ– վում է զարգացման ժամանակաշրջանի ընթացքում բույսի ստացած ջերմության ընդհանուր քանակով։ Ջերմության ընդ– հանուր քանակը բնութագրվում է մի թվով, որն ստացվում է Վ․ շ–ի օրերի թիվը բազ– մապատկելով օրվա միջին ջերմաստի– ճանով։

ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՄԵԹՈԴ, բույսերի ուսում– նասիրման լաբորատոր մեթոդ, երբ բույ– սերն աճեցվում են վեգեաացիոն տնակ– ներում տեղադրված որոշակի սննդարար միջավայր ունեցող անոթներում։ Վ․ մ–ի օգնությամբ հետազոտում են բույսերի սննդառության, ջրային և օդային ռեժիմ– ները, միջավայրի ռեակցիան (pH), ջըր– ման նորմաները, ցրտադիմացկունությու– նը, երաշտադիմացկունությունը, աճի և զարգացման օրինաչափությունները, պաշտպանության քիմ․ միջոցների, հեր– բիցիդների ևն–ի․ նկատմամբ բույսերի հա– կազդեցությունը։ Վ․ մ․ կիրառվում է հիմ– նականում տարբեր տեսակի պարարտա– նյութերի համեմատական գնահատման համար։ Բույսերի համար որևէ քիմ․ տար– րի կամ դրանց աղերի նշանակությունը պարզելու նպատակով, հողի փոխարեն անոթները լցնում են կվարցավազով կամ թորած ջրով և ավելացնում ուսումնասիր– վող միացությունները։ Վ․ մ–ի էական թե– րություններից է հողի սահմանափակ ծա– վալը, որի պատճառով արմատային հա– մակարգը խիտ է լինում (կիտված)։ Հողի քիչ քանակության պատճառով բույսերն ավելի ուժեղ են արձագանքումն այս կամ այն տարրի պակասին։ Դրա համար էլ ստացված արդյունքները պետք է դիտվեն որպես նախնական տվյալներ և զգուշու– թյամբ օգտագործվեն դաշտային պայման– ներում ։ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՏՆԱԿ, ապակե պատերով և տանիքով, լավ օդափոխվող շինություն (տաղավար), որտեղ կատարում են վեգե– տացիոն փորձեր (տես Վեգետացիոն մե– թոդ)։ Վ․ տ–ում փոքրիկ բաց վագոնիկների վրա տեղակայված են անոթներ՝ բույսե– րով։ Ցերեկը, բարենպաստ եղանակին, վագոնիկները տեղափոխում են տնակի հվ․ կողմին կից հրապարակը կամ հատուկ կառուցված ցանցապատ (բույսերը թռչուն– ներից պաշտպանելու համար) տաղավար։ Առաջին Վ․ տ․ Ռուսաստանում կառուցվել է Կ․ Ա․ Տիմիրյազևի նախաձեռնությամբ, 1872-ին, Պետրովյան (այժմ՝ Տիմիրյազևի անվ․) գյուղատնտ․ ակադեմիայի տարած– քում։ Վ․ տ–ի կառուցվածքը և չափսերը տարբեր են։ Տաղավարին կից կառուցում