с․ 5)։ 1843–1846 թվականներին ապրել է Անգլիայում, ականատես եղել չարտիստական շարժմանը։ Կոմունիստների միության անդամ, Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի զինակիցը։ 1848–1849 թվականների հեղափոխության ժամանակ եղել է «Նոր Հռենոսյան լրագրի» խմբագրության կազմում։ Վեերտի աոաջին գրական փորձերը կապված են գերմանական ռոմանտիկ քնարերգության ավանդույթների հետ։ Նրա քնարական հերոսը թափառող ենթավարպետն է։ Բանվոր դասակարգի կյանքի իմացությունը ուժեղացրել է Վեերտի բանաստեղծությունների մարտական–հեղափոխական շեշտերը։ «Ճեպանկարներ բրիտանացիների սոցիալական ու քաղաքական կյանքից» գրքում (1843–1847) առաջին անգամ պրոլետարը ներկայացված է ոչ թե որպես անզոր տառապյալ, այլ որպես ներկայացուցիչը այն դասակարգի, որը «թակում է գալիքի դարպասները» («Ծաղիկների տոնը անգլիացի բանվորների մոտ»)։ 1848 թվականին գրած ֆելիետոններում Վեերտը մերկացրել է հեղափոխության թշնամիներին։ «Երգիծական ճեպանկարներ գերմանական առևտրական կյանքից» (1847–1848) վիպակի կենտրոնում գերմանական բյուրգերի գունեղ կերպարն է։ «Շնապգանյան նշանավոր ասպետի կյանքն ու արկածները» (1849) վեպում տրված է պրուսական ազնվականի երգիծական կերպարը։ Վեերթը սոցիալիստական ռեալիզմի գրականության վաղ շրջանի առաջին ներկայացուցիչն է։
ՎԵԶԱԼԻՈՒՍ (Vesalius) Անդրեաս (1514–1564), բնախույզ, գիտական անատոմիայի հիմնադիրը։ Ավարտել է Լուվենի (Ֆլանդրիա) համալսարանը, որտեղ ուսումնասիրել է հումանիտար գիտություններ և անտիկ դասականներին։ 1532 թվականից բժշկագիտությամբ է զբաղվել Մոնպելիեի համալսարանում, ապա Փարիզում։ 1537 թվականին Պադուայում ստացել է բժշկության դոկտորի աստիճան։ 1538 թվականին հրատարակել է Անատոմիական աղյուսակներ, իրականացրել Կ․ Գալենի աշխատանքների նոր հրատարակությունը։ 1539 թվականին Վեզալիուսն անատոմիա է դասավանդել Պադուայի համալսարանում և այն ուղեկցել է դիակների հերձումով, հետազոտությունների նոր մեթոդներով։ Վեզալիուսը ժխտել է Գալենի որոշ հայացքները մարդու մարմնի կառուցվածքի մասին։ 1543 թվականին Բազելում հրատարակել է «Մարդու մարմնի կառուցվածքի մասին» տրակտատը (յոթ գրքով), որը ժամանակակից անատոմիայի գիտական հիմքն է։ Վեզալիուսը ճիշտ նկարագրել է մարդու կմախքը, ապացուցել է, որ սրտի աջ և ձախ փորոքների միջնապատում անցքեր չկան (դրանց առկայության մասին գրել էին նախորդ անատոմները) և դրանով նպաստել արյան մեծ ու փոքր շրջանառությունների բացահայտմանը Վեզալիուս Հարվեյի կողմից։ Մեծ են Վեզալիուսի ծառայությունները անատոմիայի նոր տերմինաբանության ստեղծման և հնի ճշտման գործում։ Թշնամիների և եկեղեցու հետապնդումներից դրդված Վեզալիուսն այրել է իր ձեռագրերի և հավաքած փորձնական նյութի մեծ մասը։ Սակայն ինկվիզիցիան նրան հանգիստ չի թողել և արտաքսել է Պաղեստին։ Վերադառնալիս նավը խորտակվել է, Վեզալիուսը ընկել է Զանտե կղզին, որտեղ և մահացել է։
Երկեր О строении человеческого тела, пер․ с латинского, т․ 1–2, М․, 1950–1954․
Գրականություն Терновский В․ Н․, А․ Везалий, 1514–1564 թթ., М․, 1965 (ունի մատենագիտություն)։
ՎԵԶԵՐ (Vézère), գետ Ֆրանսիայի հարավում, Դորդոն գետի աջ վտակը։ Երկարությունը 192 կմ է։ Սկիզբ է առնում Միլվաշ (Կենտրոնական զանգվածի արևմտյան շրջան) սարավանդից։ Ջրի միջին ծախսը Իզերշ քաղաքի մոտ 16 մ3/վրկ է։ Նավարկելի է 65 կմ։ Վեզերի վրա կա հէկ, ափերին՝ Բյուժա, Իզերշ, Տերասոն քաղաքները։
ՎԵԶԵՐ (Weser), գետ ԳՖՀ–ում (ակունքը ԳԴՀ–ում), թափվում է Հյուսիսային ծովը։ Կազմվում է Վեռա և Ֆուլդա գետերի միախառնումից (Մյունդեն քաղաքի մոտ)։ Երկարությունը Մյունդենից 432 կմ է, Վեռայի ակունքներից՝ 724 կմ, ավազանը՝ 46 հազար կմ 2, լայնությունը՝ Մյունդենի մոտ 94 մ, գետաբերանում՝ 11 կմ, տարեկան միջին ծախսը՝ 300 մ3/վրկ։ Նավարկելի է 529 կմ։ Միջին գերմանական ջրանցքով կապված է Էլբա և Էմս գետերի հետ։ Ծովային նավերը բարձրանում են մինչև Բրեմեն։ Վեզերի ափին է Բրեմերհաֆեն ծովային նավահանգիստը։
ՎԵԶԻՐ, մահմեդական երկրների մեծ մասում զինվորական և քաղաքացիական բարձրագույն աստիճանավորներին տրվող տիտղոս։ Օսմանյան կայսրությունում վեզիրի տիտղոս ստանում էին բարձրաստիճան պալատականներն ու նահանգապետները։ Մեծ վեզիրը (վեզիր–ի ազամ կամ սադրազամ) երկրի փաստացի ղեկավարն էր, պատերազմի ժամանակ համարվում էր բանակի գերագույն հրամանատարը, տնօրինում էր երկրի ֆինանսական և դատական գործերը, սուլթանի անունից հրապարակում հրովարտակներ, կնքում դաշնագրեր։ 1876 թվականի թուրքական սահմանադրությամբ մեծ վեզիրը գլխավորում էր մինիստրների խորհուրդը։ Վեզիրի պաշտոնը Թուրքիայում վերացավ 1922 թվականին՝ հանրապետության հաստատումով։
ՎԵԶԻՐ ՔՅՈՓՐՅՈՒ, ավան Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Ամասիա գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 4880 (600 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Կար եկեղեցի (Ս․ Գևորգ)՝ կից վարժարանով (Ս․ Սահակյան)։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՎԵԶԻՐՈՎ Նաջափ–բեկ Ֆաթալի–բեկ օղլի (1854–1926), ադրբեջանցի դրամատուրգ, թատերական գործիչ։ Ադրբեջանական թատրոնի հիմնադիրներից։ Առաջինը Բաքվում Գ․ Մելիքովի (Զարդաբի) հետ բեմադրել է Մ․ Ֆ․ Ախունդովի կատակերգությունները (1873)։ Դրամատիկ, գործերում ռեալիստորեն պատկերել է ադրբեջանցի գյուղացիների, կալվածատերերի, բուրժուական գործամոլների կյանքն ու բարքերը։ «Միսը քեզ, ոսկորն ինձ» (1873) և «Տնային դաստիարակության պատկեր» (1875) կատակերգություններում քննադատել է հին դպրոցի ուսուցման սկզբունքները, նահապետական դաստիարակությունը։ «Ջրից ելնել՝ ջրհեղեղն ընկնել» (1895) կոմեդիայում ներկայացրել է ինքնահաճ վաճառականի։ «Ֆահրեդդինի վիշտը» (1896) ադրբեջաներեն առաջին ողբերգությունում ստեղծել է ֆեոդալական կարգերի դեմ բողոքող երիտասարդ ազնվական–լիբերալի կերպարը։ «Նոր դարի սկիզբը» (1924) պիեսով ողջունել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը։ Վեզիրովի պիեսները մտել են ադրբեջանական թատրոնների խաղացանկը։
Երկեր Әсәрләри, ч․ 1–2, Бакы, 1953–1954․
Գրականություն՝ Касымзаде Փ․, Неджаф бек Везиров (1854–1926), Баку, 1958․
ՎԵԶՈՒՎ (Vesuvio), գործող հրաբուխ Իտալիայի հարավում, Նեապոլի մոտ։ Վեզուվն առաջացնում է երեք կոն, որոնք, կարծես, դրված են մեկը մյուսի մեջ։ Արտաքին, ամենահին կոնի ներսում վեր է ցցվում ավելի բարձր և ավելի երիտասարդ հիմնական կոնը՝ բուն Վեզուվը (1277 մ)՝ գագաթի խառնարանով։ Վերջինիս հատակին պարբերաբար երևում է երրորդ՝ ժամանակավոր կոնը, որը ոչնչանում է առավել ուժեղ ժայթքումների ժամանակ (օրինակ, 1906 թվականին)։ Խառնարանում և թարմ լավային հոսքերում տեղ–տեղ դուրս են նետվում մինչև 400°C ջերմաստիճան ունեցող ջրային գոլորշիներ և գազեր։ Վեզուվի ուժեղ ժայթքումները սովորաբար հերթափոխվում են թույլ ակտիվության փուլերով։ Առաջին հայտնի ժայթքումը տեղի է ունեցել մ․ թ․ 79 թվականին։ Կան ենթադրություններ, որ Վեզուվի առաջին ժայթքումը տեղի է ունեցել մ․ թ․ ա․ VIII դ․։ Ուժեղ ժայթքումներ են եղել 1631 թվականին, 1794 թվականին, 1822 թվականին, 1872 թվականին, 1906 թվականին, 1944 թվականին։ 1944 թվականի ժայթքման ժամանակ լավան ոչնչացրել է Սան Սեբաստիան քաղաքը։ Այդ ժայթքումից հետո Վեզուվը գտնվում է թույլ ֆումարոլ գործունեության մեջ։ Վեզուվում, մոտ 600 մ բարձրության վրա, կա հրաբխագիտական դիտակայան (1842 թվականից)։
ՎԵԶՈՒՎԻԱՆ (Վեզուվ հրաբխի անունով), իդոկրազ, միներալ, բարդ բնական սիլիկատ։ Ստրուկտուրայի մեջ պարունակում է ՏiO4-ի մեկուսացված աեարաէդրեր և Տi2O7-ի կրկնակված խմբեր։ Առանձնացվում են հետևյալ տարբերակները՝ քրոմային (մինչև 4,3% Сг2О3), բերիլիումային (մինչև 9,20% BeO), ցերիումային (մինչև 16,7% Се2O3), բորային (մինչև 4,14% B2O3) վեզուվիան։ Բյուրեղագիտական համակարգը տետրազոնային է։ Առաջացնում է պրիզմատիկ կամ դիպիրամիդային բյուրեղներ և հոծ հատիկավոր զանգվածներ։ Գույնը՝ կանաչ, գորշ, դեղին։ Կարծրությունը՝ 6–7, խտությունը՝ 3400 կգ/մ3։ Հանդիպում է սկառներում՝ նռնաքարերի և էպիդոտի հետ։ Առաջանում է խորքային մագմատիկ ապարների կոնտակտում՝ կրաքարերի և դոլոմիտների հետ։
ՎԵԹԵՌՆ (Vӓttern), լիճ Շվեդիայի հարավում, 88,5 մ բարձրության վրա։ Մակերեսը 1900 կմ2 է, երկարությունը՝ 129 կմ, լայ– նությունդ՝ մինչև 28 կմ, ավազանը՝ մոտ 6000 կմ2, առավելագույն խորությունը՝ 119 մ։ Գտնվում է տեկտոնական իջվածքում։ Հատակը և ափերը ժայռոտ են։ Սնվում է աղբյուրներից, ջուրը պարզ է,