Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/361

Այս էջը սրբագրված չէ

Վելինգտոն

ՎԵԼԻՍՑԻՒԵ, ավան Վրաց․ ՍՍՀ Դուր– ջաանի շրջանում։ Այստեղ կանգուն են կից կառուցված միանավ թաղածածկ դահ– լիճ հորինվածքով երկու հայկ․ եկեղեցի և զանգակատունը (XIX դ․)* Զանգակա– տան վարի, խուլ մասը կառուցված է ան– մշակ բազալտից և որձաքարից, վերին Վելիսցիխեի հայ– կական եկեղեցու (XIX դ․) զանգա– կատունը մասը երկհարկ աշտարակ է, որի բազմա– նիստ պատերն ունեն կամարակապ ն։ կլոր բացվածքներ։ Աղյուսի ձևավոր շար– վածքով հարդարված սլացիկ զանգակա– տունն ունի ինքնատիպ ճարտ․ կերպար և առանձնանում է հայկ․ նույնատիպ հու– շարձանների շարքում։ Մ․ Հասրաթյան

ՎԵԼՏԱՄԻՆՈՎ Նիկոլայ Ալեքսանդրովիչ (1855–1920), ռուս բժիշկ, վիրաբույժ, հասարակական գործիչ։ 1877-ին ավար– տել է Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ 1894-ից եղել է ռագմաբժշկ․ ակադեմիայի վիրաբուժ․ կլինիկայի պրո– ֆեսոր (1910–12-ին՝ նույն ակադեմիա– յի պետ)։ Ռուսաստանում առաջինն է կիրառել լուսաբուժությունը, զբաղվել է այդ մեթոդի գիտական մշակմամբ։ Ուսում– նասիրել է ներզատիչ գեղձերի ախտա– բանությունը, արդ․ տրավմատիզմը։ Նկա– րագրել է հոդերի հիվանդության նոր ձև՝ թիրեոտոքսիկ բազմահոդաբորբը։ 1885-ից Ռուսաստանում հրատարակել է «Ւփրուրգիչեսկի վեստնիկ» («Хирурги– ческий вестник») ամսագիրը։ Պետեր– բուրգում կազմակերպել է շտապ բժշկ․ օգնության առաջին կայանը, փորձաքննու– թյան բյուրո բանվորների համար։ Աշ– խատել է նաև Կարմիր խաչի կազմակեր– պություններում։

ՎԵԼՈԴՐՈՄ (< լատ․ velox; – արագ և հուն․ 6p6|iO£ – վազքուղի, վազք), տես Հեծանվահրապարակ։ ՎԵԼ5ՈՒՄ (< գերմ․ walzen – գլորել, թավալել), վելցամշակում, մետա– լուրգիական արտադրության բազմամե– տաղ թափոնների՝ կապարի, պղնձի և անագի արտադրության խարամների, ցին– կի արտադրության պինդ մնացորդների վերամշակման պրոցես՝ արժեքավոր մե– տաղների լրացուցիչ կորզման նպատա– կով։ Պրոցեսի արգասիքը՝ մետաղների (կապարի, ցինկի, անագի ևն) սուբլի– մատներն են, ինչպես նաև կչինկերը, որը սովորաբար պղինձ և նիկել է պարունա– կում։

ՎԵԿՇԻՆՍԿԻ Աերգեյ Արկադեիչ (1896– 1974), էլեկտրավակուումային տեխնիկա– յի բնագավառի սովետական գիտնական։ ԱԱՀՄ ԴԱ ակադեմիկոս (1953), սոցիա– լիստական աշխատանքի հերոս (1956)։ ԱՄԿԿ անդամ 1940-ից։ 1947-ից ԴՀԻ–ի դիրեկտոր։ 1941–44-ին մշակել է համա– ձուլվածքների ստացման և հետազոտման նոր մեթոդ (ԱԱՀՄ պետ․ մրցանակ, 1946)։ Ատեղծել է մի շարք էլեկտրոնային սար– քեր։ Պարգևատրվել է Լենինի 3, Աշխա– տանքային կարմիր դրոշի շքանշաննե– րով։ Երկ․ Новый метод металлографического исследования сплавов, М․–Л․, 1944․

ՎԵԿՏՈՐ (լատ․ vector – տանող, կրող), մեծություն, որը որոշվում է թվային ար– ժեքով և ուղղությամբ։ Վեկտորական մե– ծություն են նյութական կետի (մարմնի) վրա ազդող ուժը, տեղափոխությունը, շարժման արագությունը և արագացումը, էլեկտրական և մագնիսական դաշտի լար– վածությունը ևն։ Վ․ պատկերվում է որպես ուղղորդված հատված, որի ծայրակետերից մեկն ընդունվում է որպես Վ–ի սկիզբ (կիրառման կետ), մյուսը՝ ծայր։ Վ․ նշա– նակվում է՝AB, AB (A-ն սկիզբն է, B-ն՝ –> –► ծայրը), a, a, իսկ երկարությունը՝ |AB|, |a|, [a| կամ a։ Միավոր երկարությամբ Վ․ անվանում են միավոր վեկտոր կամ օ ր թ։ Զրո երկարությամբ Վ․ (որի սկիզբը և ծայրը համընկնում են) անվա– նում են զրո վեկտոր կամ զրո– յական վեկտոր (նշանակվում է՝ 0 կամ 0)։ Զրո վեկտորին վերագրվում է ցանկացած ուղղություն։ Մեխանիկայում և ֆիզիկայում դիտարկ– վում են երեք տեսակի՝ ազատ, սահող և կապված Վ–ներ։ Վ․ կոչվում է ազատ, եթե չի փոխվում ցանկացած զուգահեռ տեղափոխման դեպքում (այսինքն՝ որ– պես կիրառման կետ կարելի է վերցնել տարածության ցանկացած կետ), ս lu– ll ո ղ, եթե չի փոխվում կիրառման կետը Վ․ կրող ուղղի վրայով տեղափոխելիս, կապված, եթե կիրառման կետն ան– շարժ է։ Վեկտորական հաշիվն ուսում– նասիրում է միայն ազատ վեկտորներ։ Վ․ Սաղաթեչյան

ՎԵԿՏՈՐ–ՖՈհՆԿՅԻԱ, տես Վեկտորական հաշիվ։

ՎԵԿՏՈՐԱԿԱՆ ԱՆԱԼԻԶ, տես Վեկտորա– կան հաշիվ։

ՎԵԿՏՈՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՅԱԼ, տես Վեկ– տորական հաշիվ։

ՎԵԿՏՈՐԱԿԱՆ ԴԱՇՏ, տես Դաշտի տեսու– թյուն։

ՎԵԿՏՈՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՇԻՎ, տես Վեկ– տորական հաշիվ։

ՎԵԿՏՈՐԱԿԱՆ ՀԱՇԻՎ, մաթեմատիկայի բաժին, որում ուսումնասիրվում են վեկ– տորների հետ կատարվող գործողություն– ների հատկությունները, ընդ որում դի– տարկվում են միայն ազատ վեկտորներ։ Վ․ հ․ բաղկացած է վեկտորական հանրահաշվից և վեկտորա– կան անալիզից։ Վեկտորական հանրահաշիվն ուսում– նասիրում է վեկտորների հետ կատարվող պարզագույն գործողությունները՝ վեկ– տորների գումարում և բազմապատկում թվով, վեկտորների տարբեր տեսակի բազմապատկումներ։ Եթե վեկտորները գտնվում են մեկ ուղղի կամ զուգահեռ ուղիղների վրա, ապա կոչ– վում ենհամագիծ (կոլինեար), հակառակ դեպքում՝ տարագիծ։ Հա– մագիծ վեկտորները կոչվում են հ ա մ– ուղղված (հ ա կ ու ղ ղ վ ա ծ), եթե նրանց ծայրերը գտնվում են նրանց սկըզբ– նակետերը միացնող ուղղի (կամ ընդհա– նուր սկզբի) միևնույն կողմում (տարբեր կողմերում)։ վեկտորները կոչվում են հավասար, եթե նրանք համուղղված են և ունեն հավասար երկարություն։ Բո– լոր զրո վեկտորները համարվում են հա– վասար։ Հակուղղված և հավասար երկա– րություն ունեցող վեկտորները կոչվում են հակադիր, a վեկտորի հակադիրը նշանակվում է –a։ Եթե վեկտորները գտնվում են մեկ հարթությունում կամ զուգահեռ հարթություններում, ապա կոչ– վում են համահարթ (կոմպլա– ն ա ր), հակառակ դեպքում՝ տ ա ր ա– հ ա ր թ։ a և b վեկտորների a+b գ ու մ ա ր կոչ– վում է a-ի սկիզբը b-ի ծայրին միացնող վեկտորը, եթե a-ի ծայրը և b-ի սկիզբը համընկած են (եռանկյան կանոն, նկ․ 1)։ Մա համարժեք է ուժերի գումար– ման զուգահեռագծի կանոնին, որի հա– մաձայն՝ երկու ուժերի համազորը նը– րանց վրա կառուցած զուգահեռագծի ան– կյունագիծն է (նկ․ 2)։ Մի քանի վեկտոր– ների գումար վեկտորն ստանալու համար պետք է վեկտորները տրված հերթակա– նությամբ կցել մեկը մյուսի ծայրին և աոաջին վեկտորի սկիզբը միացնել վեր– ջին վեկտորի ծայրին (նկ․ 3)։ a և b վեկ– տորների a–b տարբեր ու թյ ու ն կոչվում է այնպիսի с վեկտորը, որ b+c= =a, ընդ որում՝ a– b=a+(–-b)։ a վեկ– տորի և ճ իրական թվի Ха արտադրյալ՝