Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/367

Այս էջը հաստատված է

արլ․ նահանգներում և Անդերի նախալեռներում։ 1982-ին պետ․ նավթային ընկերությանը («Պետրոլեոս դե Վենեսուելա») բաժին էր ընկնում արդյունահանվող նավթի մեծ մասը (մոա 97,5 մլն տ)։ էլեկտրաէներգիայի արտադրանքի 50%–ը տալիս են ջէկերը։ Օգտագործվում են հիդրոռեսուրսները։ Նավթի և նավթաքիմ․ ձեռնարկությունները տեղաբաշխված են ծովափնյա նավահանգիստներում U Պարագուանա թերակղգում։ Կան քիմ․, նավթաքիմ․ խոշոր համալիրներ Մորոն և էլ Տաբլասո քաղաքներում, մեաալուրգիական գործարան՝ Սան Տոմե դե Գուայանայում։ Մետաղամշակման ձեռնարկությունները գտնվում են Կարակասում, սննդի, տեքստիլ, կաշվի–կոշիկի արտադրությունը՝ Կարակասում, Վալենսիայում, Մարակայում, Մարակայբոյում և այլ քաղաքներում։

Գյուղատնտեսությունը։ Մշակվում է երկրի տարածքի մոտ 2%-ը։ Արոտավայրերը և մարգագետինները զբաղեցնում են 18%-ը։ Գերակշռում են մանր տնտեսությունները, պահպանվում է անտառաբացատային հողագործությունը։ Ապրանքային արտադրանքի հիմնական մասը տալիս են կապիտ․ տնտեսությունները։ Պետությունը հողը գնում է խոշոր հողատերերից և հանձնում գյուղացիներին։ Նոսր բնակեցված շրջաններում ստեղծվել են գյուղատնտ․ նոր բնակավայրեր։ Մշակում են կակաո, սուրճ, շաքարեղեգ, բրինձ, բամբակենի, եգիպտացորեն, կարտոֆիլ, արմավաշուշան, հացարմատ, բանան, ընդավորներ, բանջարեղեն։ Անասնապահությունն ունի էքստենսիվ բնույթ, բացառությամբ քաղաքների շուրջը գտնվող կաթնատու ուղղության խոշոր տնտեսությունների։ 1981-ին կար 10840 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, 2351 հզ․ խոզ, 1381 հգ․ այծ, 324 հզ․ ոչխար։ Վ–ի հս․ ափերին U Մարակայբո լճում տարածված է ձկնորսությունը։

Տրանսպորտը։ Ավտոճանապարհների երկարությունը 62 հզ․ կմ է (23 հզ․ կմ–ը՝ կոշտ ծածկով, 1981), երկաթուղիներինը՝ 409 կմ։ Զարգացած է խողովակաշարային տրանսպորտը։ Ծովային առետրական նավատորմի տոննաժը 848,5 հզ, բրուտտո ռեգիստրային m է (1980)։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Մարակայբոն, Ամուայը, Պունտա Կարդոնը, Պուերտո լա Կրուսը, Սան Ֆելիքսը։ Օդային գծերով միացած են երկրի բոլոր շրջանները։ Միջազգային օդանավակայաններն են՝ Մայկետիան (Կարակասի մոտ), Մարակայբոն, Մատուրինը, Սյուդադ Բոլիվարը։

Արտաքին տնտ․ կապերը։ Արտահանության (ըստ արժեքի) 94,6%–ը բաժին է ընկնում նավթին և նավթամթերքներին։ Արտահանում է նաև քիմ․ ապրանքներ, պողպատ, ալմաստ, ցեմենտ, բանան, ներմուծում՝ մեքենաներ, սարքավորում և տրանսպորտային միջոցներ (43,5%)։ Արտաքին առևտուրը իրականացվում է գլխավորապես ԱՄՆ–ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, ճապոնիայի, Կարիբյան երկրների հեա։; Դրամական միավորը բոլիվարն է։ 12,8 բոլիվարը=ամերիկյան 1 դոլլարի (1983)։

VIII․ Զինված ուժերը Վ–ի զինված ուժերը (44 հզ․ մարդ, 1976) կազմված են ցամաքային զորքերից, ՌՕՈԻ–ից և ՌԾՈԻ–ից։ Գլխավորում է պրեզիդենտը, որին կից կա Ազգ․ պաշտպանության խորհուրդ։ Բանակի ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է ազգ․ պաշտպանության մինիստրը զինված ուժերի տեսակների հրամանատարների միջոցով։ Ցամաքային զորքերը (մոտ 28 հզ․ մարդ) կազմված են հիմնականում հետևակային և եգերական գումարտակներից, ունեն զրահատանկային բրիգադ, տանկային գումարտակ, դաշտային և զենիթային հրետանի։ ՌՕՕԻ (8 հզ․ մարդ) ունեն ավելի քան 110 մարտական ինքնաթիռ, մոտ 100 տրանսպորտային ինքնաթիռ և ուղղաթիռ։ ՌԾՕԻ (8 հզ․ մարդ) ունեն շուրջ 50 նավ (այդ թվում՝ ռազմանավեր) և ծովային հետևակի 3 գումարտակ։ Զինված ուժերը համալրվում են համընդհանուր զինապարտության օրենքի հիման վրա և կամավորների հավաքագրմամբ։ Ծառայության ժամկետը 2 տարի է։ Կա ազգ․ գվարդիա (շուրջ 10 հզ․ մարդ)։

IX․ Բժշկաաշխարհագրական բնութագիր 1972-ի տվյալներով ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 36,8, մահացությունը՝ 6,8, մանկական մահացությունը 1000 ողջ ծընվածին՝ 51,7։ Կյանքի միջին տևողությունը 64 տարի է։ Գերակշռում են վարակիչ և մակաբուծական հիվանդությունները։ Մահացության հիմնական պատճառները սիրտանոթային համակարգի հիվանդություններն են, չարորակ նորագոյացությունները և տրավմատիզմը։ Հիվանդանոցային օգնություն են կազմակերպել (1972) 342 հիվանդանոց՝ 32877 մահճակալով, որից 28167 մահճակալը 186 պետ․ հիվանդանոցներում են։ Արտահիվանդանոցային օգնություն են ցույց տվել հիվանդանոցների ամբուլատորային 30 բաժանմունք, առողջապահության 37 կենտրոն, գյուղական 492 ամբուլատորիա և 49 բուժկետ, մայրության և մանկության պահպանման 644 կետ։ Աշխատում էին 10 202 բժիշկ (1100 բնակչին՝ 1 բժիշկ), 2417 ատամնաբույժ, 1268 դեղագործ, 5991 բուժքույր։ Բժիշկներ են պատրաստում համալսարանների բժշկ․ 7 ֆակուլտետ (Կարակասում, Մարակայբոյում և Մերիդայում)։ X․ Լուսավորությունը Ուսումնական համակարգը սկսել է ձևավորվել XVI դ․ կեսից։ 1961-ին ընդունված սահմանադրությունը հռչակել է կրթության իրավունք բոլոր քաղաքացիների համար (15-ից բարձր տարիք ունեցողների ավելի քան 20%–ը անգրագետ է եղել)։ ժամանակակից կրթական համակարգում են նախադպրոցական հիմնարկները (4–6 տարեկանների), տարրական (2 փուլով՝ 4 և 2, պետ․ դպրոցներում ուսուցումը ձրի է ու պարտադիր), միջնակարգ (լիցեյ, 2 փուլով 3+2, երկրորդ փուլում սովորողներն ընտրում են կամ հումանիտար կամ բնական գիտությունները) դպրոցները, պրոֆտեխ․ ուսումնարանները (տարրականի առաջին Փուլի հիմքով, 2–6 տարվա ուս․ ծրագրով)։ Տարրական դպրոցի համար ուսուցիչներ են պատրաստում մանկավարժ, ուսումնարանները (4-ամյա, տարրականի հիմքով), միջնակարգի համար՝ մանկավարժ, ինստները (4-ամյա միջնակարգի կամ մանկավարժ, ուսումնարանի հիմքով)։ 1975-ին կար մոտ 40