Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/368

Այս էջը հաստատված է

բուհ, որից 10-ը համալսարան (7 պետ․ և 3 մասնավոր)։ Խոշորներից են․ Կենտրոնական (հիմն․ է 1725-ին, Կարակաս), Սուլիա նահանգի (1891 Մարակայբո), Անդրյան (1810, Մերիդա), Անդրես Բելիոյի կաթոլիկական (1953, Կարակաս, մասնավոր) համալսարանները։ Գրադարաններից են՝ Ազգայինը (հիմն․ է 1833-ին, Կարակաս, ավելի քան 400 հզ․ գիրք), Կենտր․ համալսարանինը (1850, էթչ հզ․ գիրք են)։ Թանգարաններից են՝ Ս․ Բոլիվարի (1911), Նուրբ արվեստների (1938), Բնական գիտությունների (1940, բոլորն էլ Կարակասում), Գաղութային ժամանակաշրջանի (1945, էլ-Տոկույո են)։

XI. Գիտական հիմնարկները Կառավարությանը կից ստեղծվել են գիտ․ և փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքների կորդինացման հատուկ մառմիններ՝ Գյուղատնտ․ հետազոտությունների ազգ․ խորհուրդը (1958) և Գիտ․ ու տեխնոլոգիական հետազոտությունների ազգ․ խորհուրդը (1967)։ Պետ․ համալսարաններում գիտ․ աշխատանքները զեկավարելու համար գործում են բնական և հասարակական գիտ․ զարգացման խորհուրդներ (համալսարանների վարչության ենթակայությամբ)։ Գիտ․ հիմնարկները, կազմակերպակա առումով, ստորաբաժանվում են պետ․մ բուհականի և մասնավորի։ Խոշոր ԳՀԻ-ներից են ԳՀԻ-ներից են՝ մերձարևադարձային բժշկությանը (1947), օվկիանոսագիտությունը (1958), տեխնոլոգիականը (1963), գյուղատնտեսականը (1961, բոլորն էլ Կենտրոնական համալսարանին կից են։) Հասարակագիտական գիտ․ կենտրոններ են Վ-ի լեզվի (1882), պատմության ազգ․ (1888), քաղ․ ու սոց․ գիտ․ (1917) և ֆիզիկ․, մաթ․ ու բնական գիտ․ (1917) ակադեմիաները, պատմության (1958), բանահյուսության (1946), տնտ․ և սոց․ հետազոտությունների (1960) ինստները։ ԳՀԻ-ների մեծ մասը գտնվում է դեդերալ մինիստրությունների տնօրինության ներքո։ Վ․ գիտ․ կապերի մեջ է Ամերիկայի, Ասիայի, և Արմ․ Եվրոպայի շատ երկրների հետ, անդամ է ավելի քան 30 միջազգային գիտ․ ընկերությունների։

XII. Մամուլը, ռադիոհաղորդումները,հեռուստատեսությունը Թերթերից են․ «Նասիոնալ» («El Nacional», 1943-ից,) «Մունդո» («El Mundo», 1958-ից), «Ուլտիմաս Նոտիսիաս» («U՜ltimas Noticias», 1941-ից), «Պանորամա» («Panorama», 1914-ից), «Տրիբունա պոպուլար» («La Tribuna Popular», 1948-ից), Վ-ի կոմկուսի ԿԿ-ի օրգան են։ Ռադիոհաղորդումները՝ 1930-ից (1978-ին գործել է 235 ռադիակայան, հաղորդումները հիմնականում տրվում են իսպ․, առանձին ծրագրեր հաղորդվում են նաև անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, պորտուգալերեն), հեռուստատեսությունը՝ 1952-ից (1978-ին կար 37 հեռուստակենտրոն)։

XIII․ Գրականությունը Վ-ի հնդկացիների՝ իսպ․ նվաճումից առաջ եղած ժող․ չափածո ստեղծագործությունը րի պահպանվել։ Իսպ․ գաղութածությունը չի պահխանվվել։ Իսպ․ գաղութատիրության ժամանակջրջանում Վ-ի բանաստեղծների մեծ մասը հետևել է գոնգորիզմի (արիստոկրատ․ դպրոց XVII դ․ իսպ․ պոեզիայում) ավանդույթներին։ Մինչև XIX դ․ 80-ական թթ․ վերջը գերիշխել է ռոմանտիզմը, րորի ներկայացուցիչներ Ա․ Լոսանոն (1821–66), Դ․ Ռ․ էռնանդեսը (1829-93), Խ․ Ռ․ Եպեսը (1822– 1881), Խ․ Ա․ Մայտինը (1804-74), Ռ․ Արվելոն (1814-78), Խ․ Վ․ Կամաչոն (1829–1872), խ․ Կալկանիոն (1840–1918) մշակել են ազգային–հայրենասիրական թեման։ Ավելի ուշ շրջանի ռոմանտիկների ստեղծագործության մեջ երևան են եկել կրոն, միստիկայի գծեր, շրջապատող աշխարհից ինքնամեկուսացման ձգտում։ Այս միտումները է՝լ ավելի են ուժեղա– ցել դեկադենտ բանաստեղծների ստեղծագործություններում։ Մ․ Վ․ Ռոմերո Գարսիայի (1865–1917), Խ․ Ւփլ Ֆորտոուլի (1862–1943), Մ․ է․ Պարդոյի (1865-1905), Գ․ Պիկոն Ֆեբրեսի (1860–1918) առաջին ռեալիստ, վեպերում կան նատուրալիստական գծեր։ Ռեալիստ, պոեզիան ներկայացված է Ֆ․ Լասո Մարտի ի (1864–1909), երգիծաբան Ա․ Ռոմանասեի և ուրիշների հայրենասիրական բանաստեղծություններով։ Շատ մոդեռնիստների բնորոշ է ազգ․ ինքնատիպ գրկ․ ստեղծելու ձգտումը, որն իր արտահայտությունն է գտել «կրեոլյան ռեալիզմի» ներկայացուցիչների՝ արձակագիրներ Մ․ Դիաս Ռոդրիգեսի (1871–1927), Լ․ Մ․ Ուրբանեխա Աչելպոլի (1874–1937), Խ․ Ռ․ Պոկատեռայի (1888–1955), Պ․ է․ Կոլի (1872–1947), բանաստեղծներ Ու․ Պերեսի (1871 – 1926), Ա․ Արվելո Լառիվայի (1883–1934), Ա․ Մատայի (1870–1931) ստեղծագործություններում։ Դեկադանսի միտումները հաղթահարելով՝ նրանք անցել են ազգ․ ու սոցիալ․ թեմաներին, նախապատրաստել ռեալիստ․ արձակի ծաղկումը XX դ․։ Մոցիալ– քննադատական ուղղվածությամբ են հատ– կանշվում Ռ․ Բլանկո Ֆոմբոնայի (1874–1944), «Երկաթե մարդը» (1907) և «Ոսկի մարդը» (1915) վեպերը։ 1920–30-ական թթ․ Վ–ի գրկյան մեջ ուժեղացել է քննադատական ռեալիզմի ուղղությունը, որի խոշորագույն ներկայացուցիչ Ռ․ Գալիեգոսի (1884–1969) ստեղծագործությունները համաշխարհային հռչակ են ձեռք բերել։ Այդ տարիների պոեզիայում տարածում են գտել ավանգարդիստական «ձախ» արվեստի զանա– զան հոսանքներ։ Սակայն գերակշռում էին սոցիալ–քննադատական միտումները։ Մ․ Օտերո Սիլվայի (ծն․ 1908), Գ․ Մենեսեսի (ծն․ 1911), է․ Մուխիկայի (ծն․ 1927) վեպերն ու պատմվածքները պատկերում են Վ–ի աշխատավորության ոչ միայն կյանքի ծանր պայմանները, այլև հետադիմության դեմ մղած պայքարը։ Այքդ թե– մաներին են նվիրված նաև բանաստեղծուհի Լ․ Վելասկեսի, 1952-ին Խաղաղության ոսկե մեդալով պարգևատրված բանաստեղծ Կ․ Ա․ Լեռնի (ծն․ 1914), բանաստեղծներ Ա․ Լամեդայի (ծն․ 1920), Պ․ նայայի (ծն․ 1921), Պ․ Դունոյի (ծն․ 1933) շատ գործեր։ 1950–60-ական թթ․ հայտնի դարձան առաջադեմ բանաստեղծներ է․ Մուբերոյի և է․ Կոլոմբանիի, արձակագիրներ Գ․ Կառերայի և Խ․ Աբրեուի անունները։

XIV․ Ճարտարապետությունը և կերպարվեստը Վ–ի հնդկացիների հին արվեստից պահպանվել են ժայռապատկերներ, հովազների, կոկորդիլոսների, Արևի և նուսնի սիմվոլների պատկերներով քարի զանգվածներ, փորագիր, նկարազարդ, մարդկանց, կենդանիների դեմքերի