Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/370

Այս էջը սրբագրված չէ

Վ և ն և ա ի կ․ Կա դ՝Օրո պալատը (1422 – 1440, ճարտ․ Ջ․ U Բ․ Բոն) Վ և ն հ տ ի վ․ Պյացցետաա հրապարակը․ աջից4 Դոժերի պալատը (IX– XVI դդ․), կող– քին՝ Սան Մարկո տաճարը (IX–XV դդ․), ճաիւից՝ Սան Ս՜արկոյի ՛Հին գրադարանը (1536–54, ճարտ․ Ցտ․ Սանսովինո, ավարտ– վել է 1583-ին) Տեսարան Վենետիկից Վ–ի տարածքում առաշին բնակավայրե– րը առաջացել են մ․ թ․ ա․ Y դ․։ Բարբա– րոս ցեղերի արշավանքների ժամանակա– շրջանում (մ․ թ․ 1У–VII դդ․) Վ–ի բնակչու– թյան թիվն ավելացել է ի հաշիվ ցամա– քից փախածների։ YI դ․ կեսին կղզիները գրավել է Բյուզանդիան, սակայն նրանք Փաստորեն մնացել են անկախ։ Կղզինե– րում ծագել են համայնքներ, որոնք VII դ․ վերջին –VIII դ․ սկզբին կազմել են հան– րապետություն դոժի գլխավորությամբ։ Վ․ քաղաքն առաջացել է IX դ․ սկզբին, Ռիալտո կղզու վրա, որպես դքսության կենտրոն։ IX–X դդ․ Վ․ դարձել է Արմ․ Եվրոպայի և Արեելքի միջե տարան– ցիկ առետրի կենտրոն։ Երեան են եկել արհեստներ (մետաղամշակություն, փայ– տամշակում), զարգացել է նավաշինու– թյունը։ X դ․ վերջին Բյուզանդիան ճանա– չել է Վ․ որպես անկախ պետություն։ XI– XII դդ․ Վ*-ի հանրապետությունը հարուստ ծովային պետություն էր, գերիշխում էր Ադրիատիկ ծովում։ Խաչակրաց առաջին երեք արշավանքների ժամանակ (XI դ․ վերջ– XII դ․) Վ․, որը ռազմ, օգնություն էր ցույց տալիս խաչակիրներին, կարողա– ցավ հենակետեր ստեղծել Միջերկրակա– նի արլ․ ափին, իսկ 4-րդ արշավանքի (1202–04) հետևանքով դարձավ Միջերկ– րածովյան տերություն՝ տիրելով Կ․ Պոլ– սի մի մասին, մի շարք նավահանգիստ– ների Մարմարա ծովում և նեղուցներում, Կրետե, Եվբեա կղզիներին ևն։ XIII դ․ վերջից Վ․ դարձել է օլիգարխիական հան– րապետություն․ 200–300 երևելի ընտա– նիքների ներկայացուցիչներ կազմավորել են բոլոր բարձրագույն մարմինները․ Մեծ խորհուրդը (որը վարում էր պետության բոլոր գործերը), Փոքր խորհուրդը կամ Սենիորիան (հանրապետության կառա– վարությունը), Սենատը (զբաղվում էր գաղութների և արտաքին քաղաքականու– թյան հարցերով), Քառասունի խորհուր– դը (բարձրագույն դատական մարմինը)։ Հանրապետության գլուխ կանգնած էր ցմահ ընտրված դոժը։ XIV–XV դդ․ Վ–ի ծաղկման ժամանակաշրջանն էր․ Ջենո– վայի հետ երկարատև պայքարն ավարտ– վեց 1380-ին Կիոջիի մոտ ջենովական նավատորմի ջախջախումով, հաղթանա– կած Վ․ դուրս մղեց իր առևտր․ ախոյա– նին Միջերկրական ծովի արլ․ մասից և իր ձեռքում կենտրոնացրեց Արևելքի հետ արեմտաեվրոպ․ առևտրի զգալի մասը; XIV–XYI դդ․ Վ․ մեծացրեց իր տիրույթ– ները մայր ցամաքում։ 1453-ին թուրքերի կողմից Կ․ Պոլսի գրավումը, առևտր․ ուղիների տեղափոխումը Միջերկրական ծովից Ատլանտյան օվկիանոս (Աշխարհա– գրական մեծ հայտնագործությունների հետևանքով) ծանր հարված հասցրին Վ–ի հզորությանը։ XV–XYIII դդ․ վենետիկա– թուրք․ պատերազմների հետևանքով Վ․ կորցրեց գրեթե իր բոլոր տիրույթները Բալկաններում և արեելամիջերկրածով– յան շրջանում։ XVII–XVIII դդ․ Վ․ խորը տնտ․ և քաղ․ անկում ապրեց։ 1797-ին Վ․ օկուպացրին ֆրանս․ զորքերը Նապո– լեոնի գլխավորությամբ։ 1797-ի Կամպո– ֆորմիի համաձայնագրով Վ–ի հանրապե– տության համարյա ամբողջ տարածքն անցավ Ավստրիային, իսկ 1805-ի Պրես– բուրգի (Բրատիսլավա) համաձայնագրով միացվեց Իտալ․ թագավորությանը։ 1814–15-ի Վիեննայի կոնգրեսի որոշ– մամբ Վ․ վերստին անցավ Ավստրիային։ 1848–49-ի հեղափոխության ժամանակ Վ–ում հռչակվեց հանրապետություն։ 1866-ի Վիեննայի հաշտությամբ Վ․ մտավ Իտալ․ թագավորության կազմի մեջ։ 1943–45-ի գերմ․ օկուպացիայի ժամա– նակ Վ․ Դիմադրության շարժման խոշոր կենտրոն էր։ Ազատագրվել է 1945-ի ապրի– լի 29-ին։ Վ․ առևտր․ և ռազմ, նավահանգիստ է, օդային ուղիների հանգույց։ Վ–ում և ար– վարձաններում զարգացած է գունավոր մետալուրգիան, նավթավերամշակումը, քիմ․, տեքստիլ, մեքենաշինական, թեթե, սննդի և պոլիգրաֆ արդյունաբերությու– նը։ Ավանդական է գեղարվեստական ար– հեստագործությունը։ Արդ․ նշանակու– թյուն ունեն մայրցամաքային արվարձան– ները՝ Մարգերան, Ֆուզինան, Մեստրեն։ Մարգերայում կան արզնահողի, ալյու– մինի, ցինկաձուլական, նավթավերամշակ– ման, կոքսաքիմ․, նավթաքիմ․, ֆտորի և ֆտորային միացությունների, էլեկտրա– տեխ․, ճշգրիտ մեխանիկայի և օպտիկայի, սննդի արդյունաբերություն, նավաշինու– թյուն, Ֆուգինայում՝ ալյումինի և ալյու– մինագլանման գործարաններ, Մեստ– րեում՝ երկաթուղային արհեստանոցներ, ստեղծվել է տրանսպորտային մեքենաշի– նություն։ Վ–ի արվարձաններից Լիդո կըղ– զին միջազգային կուրորտ է։ Ս․ Ղազար (Սան Ղազարո) կղզում է գտնվում Մխի– թար յան միաբանությունը, որի գրադա– րանն ունի հին հայկ․ արժեքավոր ձեռա– գրեր։ Գործում են՝ առևտրի ինստ․, բժշկ․ դպրոց, Ադրիատիկ ծովի ուսումնասիրու– թյան ինստ․, Գեղարվեստների ակադե– միա, օպերային թատրոն, թանգարան– ներ։ Թանգարաններից են նաև Ակադե– միայի պատկերասրահը, Կոռեր թանգա– րանը (XIY–XVI դդ․ արվեստի գործեր), Հնագիտ․ թանգարանը ևն։ Քաղաքի արտասովոր դիրքը, ճարտ․ բազմաթիվ հուշարձանները, գեղարվես– տի գլուխգործոցների ամենահարուստ հավաքածուները դեպի Վ․ են հրապուրում բազմաթիվ տուրիստների։ Նրանց հոսան– քը առանձնապես մեծ է լինում այստեղ կազմակերպվող միջազգային կինոփա– ռատոների, ժամանակակից արվեստի ցուցահանդեսների, թատրոնի, երաժշտու– թյան փաոաաոների և այլ հանդիսություն– ների Ժամանակ։ 2 տարին մեկ անգամ Վ–ում բացվում է գեղարվեստական մի– ջազգային ցուցահանդես՝ Բիենալե (հիմ– նադրվել է 1895-ին)։ Քաղաքի ճարտ․ կերպարին, որ կազմա– վորվել է XIV դ․–XVI դ․ սկզբին, բնորոշ է եկեղեցիների հարուստ հարդարանքը, պալատների հանդիսավոր, հաճախ գու– նավոր մարմարներով ընդելուզված, ցանց– կեն պատշգամբ–սրահներով, նախշա– պսակ լուսամուտներով ճակատները, կո– րագիծ կամուրջները, բազմաթիվ ծովա– լճակներն ու ջրանցքները, 3–4-հարկա– նի տների հոծ շարքերով կառուցապատ– ված նեղլիկ ու ծուռումուռ փողոցները։ Վ–ի կենտր․ մասում Պիացցա Սան Սարկո հրապարակն է՝ Սան Մարկո հնգագմբեթ տաճարով (829–832, վերակառուցվել է 1073–95-ին, ճակատն ավարտվել է XV դ․) և զանգակատնով (888–1517)։ Հրապա– րակին հարում է Պիացցետան՝ Սան Մար– կոյի Հին գրադարանով (1536–54, 6ա․ Սանսովինո, ավարտվել է 1583-ին) և Դոժերի պալատով (սկսված է IX դ․, ավարտվել է XIV–XVI դդ․)։ Արլ–ից պա– լատին հարում է, այսպես կոչված, Հա– ռաչանքների կամուրջը (1600), որի միջո–