ցով այն կապվում է բանտի շենքին (1560–1614)։ Քաղաքը հատող Տ–անման Մեծ ջրանցքի երկայնքով, գոթիկոյի, ռենեսանսի և բարոկկո ոճերով կառուցված պալատներից են՝ Կա դ'Օրոն (1422–40, Ջ․ և Բ․ Բոն, շենքում՝ Ջ․ Ֆրանկետտիի պատկերասրահը), Ռեձոնիկոն (1660), Պեզարոն (ավարտվել է 1710-ին, այժմ՝ ժամանակակից արվեստի միջազգային պատկերասրահ)։ Մեծ ջրանցքի վրա է Ռիալտո կամուրջը (1588–92, ճարտ․ Ա․ դա Պոնտե)։ Վ–ի գոթիկոյի, ռենեսանսի և բարոկկո ոճերի եկեղեցիներից են՝ Սանտա Մարիա Գլորիոզա դեի Ֆրարի (1338–1443, ներսում՝ Տիցիանի ստեղծած խորանապատկերներով), Սան Զաքարիա (սկսված է X դ․, վերակառուցվել է 1444-1465, ճակատը ավարտվել է XV դ․), Սանտա Մարիա դեի Միրակոլի (1481–89, Պ․ Լոմբարդո), Իլ Ռեդենտորե (ավարտվել է 1592-ին, Ա․ Պալլադիո), Մանտա Մարիա դելլա Մալուտե (1631–81, Բ․ Լոնգենա), Սկուոլա Գրանդե դի Սան Ռոկկո (1517–50, Տինտորետտոյի նկարներով), Ման Զորջո Մաջորե եկեղեցին և մենաստանը (համանուն կղզու վրա, 1565–80, Պալլադիո)։ Նշանավոր է հեծյալ կոնդոտյեր Կոլլեոնիի հուշարձանը Սանտի Ջովաննի է Պաոլո հրապարակում (1479–1488, բացվել է 1496-ին, քանդակագործ՝ Ա․ Վեռոկքիո)։
Վ–ի հետ հայերի առաջին առնչությունները վերաբերում են քաղաքի ծագման շրջանին։ Վիճելի մի ավանդության համաձայն Ռավեննայի առաջին եքսարքոս հայազգի Նարսես Պատրիկին (541–568) է վերագրվում Վ–ի երկու հռչակավոր եկեղեցիների՝ Ս․ Թեոդորոսի և Ս․ Դերմինիանոսի ու Ս․ Մենայի կառուցումը։ Մեկ դար հետո, արդեն ստույգ վկայությամբ, Տորչելլոյի բազիլիկան (նախնական շենքը) կառուցել է մի այլ եքսարքոս՝ Իսահակ Հայկազնը (625–643)։ Հայ համայնքը Վ–ում կազմավորվել է XIII դ․ սկզբին, երբ աշխույժ ծովային առևտր․ հարաբերություններ են հաստատվել Վ*փ և Կիլիկ– Շեհրիմանյանների պալատներից մե– կը Վենետիկում յան Հայաստանի սիջև։ 1201-ի դեկտեմ– բերին Լևոն Բ թագավորը վենետիկցի առևտրականներին արտոնել է առանձ– նաշնորհումներ, որոնք հետագայում ընդ– լայնվել են։ Փոխադարձաբար Վ–ում էլ հայերին են ընձեռել ընդարձակ մենա– շնորհներ, և արդեն XIII դ․ 1-ին կեսին հայերը Վ–ում ունեին <Հայոց տուն», որը նվիրել է Վ–ի դոժ Մարկո Ծիանին։ 1348-ին Վ–ում հիշատակվում է Հայ եղբայրների Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և վանքը <Քասթեւլո» թաղամասում, 1434-ին՝ Մ․ Իոսչ եկեղեցին <Լանթեոնա>-ների ուղու վրա, որը հետո կոչվել է Հայերի ուղի՝ «Քալլե դեի Արմենի*, այդպես էլ հայտնի է այժմ։ Եկեղեցին քանիցս (1496, 1510-20, 1689) նորոգվել U ընդարձակվել է և գործում է ցայսօր (պատկանում է Մխիթարյան միա– բանությանը)։ Վ–ում հայերը ունեին գե– րեզմանատուն, որը գտնվում էր Ս․ Գևորգ Ջուղայի Փողոցը Վենետիկում (Սան Զորջո) կղզում (1970-ական թթ․ կա– տարված պեղումների ժամանակ հայտ– նաբերվել է 1570-ի տապանաքար հայե– րեն արձանագրությամբ)։ Վ–ի հայ հա– մայնքը իր բարգավաճմանն է հասել XVI –XVIII դդ․ հատկապես Հին և Նոր Զուղայի վաճառականների գործունեու– թյան շնորհիվ (Վ–ում կա Զուղայեցիների Փողոց)։ Կրետեի պատերազմի դժվարին տարիներին (1645–69) դոժը միջոցներ է ձեռք առել, որպեսզի հայերի առևտուրը, որը թերևս միակն էր ստեղծված պայ– մաններում, կարողանա ավելի ծաղկել։ Նույն դարերում Վ․ դարձել է հայկ․ տպա– գրության կենտրոն (տես Վենեաքւկի հայ– կական տպագրություն), այստեղ է 1512-ին լույս տեսել հայերեն առաջին տպագիր գիրքս՝ «քԱրբաթագիրք»-ը։ 1715-ին Վ․ է հասել Մխիթար Սեբաստացին իր 19 հե– տևորդներով և երկու տարի հետո (1717-ին) հաստատվել Ս․ Ղազար կղզում, որը նրան նվիրեց Վ–ի հանրապետությու– նը։ 1836-ին Մխիթարյան միաբանությունը Վ–ում հիմնեց Ռափայելյան, հետագայում Մուրաա–Ռափայեւյան վարժարանը, որը գործում է մինչև այսօր։ 1843-ից լույս է տեսնում <ԲազՎավեպ> հայագիտ․ հանդե– սը։ Վ–ի հայերը բացի տնտ․ և առևտր․ աշխույժ գործունեությունից, կատարել են ուշադրության արժանի գործեր նաև գի– տության և մշակույթի բնագավառներում։ Հայտնի է Անտոն Սուրյանը, որը 1575-ի համաճարակի ժամանակ հնարել է մի դեղ, որով բուժել է քաղաքացիներին, պատ– րաստել է նոր հզոր թնդանոթներ, ինչպես նաև մեքենա, որով ծովի հատակից բարձ– րացվել են ջրասույզ նավեր։ Հիշատակե– լի են եկեղեցական Զաքարիա Շեհրիմանը (1708–84, ջուղայեցի մեծահամբավ Շեհ– րիմանյան գերդաստանից, որ XVII դ․ վերջին հաստատվել էր Վ–ում և XVIII դ․ ընթացքում Եվրոպայի առևտր․ հաստա– տություններից մեկի տերն էր), որը վե– նետիկյան լուսավորական շարժման գոր– ծիչներից էր, բանաստեղծուհի Վիկտո– րիա Աղանուրը (1855–1910) և ուրիշներ։ Գրկ․ Ալի շան Ղ․, Հայ–Վենետ, Վնտ․, 1896։ Всеволожская С․ Н․, Вене– ция, JI․, 1970․ Ա․Ասչանյան, Ա․ Սաեփանյան, Լ․ Ջեյչիյան
ՎԵՆԵՏԻԿԻ ԴՊՐՈ5, ստեղծագործական ուղղություններ երաժշտության մեջ XVI– XVII դդ․։ Վենետիկի պոլիֆոնիկ դպրոցի հիմնադիրը նիդերլանդացի Ա․ Վիլլար– տըն է։ Նրա աշակերտներից և հետևորդ– ներից հատկապես նշանակալից էր Ա․ և Զ․ Գաբրիեւինե րի գործունեությունը, որոնք ընդհանրացրեցին իրենց նախորդ– ների և ժամանակակիցների ձեռքբերում– ները, ստեղծեցին վոկալ պոլիֆոնիայի նոր՝ մոնումենտալ–դեկորատիվ ոճ։ Հատ– կապես ճանաչվեցին 6–16 ձայնանի «Սըր– բազան սիմֆոնիաները»։ Վենետիկի օպերային դպրոցը մեծ ծաղկում է ապրել 1637-ին երգիչներ Ֆ․ Մանելլիի և Բ․ Ֆեռարիի հիմնադրած հանրամատչելի (վճարովի) առաջին օպե– րային թատրոնի շնորհիվ։ Վենետիկի օպերային դպրոցի մեծագույն նվաճում– ները կապված էին հատկապես Կ․ Մոն– ւոեվերդիի օպերային արվեստի հետ։ Նրա սկզբունքները զարգացրին Մ․ Ա․ Չեստին և Ֆ․ Կավալլին։ XVII դ․ վենետիկյան օպե– րային բնորոշ են պատմ․ սյուժեների գե– րակշռումը, մեղեդու դրամատիկացումը, ավարտուն մենակատարային ձևերը (արիա, դուետ ևն)։ Նոր արտահայտչա– մ՛իջոց էր նվագակցությամբ ուղեկցվող ռեչիտատիվը։ Շուրջ 70 տարվա ընթաց– քում Վենետիկի օպերային դպրոցը կյանք է տվել մոտ 370 նոր օպերաների։ Մ․ Հարությունյան
ՎԵՆԵՏԻԿԻ ԴՊՐՈՑ գե ղ ա ն կ ա ր չ ու– թ յ ա ն, Իտալիայի գեղանկարչական ար– վեստի հիմնական դպրոցներից։ Վենե– տիկի լիարյուն կենսախինդ գեղանկար– չությանը հատուկ է վառ հուզականությու– նը, լուսաստվերի մեղմությունը, յուղա– ներկերով գեղանկարչության պլաստիկա– արտահայտչական հնարավորությունների կատարյալ տիրապետումը, կոլորիտի խնդիրների և նրանց նրբարվեստ լուծման հանդեպ հատուկ ուշադրությունը։ Վ․ դ–ի վարպետների գործերում Վերածննդի գա– ղափարներն ու ոգին արտահայտվել են ողջ խորությամբ, ուրույն արտահարոչա– կանությամբ։ Վ․ դ․ սկսել է զարգանալ XIV դարից։ Բարձր վերելքի է հասել XV դ․ 2-րդ կեսին –XVI դ․, Վերածննդի դարա– շրջանում, երբ Վենեւոիկը հարուստ պատ– րիկյան հանրապետություն էր և Միջերկ– րայքի խոշոր առևտր․ կենտրոն։ Վաղ վե– նետիկյան Վերածննդի (XV դ․ կես․) վար– պետներ Վիվարինի եղբայրների, 6ա․ Բել– լինիի, Վ․ Կարպաչչոյի ստեղծագործու– թյուններում գնալով աճել է աշխարհի ռեալիստական պատկերման, ծավալի ու տարածության արտահայտման ձգտումը։ Անտոնելլո դա Մեսինայի (որը Վենետիկ բերեց յուղաներկ գեղանկարչության տեխ– նիկան) և հատկապես Ջովաննի Բելլինիի ստեղծագործության մեջ նկատելի է ան– ցումը Բարձր Վերածննդի արվեստին։ Պարզունակ պատմողականությանը փո– խարինել է ձգտումը՝ ստեղծելու աշխարհի ընդհանրացված պատկերը, ուր բարոյա– պես վեհ մարդկային կերպարները բնա– կանորեն ներդաշնակ են բանաս ւոեղծա– կանորեն ոգեշունչ բնությանը։ XV դ․ կեսի գեղանկարչության որոշ գրաֆիկական չորությանը փոխարինել է ավելի մեղմ ու