Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/374

Այս էջը սրբագրված չէ

կազմի մեջ։ Մ․ թ․ ա․ 49-ին Վ․ ստացել են եոոմ․ քաղաքացիության իրավունք։ Արդի գիտության մեջ Վ–ի լեզուն համարվում է հնդեվրոպ․ լեզվաընտանիքի աոանձին ճյուղ, որը մի շարք ընդհանուր գծեր ունի գերմ․ և իտալ․ լեզուների հետ։ Այլ ուսում– նասիրողներ Վ–ին վերագրում են իսի– րական ցեղերին։ 2․ Վ․ են անվանվել նաե Ատլանտյան օվկիանոսի ափերին բնակ– ված կելտ․ ցեղերը, որոնց մ․ թ․ ա․ 58– 51-ի գալիական արշավանքների ժամա– նակ նվաճել է Հուլիոս Կեսարը։ 3․ Վ․ անվանումն է կրել սլավոն, ցեղերի արմ․ ճյուղը (տես Վենեդներ)։

ՎԵՆԵՐԱ, հայկ․ անվանումը՝ Արուսյակ։ Արեգակնային համակարգի՝ ըստ Արեգա– կից ունեցած հեռավորության երկրորդ և Երկրին ամենամոտ մոլորակը։ Աստղա– գիտական նշանը ^ I Հայտնի էր նաև Առա– վոտյան աստղ, Աստղիկ, Գիշերավոր, Ելաստղ և այլ անուններով։ Վ–ի միջին հեռավորությունն Արեգակից 108 մլն կւէ է (0,723 ա․ մ․), ուղեծրի էքսցենտրիսիտե– տը՝ 0,007 (նվազագույնը բոլոր մոլորակ– ների շարքում)։ Ուղեծրային հարթությու– նը խավարածրի հարթության հետ կազ– մում է 3,4°, իսկ հասարակածի հարթու– թյան հետ՝ 177° (առավելագույնը բոլոր մոլորակների շարքում)։ Վ–ի սիդերական պարբերությունը կազմում է 0,62, իսկ սինոդական պարբերությունը՝ 1,6 երկ– րային տարի։ Մոլորակի պինդ մակերե– վույթի շառավիղը քիչ է տարբերվում Երկ– րի շառավղից (մոտ 6052 կւէ), ծավաւը կազ– մում է 0,9 երկրային ծավալ, զանգվածը՝ 0,82 երկրային զանգված (4,9-՝1024 կգ), խտությունը՝ 5,24 գ/utt3, ծանրության ուժի արագացումը մակերևույթի վրա՝ 8,87 մքվրկ2* մակերևույթի ջերմաստիճանը՝ 740 K, ամպերի վերին մասերի ջերմաս– տիճանը՝ մոտ 250 K, պարաբոլական արագությունը՝ 10,3 կէէքվրկ, ուղեծրա– յին արագությունը՝ 35 կմ/վրկ։ Շարժման ընթացքում Վ–ի առավելագույն անկյու– նային հեռավորությունն Արեգակից (էլոն– գացիան) 48° է։ Իր առանցքի շուրջը պտըտ– ման պարբերությունը 243 օր է (պտտման ուղղությունը հակառակ է Արեգակի շուր– ջը մոլորակների պտտման ուղղությանը), որը գրեթե հավասար է Երկրի նկատմամբ մոլորակի ռեզոնանսային պտտման պար– բերությանը։ Հետևաբար ստորին միաց– ման ժամանակ Վ․ դեպի Երկիր է դարձած միշտ միևնույն կողմով։ Արևային օրը Վ–ի վրա հավասար է 116,8 երկրային օր, այսինքն՝ Վ–ի տարին բաղկացած է Վ–ի երկու արևային օրից։ Վ–ի վբա Արեգակը ծագում է արևմուտքում և մայր մտնում արևելքում։ Արեգակից և Լուսնից հետո Վ․ երկրային երկնքի ամենապայծառ լուսա– տուն է (աւբեդոն 0,76)։ Վ–ի մթնոլորտի գոյությունը հայտնաբերել է Մ․ Վ․ Լոմո– նոսովը՝ 1761-ին, Արեգակի սկավառակով Վ–ի անցումը դիտելիս (վերջին անցումը դիտվել է 1882-ին, հաջորդ անցումն սպասվում է 2004-ին)։ Չափազանց խիտ մթնոլորտի և ձգված ամպերի շերտի հաս– տության (մոտ 68 կմ) պատճառով Վ–ի մա– կերևույթը օպտիկական տիրույթում չի երևում։ Վ–ի հիմնական ֆիզիկական պա– րամետրերը ստացվել են «Վեներա» սե– րիայի սովետական ավտոմատ միջմոլո– րակային կայաններից։ Վ–ի մակերևույթի վրա կան բարձր լեռներ, լեռնաշղթաներ և խառնարաններ։ Մթնոլորտը հիմնակա– նում բաղկացած է ՇՕշ–ից (96%), պարու– նակում է նաև N2 (3%) և Օշ (0,01%)։ Մթնոլորտային ճնշումը մակերևույթի վրա մոտ 90 ւէթն է։ Արբանյակ չունի։ Է․ Խաչիկյան

ՎԵՆԵՐԱ (լատ․ Venus, սեռ․ հոլովով՝ Veneris), գարնան, ծաղկունքի ու պտղա– բերության աստվածուհին հին հռոմ․ դի– ցաբանության մեջ։ Հին Հռոմում հուն, պաշտամունքների ներթափանցմամբ Վ․ նույնացվել է Աֆրոդիտեին, պաշտվել իբրև սիրո, գեղեցկության և ամուսնու– թյան դիցուհի։ Որպես Ենեասի մայր՝ համարվել է նրա սերունդների նախամայ– րը, ինչպես նաև հռոմեացի մի շարք երե– վելի անձանց (Մուլլա, Պոմպեոս, Հուլիոս Կեսար) հովանավորուհին։ Մոլորակներից մեկը նրա անունով կոչվել է Վեներա։

ՎԵՆԵՐԱ», Վեներա մոլորակը և միջմո– լորակային տարածությունն ուսումնասի– «Վ հ ն և ր ա–/» ավտոմատ միջմո– լորակային կայանը․ /․ ուղեծրային հատվածամաս, 2․ թերուղղորդված անտենա, 5․ սուր ուղղորդված անտենա, 4․ իջեցվող ապարատ, 5․ արևային մարտկոցի պանելներ, 6․ աստղային կողմնորոշման տվիչ, 7․ համուղ– ղիչ շարժիչային տեղակայանք, 8․ կառավարող ծայրափողակներով պնեմահամակարգի կո– լեկտորներ ԱՄԿ–ի անվա– նումը Տարեթիվը Զանգվածը, կգ Թռիչքի հիմնական արդյունքները արձակ– ման մոլորակ հասնելու ԱՄԿ իջեցվող ապարա– տի «Վ․-1» 1961-ի ․643,5 _ Աոաջին թռիչքը դեպի Արեգակնա– Փետր․ 12-ին յին համակարգի մոլորակ, ե ԱՄԿ–ի ստարտը Երկրի արհես– տական արբանյակի ուղեծրից «Վ․-2» 1965-ի – 963 – Միջմոլորակային տարածությունում նոյեմբ․ 12-ին երկու ԱՄԿ–ների առաշին միա– ժամանակյա թռիչքը և գիտական հետազոտությունների անցկա– ցումը («Վ․-3*-ի հետ համատեղ)։ Մոլորակի շրջանցումը <Վ․-3» 1965-ի 1966-ի 960 – Առաջին անգամ այլ մոլորակ հաս– նոյեմբ․ 16-ին մարտի 1-ին նելը ■«Վ ․–4» 1967-ի 1967-ի 1106 382 Այլ մոլորակի մթնոլորտում ԱՄԿ–ի հունիսի 12-ին հոկտ․ 18-ին առաջին իջեցումը և իջեցման տեղամասում մոլորակի պարա–

մետրերի ուղղակի չաւիումները «Վ․-5» 1969-ի 1969-ի 1130 405 Երկու ԱՄԿ–ներով ուրիշ մոլորակի հունվ․ 5-ին մայիսի 16-ին 1 > մթնոլորտի առաջին միաժամա– «Վ․-6» 1969-ի 1969-ի 1130 405 I նակյա ուսումնասիրումը հունվ․ 10-ին մայիսի 17-ին ) «Վ․-7» 1970-ի 1970-ի 1180 ^500 , Առաջին ՓաՓուկ վայրէջքը և այլ օգոստ․ 17-ին դեկտ․ 15-ին 1 մոլորակի մակերևույթից ինֆոր– «Վ․-8» 1972-ի 1972-ի 1184 495 ( մացիայի հաղորդումը մարտի 27-ին հուլիսի 22-ին I V 1975-Ի 1975-ի 4936 1560 1 Վեներայի առաջին արհեստական «Վ․-9» հունիսի 8-ին հոկտ․ 22-ին արբանյակները 1975-ի 1975-ի 5033 1560 Վեներայի մակերևույթի պատկե– «Վ․-10» հունիսի 14-ին հոկտ․ 22-ին րի, ինչպես նաև Վեներայի մըթ– նոլորտի օպտիկական բնութա– գրերի և պարամետրերի, գրունտի ֆիզիկական հատկությունների և բնութագրերի մասին ինֆորմա– ցիայի առաշին հաղորդումը «Վ․-11» 1978-ի 1978-ի 4451 1600 ՝Նախորդ ԱՄԿ–ների սկսած հետա– սեպտ․ 9-ին դեկտ․ 25-ին զոտությունների շարունակումը «Վ․-12» 1978-ի 1978-ի 4461 1612 սեպտ․ 14-ին դեկտ․ 21-ին «Վ․-13> 1981-ի 1982-ի 4363 760 I Գիտական հետազոտությունների հոկտ․ 30-ին մարտի 1-ին շարունակումը, տիեզերական տա– «Վ․-14» 1981-ի 1982-ի 4363,5 760 րածությունում ռենտգենյան, գամ– նոյեմբ․ 4-ին մաոտի 5-ին մաճառագայթումների, մագնիսա– «Վ․-15» 1983-ի 1983-ի 5250 – կան դաշտերի, արեգակնային հունիսի 2-ին նոյեմբ․ 2-ին քամու, տիեզերական ճառագայթ– «Վ․-16» 1983-ի 1983-ի 5300 – ների և միշմոլորակային պլազ– հունիսի 7-ին հոկտ․ 22-ին V մայի հետազոտումը