պուտատ։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։ Երկ․ Բանաստեղծություններ (թրգմ․ Պ․ Սե– վակ), Ե․, 1953։ Տյոաիսի արծաթը, Ե․, 1965։
ՎԷՆՈՒՈԼԻՍ (ժակաոակաս) Անտաեաս (1882–1957), լիտվացի սովետական գրող։ Լիտվ․ ՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1947), Լիտվ․ ՍՍՀ Ժող․ գրող (1957)։ 1903–07-ին աշխատել է Կովկասում։ 1905–07-ի հեղափոխությանը մասնակցե– լու համար բանտարկվել է Թիֆլիսում։ 1907-ից ապրել է Մոսկվայում, դեղագոր– ծություն է ուսանել Մոսկվայի համալսա– րանում։ 1918-ին վերադարձել է Լիտվա։ Վ․ լիտվ․ գրկ․ է մտել որպես դեմոկրատ, ուղղության ռեալիստ գրող («Բանտում», 1905, ակնարկ, «Կովկասյան լեգենդներ», 1905–06)։ Իր պատմվածքներում Վ․ խա– րազանել է լիտվ․ գյուղի կուլակության կամայականությունը, տիրող կղերական խավարամոլությունը («Ջրահեղձ աղջիկը», 1909), մտավորականության քաղքենիա– կան բարքերը («Վերադարձել է», 1908, «Կինը», 1909)։ Քննադատորեն է պատկե– րել ազնվականությանը, բուրժ․ մտավո– րականությանը («Օրը բացվելուց առաջ», 1925, վեպ, «Մտավորականների պալա– տը» 1921, վիպակ, «Մթնշաղ», 1936, պիես)։ Պատմ․ թեմայով են գրված «Քա– ռուղի» (1932) վեպը և «1831 թիվ» (1936) պիեսը։ «Հոգեդուստրը» (1946) վիպակում, «Պուոջյունասների դաստակերտը» (1949) վեպում պատկերված է դասակարգային պայքարը լիտվ․ գյուղում բուրժ․ կարգերի ժամանակ։ 1957-ին հրատարակվել են նրա «Իմ հիշողություններից» գիրքը և «Ավանդություններ և լեգենդներ» ժողո– վածուն։ Երկ․ Վերջին հանգրվան, Ե․, 1973։ ՎԵՉԵ (< հին սլավոներեն վետ–խոր– հուրդ), ժողով հին և միջնադարյան Ռու– սիայում ընդհանուր կարևորագույն հար– ցեր քննարկելու համար։ Առաջացել է սլավոնների ցեղային ժողովներից։ Հին ռուս, պետության կազմավորմամբ (տես Կիևյէսն Ռուսիա) ֆեոդ, ավագանին Վ–ի միջոցով սահմանափակում էր իշխանի իշխանությունը։ Վ․ Ռուսիայում լայն տա– րածում է գտել ֆեոդ, մասնատվածության ժամանակաշրջանում (XI դ․ 2-րդ կես – XII դ․)։ Տարեգրության մեջ Վ․ առաջին անգամ հիշատակվում է Բելգորոդում՝ 997-ին, Նովգորոդյան երկրում՝ 1016-ին, Կիևում՝ 1068-ին, Վոլինի Վլադիմիրում՝ 1097-ին, Ռոստովում՝ 1157-ին են։ Վ–ին էր պատկա– նում պատերազմի և հաշտության, իշխան– ների հրավիրման ու հեռացման, վարչ․, դատական և ռազմ, վարչության բարձրա– գույն ներկայացուցիչների ընտրության, տարբեր իշխանությունների և երկրների հետ հարաբերություններ հաստատելու, պայմանագրեր կնքելու, օրենքներ ըն– դունելու իրավունքը ևն։ ժող․ ժողովները սովորաբար հրավիրվում էին Վ–ի զանգի միջոցով իշխանության ներկայացուցիչ– ների կամ քաղաքացիների նախաձեռնու– թյամբ, չէին կրում պարբերական բնույթ, ունեին իրենց մշտական հավաքատեղին։ Վ–ում որոշումներն ընդունվում էին ոչ թե քվեարկությամբ, այլ բոլոր մասնակիցնե– րի հավանություն արտահայտող բացա– կանչություններով։ «Ավագ» քաղաքների Վ–ի որոշումները պարտադիր էին «կըրտ– սեր» քաղաքների, «արվարձանների» հա– մար (օրինակ, Պսկովի Վ․ ենթարկվում էր Նովգորոդին մինչե Պսկովի առանձնա– նալը)։ Վ–ներ էին հրավիրում նաև խոշոր քաղաքների առանձին թաղամասերում։ Վ․ իսկական ժող․ իշխանություն չէր․ Փաս– տական իշխանությունը պատկանում էր ֆեոդ, ավագանուն և քաղաքային վերնա– խավին։ Նովգորոդում գոյություն ուներ հատուկ «տերերի խորհուրդ», որի անդամ– ներն էին ֆեոդ, ավագանու ներկայացու– ցիչները, նրանց էլ պատկանում էր իրա– կան իշխանությունը քաղաքում։ Հս–Արմ․ Ռուսիայում, ուր քաղաքները թուլացել էին մոնղոլ–թաթար․ ավերիչ արշավանքների հետևանքով, ամրացող մեծ իշխանական իշխանությունը արդեն XIV դ․ վերջին վերացրեց Վ․, թեե դասակարգային պայ– քարի սրման ժամանակ ժող․ ժողովները քաղաքներում հաճախ ընդունում էին Վ–ի բնույթ (ապստամբությունները Տվերում 1293 և 1327-ին, Մոսկվայում 1382, 1445 և 1547-ին, են)։ Վ–ի կարգը առավել հարա– տևեց Նովգորոդյան (մինչե 1478) և Պըս– կովյան (մինչև 1510) ֆեոդ, հանրապետու– թյուններում։ ՎԵՊ, գեղարվեստական գրականության էպիկական ժանր։ Թեմատիկ ընդգրկումով անսահմանափակ և ժանրային կառուց– վածքի իմաստով անընդհատ զարգացող ամբողջական համակարգ։ Բովանդակու– թյամբ տարբերվում է նույն ժանրին պատ– կանող էպոպեայից։ Արևմտաեվրոպ․ գրա– կանություններում զարգացել է Վերա– ծննդի դարաշրջանից սկսած, նոր ժամա– նակների գրկ–յան մեջ իշխող նշանակու– թյուն է ձեռք բերել։ «Վ․» հասկացությու– նը հայ պատմագրության մեջ օգտագործ– վել է «երգք վիպասանաց» (Մովսես Ւտ– րենացի), «երգք վիպասանութեան» (Փավս– աոս Բուզանդ) և այլ ձևերով, իբրե հո– մանիշ էսյոսի կամ Էէցոէկեայի։ Հեգելը Վ․ անվանել է «մեր ժամանակի էպոպեա»։ Ի տարբերություն էպոսի, Վ–ում պատմու– թյունը կենտրոնացվում է մարդկային բնավորությունների, աոանձին անհատ– ների ճակատագրերի և նրանց ինքնա– գիտակցության ձևավորման ու զարգաց– ման վրա․ Վ․ Բելինսկին այն անվանել է «մասնավոր կյանքի էպոս»։ Վ․ բնութա– գրվում և տարբերակվում է ըստ թեմատի– կայի (սիրային, ընտանեկան–կենցաղա– յին, պատմ․, փիլ․, սոցիալ–քաղ․, կեն– սագրական, ֆանտաստիկ ևն), ըստ ծավա– լի [Վ–էպոպեա, Վ–եռերգություն, Վ–շար– քեր (Օ․ Բալզակ, «Մարդկային կատա– կերգություն», է․ Զոլա, «Ռուգոն–Մակար– ներ»)], ըստ կառուցվածքի և սյուժեի։ Հայ հին գրկ՜ում բուռն զարգացում է ապրել պատմագրությունը (Փավստոս Բուզանդ, Մովսես խորենացի, Եղիշե, Ղա– զար Փարպեցի), որն իր մեջ համատեղել է մտածողության և՝ գիտ․, ե՝ գեղ․ որակնե– րը։ Հայ նոր գրկ–ում Վ–ի հիմնադիրը խ․ Աբովյանն է («Վերք Հայաստանի»)։ Համաշխարհային Վ․ անցել է զարգացման երկար ուղի։ Ըստ որոշ տեսաբանների՝ այն ծագել է Արևելքում, ապա փոխանց– վել հույներին։ Ոմանք Վ–ի ծագումն ամ– բողջությամբ կապել են հին հուն, գրկ–յան հելլենիզմի շրջանի հետ (I–IV դդ․)։ Հին հուն, և հռոմ․ գրկ–ից մեզ հասել են սի– րային Վ–եր (Հելիոդորոսի «Եթովպա– կանք»-ը, Քսենոփոն Եփեսացու «Անթեյայի և Աբրոկոմասի մասին», Քարիտոնի «Քե– րեյասի և Կաւլիռոեի մասին», Պետրոնիո– սի «Սատիրիկոն»-ը, Ապուլեուսի «Փոխա– կերպումներ կամ Ոսկի ավանակը»)։ XII–XIII դդ․, հատկապես Ֆրանսիա– յում, զարգացել են ասպետական Վ–երը (չափածո և արձակ), որոնցում հերոս– ասպետը, հանուն իր փառքի և սիրած կնոջ, կատարում էր անհավատալի, հա– ճախ ֆանտաստիկ սխրագործություններ։ Հետագայում, սկսած XYI դ․, սկզբում՝ իսպ․, ապա՝ արևմտաեվրոպ․ մյուս գրա– կանություններում երևան են եկել ար– կածային Վ–երը։ Այդօրինակ, այսպես կոչված, խաբեբայապատում Վ–երից լա– վագույններում հերոսի արկածների պատ– մության միջոցով պատկերվել են սոցիալ․ տարբեր շերտերի բարքերը։ Դեռևս XVII դ․ սկզբին (Վերածննդի մայրամուտին) ըս– տեղծվել է խաբեբայապատում, հովվեր– գական և ասպետական Վ–երի մոտիվնե– րը միավորող արկածային Վ․ (Սերվան– տես, «Դոն Կիխոտ»)։ Վ–ի դասական օրի– նակներ են տվել Վերածննդի և Լուսավո– րականության դարաշրջանի մեծ գրողներ Ֆ․ Ռաբլեն, Ջ․ Սվիֆտը, Դ․ Դեֆոն, Ժ․-Ժ․ Ռուսոն, Յո․ Վ․ Դյոթեն։ Կապված կապիտալիզմի ու սրանով պայմանավորված տնտ․ ու մւսրդկային նոր հարաբերությունների հետ, Վ․ առանձ– նապես բուռն զարգացում է ապրել XIX դ․՝ քննադատական ռեալիզմի գրկ–յան մեջ դառնալով առաջատար ժանր, ընդլայնե– լով իր տարածման ազգ․ սահմանները (Օ․ Բալզակ, Չ․ Դիքենս, Ստենդալ, Լ․ Տոլստոյ, Ֆ․ Դոստոևսկի, Նար–Դոս, Շիրվանզադե)։ ժանրի զարգացման մեջ խոշոր ավանդ են ներդրել նաև XIX– XX դդ․ առաջավոր ռոմանտիկներ՝ Վ․ Սկո– տը, Վ․ Հյուգոն, Պ․ Մերիմեն, Բիչեր– Սթոուն, Րաֆֆին, Մուրացանը և ուրիշ– ներ։ XX դ․ սկզբում վիպագրության զար– գացումն ընթացել է յուրահատուկ ձևով և պայմաններում։ Մի կողմից վիպագիր– ները շարունակել են ստեղծագործաբար զարգացնել նախորդ դարաշրջանի դասա– կան ավանդույթները (Ջ․ Դոլսուորդի, Ռ․ Ռոլան, փոքր–ինչ ուշ՝ է․ Հեմինգուեյ, Ու․ Ֆոլկներ), մյուս կողմից՝ զգալիորեն վերակառուցել են իրականության ար– տացոլման մեթոդն ու գեղարվեստ, մի– ջոցները (Մ․ Պրուստ, Զ․ Ջոյս, Ֆ․ Կաֆկա)։ Վերջիններիս անվան հետ է կապվում դարի մոդեռնիստական Վ–ի զարգացումն ու դասական Վ–ի քայքայման ընթացքը, ինչը գրականագիտության մեջ հանգեց– րել է «վեպի անկման» տեսության (այդ մասին տես «Судьбы романа», 1975)։ Սա– կայն Վ․ շարունակել է երևան բերել զար– գացման նոր հեռանկարներ։ Դրա լավա– գույն արտահայտություններից է XX դ․ լատինաամեր․ Վ–ի բուռն ծաղկումը։ Սո– ցիալիստ․ ռեալիզմի գրականությունը, որը համադրում է նախորդ և արդի դարա– շրջանների գրկ–յան առաջավոր փորձը, տվել է Վ–եր, որոնք հաստատում են դրա– կանը, արտահայտում ժողովուրդների բարեկամության գաղափարը, արտացո–