Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/380

Այս էջը սրբագրված չէ

(բրոնզ, 1473–75, Ազգ․ թանգարան, Ֆլո– րենցիա), որն աչքի է ընկնում անաւոո– միական ճշգրտությամբ, մանրազնին մո– դելավորումով, հարդարման ոսկերչա– կան նրբությամբ, Վ․ մարմնավորել է գե– ղեցկության նոր, ազնվականական նրբա– գեղ իդեալը։ Կերտել է ճշգրիտ բնութա– գրումներով մի շարք դիմաքանդակներ (Զուլիանո Մեդիչիի կիսանդրին, թրծա– կավ, Ազգ․ պատկերասրահ, Վաշինգտոն, կնոջ դիմաքանդակ, մարմար, մոտ 1475, Ազգ․ թանգարան, Ֆլորենցիա) և մոնու– մենտալ–դեկորատիվ քանդակներ։ «Թով– մասի անհավատությունը* խմբաքանդա– կում (բրոնզ, 1476–83, Ֆլորենցիայի Օր– սանմիքելե շենքի ճակատ) հասել է կեր– պարների ներաշխարհի բնականության, կոմպոզիցիայի ազատության։ Վ–ի գլխ․ ստեղծագործությունը՝ հեծյաւ կոնդոտ– յեր (վարձու ջոկատի հրամանատար) P․ Կոլլեոնիի արձանը Վենետիկի Սանտի Ջովաննի է Պաոլո հրապարակում (1479– 1488, բրոնզից ձուլվել է 1490-ին, նկ․ տես հ․ 6, էշ 656–657-ի միջե, աղ․ XX), ռենե– սանսային անհատապաշտության վաո մարմնավորում է։ Վ–ի գեղանկարչական աշխատանքները («Տիրամայր», մոտ 1470, Պատկերասրահ, Րեռլին–Դալեմ, «Մկըր– տություն», 1470-ից հետո, յՈւֆֆիցի պատ– կերասրահ, Ֆլորենցիա, կատարված է Լեոնարդո դա Վինչիի մասնակցությամբ) աչքի են ընկնում գծանկարի ճշգրտու– թյամբ, ձեերի մոդելավորման քանդակա– գործական ջանադրությամբ։ Վ․ եղել է իտալացի բազմաթիվ արվեստագետների (Լեոնարդո դա Վինչի, Պերուջինո և ուրիշ– ներ) ուսուցիչը։

ՎԵՍԵԼՈՎՍԿԻ Ալեքսանդր Նիկոլաեիչ (1838–1906, Պետերբուրգ), ռուս գրակա– նագետ։ Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1880)։ Ավարտել է Մոսկվայի համալսա– րանը (1858)։ 1859–69-ին գիտ․ աշխա– տանք է կատարել Իսպանիայում, Գերմա– նիայում, Չեխիայում, Իւոալիայում։ 1872-ից եղել է Պետերբուրգի համալսա– րանի պրոֆեսոր։ Գլխավորել է ԳԱ ռու– սաց լեզվի և գրականության բաժինը։ Վ․ քաջատեղյակ էր տարբեր դարաշրջան– ների սլավ․, բյուզ․ և արեմտաեվրոպ․ գրկ–ներին, տարբեր ժողովուրդների բա– նահյուսությանը։ Պատմահամեմատական գրականագիտության ականավոր ներկա– յացուցիչն է։ 1860–70-ական թթ․ ստեղծել է պատմ․ առասպելաստեղծման տեսու– թյունը։ 70–80-ական թթ․ ուսումնասիրել է պատմ․ իրականության արտացոլումը բա– նահյուսության մեջ («Հեքիաթներ Իվան Ահեղի մասին», 1876, «Հարավ–ռուսական բիլինաները», 1881–84)։ Վ․ ժխտողաբար է գնահատել բուրժ․ բանագիտության իշխող տեսությունների միակողմանիու– թյունը («ժողովրդական բանահյուսու– թյան նոր գրքեր», 1886)։ Մշակել է բանա– հյուսության «կենցաղային ու հոգեբանա– կան հիմքերի» համադրական տեսությու– նը («Սյուժեների պոետիկա», 1897–1906) և «Երեք գլուխ պատմական պոետիկայից» (1899)։ Վ–ի ուշադրությունը գրավել է զարգացման տարբեր փուլերում գտնվող ժողովուրդների ստեղծագործությունը։ Նա լայնորեն օգտվել է գրական և բանա– հյուսական երեույթների տիպաբանական համադրումից։ Մշակութային զարգացման փուլերի, ինչպես նաև «միջավայրի» հաս– կացողությունը, սակայն, Վ–ի գործերում սահմանափակված է հասարակական պատմ․ պրոցեսի մասին նրա ունեցած պոզիտիվիստական պատկերացումով։ Քննադատորեն վերաբերվելով Փոխառու– թյան տեսության ծայրահեղ հետնություն– ներին, Վ․, սակայն, մի քանի աշխատու– թյուններում ինքն է չափացանցել գրական ազդեցությունների դերը։ Ուշագրավ են Վ–ի ուսումնասիրություն– ները Բոկաչչոյի, Դանթեի, Ա․ Պուշկինի, Վ․ ժուկովսկու մասին։ Դեղագիտության խնդիրներն է մշակել «Վեպի պատմու– թյունը, թե տեսությունը» (1886), «Պատ– մական պոետիկայի ներածությունից» (1894), «Երեք գլուխ պատմական պոետի– կայից» և այլ գործերում։ Վ–ի աշխատու– թյունները հիմնավոր ներդրում են ռուս, և համաշխարհային գրականագիտության պատմության մեջ։ Երկ․ Собр․ соч․, т․ 1–6, 8, 16, СПБ – М․–Л․, 1908–38 (незаконч․); Историческая поэтика, Л-, 1940․

ՎԵՍԵԼՈՎՍԿԻ Ալեքսեյ Նիկոլաեիչ (1843, Մոսկվա –1918, Մոսկվա), գրականու– թյան ռուս, պատմաբան։ Համընդհանուր գրկ–յան պատմության դ–ր,Մոսկվայի հա– մալսարանի և Լազարյան ճեմարանի պրո– ֆեսոր (1881-ից)։ Ակադեմիկոս Ա․ Ն․ Վեսեւովսկու եղբայրը։ Ավարտել է Մոսկ– վայի համալսարանի բանասիրական ֆակ–ը (1863)։ Աշխատել է արտասահմա– նում (1863–66, Գերմանիա, Ավստրո– Հունգարիա են), ուսումնասիրել գրկ․, թատրոն և երաժշտություն։ 1876–88-ին Վ․ դասավանդել է Մոսկվայի օրիորդաց բարձ– րագույն դասընթացներում։ 1906-ին ըն– տրվել է ԳԱ պատվավոր ակադեմիկոս։ Իր հիմնական հետազոտությունները Վ․ նվիրել է արեմտաեվրոպ․ գրկ–յան պատ– մությանը։ Նրա մենագրությունները, կեն– սագրական և պատմ․ ակնարկները հագե– ցած են փաստական հարուստ նյութով։ Կոււտուր–պատմական դպրոցի և պատմա– համեմատական գրականագիտության ներկայացուցիչներից է։ Վերջինիս բնո– րոշ գծերը հատկապես դրսեորվել են նրա «Արեմուտքի ազդեցությունը ռուս նոր գրականության վրա» (1883) գրքում։

ՎԵՍԵԼՈՎՍԿԻ Ցուրի Ալեքսեեիչ [6(18)․7․ 1872, Մոսկվա –11․4․1919], ռուս գրակա– նագետ, բանաստեղծ, թարգմանիչ, հա– յագետ, Ա․ Վեսեչովսկու որդին։ 1886– 1890-ին ուսանել է Լազարյան ճեմարա– նում, սովորել հայոց լեզու։ 1894-ին ավար– տել է Մոսկվայի համալսարանի պատմա– բանասիրական ֆակ–ը․ արեմտաեվրոպ․ գրկ–յանը զուգընթաց ուսումնասիրել է Հայաստանի պատմությունը, գրկ․ և ար– վեստը։ 1889-ին ուղեորվել է արտասահ– ման, Վենետիկում այցելել է Մխիթարյան միաբանություն։ Հետագա տարիներին Վ․ զբաղվել է գրականագիտական և հրատա– րակչական գործունեությամբ, ակտիվո– րեն աշխատակցել «Արմյանսկի վեստնիկ» («Армянский вестник», 1916–18) ամսա– գրին։ Որպես գրականագետ և բանասեր Վ․ կրել է հոր և իորեղբոր (Ալեքսանդր Վե– սեւովսկու)՝ պատմահամեմատական գրա– Չու․ Ա․ Վեսելովսկի կանագիտության խոշոր ներկայացուցիչ– ների ազդեցությունը, որն զգացվում է ազգերի մշակութային փոխներգործու– թյան մասին նրա հետազոտություննե– րում։ Միաժամանակ, որպես կոււտուր– պատմական դպրոցի ներկայացուցիչ, Վ․ ձգտել է գրկ–յան և արվեստի հարցերը կապել հասարակական կյանքի զարգաց– ման պատմության հետ։ Հակառակ Վ–ի մեթոդի և աշխարհայացքի սահմանափա– կությանը, նրա բազմաթիվ աշխատու– թյուններ (այդ թվում նաև հայագիտական) այժմ էլ չեն կորցրել իրենց գիտ․ նշանա– կությունը։ Վ․ եղել է ռուս և արեմտաեվրոպ․ գրկ~ների ե, հատկապես, դրամատուր– գիայի ու թատրոնի գիտակ։ Եվ պատա– հական չէ, որ նրա հայագիտական աշ– խատությունների շարքում մեծ տեղ են գրավում հայ թատրոնի մասին հոդված– ները՝ «Պետրոս Ադամյան» (1891), «Հայ դրամայի հնագույն շրջանը» (1892), «Մը– կըրտիչ Պեշիկթաշլյան» (1892), «Հայ բեմի պատմությունից։ Թիֆլիսի թատրոնն ու կենցաղային կատակերգությունը» (1892)։ Վերջինիս մեջ Վ․ բարձր է գնահատեւ Գ․ Սունդուկյանին և նրա «Պեպո», «Խաթա– բալա», «էլի մեկ զոհ», «Քանդած օջախ» պիեսները։ Մեծ են Վ–ի ծառայությունները հայ գրկ–յան ն․ մշակույթի ուսումնասիրման ու պրոպագանդման գործում։ Դեռես ճե– մարանում սովորած տարիներին «Գործ» ձեռագիր ամսագրում հանդես է եկել Հա– յաստանին և հայ ժողովրդին նվիրված բանաստեղծություններով («Հայերին», «Հայ ժողովրդին», «Հայաստանում», «Գի– շերը Ավարայրի դաշտում, 451 թվականի ճակատամարտի առթիվ», «Վարդան Մա– միկոնյանի դիմանկարի առջե», «Լեոն VI-ը գերության մեջ» են)։ «XIX դ․ հայ պոեզիան և նրա ծագումը» (1901) ծավա– լուն հոդվածում Վ․ քննել է հայ պոեզիա– յի զարգացումը հնագույն ժամանակնե– րից մինչե XX դ․ սկիզբը։ Նա հեղինակ է Մ․ Նազարյանի, Մ․ Նալբանդյանի, Ռ․ Պատկանյանի, Պ․ Պռոշյանի, Րաֆֆու, Պ․ Դուրյանի, Հ․ Պարոնյանի, Ա․ Ծատուր– յանի և ուրիշների մասին հոդվածների, «Հայ բանաստեղծ Սմբատ Շահազիզը» (1902) մենագրության։ 1900-ին հրատա– րակվել է Վ–ու «Գրական ակնարկներ»-ի առաջին հատորը, որտեղ մտել են նաե հայկ․ թեմաներով ակնարկներ՝ «Բայ– րոնը Ս․ Ղազար կղզում», «Գրիբոյեդովը և հայերը» են։ Փաստական նյութի հի– ման վրա է գրված Վ–ու «Ակնարկներ հայ գրականության և կյանքի մասին» (1906) աշխատությունը։ Լայնորեն հայտնի է եղել «Ռուսական ազդեցությունը ժամա–