Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/386

Այս էջը սրբագրված չէ

Իտալիայում)։ Արվեաոաբանները կերպ– արվեստի U ճարտ–յան (նախ և առաջ իտալ․) նյութի հիման վրա մշակել են Վ–ի մշակույթի պարբերացումը (չհաշված Պրոաոոենեսանսը)։ Վաղ Վ․ (ХУц․, իտալ․ հումանիստական գրկ–յան մեջ XIV դ․ սկսած), Բարձր Վ․ (XY դ․ վերջ–XVI դ․ 1-ին քառորդ), Ուշ Վ․ (XVI դ․)։ XV դ․ վեր– ջին –«XVI դ․ սկզբին Վ–ի մշակույթը սկսում է տարածվել Ֆրանսիայում, Դալ– մաթիայի քաղաքներում, Նիդերլանդնե– րում, Գերմանիայում, Անգլիայում, Իս– պանիայում, Եվրոպայի այլ երկրներում (տես այդ երկրներին նվիրված հոդված– ների համապատասխան բաժինները), որ նախապատրաստված էր ազգ․ զարգացու– մով, զգալի չափով տեղի էր ունենում իտալ․ հումանիստական մշակույթի նվա– ճումների յուրացման ազդեցությամբ և տարբեր երկրներում ստանում էր յուրա– հատուկ բնույթ։ Ուշ Վ–ի շրջանում վերածննդյան իդեալ– ները և նորմաները նշանակալիորեն կեր– պարանափոխվեցին։ Դասակարգային սուր բախումների, որոշ երկրներում ֆեոդ․–կաթոլիկական հակազդեցության, իսկ մյուս երկրներում բողոքականության հաղթանակի պայմաններում (բողոքակա– նությունը նույնքան անհանդուրժող գտնը– վեց հումանիստական ազատախոհության նկատմամբ, որքան կաթոլիկական եկե– ղեցին հակառեֆորմացիայի շրջանում) վրա հասավ վերածննդյան հումանիզմի ճգնաժամը, որը կապված էր նաե կազմա– վորվող բուրժ․ հասարակության հակա– հումանիստական գծերի գիտակցման հետ․ Վ–ի մշակույթում ուժեղանում են արիս– տոկրատական միտումները (օրինակ, մաներիզմը)։ Միաժամանակ Ուշ Վ–ի խո– շորագույն ներկայացուցիչների (Շեքս– պիր, Մերվանտես, Միքելանջելո) ստեղ– ծագ՜ործության մեջ մուտք է գործում կյանքի հակասականության գիտակցու– մը («ողբերգական հումանիզմ»), ի հարո են գալիս չարի դեմ պայքարի ողբերգա– կան դա տապար տվածության մոտիվներ են։ Վ–ի արվեստին փոխարինեցին նոր ուղղություններ (տես Բարոկկո, Կչասի– ցիզմ)։ Վ․ հսկայական առաջադիմական դեր խաղաց եվրոպ, երկրների մշակու– թային U գաղափարական կյանքում, այն տվեց համաշխարհային մշակույթի մնա– յուն գլուխգործոցներ։ Վ–ի շատ գաղա– փարների անմիջական ժառանգորդները դարձան XVIII դ․ Լուսավորականության գործիչները։ Վ–ի փիլիսոփայությունը գա– ղափարական ուղղվածությամբ հակա– ֆեոդ․ և հակաեկեղեց․ բնույթ ուներ, այլնս «աստվածաբանության աղախինը» չէր․ վերաիմաստավորվեց անտիկ փիլ․ ժառանգությունը, տարածվեցին պան– թեիզմի և նեոպլատոնականության գա– ղափարները, վերածնվեցին ստոյիցիզմն ու էպիկուրականությունը։ Սխոլաստիկա– յի և աստվածաբանության դեմ պայքարում անտիկ շրջանից հետո առաջին անգամ սկսեցին գերակշռել բնությունը ինքն իրե– նով բացատրելու միտումները, պանթեիս– տական և մարդակերպական պատկերա– ցումները։ Վ–ի փիլ–յան էական առանձ– նահատկություններից էր նրա դիալեկ– տիկական բնույթը, որն արտահայտվում էր կեցության հավերժական շարժումն ու Փոփոխականությունը ընդունելու մեջ, «հակադրությունների համընկնման» (Նի– կոլաուս Կուզանցի, Ջ․ Բրունո) և պայքա– րի որպես աշխարհում տեղի ունեցող ամեն ինչի պատճառի մասին ուսմունքով (Բ․ Տե– լեզիո)։ Ամբողջությամբ փիլ․ մատերիա– լիզմը աստիճանաբար ձեռք է բերում մե– խանիստական մատերիալիզմի ձե։ Փի– լիսոփաները հիմնականում պնդում էին աշխարհի ճանաչելիությունը, հիմնավո– րում իրականության ճանաչման փորձ– նական մեթոդը, ընդունում բանականու– թյան մեծագույն ուժը։ Հումանիստ փի– լիսոփաների մի մասին բնորոշ դեմոկրա– տական միտումները արտացոլվեցին ուտոպիական սոցիաչիզմի ըմբռնումնե– րում (Թ․ Մոր, Թ․ Կամպանելլա)։ Վ–ի փիլ–յունը ճանապարհ հարթեց փորձնա– կան բնագիտության համար և նախա– պատրաստեց XVII –XVIII դդ․ մատերիա– լիզմը։ Բնագիտության մեջ, հատկա– պես XVI դ․, տեղի ունեցան խոշոր տե– ղաշարժեր։ Այդ դարաշրջանի գիտության առանձնահատկություններից էր կապը արվեստի հետ, որն արտահայտվեց, մաս– նավորապես, Լեոնարդո դա Վինչիի ստեղ– ծագործության մեջ։ Գիտություն ներթա– փանցեցին ներդաշնակության ու գեղե– ցիկի պատկերացումները։ Աստղագիտու– թյան մեջ ակնառու հաջողություններ էին աշխարհի արնակենտրոն համակարգի ստեղծումը (Ն․ Կոպեռնիկոս) U երկնային մարմինների շարժման օրենքի հայտնա– դործումը (Յո․ Կեպլեր)։ Ֆիզիկայում լուծ– վեցին մեխանիկայի մի շարք խնդիրներ, հայտնագործվեցին հեռադիտակը, ման– րադիտակը նն։ Նոր նվաճումներով հա– րըստացավ մաթեմատիկան, մասնավո– րապես հանրահաշիվը (Ջ․ Կարդանո, Ֆ․ Վիետ և ուրիշներ)։ Աշխարհագրական մեծ հայտնագործությունները (Ք․ Կո– լումբոսի, Վասկո դա Դամայի, Ֆ, Մագե– լանի և ուրիշների ճանապարհորդություն– ները) գործնականորեն ապացուցեցին Երկրի գնդաձևությունը, ընդլայնեցին նրա մասին գիտելիքները։ Սաղմնավորվեց քիմիայի ընդհանուր տեսությունը։ Նշա– նակալի առաջընթաց կատարվեց երկրա– բանության, բուսաբանության մեջ և այլ գիտություններում։ Պադուայի համալսա– րանի անատոմները (Ա․ Վեզալիոս և ուրիշ– ներ) դրեցին գիտ․ անատոմիայի հիմքե– րը։ Բժշկագիտության մեջ ստեղծվեցին հիվանդությունների բուժման նոր մեթոդ– ներ (վիրակապ դնելը, հիվանդության պատմություն կազմելը ևն)։ Նշանակալի առաջընթաց նկատվեց տեխնիկա– յում։ Առավել մեծ հաջողություններ ձեռք բերվեցին հանքարդյունահանման, մետալուրգիայի և նավաշինության բնա– գավառներում։ Զարգացան մանածագոր– ծությունը, ջուլհակությունը, բրուտագոր– ծությունը, ապակու հղկումը։ Արտադրու– թյան մեջ սկսեցին կիրառվել հիդրավլի– կական շարժիչներ, մետաղահղկիչ խա– ռատային հաստոցներ, հանքափոր մե– քենաներ և ամբարձիչ, ջրահեռացման և հանքախորշերի օդափոխման մեխանիզմ– ներ։ Նոր աշխարհայացքի շրջանակներում սկսեց զարգանալ նաև պատմական գիտությունը։ Վ–ի պատմաբաննե– րը հրաժարվեցին պատմ․ զարգացման ֆեոդ․–աստվածաբանական մեկնաբանու– թյունից։ Նրանք հասարակական պրոցեսի շարժիչ ուժ էին համարում կուսակցու– թյունների և սոցիալ․ խմբերի քաղ․ պայ– քարը։ Քաղ․ գործիչների գործողություն– ները ձգտում էին բացատրել բանական դրդապատճառներով։ Ն․ Մաքիավելին փորձեց բացահայտել հասարակական զարգացման օրենքները, որի գլխ․ շար– ժիչ ուժ էր համարում քաղ․ պայքարը (այն հասկանալով որպես սոցիալ․, դասակար– գային պայքար) և նյութական շահերը։ Նորովի ուսումնասիրելով պատմ․ աղ– բյուրները, որ հնարավոր դարձավ շնոր– հիվ բանասիրության հաջողությունների, պատմաբանները դեն նետեցին պատմու– թյան աստվածաբանական պարբերացու– մը։ Ի տարբերություն միջնադարի շրջանի կոնցեպցիաների, որոնք հասարակու– թյունը դիտում էին իբրև խավերի և կոր– պորացիաների միացություն, Վ–ի պատ– մաբանները հասարակությունը համարում էին մի ամբողջություն կազմող անհատ– ների գումար։ Արտացոլելով բարձրացող բուրժուազիայի շահերը, նրանց մեծա– մասնությունը արտահայտվում էր ուժեղ գերագույն իշխանությամբ կենտրոնաց– ված պետություններ ստեղծելու օգտին, պաշտպանում մասնավոր սեփականու– թյունը, թշնամաբար վերաբերվում կիսա– պրոլետարական տարրերին, դատապար– տում ժող․ շարժումները։ Մաքիավելին, Ա․ Մոջևսկին և ուրիշներ հանդես էին գա– լիս հանուն ազգ․ միավորման, ընդդեմ ֆեոդ․ վերնախավի անջատողականու– թյան, պապության և կաթոլիկական եկե– ղեցու ճնշման։ Պատմաբանների աշխա– տությունները ներծծված էին ազգ․ ինք– նագիտակցությամբ և հայրենասիրու– թյամբ։ Դաստիարակ ու թյան մասին հումանիստական կարևորագույն գաղա– փարներ են շարադրված Լ․ Բրունիի, է․ Ս․ Պիկոլոմինիի (Պիոս II պապ), էրազմ Ռոտերդամցու, Ի*․ Լ․ Վիվեսի, Ֆ․ Ռաբլեի, Մ․ Մոնտենի, Գ․ Ագրիկոլայի և ուրիշների աշխատություններում, առավել դեմոկրա– տական գաղափարներ են առաջադրել Մորը և Կամպանելլան։ Ականավոր պրակ– տիկ մանկավարժ էր Վիտտորինո դա Ֆել– տրեն։ Մուր քննադատության ենթարկվեց կրթության միջնադարյան սխոլաստիկա– կան ողջ համակարգը, դրան հակադրվեց մարդուն մտավորապես և ֆիզիկապես զարգացնող, նրա մեջ վեհ բարոյական որակներ ձևավորող դաստիարակությու– նը, կրթության և ուսուցման բովանդա– կությունը հարստացավ բնագիտության, աշխարհագրության, պատմության և այլ բնագավառների նոր գիտ, գիտելիքներով։ Հումանիստները գտնում էին, որ դաս– տիարակության և ուսուցման պրոցեսում երեխաները պետք է ձեռք բերեն մտածե– լու, շրջապատող աշխարհը ճանաչելու ընդունակություն, նշում էին մանկ, տա– րիքի առանձնահատկությունները հաշվի առնելու, դաստիարակությունը և ուսու– ցումը անհատականացնելու անհրաժեշ–