տությունը, հանդես գալիս երեխաների մարմնական պատիժների դեմ ևն։ Դրական ու թյան մեջ Վ–ի հու– մանիզմը աասշադրեց ներդաշնակ զար– գացած անձնավորության իդեալը, որը համարվեց կեցության բարձրագույն ար– ժեքն ու բարձրագույն իմաստը։Պատկեր– ման հիմնական առարկան դառնում է մարդը, այստեղից էլ՝ ռեալիստական տար– րերի ու միտումների ուժգին զարգացումը (վերածննդյան ռեալիզմ)։ Երևան է գալիս ոչ միայն նոր թեմատիկա, այլև ստեղծ– վում բանաստեղծ, արվեստի նոր տեսու– թյուն։ ժող․ պոեզիայի և անտիկ գրքային իմացության երկու ավանդույթները օր– գանապես զուգորդվում են դարաշրշանի առավել նշանակալի գեղարվեստական հուշարձաններում։ Վ–ի գրկ–յան մեջ առ– կա է խեղկատակի կերպարը, որի «իմաս– տուն խելահեղության» մեջ միախառնված են ժող․ ողշամտությունն ու լուսավորյալ ազատախոհությունը։ Վ–ի գրկ–յան հիմ– նական․ փուլերն ու ժանրերը կապված են Վաղ, Բարձր և Ուշ Վ–ի ժամանակաշրջան– ներում հումանիստական ըմբռնումների էվոլյուցիայի հետ։ Վաղ Վ–ի գրկ–յանը բնորոշ է նովելը, հատկապես հակա– կղերական, հակաֆեոդ․ ուղղվածության կոմիկական նովելը, որը փառաբանում է ձեռներեց և նախապաշարումներից զերծ անձնավորությունը (Ջ․ Բոկաչչո, Ֆ․ Սա– կետտի, Թ․ Դուարդատի, Մարգարիտ Նա– վարացի, Մ․ Բանդելլո և ուրիշներ)։ Բար– ձըր Վ․ հատկանշված է հերոսական պոե– մի ծաղկումով․ Իտալիայում՝ Լ․ Պուլչի, Ֆ․ Բեռնի, Տ․ Ֆոլենգո, Մ․ Մ․ Բոյարդո, Լ․ Արիոստո, Իսպանիայում և Պորտու– գալիայում4 «կոնկիստադորական» պոե– մը, որի արկածախնդրական–ասպետական սյուժեն բանաստեղծականացնում է Վ–ի պատկերացումը մարդու մասին՝ որպես մեծ գործերի համար ծնվածի։ Բարձր Վ–ի յուրօրինակ էպոսը դարձավ Ֆ․ Ռաբլեի «Գարգանտյուան և Պանտագրյուելը» վեպը։ Ուշ Վ–ի շրշանում զարգացել են վեպի ու դրամայի հովվերգական ժանրերը (Իտալիայում՝ Յա․ Սաննաձարոյի «Ար– կադիան», Տ․ Տասսոյի «Ամինաան», Իս– պանիայում՝ Ւ»․ Մոնտեմայորի «Դիանան», Սերվանտեսի «Դաղատեան», Անգլիայում՝ Ֆ․ Սիդնիի «Արկադիան»)։ Ուշ Վ–ի բարձ– րագույն թռիչքն են Շեքսպիրի դրամաները և Սերվանտեսի վեպը, որոնք հիմնված են մի կողմից՝ հերոսական անձնավորության և մյուս կողմից մարդուն անարժան հա– սարակական կյանքի համակարգի միշև ողբերգական կամ ողբերգակատակերգա– կան բախման վրա։ XYI դ․ սկսվել է լեզ– վով և նշանակությամբ ազգ․ գրկ–յան ծաղ– կումը։ Իտալիայում արդեն Դանթեի ստեղ– ծագործությունը XIII–XIV դդ․ սահմա– նագծում ազդարարել է Վ․։ Ֆ․ Պետրար– կայի սիրային սոնետները դրսևորել են անհատի ներաշխարհը, հուզական կյանքի դինամիկան, իսկ նրա հայրենասիրական կանցոնները՝ նոր քաղաքացիական գի– տակցության արտադասային բնույթը։ XIY–XVI դդ․ իտալ․ գրկ–յան ծաղկումն են Պետրարկայի քնարերգությունը, Բոկաչ– չոյի նովելները, հումանիստների բարո– յագիտ․ ու քաղ․ տրակտատները (Պետ– րարկայից մինչև Մաքիավելի), Արիոստո– յի և Տասսոյի պոեմները։ Դերմանիայում և Նիդերլանդներում Վ–ի գրկ․ ծաղկել է Ռեֆորմացիայի նախապատրաստական ու սկզբնական շրջանում (էրազմ Ռոտեր– դամցի, Ցո․ Ռոյխլին, Ու․ ֆոն Հուտտեն)։ Ֆրանսիայում Վ–ի գրկ․, անտիկ և իտալ․ մշակույթի ազդեցությունից բացի, հեն– վում է ազատամտության «գալլական» ժող․ ավանդույթի վրա։ Վ–ի գծերը երևում են արդեն Ֆ․ Վիյոնի քնարերգության մեշ, այնուհետև Կ․ Մարոյի սրամիտ պոեզիա– յում և XVI դ․ 1-ին կեսի նովելագրության մեշ։ Ծաղկման բարձրակետերն են Ռաբ– լեի վեպը, ՚Պ․ Ռոնսարի և ժ․ Դյու Բելլեի քնարերգությունը։ Ֆրանսիայում Ուշ Վ–ի մեծ հուշարձան է Մոնտենի «Փորձերը»։ Անգլիայում հումանիստական գրկ–յան ծաղկումն սկսվում է XVI դ․ վերշից․ Սիդ– նիի, է․ Սպենսերի պոեզիան, Զ․ Լիլիի «էվֆուես» վեպը։ Անգլ․ Վ–ի համաշխար– հային ֆառքն է հանդիսանում XVI դ․ վերշի–XVII դ․ սկզբի թատրոնը, որը հիմ– նականում կապվում է Շեքսպիրի անվան հետ։ Իսպանիայում և Պորտուգալիայում գրկ․ ծաղկում է ապրում Վ–ի վերշում (ար– կածային ասպետական վեպ, զավեշտական վեպ, «կոնկիստադորական» պոեմ)։ Իսպ․ և համաեվրոպ․ Վ–ի եզրափակումն է Սեր– վանտեսի «Դոն Կիխոտ» վեպը։ «Ոսկեդա– րի» դրամատուրգիայում՝ Լ․ Ֆ․ դե Վեգա Կարպիոյից մինչևՊ․ Կալդերոն դե լա Բար– կան տեղի է ունենում անցում բարոկկո– յի։ Վ–ի գրկ․ զգալի չափով զարգացել է նաև մի շարք սլավ, երկրներում, Հորվա– թիայում (Դալմաթիա), Չեխիայում և Լե– հաստանում։ Արևելասլավ․ գրկ–ները XY–XVI դդ․ հիմնականում դեռևս պահ– պանում էին միշնադարյան բնույթը, սա– կայն այնտեղ էլ տեղի էին ունենում կա– րևոր տեղաշարժեր, որոնք նախանշում էին շրշադարձ դեպի նոր դարաշրշան։ Վ–ի ճարտարապետ ու թյ ու– ն ը դիմել է անտիկ հունա–հռոմ․ շինար– վեստի գեղագիտ․ հիմունքներին, հնարք– ներին ու ձևերին։ Նրանում առաջնակարգ տեղ են գրավել աշխարհիկ կառույցները՝ հասարակական շենքեր, պալատներ, քա– ղաքային տներ։ ճարտ–յան մեջ Վ–ի ոճի P ր ու ն և t և ս– կ ի․ Կապելլա Պացցի (սկսվել է 1430-ին) Ֆլորեն– ցիայում․ կտրված– քը և հաաակագի– հաստատմանը մեծապես նպաստել են Լ․ Բ․ Ալբերտիի, Ջ․ դա Վինյոլայի, Ա․Պալ– լադիոյի տեսական տրակտատները։ Վ–ի ճարտ․ առավել վաղ ձևավորվել է Իտա– լիա յում, որտեղ հասել է բարձրագույն մակարդակի և դասական կատարելության։ Իտալ․ ճարտ–յան մեջ Վ–ի տարրերը երևան են եկել դեռևս XIII դ․ 2-րդ կեսին – Բենէդեւոաո դա Մայան ո․ Պալացցո Ստրոցցի (սկսվել է 1489-ին) Ֆլորենցիայում․ ճակատը XIV դ․ սկզբին (Պրոտոռենեսանս)։ Արվես– տի ծաղկումը սկսվել է XV դ․, Ֆլորենցիա– յում, ուր և կազմավորվել է իտալ․ Վաղ Վ–ի ճարտ․ (Ֆ․ Բրունելլեսկի, Միկելոցցո, Ալ– բերտի, Բ․ Ռոսսելլինո, Ջ․ դա Մայանո, Զ․ դա Սանգալլո), որի պարզությունը, Միքելանշելո․ ■Հաւմի Կապիաոլիում հրապարակը (1530-ական թթ․), աքսիոնոմետ– րիկ գծագիր վեհակերտ համաչափություններն ու կեն– սահաստատ ուժը համապատասխան էին մարդու նոր՝ հերոսական իդեալին։ Ան– տիկ օրդերային համակարգի նորովի, ստեղծագործաբար և բազմակերպ կի– րառումը Վ–ի ճարտ․ են ներմուծել տրա– մաբանություն և մարդուն ներդաշնակ համաչափություններ, նպաստել կառույ– ցի տեկտոնիկան արտահայտելու հա– րուստ ու ճկուն գեղարվեստական լեզվով։ Գոթական շենքերի բարդ դինամիկային հակադրվել են կառուցվածքի պարզու– թյունն ու խստորոշ ծավալների հստակ մասնատումները, լուսավոր ու ընդար– ձակ ինտերիերները։ Վաղ Վ–ի իտալ․ ճարտ․ զարգացել է տեղային դպրոցների (Ֆլորենցիայի, Վենետիկի, Լոմբարդիա– յի ևն) շրշանակներում։ Մշակվել են քա– ղաքաշինության նոր սկզբունքներ, քա– ղաքային հրապարակի կամ շրշանի, ան– գամ ողշ քաղաքի (Պիենցա) կանոնավոր հատակագծման և ամբողշական, ան– սամբլային կառուցապատման փորձերը մեծ հեռանկարներ են բացել։ Կառուցվել են Փողոցահայաց վեհաշուք ճակատով և բակերում կամարաշարերով պալատներ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/387
Այս էջը սրբագրված չէ