(պալացցո), դարավանդաձե պարան գնե– րով վիլլաներ, պորտիկներ ու լոջիաներ, բազիլիկատիպ և կենտրոնակազմ եկե– ղեցիներ ու կապելլաներ (Ֆլորենցիա– յում՝ Մեդիչի–Ռիկկարդիի պալատները, 1444–60, ճարտ․ Միկելոցցո, Դաստիա– րակչական տունը, 1421–44 և Պացցի կապելլան, շինարարությունը սկսվել է 1429-ին, ճարտ․ Բրունելլեսկի), որոնք ցույց են տալիս պատի և կամարի հետ օրդերի տարբեր զուգորդումներից առա– ջացող արտահայտչական բազմազան հնարավորությունները։ Իտալ․ Բարձր Վ–ի ճարտ–յանը (XV դ․ վերջ –XVI դ․ 1-ին քառորդ, Վենետիկում մինչե XVI դ․ 70-ական թթ․) բնորոշ են կենտրոնակազմ գմբեթավոր կառույցի առանձին կատար– յալ տիպերի որոնումը, ճարտ․ կերպար– ների մոնումենտալությունն ու հավասա– րակշռվածությունը, կառույցի օրգանական կապը, ներդաշնակությունը բնական մի– ջավայրին (Միլանի Սանտա–Մարիա դել– լե Դրացիե եկեղեցին, 1492–97, ճարտ․ Դ․ Բրամանտե)։ Բարձր Վ–ի դասական ոճը կազմավորվել է Ֆլորենցիայում, լա– վագույն հուշարձանները ստեղծվել են Հռոմում, ավելի ուշ՝ Վենետիկում (Բրա– մանտե, Ռաֆայել, Ա․ դա Սանգալլո Ավագ), իրենց գագաթնակետին են հասել ճարտ․ կերպարների կատարյալ ներդաշ– նակությունը, մոնումենտալությունն ու հստակ հավասարակշռվածությունը։ Ստեղծվեւ են ճարտ․ մեծաչափ անսամբլ– ներ, մտահղացման նպատակայնությամբ և կոմպոզիցիոն հնարքների հարստու– թյամբ զարմանք հարուցող «իդեալական» քաղաքների նախագծեր։ Իտալ․ Ուշ Վ–ի ճարտ–յանը բնորոշ են ռացիոնալիզմը, հունահռոմ․ օրինակների ճշգրիտ կիրառ– ման ձգտումը, մաներիզմի ու բարոկկոյի տարրերը։ Ուշ Վ–ի ճարտ–յան (Միքելան– ջելո, Վինյոլա, Զուլիո Ռոմանո, Պերուցցի) ներդաշնակ տեկտոնիկան իր տեղը զի– ջել է ներքին լարվածությանը, միաժա– մանակ աճել է հետաքրքրությունը կոմ– պոզիցիայի տարածական զարգացման նկատմամբ, կառույցը կորցրել է ինքնամ– փոփությունը և ավելի է ենթարկվել քա– ղաքաշինական մտահղացմանը, անսամբ– լին, բնական միջավայրին։ Այս ամենը դրսևորվել է նաև Հս․ Իտալիայի ճարտ–յան մեջ (Ցա․ Սանսովինո, Դ․ Ալեսսի, Մ․ Սան– միկելի, Ա․ Պալլադիո)։ Հասարակական շենքի, վիլլայի, պալատի վերածննդյան տիպերը, քաղաքային հրապարակի և շրջանի կոմպոզիցիայի սկզբունքները այս ժամանակահատվածում առանձնա– պես հարուստ և բարդ մշակում են ստա– ցել։ Իտալիայի սահմաններից դուրս Վ․, որը պայմանականորեն անվանում են «հյուսիսային» Վ․, զարգացել է XV դ․։ Ստեղծագործաբար վերաիմաստավորե– լով գոթիկոյի ավանդույթները՝ ճարտա– րապետները ընթացել են առանձին երե– վույթներն էմպիրիկ ձևով ընկալելու ուղիով։ ճարտ․ Նիդերլանդներում, ինչ– պես և Իտալիայի սահմաններից դուրս, արևմտաեվրոպ․ երկրներում, XV դ․ պահ– պանել է ավանդական գոթական կեր– պարը, սակայն շենքի կառուցվածքը կեր– պարանափոխվել է․ XYI դ․ Իտալիայից փոխառած օրդերային սկզբունքները հանգեցրել են տեղական ոճի մշակման, ուր օրդերը հիմնականում խաղացել է դե– կորատիվ դեր (Քրիստիաե Սիքսդենիրս, Կոռնելիս Ֆլորիս)։ Այդ ոգով կառուցվել են նեղ ճակատներով ու բարձր ճակտոն– ներով ռատուշաներ, գիլդիաների շեն– քեր, քաղաքային տներ։ Գերմանիայում Վ–ի ճարտ․ զարգացել է տարածվելով հվ–ից հս․, ընդգրկելով եկեղեցական, հա– սարակական, պալատական շինարարու– թյունը, մասնավոր տներն ու քաղաքաշի– նությունը, սակայն ավատատիրական հա– կազդեցությունը ընդհատել է գերմ․ Վ–ի զարգացումը՝ ճանապարհ հարթելով ան– կումային մաներիստական արվեստի հա– մար։ Ֆրանս․ Վ–ին բնորոշ է աշխարհիկ ճարտ–յան փայլուն զարգացումը։ XV ղ․ կազմավորվել է մենատան «օթել» տիպը, իսկ XVI դ․ ծաղկել է պալատական ճարտ․ (Պ․ Լեսկո, Ֆ․ Դելորմ, ժ․ Դյուսերսո, ժ․ Բյուլան), որը հիմնավորված էր տեսա– կան հետազոտություններով և տեխ․ նո– րույթներով, իտալ․ օրդերային համա– կարգի ստեղծագործաբար կիրառումով։ Գոթիկոյի և վերածննդի ձևերի ինքնա– տիպ համադրումը XVI դ․ 2-րդ կեսին փո– խարինվել է կանոնավոր հատակագծման և դասական օրդերների հետևողական կի– րառումով։ Անգլիայում Վ–ի տարրերը XYI դ․ կիրառվել են դաստակերտների շինարարության (հատակագծմամբ ռա– ցիոնալ աղյուսի տներ՝ հոլլով և սրահով) և էկլեկտիկ պալատային ճարտ–յան մեջ։ Դանիայում և Շվեդիայում Վ–ի գծերը հիմ– նականում դրսևորվել են դղյակների, դաստակերտների և հասարակական շեն– քերի ճարտ–յան մեջ։ իսպանիայում ստեղծվել է Վ–ի ճարտ–յան յուրօրինակ՝ պլատերեսկո ոճը, որին բնորոշ էր ճարտ–յան և հարդարանքի հարուստ, ոսկերչորեն նուրբ քանդակազարդման համադրումը։ Ցուրօրինակ ազգ․ գծերով է օժտված Չեխիայի, Լեհաստանի, ^ուն– գարիայի Վ–ի ճարտ․ (Կրակովի Վավելի մայր եկեղեցուն կից, Սիգիզմունդ 1-ի կապելլան, 1517–37, ճարտ․ Բ․ Բեռեչչի և ուրիշներ, Բելվեդեր ամառային պալա– տը Պրագայում, 1535–63, ճարտ․ Ջ․ Սպա– ցիո և ուրիշներ)։ Իտալ․ ճարտարապետ– ների գործունեության շնորհիվ XV և XVI դդ․ սահմանագծում Վ–ի ազդեցու– թյունը դրսևորվել է նաև Ռուսաստանում՝ Սոսկվայի Կրեմլում (Ուսպենսկի տաճար, 1475–79, ճարտ․ Ա․ Ֆիորավանտի, Գրա– նովիտայա պալատ, 1487–91, ճարա–ներ՝ Մ․ Ֆրյազին և Պ․ Ա․ Սոլարի)։ Վ–ի կեր– պարվեստը առավել զարգացման և դասական կատարելության է հասել իտա– լիայում։ Ստեղծագործաբար օգտվելով անտիկ ժառանգությունից, հենվելով գի– տության նոր նվաճումների վրա, այդ ժա– մանակաշրջանի իտալացի արվեստագետ– ները ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը։ Նը– րանք արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշգրիտ պատկեր– մամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների ևն պրոբլեմների մշակմամբ ու կիրառմամբ։ Կյանքը նորո– վի ընկալելու առաջին նշաններն առկա են XIII ղ․ 2-րդ կեսի –XIV դ․ սկզբի արվես– տագետների ստեղծագործության մեջ Տ․ Տ ո I բ ա J ն Կրտսեր․ Ռոբերտ–Չիզ– մենի դիմանկարը (1533, Մաուրիցհյոյս, Տաագա) (քանդակագործներ՝ Ն․ Պիզանո, Առնոլ– ֆո դի Կամբիո, գեղանկարիչ Ջոտտո)։ Վ–ի արվեստը ծաղկում է ապրել XV ղ․, նախ և առաջ Ֆլորենցիայում։ Իտալ․ Վաղ Վ–ի արվեստագետները կրոն, տեսարան– ներին հաղորդել են երկրային բովանդա– կություն։ Արվեստի գլխ․ թեման դարձել է մարդ–հերոսը։ Նոր աշխարհայացքը վառ կերպով ի հայտ է եկել գեղանկարիչներ Մազաչչոյի, Ֆիլիպպո Լիպպիի, Կաստան– յոյի, Ս․ Բոտտիչելլիի, Պիեռո ղելլա Ֆրանչեսկայի, Ա․ Մանտենյայի, Պ․ Պե– րուջինոյի, Զ․ Բելլինիի, քանդակագործ– ներ Դոնատելլոյի, Ցակոպո դելլա Քվեր– չայի, Ռոբբիա ընտանիքի ներկայացու– ցիչների, Ա․ դել Վեռոկքիոյի ստեղծա– գործության մեջ։ Իտալիայի Բարձր Վ–ի շրջանի արվեստը ներկայանում է Լեոնար– դո դա Վինչիի հոգեբանորեն արտահայ– տիչ գործերով, Ռաֆայելի պայծառ ներ– դաշնակությամբ առլեցուն կտավներով, Միքելանջելոյի պայքարի պաթոսով ներ– թափանցված քանդակներով ու որմնա– նկարներով, Ջորջոնեի, Տիցիանի և այլոց հարուստ կոլորիտով կենսահաստատ նկարներով։ Սակայն, արդեն XVI դ․ 2-րդ Ֆրա Բեաւոո Անջելիկո․ «Ավետում*, Ֆլորենցիայի Սան Մարկո մենաստանի որմնա– նկար П438–45)
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/388
Այս էջը սրբագրված չէ