քառորդից, Իտալիայի արվեստը սուր ճգնաժամ է ապրել։ Ի հայտ է եկել մանե– րիզմի սուբյեկտիվորեն նրբացված ար– վեստը, որն արտահայտել է Վ–ի իդեալ– ների նկատմամբ հիասթափությունը։ Բա– խումների ողբերգականությունը, հերոսի պայքարն ու անխուսափելի կործանումը դարձել են Միքելանջելոյի U Տիցիանի ստեղծագործության ուշ շրջանի գլխ․ թե– մաներից։ Ուշ Վ–ի ռեալիզմը (Վերոնեզե, Տինտորետտո, Ցա․ Բասսանո) հարստա– ցել է աշխարհի հակասականության իմա– ցությամբ, դրամատիկ մասսայական գոր– ծողությունների, ժող․ կերպարների, մար– դու և միջավայրի փոխադարձ բարդ կա– պի, տարածական դինամիկայի նկատ– մամբ հետաքրքրությամբ։ Վ–ի մշակույթի ճգնաժամը դրանով իսկ հող է նախապատ– րաստել հետագա դարաշրջաններում զար– գացած նոր միտումների համար։ Իտալիա– յի սահմաններից դուրս, Արմ․ և Կենտր․ Եվրոպայի երկրներում, XV դ․ սկսած վճռորոշ է դարձել մարդու անհատակա– նության և նրա շրջապատի նկատմամբ մեծ հետաքրքրությունը։ XV դ․ նիդեր– լանդացի հայտնի նկարիչներ Ցա․ վան էյքը, Ռոգիր վան դեր Վեյդենը, Հ․ վան դեր Գուսը, ավելի ուշ՝ Լուկաս Լեյդենցին և ուրիշներ մեծ ուշադրություն են դարձ– րել հասարակ մարդկանց պատկերմանը։ Դոմենիկո Վենեցիանո․ կնոջ դիմանկար (XV դ․ կես, ЯЬп- ւԻն) XVI դ․ 2-րդ կեսին դեմոկրատական ավան– դույթները վառ կերպով են դրսևորվել Պ․ Բրեյգել Ավագի աշխատանքներում։ Առավել դրամատիկ և կարճատև է եղել Վ–ի արվեստի ծաղկումը Գերմանիայում, որի խոշոր ներկայացուցիչներ են՝ Ա․ Դյու– րերը, Հ․ Հոլբայն Կրտսերը, Մ․ Նիտհար– դը, Լ․ Կրանախը։ Այն արտահայտվել է նաև հրապարակախոսական սուր ուղըղ– վածություն ունեցող հաստոցային և գրքի գրաֆիկայում, ինչպես և քանդակագոր– ծության մեջ (Տ․ Ռիմենշնայդեր, Ֆ․ Շտոս, Ա․ Կրաֆտ,Պ․ Ֆիշեր)։ Ֆրանսիայում զար– գացել է «հյուսիսային» Վ–ի առավել ներ– դաշնակ, աշխարհիկ բովանդակությամբ ներթափանցված տարբերակը։ Այստեղ տարածվել են հոգեբանական դիմապատ– կերի ժանրը և մոնումենտալ–դեկորատիվ քանդակագործությունը [գեղանկարիչներ և գրաֆիկներ ժան (Կրտսեր) և Ֆ․ Կլուե– ներ, ժ․ Ֆուքե, քանդակագործներ ժ․ Դու– ժոն, ժ․ Պիլոն և ուրիշներ]։ Վ–ին բնորոշ գծերը ի հայտ են եկել և յուրահատուկ զարգացում են գտել Իսպանիայի, Չե– П* ա ֆ ա յ և լ․ «Աթենքի դպրոցը» որմնանկա– րի նախանկար, ստվարաթուղթ, հատված (1511, Ամբրոզիանա, Միլաս) խիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ուկ– րաինայի, Լիտվայի և այլ երկրների ար– վեստում։ Ռուս, արվեստում Վ–ին հարա– զատ ոճական հայտանիշեր նկատելի են գրքային մանրանկարներում և փորա– գրանկարներում ։Վ–ի դարաշրջանում պրոֆեսիոնալ երաժշտ ու թյ ու նը կրել է ժողո– վըրդականի ազդեցությունը, ներթափանց– վել նոր, հումանիստ, աշխարհընկալմամբ, որը նախ դրսևորվել է առաջադիմական «Art nova» («Նոր արվեստ») ուղղության ներկայացուցիչների ստեղծագործության մեջ4 XIV դ․ Իտալիայում (Ֆ․ Լանդինո) և Ֆրանսիայում (Դ․ դը Մաշո), ապա՝ անգլ․ (Ջ․ Դանսթեյբլ, XV դ․), նիդերլ․ (Օ․ Լասսո, ժոսքեն Դեպրե, Հ․ Իզաակ, XV–XVI ղդ․), հռոմ․ (Պալեստրինա), Վե– նետիկի (Ա․ և Զ․ Գաբրիելի), ֆրանս․ (Կ․ ժանեքեն, Կ․ Դուդիմել), գերմ․ (Լ․ Հասլեր) և այլ՝ նոր պոլիֆոնիկ դըպ– րոցներում։ Հոմոֆոն–հարմոնիկ երաժըշ– տության ձևավորումից հետո զարգացել են մենակատարային վոկալ (նվագակ– ցությամբ) և գործիքային պիեսները, օպե– րան (Ցա․ Պերիի «Դավւնե» և «էվրիդիկե», Զ․ Կաչչինիի «էվրիդիկե», Կ․ Մոնտեվեր– դիի «Օրփեոս») և կանտատը (Զ․ Կարի– սիմիի «Հաղթանակ», օրատորիա «Բաղ– դասար»)։ Ի հայտ եկած աշխարհիկ երա– ժըշտարվեստի բազմազան ժանրերից են նաև ֆրոտտոլան և վիլլանելլան Իտա– լիայում, վիլյանսիկոն Իսպանիայում, բալլադը Անգլիայում, մադրիգալը, որ ծնունդ առնելով Իտալիայում (Լ․ Մարեն– ցիո, Ցա․ Արկադելտ, Ջեզուալդո դի Վե– նոզա) տարածվել է ամենուրեք։ Առաջա– դիմական դեմոկրատական միտումները դրսևորվել են նաև պաշտամունքային երաժշտության մեջ (ժոսքեն Դեպրեի, Լասսոյի, Դաբրիելիների գործերը, հուս– յան երգերը Չեխիայում, Թ․ Մյունցերի և Մ․ Լյութերի եկեղեցական երգեցողության ռեֆորմը Գերմանիայում)։ Լեհաստանում լեհ․ տեքստերով ստեղծվել են սաղմոս– ներ (Մ․ Գոմուլկա)։ Կազմավորվել են գործիքային երաժշտության նոր ժանրեր, առաջացել լյուտնյայի, երգեհոնի, վյոր– ջինալի նվագի ազգ․ դպրոցներ։ Զարգա– ցել է կատարողական արվեստը, կատա– րելագործվել են ջութակը և նրա ընտա– նիքի գործիքները, ստեղծվել է երաժշտ․ հատուկ գրականություն, հնարվել է նո– տատպությունը (Իտալիա, XV դ․ վերջ)։ Վ–ի երաժշտ․ գեղագիտության հիմունք– ները շարադրված են Մարկետտո Պա– դուացու, Ֆ․ դե Վիտրիի, Ի․ Գլարեանու– սի, Զ․ Ցառլինոյի, Վ․ Գալիլեյի տեսական տրակտատներում։ Վ–ի թատրոնը կրել է անտիկ դրա– մատուրգիայի, դրամայի տեսության և թատեր․ ճարտ–յան ազդեցությունը։ Մի շարք երկրներում ձևավորվել է ինքնու– րույն դրամատուրգիա։ Վ–ի թատերարվես– տում մեծ ուշադրություն է դարձվել հզոր անհատականությամբ օժտված մարդու ներաշխարհի պատկերմանը։ Դերասանի արվեստը աչքի է ընկել էպիկական ուժով, կրքոտությամբ, համապատասխանել է դարաշրջանի մեծ դրամատուրգների ստեղծագործությանը։ Թատեր․ նոր գե– ղագիտությունը առաջադրել է կատարող– ների խոր ներթափանցում դրամատուրգի մտահղացման մեջ, բարդ, բազմակողմա– նի բնավորությունների ստեղծում։ Վ–ի թատերարվեստի ռեալիզմին բնորոշ էր՝ իրականության հակասությունների վե– րամարմնավորում, ժող․ արվեստի ավան– դույթների զարգացում, կենսահաստատ պաթոս, ողբերգականի և կատակերգա– կանի, բանաստեղծականի և բուֆոնային– հրապարակային տարրերի համարձակ համադրում։ Վ–ի դարաշրջանում սկսվել է թատրոնի մասնագիտացումը, սկզբնա– վորվել է դրամատուրգիայի և դերասանա– կան արվեստի տեսությունը, կառուցվել են առաջին թատեր․ շենքերը։ Վ–ի թատ– րոնի ներկայացուցիչները, օգտվելով ան– տիկ թատրոնի փորձից, զարգացրել են ժող․ համադրական արվեստի ավանդույթ– ները, թատեր․ ներկայացման մեջ օրգա– նապես միավորվել են երգը, երաժշտու– թյունը և պարը։ Թատերարվեստի ժող․ սկզբունքը առավել արտահայտիչ կեր– պով է դրսևորվել իտալ․ կոմեդիա դեչւ’ար– ահում (XVI դ․), ժող․ թատրոնին գրական դրամայի համադրումը նշանակալի չափով իրագործվել է Իսպանիայում՝ Սերվան– տեսի և Լոպե դե Վեգայի դրամատուր– գիայում (XVI դ․ 2-րդ կես –XVII դ․ սկիզբ)․ Վ–ի թատրոնը ավելի լիարյուն ծաղկման է հասել Անգլիայում՝ Շեքսպիրի ստեղծա– գործությամբ։ Որոշ գիտնականներ (Ն․ Կոնրադ, Վ․ Չալոյան, Ա․ Լոսն և ուրիշներ) Վ․ չեն սահմանափակում Եվրոպայի շրջանակ– ներում4 այն դիտելով որպես համաշխար– հային պատմ․ երևույթ, որը տարբեր ժա– մանակաշրջաններում, կոնկրետ դրսևո– րումներով և որոշակի առանձնահատկու– թյուններով արտահայտվել է նաև մի շարք երկրներում։ Այդ տեսակետը, որը գրականության մեջ հայտնի է արևել– յան Վ․ անունով, համընդհանուր ճա– նաչում չի գտել։ Այսպես, խոսվում է չին․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/389
Այս էջը սրբագրված չէ